Արևմտյան մարդու իրավունքների երկակի ստանդարտները, մարտահրավեր ճնշված ժողովուրդների դեմ(1)
https://parstoday.ir/hy/radio/world-i177032-Արևմտյան_մարդու_իրավունքների_երկակի_ստանդարտները_մարտահրավեր_ճնշված_ժողովուրդների_դեմ(1)
Որոշ դերակատարներ, ովքեր մարդու իրավունքները ոտնահարելու երկար պատմություն ունեն, մարդու իրավունքները դարձրել են գործիք՝իրենց հավակնությունները և քաղաքական նպատակներն առաջ մղելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 10:45 Asia/Tehran

Որոշ դերակատարներ, ովքեր մարդու իրավունքները ոտնահարելու երկար պատմություն ունեն, մարդու իրավունքները դարձրել են գործիք՝իրենց հավակնությունները և քաղաքական նպատակներն առաջ մղելու համար:

Աշխարհը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ բռնատիրական ​​և ահաբեկչական ռեժիմները կեղծ պատրվակներով գրեթե երկու տասնամյակ գրավում են այլ երկրները: Բռնակալ ու հետադիմական վարչակարգերը ներխուժելով այլ երկրներ սպանում են մարդկանց՝ և անգամ զերծ չեն մնում հարսանիքների ու հուղարկավորությունների վրա ռումբեր նետելուց։ Մարդու իրավունքները խախտողները կատարում են ամենասարսափելի հանցագործությունները և շարունակում են սպանել, տեղահանել և նվաստացնել այդ երկրի ժողովրդին և ոչնչացնել նրանց ենթակառուցվածքները։

Բայց ո՞րն է լուծումը և ինչպես ճշտել մարդու իրավունքների ոտնահարման փաստերի և ագրեսոր տերությունների ու ռեժիմների խաբուսիկ քաղաքականության միջև սահմանը։ Մարդու իրավունքների հարցը ենթարկվել է Արևմուտքի քաղաքական ազդեցությանը, և դրա շարունակությունը պատճառ է դարձել, որ իրավապաշտպան կառույցները հեռանան մարդու իրավունքների պաշտպանությունից։

Բաղադրիչները, ինչպիսիք են քաղաքական շահամոլությունը, արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների և հաստատությունների բնույթն ու գործունեությունը, հարցականի տակ են տարել  նրանց իրական վստահությունն ու արժանապատվությունը:

Վերջին տարիներին Աֆղանստանում. Եմենում, Սիրիայում և Իրաքում տեղի են ունեցած հերթական ահաբեկչական գործողությունները և ռազմական հանցագործությունները , եթե դա տեղի  ունենար ԱՄՆ-ի ժողովրդի դեմ կամ եվրոպական երկրներից մեկում, տասնյակ բանաձևեր կընդունվեին և տարբեր պատժամիջոցներ կսահմանվեին  նրանց դեմ։

Երկու տասնամյակ Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ոչ միայն ֆինանսական  ծախսեր  և մարդկային կորուստներ է բերել զավթիչներին, այլև պատերազմից տուժած այս երկրի ժողովուրդը դարձել է հարձակումների թիրախ։ Մի կողմից ահաբեկչական խմբավորումները, մյուս կողմից Արևմուտքի սխալ հաշվարկները հանգեցրել են Աֆղանստանում անապահովության և անմեղ մարդկանց սպանության։

Ամերիկան ​​ամենամեծ դերն է ունեցել ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների մեջ: Փաստորեն, այն, ինչ ամերիկյան պետական ​​այրերն անվանում են մարդու իրավունքների պաշտպանություն, ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Տարբեր երկրների  այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումը,մարդկանց սպանությունը, ահաբեկչությունն ու տնտեսական պատժամիջոցները բազմաթիվ երկրների  այդ թվում՝ Իրանի դեմ, այդ հանցագործություններից են: ԱՄՆ ​​աջակցել և խթանել է ահաբեկիչներին և նրան ուղարկել այլ երկրներ, ինչի արդյունքները կարելի է տեսնել Իրաքում և Աֆղանստանում։

2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարելու և Ալ-Ղաիդայի ուժերին դիմակայելու պատրվակով ամերիկյան ուժերը ներխուժեցին Աֆղանստան։ Մոտ երկու տասնամյակ շարունակվող օկուպացիայի և ռազմական միջամտության արդյունքում Աֆղանստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ զոհվեցին ՆԱՏՕ-ի և ամերիկյան ուժերի հարձակումների հետևանքով:

Օկուպացնելով Աֆղանստանը՝ Ամերիկան ​​այս երկրում և տարածաշրջանում առաջացրեց պատերազմ, անապահովություն, ահաբեկչություն և թմրանյութերի տարածում։ Աֆղանստանի,  Գազայի և Եմենի ժողովրդի աղետալի իրավիճակն Արևմուտքում մարդու իրավունքների երկակիության անհերքելի օրինակ է:

2009 թվականի մայիսի 4-ին Ֆարահ նահանգում 145 խաղաղ բնակիչների սպանությունը, 2010 թվականի հուլիսի 23-ին Նանգարհարում ավելի քան 52 անմեղ կանանց և երեխաների սպանությունը, 2015 թվականի հոկտեմբերի 3-ին Կունդուզի հիվանդանոցի վրա օդային հարձակման ժամանակ 42 խաղաղ բնակիչների սպանությունը խաղաղ բնակիչների վրա ԱՄՆ-ի հարձակումների  օրինակներից են:

Աֆղանստանում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս ոչ միայն ԱՄՆ-ի իրական դեմքը, այլ նաև նրանց, ովքեր ահաբեկչության դեմ պայքարելու և մարդու իրավունքները պաշտպանելու պատրվակով հարձակվել են այս երկրի վրա։

Աֆղանստանի օկուպացիայի երկու տասնամյակի ընթացքում  ժողովուրդը դարձել էր ամերիկյան և ՆԱՏՕ-ի ուժերի հաշվարկային սխալների զոհը։ Հանցագործությունները, որոնք նախկինում կապված էին գաղտնիության հետ, իսկ այժմ աշխարհի ուշադրության կենտրոնացումը Աֆղանստանի զարգացումների վրա, բացահայտվել է դրանց ծավալները լրատվամիջոցներով։

Արևմտյան աշխարհը աչք է փակել այդ հանցագործությունների վրա և դարձել է մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողը, սակայն այլ երկրների դեմ  հայտարարություններ է անում՝ միտումնավոր  նպատակներին հասնելու համար։

Մարդու իրավունքները, ինչպես միջազգային հանրության բազմաթիվ այլ խնդիրներ և նպատակներ Արեւմուտքի երկակիության ազդեցության տակ կորցրել է իր իրական իմաստը։ Որոշ եվրոպական երկրներ, որոնք իրենց ներկայացնում են որպես ազատության և քաղաքակրթության օրրան և մարդու իրավունքների պաշտպաններ ԱՄՆ-ի և Կանադայի հետ միասին, խտրական մոտեցում են ցուցաբերել այս ոլորտում։

Կան մարդու իրավունքների երկակիության բազմաթիվ դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ կեղծ պնդողները իրավասու չեն հանդես գալ մարդու իրավունքների դիրքում, քանի որ նրանք մեղսակից են մարդկության դեմ հանցագործություններին։