ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության վառ օրինակ են
(last modified Mon, 04 Jul 2022 07:35:27 GMT )
Հուլիս 04, 2022 12:05 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներին և դրանց ազդեցությանն իրանցիների վրա:

Ներկայացնում ենք «Ամերիկյան մարդու իրավունքների վերանայումը» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մարդու իրավունքներ հասկացությունը, դարձել է մարդու իրավունքների պաշտպանության հավակնող պետությունների քաղաքականության զոհը: ԱՄՆ-ն և եվրոպական շատ երկրներ հայտարարում են, թե պաշտպանում են  մարդու իրավունքները և պայքարում են ահաբեկչության դեմ։ Գործնականում այս երկրները խաղաղություն և անվտանգություն հաստատելու պատրվակով, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարը  օգտագործել են որպես գործիք և ամբողջ աշխարհում մարդու  իրավունքների խախտումների ու  ահաբեկչության տարածման պատճառ դարձել Ավելի քան չորս տասնամյակ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ հակաիրանական քայլեր է արել: Այդ թվում են՝  «Մոջահեդինե Խալղ»-ի նման ահաբեկչական խմբավորումներին աջակցելը, Իրանի դեմ հարձակման ժամանակ Սադամի վարչակարգին հովանավորելը: ուղևորատար ինքնաթիռի կործանումը, Պարսից ծոցում իրանական նավթային հարթակների և կործանիչների վրա հարձակումը։

Իսլամական հեղափոխության հաղթանակի հենց սկզբից ԱՄՆ-ն կիրառեց տնտեսական պատժամիջոցների գործիքները՝ Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Պատժամիջոցը ոչ-ռազմական  գործիք է, որն օգտագործվում է թիրախ երկրների նկատմամբ՝ նպատակ ունենալով ստիպել կատարել պատժամիոջցը կիրառող երկրի պահանջները:  Տնտեսական պատժամիջոցների դեպքում, պատժամիջոցներ կիրառող երկիրը թիրախում գտնվող երկրին  սպառնում է կրճատել կամ դադարեցնել  տնտեսական, առևտրային և ֆինանսական հարաբերությունները: Պատժամիջոցների երկու հիմնական տեսակ կա՝  առևտրային և ֆինանսական։

Առևտրային պատժամիջոցների դեպքում արգելք է սահմանվում դեպի թիրախային երկիր որոշակի  ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ: Ֆինանսական պատժամիջոցներն ավելի շատ ուղղված են երկրի ֆինանսական հոսքերին։ Բանկերի կամ կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցները ֆինանսական պատժամիջոցներ են: Պատմականորեն պատժամիջոցները սահմանվում էին ռազմական կամ ոչ-ռազմական կամ, այսպես կոչված, ծրագրակազմային կամ սարքակազմային եղանակով: Խիստ ռազմական կամ կոպիտ  պատժամիջոցները սովորաբար կոչվում են տնտեսական շրջափակումներ, սակայն տնտեսական լեզվով պատժամիջոցներ  տերմինն այսօր օգտագործվում է ծրագրակազմային   պատժամիջոցների համար:

---

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Թեհրանում ԱՄՆ դեսպանատունը դարձավ հակահեղափոխական գործունեության և դիվերսիոն ծրագրերի կենտրոն։ Եվ  Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող մի խումբ ուսանողներ, հատուկ գորոծղության ժամանակ գրավեցին ԱՄՆ դեսպանատունը: 1979 թվականի նոյեմբերին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավմամբ Իրանի դեմ պատժամիջոցների նոր միտում ի հայտ եկավ, և Իրանը պաշտոնապես բախվեց ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների առևտրատնտեսական պատժամիջոցներին: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի դեմ գրեթե բոլոր պատժամիջոցները եղել են ԱՄՆ-ի կողմից կամ հրահրվել են այդ երկրի ողմից:

ԱՄՆ-ն ավելի շատ է օգտագործել պատժամիջոցների գործիքը, քան ցանկացած այլ երկիր։ Ջիմի Քարթերն Իրանից նավթի ներկրումն արգելեց 1979 թվականի նոյեմբերին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից անմիջապես հետո։ Տասն օր անց ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Քարթերը գործադիր հրաման արձակելով սառեցրեց Իրանի կառավարության և Կենտրոնական բանկի բոլոր ակտիվները: ԱՄՆ նախագահը 1980-ականների սկզբին կրկին պատժամիջոցներ սահմանեց Իրանի  արտահանումների և այս երկրի հետ ֆինանսական գործարքների նկատմամբ։ Նաև, ըստ գործադիր հրամանի, ամբողջությամբ արգելվեց ներմուծումն Իրանից: Նաև արգելվեց ԱՄՆ քաղաքացիների այցն Իրան։ 1986 թվականին ԱՄՆ-ն, Զենքի արտահանման վերահսկման օրենքի համաձայն՝ Իրանին զրկեց զենք և պահեստամասեր ստանալուց: 1987 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ժամանակի նախագահի հրամանով արգելք դրվեց Իրանից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ նավթի վրա։ 1992 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց  Իրան-Իրաք զենքի չտարածման մասին օրենքը: Օրենքի համաձայն՝ պատժամիջոցները ներառում էին այնպիսի ապրանքներ,որոնք սպառազինական նպատակներով ունեին  երկակի նշանակության կիրառություն:

---

2010-ականներին ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունեցին վեց բանաձև, որոնց համաձայն տնտեսական և ֆինանսական ամենախիստ պատժամիջոցները սահմանվեցին Իրանի դեմ՝ երկրի խաղաղ միջուկային ծրագրին դիմակայելու պատրվակով: ԱՄՆ-ը և եվրոպական որոշ պետություններ Սիոնիստական ​​ռեժիմի  հակաիրանական քարոզչությամբ  Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագիրը համարեցին ռազմական և  տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող վտանգ: Տնտեսական պատժամիջոցների երեք տեսակ կա: Կախված պատժամիջոցների տեսակից, տնտեսական պատժամիջոցների ծախսերը տատանվում են: Եթե դրանք սահմանվում են միակողմանիորեն մեկ երկրի կողմից, ավելի քիչ ազդեցություն ունեն, եթե դրանք սահմանվում են մի քանի երկրների կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, դրանց ազդեցությունն ավելի մեծ է: Համապարփակ պատժամիջոցները շատ հազվադեպ են կիրառվում:

ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխը պարունակում է չորս հոդված (39-ից 42-րդ հոդվածներ), որոնք վերաբերում են խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի առնչությամբ գործողություններին:Ըստ 39-րդ հոդվածի՝ Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ է ներկայացնում կամ վճռում է, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների, ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։

40-րդ հոդվածի համաձայն՝ իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով Անվտանգության խորհուրդը նախքան հանձնարարականներ տալը կամ 39-րդ հոդվածով նախատեսված միջոցներին դիմելու որոշումը, կարող է պահանջել շահագրգիռ կողմերից կատարելու այն ժամանակավոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ կամ ցանկալի կհամարի: Նման ժամանակավոր միջոցառումները չպետք է լինեն ի վնաս շահագրգիռ կողմերի իրավունքներին, հավակնություններին կամ դիրքին: Անվտանգության խորհուրդը հարկ եղած կերպով նկատի է առնում նման ժամանակավոր միջոցառումները չկատարելը:Մինչ այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 7-րդ գլխի շրջանակում ընդունել է վեց բանաձև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:

--- 

ՄԱԿ-ի վեց պատժամիջոցների բանաձևերը կասեցվեցին 2015 թվականին Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների (ԱԽ-ի հինգ մշտական անդամ երկրների և Գերմանիայի) միջև ձեռք բերված  համաձայնության արդյունքում: Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի ղեկավար կազմում իրանաֆոբիայի  քաղաքականության խստացումից հետո դուրս եկավ ՀԳՀԾ-ից՝  և խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, սահմանեց լայնածավալ առաջնային և երկրորդային պատժամիջոցներ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: ՄԱԿ-ի շատ պաշտոնյաներ խոտովանել են, որ այդ պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները և համարվում են տնտեսական ահաբեկչություն Իրանի ժողովրդի դեմ: Այս պատժամիջոցներն ազդել են Իրանի տնտեսության, ծառայությունների, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտների վրա: Բազմաթիվ բարդ հիվանդների դեղերի ներկրումն Իրան, նույնպես սահմանափակվել կամ  արգելվել է:

ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով բազմաթիվ իրանցիներ տուժել  և հայտնվել են ծանր իրավիճակում։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանը մայիսի 7-ից 18-ը այցելեց Իրան՝ գնահատելու ԱՄՆ պատժամիջոցները։ Նա ՄԱԿ-ի առաջին հատուկ զեկուցողն է, ով այցելել է Իրան 17 տարվա ընթացքում։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նրան հանձնարարվել էր ուսումնասիրել Իրանում ԱՄՆ-ի միակողմանի քայլերի ազդեցությունը: Իրան կատարած 12-օրյա այցի ընթացքում Ալենա Դոհանը հանդիպեց Իրանի պետական պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, առողջապահական ոլորտի փորձագետների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը մամուլի ասուլիսում ԱՄՆ պատժամիջոցները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։

«Կենսական նշանակության տնտեսական հատվածների և Իրանի մեծ թվով ազգային ֆինանսական հաստատությունների և ընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները հանգեցրել են ռեսուրսների դեֆիցիտին՝ երկրում կարիքավորների հիմնական կարիքները բավարարելու համար», - ասվել է Ալենա Դոհանի զեկույցում:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցների ամենակարևոր հետևանքներից մեկը դեղերի և բժշկական սարքավորումների ներկրման վրա սահմանված էմբարգոն է: Չնայած Միացյալ Նահանգների և Արևմուտքի կեղծ պնդումներին, թե դեղերը պատժամիջոցների չեն ենթարկվել, հիվանդությունների դեղերի և երկրում չարտադրվող որոշ դեղերի ու հատուկ բժշկական սարքավորումների ներմուծումը դժվար է և հաճախ անհնարին: Որովհետև ԱՄՆ-ի քաղաքականությունը ժողովրդի վրա առավելագույն ճնշում գործադրելն է՝ նրանց դիմադրությունը տապալելու համար։

«Ես խորապես անհանգստացած եմ առևտրային և ֆինանսական սահմանափակումների հետևանքով դեղերի և մասնագիտացված բժշկական սարքավորումների  ահռելի ծախսերի, իսկ որոշ դեպքերում՝դրանց անհասանելիության պատճառով մարդկանց կյանքին սպառնացող հետևանքների համար», - նշել է Ալենա Դոհանն իր զեկույցում։

ՄԱԿ-ի հատուկ զեկույցող Ալենա Դոհանի զեկույցը հաստատում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների ոտնահարման և տնտեսական ահաբեկչության վառ ապացույց են։ Բազմաթիվ երեխաներ և որոշ հիվանդներ մահացել են ԱՄՆ պատժամիջոցների և  անհրաժեշտ դեղամիջոցների անհասանելիության հետևանքով։