Ընտելանանք (13)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ժամավաճառությունը և այսօրվա գործը վաղվան թողնելը հանգեցնում եմ հնարավորությունները կորցնելուն: Անշուշտ լսել եք այս ասացվածքը՝ Եթե գործը մնաց վաղվան, իմացիր, գնաց, կորավ: Այսինքն՝ այսօրվա գործը վաղվան չեն թողնում:
Թարմահ Բեն Հաքամը, որ իմամ Հոսեյնի աջակցիներից է, նրան հանդիպեց այն ճանապարհին, որով իմամը մեկնում էր Քարբալա և Քուֆե: Իմամը նրան աջակցելու կոչ արեց, իսկ նա բաժանվեց իմամից, որպեսզի իր գործերը կարգավորելուց և իր ֆինանսական պատվերները ավարտին հասցնելուց հետո, միանա իմամին: Սակայն երբ վերադարձավ, արդեն ուշ էր, իմամը նահատակվել էր, իսկ ինքը՝ կորցրել իմամին աջակցելու հնարավորությունը։
Իմամ Ալին իր աջակիցներին հղած նամակում գրել է.«Ծրագրեք ձեր կյանքի մնացած մասը և մի ասեք վաղը կամ մյուս օրը, քանի որ ձեզանից առաջ մահացան մարդիկ, ովքեր իրենց երազների իրականացումն ու աշխատանքները ձգձգեցին ու հանկարծ Աստծու հրամանը վրա հասավ, մինչդեռ նրանք չգիտեին այդ մասին»:
---
Ողջույն ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք ժամանակի սղության պատճառներին և ժամանակի կառավարման վերաբերյալ որոշ սխալ պատկերացումներին։ Այս թողարկման ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք կառավարել մեր ժամանակը: Մնացեք մեզ հետ։
Որոշ մարդիկ ժամանակի կառավարումն անհնարին են համարում: Այս մարդիկ կարծում են, որ ժամանակը չի կարելի կառավարել։ Թեև ժամանակի կառավարման հարցը հաճախ է քննարկվում, չնայած այս ժամանակը միայն երկրորդական գործոն է ժամանակի կառավարման մեջ, քանի որ իրական ժամանակի կառավարման հիմնական գործոնը պետք է լինեն մեր անձնական առաջնահերթությունները, մարդիկ ելնելով այն միջավայրից, որտեղ նրանք մեծացել են ու դաստիարակվել, ունեն արտադրողականության ցիկլ և ունեն աշխատանքային ամենաբարձր արդյունավետությունը օրվա որոշակի ժամերին, և մենք պետք է մեզ համար սահմանենք այդ ժամերը։ Անձնական և մասնագիտական նպատակներին հասնելու և ժամանակը օպտիմալ օգտագործելու համար մարդ պետք է ունենա ռազմավարական և երկարաժամկետ պլանավորում։

Մեկ այլ խնդիր, որը բարձրացվում է ժամանակի կառավարման քննարկման ժամանակ և կանխում է ճիշտ կառավարումը, ժամանակի վատնումն է, և դրա ամենատարածված ձևը աշխատանքի կատարումը ձգձգելն է: Պատճառը ոչ չէ իրազեկվածության բացակայությունը, այլև վարքագծային խանգարումը: Այն գործողությունները, որոնք մենք անում ենք, շղթայի պես կապված են իրար և ազդում են միմյանց վրա: Եթե մենք չկարողանանք կատարել առաջին պլանը, հաջորդ պլանները կշարունակվեն առաջին պլանի պես: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոր աշխատանք կատարելու ամենադժվար փուլը դրա «սկիզբն» է։
Նախորդ հաղորդումներում ծանոթացանք ժամանակի կառավարման առավելություններին և կարևորությանը։ Այժմ ուզում ենք իմանալ, թե ինչպես կարող ենք կառավարել ժամանակը և այն ծառայեցնել մեզ: Ժամանակի կառավարումը, ինչպես ցանկացած այլ հմտություն, ունի իր ձևերն ու մեթոդները, որոնք կարելի է սովորել։ Հետևաբար, մենք կուսումնասիրենք այս հմտությունները, որպեսզի պրակտիկայի և կրկնության միջոցով ընդմիշտ ազատվենք մոլորվածությունից ու ժամանակի պակասից։

Ժամանակի կառավարման առաջին քայլն է՝ իմանալ, թե իրականում որքան ժամանակ եք ծախսում այն ամենի վրա, ինչ անում եք օրվա կամ շաբաթվա ընթացքում: Օրինակ, դուք կարող եք մտածել, որ ձեր ժամանակի միայն 15 րոպեն է ծախսվում էլ. փոստի կամ Instagram-ի ստուգման վրա, բայց իրականում դա այդպես չէ, և դուք կարող եք մեկ ժամից ավել ծախսել առանց դա զգալու: Ձեր ծախսած ժամանակին հետևելու հեշտ եղանակներից մեկն է օգտագործել այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Rescue Time, Toggl կամ Calendar: Գրանցեք ձեր աշխատանքային առաջադրանքները և մեկ շաբաթվա ընթացքում դրանց վրա ծախսած ժամանակը, այնուհետև այս հավելվածների հաշվետվությունների հիման վրա դուք կարող եք հասկանալ, թե ինչն է գողանում ձեր ժամանակը:
---
Պլանավորումն օգնում է ճիշտ կազմակերպել աշխատանքային առաջադրանքները և տալիս է ձեզ ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչ պետք է անեք։ Պլանավորեք ձեր ամենօրյա, շաբաթական կամ ամսական առաջադրանքները: Անելիքների ցուցակ կազմելը, անձնական օրացույցի և կազմակերպիչների օգտագործումը, նշումներ կատարելը, հավելվածների, ծրագրերի օգտագործումը, ինչպիսիք են Nozbe, Evernote, Todoist և այլն առաջադրանքների պլանավորման համար օգտակար մեթոդներ են։
Անհրաժեշտ է նաև պարզել, թե որոնք են ձեր ամենակարևոր պարտականությունները ձեր աշխատանքում և ձեր ամենահիմնական նպատակները ձեր կյանքում ու հարաբերություններում: Պարետոյի օրենքի կամ Պարետոյի սկզբունքի համաձայն՝ ջանքերի 20 տոկոսը տալիս է 80 տոկոս արդյունք։ Ամերիկացի գրող Մարկ Տվենի կարծիքով, եթե ձեր պարտականությունը մեկ գորտ ուտելն է, ապա ավելի լավ է դա անել առավոտյան, իսկ եթե ձեր պարտականությունը երկու գորտ ուտելն է, ապա ավելի լավ է նախ ուտեք ամենամեծը։ Այսպիսով, համոզվեք, որ առաջնահերթություն եք տալիս ձեր աշխատանքային առաջադրանքներին՝ ելնելով ձեր նպատակներից: Եթե դուք չեք կարողանում կատարել ձեր կարևոր գործը, նշանակություն չունի թե որքան պակաս կարևոր աշխատանք եք կատարել, ամեն դեպքում դուք վատնել եք ձեր ժամանակը։
Որոշ մարդիկ վաղ արթնացողներ են, իսկ մյուսները գիշերային բվերի պես արթուն են: Յուրաքանչյուր մարդ որոշակի ժամեր ունի արդյունավետ աշխատանք կատարելու համար: Այս ժամանակը պարտադիր չէ, որ նույնը լինի այլ մարդկանց, ընկերների և նույնիսկ հարազատների ժամանակի հետ: Այսպիսով, եթե դուք ավելի արդյունավետ եք աշխատում վաղ առավոտյան, վաղ արթնացեք և սկսեք աշխատել։ Բացի այդ, եթե նախընտրում եք աշխատել գիշերը, արթուն մնացեք, պարզապես հիշեք, որ երբեք չստիպեք ինքներդ ձեզ փոխել ձեր սովորությունները միայն այն պատճառով, որ մարդու մարմինն ամենաարդյունավետն է օրվա և գիշերվա որոշակի ժամերին:

Տարբեր գործոններ կարող են պատճառ դառնալ, որ մենք կորցնենք մեր ժամանակը: Դա նշանակում է զբաղվել ավելորդ և անկարևոր գործերով և ճիշտ ու արդյունավետ չօգտագործել մեր ժամանակը և ներգրավվել այնպիսի գործերի մեջ, որոնք խանգարում են մեր հիմնական և կարևոր աշխատանքների կատարելուն: Հեռախոսազանգերը, սթրեսը, անկազմակերպվածությունը, պլանավորման բացակայությունը, խառնաշփոթ վիճակը, հանկարծակի և չհամաձայնեցված հանդիպումները, հիվանդությունը և ժամանակի նկատմամբ անուշադրությունն այն գործոններից են, որոնք ժամանակի կառավարման և աշխատանքային առաջադրանքների կատարման հարցում մեզ կանգնեցնում են խոչընդոտների առջև։
Միշտ լինում են դեպքեր, երբ մեր շրջապատում մարդիկ խնդրում են, որ մեր ժամանակը հատկացնենք նրանց և կատարենք իրենց խնդրանքը։ Նման դեպքերում նախ պետք է ստուգել մարդու խնդրանքը և կշռադատել այդ խնդրանքին այո ասելու անհրաժեշտությունը։ Լինում են դեպքեր, որոնց կատարելը լավ է, բայց չկատարելն էլ ոչ մի հետևանք չունի, ուրեմն պետք է այն խնդրանքներին, որոնք կարող են նշանակալի դեր ունենալ ձեր ժամանակի կառավարման հարցում խուսափել այո ասել և ոչ ասելով, ձեր ժամանակը հատկացրեք ձեր կարևոր գործերին։
Շարունակական աշխատանքը կարող է վնասել ձեզ ֆիզիկապես և հոգեպես, ուստի կարևոր է կանոնավոր ընդմիջումներ ներառել ձեր գրաֆիկում, որպեսզի ձեր ուղեղը վերականգնի իր արդյունավետ աշխատանքը: Դրա համար կարող եք օգտագործել pomodoro տեխնիկան, այսինքն՝ որոշ ժամանակ աշխատելուց հետո ձեզ հարկադիր ընդմիջում տալ, օրինակ՝ զբոսնել, կարդալ ձեր սիրելի գրքի մի գլուխը կամ խմել մի բաժակ սուրճ, այսպիսով ձեր ժամանակը լավապես կկառավարել։ Հարկադիր հանգիստը կնպաստի ձեր աշխատանքի բարելավմանը։
Ժամանակի կառավարման մեկ այլ մեթոդը է 4D համակարգի օգտագործումը: Համաձայն այս համակարգի՝ դուք կարող եք դասակարգել ձեր աշխատանքը՝ հիմնվելով այն մեթոդի վրա, որը կներկայացնենք երաժշտական կարճ դադարից հետո։
---
Հաշվի առնելով աշխատանքները չկատարելու հետևանքները և համաձայն Պարետոյի օրենքի, միգուցե որոշ աշխատանքներ կարիք չլինի կատարել և դուք կարող եք դրանք ջնջել ձեր ամենօրյա անելիքների ցանկից: Միշտ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք այս առաջադրանքը, որոնք դուք պետք է հանձնարարեք ուրիշին, առաջնային տեղ ունի՞ ձեր աշխատանքներում, կամ արդյուք դա ձեր իսկական պարտականությունների՞ց է, կամ կարո՞ղ եք այն հանձնարարել ուրիշին, թե ոչ։ Կան աշխատանքներ, որոնք պետք է հենց հիմա կատարել և առաջնահերթություն են համարվում, ուստի դրանք չպետք է հետաձգել, քանի որ ձեր ամբողջ միտքը կզբաղեցնի և սթրես կառաջացնի ձեզ մոտ, ուրեմն հենց հիմա պետք է կատարել այդ աշխատանքը ու չհետաձգել այն։ Կան աշխատանքներ, որոնց կատարելու համար երկար ժամանակ է պահանջվելու, և դրանք առաջնահերթություն չեն համարվում, ուստի հեշտությամբ հետաձգեք դրա կատարումը։
Առաջադրանքների դասակարգումը «ապակի» մեթոդով ժամանակի կառավարման այլ միջոց է։ Այս մեթոդով ձեր աշխատանքը բաժանվում է երեք կատեգորիայի՝ քարերի, խճաքարերի և ավազի, իսկ ձեզ հասանելի ժամանակը մեկ բաժակ է։ Այս կերպ քարերը ձեր ռազմավարական և շատ կարևոր նախագծերն ու գործերն են։ Խճաքարերը համարվում են նախագծերն ոը առաջադրանքները, որոնք կարևոր են, բայց ոչ ամենակարևորն ու առաջնահերթը: Ավազները փոքր և անկարևոր գործերն են: Նախ պետք է ժամանակի բաժակը քարերով լցնել: Եթե դուք անընդհատ ձեր ժամանակը ծախսեք փոքր բաների վրա, ինչպիսիք են ավազը և խճաքարը, ապա ձեր բաժակը արագ կլցվի, և քարերի՝ կարևոր աշխատանքների համար տեղ չի մնա:

Շատերը կարծում են, որ բազմաբնույթ առաջադրանքները կարող են հանգեցնել ժամանակի ավելի խելացի կառավարման, մինչդեռ միանգամից մի քանի աշխատանքի վրա կենտրոնանալը ձեր աշխատանքն ավելի քիչ արդյունավետ կդարձնի: Այսպիսով, ամբողջությամբ կենտրոնացեք մեկ աշխատանքի վրա, քանի որ մեկ աշխատանքի վրա կենտրոնանալը ձեզ հնարավորություն կտա առավելագույնս օգտվեք ձեր ժամանակից։
Ժամանակի կառավարման համար կան օգտակար տեխնիկաներ և կանոններ, և դուք պարզապես պետք է դրանք օգտագործեք ձեր ժամանակը առավելագույնս օգտագործելու համար: Շատ կարևոր է օրն սկսել հենց առաջին քայլից։ Ուրեմն մի շտապեք: Նախաճաշեք մի քանի րոպե և հավաքեք ձեր մտքերը: Հիշեք, թե ինչն է ձեզ համար իրականում կարևոր և պատրաստվեք դրա կատարմանը: Կազմեք ծրագիր, թե ինչ եք ուզում անել: Դուք նաև պետք է գրեք մի շարք ողջամիտ նպատակներ, որոնք կարող եք իրականացնել այդ օրը: Եթե հնարավոր է, որոշ առաջադրանքներ հանձնարարեք ուրիշներին, հատկապես այնպիսի առաջադրանքներ, որոնք ուրիշներն ավելի լավ են կատարում, քան դուք, և դուք չեք սիրում դա անել։ Նաև ժամանակ տրամադրեք ձեր սնվելուն, սպորտին և սոցիալական գործունեության համար: Եվ յուրաքանչյուր օրվա վերջում գրեք ձեր հաջորդ օրվա պլանը:
