Ընտելանանք (14)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ժամանակի արժեքը պարզելու նպատակով, Սուրբ Ղուրանը բացահայտում է մահվանից հետո տեղի ունեցող առեղծվածային իրադարձությունները և այն մարդկանց վիճակը, որոնք մահից հետո ցանկանում են վերակենդանանալ և ստանալ ևս մեկ հնարավորություն, սակայն մերժվում են Աստծու կողմից (Սուրահ Մոմենուն, 99-100 –րդ այաներ): Այս մարդիկ, որ իրենց կյանքն անօգուտ են ապրել, կյանքի մայրամուտին երազում են ապրելու համար ավելի շատ ժամանակ ունենալու մասին: Աստված որևէ մեկի մահվան ժամանակը չի հետաձգում: (Սուրահ Ֆաթեր, 9-11-րդ այաներ):
Այդ մարդիկ չեն հասկացել կյանքի արժեքն ու այն ապրել են անօգուտ (Սուրահ Ֆաթեր, 36-37-րդ այաներ):
Ղուրանը տարբեր նախազգուշացումներով մեզ հորդորում է գնահատել ու ճիշտ օգտագործել մեր ժամանակն ու պատիժ կանխատեսում այն վատնողների համար: Հետևաբար, ժամանակ վատնող մարդիկ գործում են Ղուրանի դեմ: Նրանք մոլորյալներ են, քանի որ Ղուրանը ժամանակը գնահատելը համարում է գլխավոր սյուներից մեկը, փրկության ու հաղթանակի միջոց:

Ղուրանում ասվում է, որ անհավատները մարգարեին հարցնում են ամիսների մասին, ու նա պատասխանում է. «Նրանց ասա, որ ամիսները ցույց են տալիս մարդկային կյանքի համակարգի ժամանակները»: (Սուրահ Բաղարա այա 189):
Նախորդ հաղորդման ընթացքում մենք սովորեցինք կառավարել մեր ժամանակը: Այս հաղորդման ընթացքւոմ կխոսենք այն մասին, թե ինչո՞ւ է կարևոր սովորել ժամանակի կառավարման տեխնիկան ու կծանոթանանաք այդ տեխնիկային:Մնացեք մեզ հետ:
---
Ժամանակը ճիշտ կառավարելու լավ միջոց է՝ այն բաշխել ձեր գործողությունների միջև: Կարդացեք ժամանակի կառավարման վերաբերյալ նյութեր, որպեսզի կարողանաք բարձրացնել ձեր աշխատանքի արդյունավետությունը և խնայել ժամանակ: Ժամանակի կառավարման տեխնիկան սովորելը շատ հեշտ է ու դրա համար պետք է միայն մեկ անգամ ժամանակ հատկացնել: Այդ տեխնիկան ձեզ մեծ օգուտներ կբերի: Ժամանակը նույնն է բոլորի համար: Սակայն հաջողության կհասնեն միայն նրանք, որ կսովորեն ժամանակի կառավարման հմտությունները: Ժամանակը ճիշտ կառավարելու տեխնիկային տիրապետելու համար անհրաժեշտ է որ դուք նախ սովորեք ճիշտ վերլուծել այն: Եթե որոշել եք այսօրվանից սկսած կառավարել ձեր ժամանակը, ապա պետք է որոշակի ժամանակ օրինակ մեկ շաբաթ, վերահսկեք այն: Մանրամասն գրանցեք ձեր բոլոր օրերի անելիքները: Ամեն օրվա ավարտին գրեք թե որքան ժամանակ եք վատնել ոչ առաջնային գործերի վրա: Որպես օրինակ, դուք կարող եք կես ժամում ուտել ձեր ճաշը, սակայն 1.5 ժամ զրուցել ձեր ընկերների հետ, ինչը ձեզ որևէ արդյունք չի տա, բացի մեկ ժամ ուշ տուն գալը: Այսպիսով դուք կկարողաանք ճիշտ կառավարել այն ժամանակը, որ կորցնում եք:
Նրանք, որ ձգտում են արդյունքի հասնել, ավելի լավ են հասկանում ժամանակի արժեքը: Եթե դուք որևէ գործ եք սկսում առանց նախապես ծրագրելու, որևէ արդյունքի չեք հասնում և միայն ժամանակ եք ծախսում: Օրինակ եթե նպատակ ունեք կնքել պայմանագիր, գնացեք միայն այն կնքելու մտքով և ոչ թե մտածեք, որ Աստծու հույսով դա տեղի կունենա: Քանի որ այդ պատճառով դուք կկորցնեք ավելորդ ժամանակ: Սահմանեք նպատակը և գործեք դրան հասնելու համար: Գնահատեք ձեր ժամանակը և թույլ մի տվեք, որ որևէ մեկը դա ձեզանից խլի:
Նպատակը սահմանելուց բացի, դուք պետք է նաև սահմանափակեք ձեր ամենօրա գործերի համար հատկացվող ժամանակը: Մենք բոլորս գիտենք թե մեզ որքան ժաանակ է պետք մեր գործերն անելու համար: Հետևաբար անհրաժեշտ է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանել հստակ ժամանակ: Եթե օրինակ մենք նախատեսում ենք տան համար գնումներ կատարել, և դրա համար հատկացրել ենք կես ժամ, այդ ժամանակը չպետք է ավելի տևի: Ավելի լավ կլինի գրեք ապրանքների ցուցակը և գնումներն իրականացրեք սահմանված ժամկետում: Սա և նպատակի սահմանումը ժամանակի կառավարման տեխնիկայի հիմքն են:

Կարևոր գործերը, օրինակ՝ աշխատանքային նշանակումներ, ճամփորդություն կամ այլ իրադարձություններ, պետք է պլանավորել նախապես, օրինակ՝ մեկ շաբաթ առաջ: Դա մեզ թույլ կտա պլանավորել նաև ոչ կարևոր գործերի համար նախատեսված ժամանակը: Եթե օրինակ երկուշաբթի հանդիպում ունեք, մեկ շաբաթ առաջ այն պլանավորեք և կկարողանաք ճիշտ տնօրինել ձեր ժամանակը:
Սակայն ոչ բոլոր գործերն է հնարավոր պլանավորել մեկ շաբաթ առաջ: Ուստի մեր ժամանակացույցը պետք է ճկուն լինի և հնարավոր լինի այն փոփոխել: Օրինակ՝ ընտանիքի հետ դուրս գալը կամ ընկերոջ ծննդյան օրվա խնջույքին մասնակցելը չենք պլանավորում շաբաթվա սկզբից, և մենք պետք է որոշակի ճկունություն ունենանք մեր ամենօրյա ծրագրերում՝ դրանց հասնելու համար: Սակայն չպետք է մոռանալ, որ շաբաթական պլանավորումը կարևոր է: Եթե մենք պլանավորում ենք մեր օրը, դա մեզ թույլ է տալիս ունենալ այլընտրանքային ծրագիր, որևէ գործի չեղարկման դեպքում:
Մենք չենք կարող կառավարել մեր ժամանակը եթե չկարողանանք գրանցել այն բոլոր գործերը որ արել ենք և որոնք բաց թողել, չենք կարողանա կառավարել մեր ժամանակը: Եվ որպեսզի մեր պլանավորումը համակարգված լինի, պետք է հերթով նշենք մեր կատարած բոլոր գործերը: Եթե մենք շաբաթվա կտրվածքով կատարել ենք նախատեսված բոլոր գործերը, մեզ հաջողվել է կառավարել ժամանակը: Հակառակ դեպքում, պետք է փորձենք աշխատանքի բաժանում կատարել և վերացնել խոչընդոտները:
Հաջողակ մարդկանց գաղտնիքներից մեկն իրենց բոլոր գործերն առավոտյան անելու մեջ է: Դուք նույնպես կարող եք օգտվել ժամանակի կառավարման նրանց փորձից: Փորձեք մշակել ձեր բոլոր գործերն այդ թվում նաև աշխատանքային նշանակումները, գրասենյակային աշխատանքը, նույնիսկ կարդալը և գնումներն առավոտյան իրականացնելու պլան: Դա ձեզ թույլ կտա մինչև օրվա կեսը կատարել կարևոր գործերը և ավելի շատ ժամանակ ունենալ մնացած գործերի համար:

Ժամանակի պլանավորման ամենամեծ խոչընդոտներից մեկը կենտրոնացվածության պակասն է: Բոլորիս հետ պատահել է, որ հեռախոսազանգից, կամ ինչ որ ծանուցման պատճառով, շեղվել ենք մեր գործից և արդյունքում շատ ժամանակ կորցրել : Դա վկայում է ուշադրության բացակայության մասին, ինչը բացասաբար է ազդում ժամանակի կառավարման վրա: Լավագույն տեխնիկան, որը մենք կարող ենք առաջարկել ձեզ՝ կենտրոնանալու և ձեր ժամանակը կառավարելու համար, ցանկացած կարևոր աշխատանք կատարելուց առաջ ուշադրությունը շեղող բոլոր գործոններն ամբողջությամբ վերացնելն է: Եվ դուք կտեսնեք զարմանալի արդյունք:
Հին իրանական ասացվածքն ասում է. «Մարդն ունի միայն երկու ձեռք»: Եթե ցանկանում եք ճիշտ օգտվել ձեր ժամանակից, միանգամից երկու գործ մի արեք: Շատ մարդիկ կան նաև, որ սպասում են ինչ որ բան պատահի, որպեսզի իրենք ինչ որ բան անեն: Ուստի յուրաքանչյուր գործ արեք առանց նախապայմանների: Որովհետև օրինակ շատ է պատահում, որ ասում ենք, եթե այսօր աշխատանքս ժամանակին ավարտեմ, գիշերը անպայման մի քանի էջ գիրք կկարդամ։
Շնորհակալություն մեզ ընկերակցելու համար, մինչև հաջորդ հաղորդում, որի ընթացքում կխոսենք ժամանակի կառավարման այլ տեխնիկայի և ժամանակի կառավարման մեջ առաջնահերթ առաջադրանքների մասին: Աստված ձեզ պահապան: