Արևմտյան մարդու իրավունքների երկակի ստանդարտները` մարտահրավեր ճնշված ժողովուրդների դեմ (2)
Արևմուտքի մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների տեսակետների և վարքագծի դեմ ուղղված հիմնական քննադատություններից մեկն այն է, որ նրանք մարդու իրավունքները դարձրել են գործիք՝ իրենց քաղաքական ճնշումներն արդարացնելու և քաղաքական նպատակներն առաջ մղելու համար:
Մարդու իրավունքների հարցում Արևմուտքը հիմնականում քաղաքական նպատակներ է հետապնդում, դրանք քողարկելով մարդու իրավունքների պաշտպանությամբ:
Որոշ պետություններ, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Բրիտանիան, Դանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան խոսում են մարդու իրավունքների մասին, մինչդեռ այդ երկրներում քաղաքացիական ցուցարարների ճնշումը, սևամորթների և բնիկների սպանությունը, փոքրամասնությունների, հատկապես մահմեդականների իրավունքների ոտնահարումը, բանտարկյալների նկատմամբ ոտնձգություններն ու խոշտանգումները և Եվրամիության սահմաններում միգրանտների վրա ճնշում գործադրելը համարվում է օրենքի գործադրում: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ իրավունքների խնդրի վրա մեծ ազդեցություն են ունենում Արևմուտքի քաղաքական նպատակներն ու շահամոլական հայացքները։
Այս տեսանկյունից Արևմուտքում մարդու իրավունքների երկակիությունը գնահատելիս պետք է հաշվի առնել երկու կետ.
Առաջին կետը՝ մարդու իրավունքների խախտման դեպքերի հետ կապված հակասություններն են, և այդ երկիմաստությունները որևէ կերպ չեն կարող նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը։
Երկրորդ կետը՝ կանխակալ քաղաքական նպատակներն են, որոնք ուշադրությունը շեղել են մարդու իրավունքների հետ կապված իրողություններից:
Խաղաղության և սոցիալական արդարության հարցերով հետազոտող և ակտիվիստ՝ Ռոբերտ Ֆանտինան այս մասին ասում է.«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում, և այն վավերացվել է 48 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Այս հայտարարության մեջ մանրամասն շարադրված են մարդու իրավունքների սկզբունքները, որոնք պետք է աջակցություն ստանան միջազգային մակարդակով. Բայց ԱՄՆ-ը չի հետևել նաև արևմտյան երկրների կողմից հաստատված այս հայտարարությանը»։
Ակնհայտ է, որ մարդու իրավունքները պետք է դիտարկել հեռու ցանկացած քաղաքական նկատառումներից և մարդկային արժեքների արտահայտումից՝ անկախ ռասայից, կրոնից ու ազգությունից: Գործնականում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դարձել է Արևմուտքի միակողմանի տեսակետը աշխարհի մյուս ժողովուրդներին պարտադրելու գործիք, և այս ճանապարհով Արևմուտքը փորձում է իր մշակույթն ու նորմերը պարտադրել այլ երկրներին:
Մարդու իրավունքների իսլամական հռչակագիրը, սակայն, արձագանքում է մարդու իրավունքների հարցում այս հակասություններին և պարտադրված տարբերություններին և հստակեցնում՝ Իսլամական իրավունքի համաձայն, մարդու իրավունքները բխում են մարդու բնածին արժանապատվությունից և արժեքից, և Իսլամական Ումման, որին Աստված դարձրել է լավագույն Ումմա, ունի համաշխարհային առաքելություն, ու թեև մարդկությունը նյութական գիտությունների ոլորտում հասել է առաջընթացի փուլերին, սակայն հավատքի և ոգեղենության հրատապ կարիք կա՝ աջակցելու համար մարդկային իրավունքներին ու քաղաքակրթությանը:
Այս տարբերությունները ցույց են տալիս, որ մարդու իրավունքների խնդիրը քաղաքական խնդիրների մեջ է ներքաշված՝ Արեւմուտքի երկակի մոտեցումներով։ Այս տերությունների համար մարդու իրավունքների հարցերում նպատակը քաղաքական և միջամտողական նպատակներն առաջ մղելն է։
Նման մոտեցումները պատճառ են դարձել, որ իրավապաշտպան կառույցները հեռանան մարդու իրավունքների իրական պաշտպանությունից: Այս կարևոր մարտահրավերի առաջ է կանգնած նաև Մարդու իրավունքների խորհուրդը, որի պարտականությունն է վերահսկել ՄԱԿ-ի անդամ երկրներում Մարդու իրավունքների խարտիայի դրույթների կատարումը։
Արևմուտքի կողմից պարտադրված երկակիության պատճառով մարդու իրավունքների մասին իրական դատողությունը զուգորդվել է կանխակալ քաղաքական նպատակներով:
Արևմուտքի Մարդու իրավունքների հարցում երկվությունը քննադատելով, քաղաքական հարցերի փորձագետ՝ Փարսա Ջաաֆարին ասել է.«Մարդու իրավունքների նկատմամբ քաղաքական, երկակի, գործիքային և կողմնակալ մոտեցում չցուցաբերելու դեպքում, իրատեսական և պատասխանատու զգայունությունը կարող է բարելավել մարդկանց կենսապայմանները։ Բայց ժամանակակից աշխարհում մենք նման մոտեցում չենք տեսնում, և գերտերությունները խիստ նսեմացրել են մարդու իրավունքների դիրքը՝ օգտագործելով այս հարցը որպես գործիք։
Նման անցյալով, երկրներում մարդու իրավունքների վիճակի գնահատականը հեռու է իրողությունից և ավելի շատ ուղղված է հասարակական կարծիքը շեղելուն, ինչը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների խորհրդի նկատմամբ անվստահության աճին։
Մարդու իրավունքների նկատմամբ Արևմուտքի իրարամերժ մոտեցումը վկայում է այն մասին, որ նրանք օգտագործում են այս հարցը որպես քաղաքական գործիք այլ երկրների դեմ, երբ դա պահանջում է իրենց շահերը։ Այսինքն՝ պետք է ասել, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր այն օգտագործում են որպես իրենց արտաքին քաղաքականության գործիք՝ ընդդեմ իրենց իմպերիալիստական շահերին հակասող ազգերի և օրինական կառավարությունների։
Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները խոսում են Իրանում մարդու իրավունքների խախտման մասին, մինչդեռ նրանց կողմից կիրառված պատժամիջոցները լրջորեն սպառնում են Իրանի ժողովրդի կենսապահովմանը, ֆիզիկական և հոգեկան առողջությանը։ Շատ հիվանդներ պատժամիջոցների պատճառով զրկվել են անհրաժեշտ դեղամիջոցներից, և պատժամիջոցների պատճառով կորցրել են իրենց առողջությունը:
Քննադատելով այս երկակի մոտեցումները, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ բոլոր երկրներին կոչ է արել պահպանել համընդհանրության, չեզոքության և ոչ ընտրողականության սկզբունքները մարդու իրավունքների հարցերը քննելիս, ինչպես նաև մարդու իրավունքների զարգացումն ու խթանումը ազգային, տարածաշրջանային և միջազգային հարթակներում, կրոնական պարտավորությունների, Սահմանադրությանը և ներքին օրենքներին ու միջազգային պայմանագրերին հավատարիմ մնալու շրջանակներում համարվում է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական առաջնահերթությունը: