Զարմանահրաշ ու մեծ տիզերքը՝ Ջեյմս Ուեբ աստղադիտակի օբյեկտիվից
Այս հաղորդման ընթացքում կխոսենք արարչագործության վեհության մասին՝ Ջեյմս Ուեբ աստղադիտակի օբյեկտիվից:
Կյանքը հրաշք է, որ տրված է ոչ միայն մարդուն, այլ նաև բոլոր արարածներին: Գուցե տարօրինակ թվա, բայց ծնունդը, կյանքն ու մահը վերաբերում են նաև աստղերին: Աստծու հրաշքներից մեկը տիեզերքի արարումն է: Տիեզերք որ անվերջ է թվում ու ամեն օր ավելի է մեծանում: Այդ տիեզերքում ծնվում ու մեռնում են աստղեր և մենք, մեր փոքր գիտելիքիներով, կարող ենք տեսնել Աստծու վեհության միայն մի մասնիկը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Ջեյմս Ուեբ աստղադիտակի օբյեկտվից արված նկարների մասին:
---

Վերջին օրերին Ջեյմս Ուեբ աստղադիտակը զարմացրեց մարդկությանն տիեզերքից արված նոր լուսանկարներով, որոնք ցույց են տալիս տիեզերքի մեծությունն ու անսահմանությունը: Դա նաև արարաչագործության մեծության նշաններն են, որոնց ուսումնասիրելը մարդկային բանականության զարգացման նշան է: Մուսուլմանների սուրբ գրքում տեիզերքի ստեղծման վերաբերյալ բազմաթիվ այաներ կան:
Ղուրանի Զարիաթ սուրայի 47-րդ այայում Աստված ասում է. «Մենք ստեղծել ենք երկինքը և միշտ ընդլայնում ենք այն»։ Ըստ այս այայի, աշխարհն անընդհատ մեծանում է: Նախկինում տիեզերքի ընդարձակման տեսությունը չէր ընդունվում փիլիսոփաների ու աստղագետների կողմից, քանի որ նրանք կարծում էին, որ այն անփոփոխ է: Մինչդեռ 1400 տարի առաջ, Աստված տիեզերքի ընդլայնման մասին նշել է Ղուրանում: Տիեզերքի ընդլայնման փաստն առաջին անգամ հաստատվեց մ.թ. 20-րդ դարի սկզբին: Այդ ժամանակ ապացուցվեց, որ իր արարման պահից, տիեզերքն անընդհատ ու մեծ արագությամբ ընդլայնվում է: Աստղագետ Էդվին Հաբլն առաջին անգամ բացահայտեց, որ որոշ աստղեր ու գալակտիկաներ հեռանում են, այսինքն՝ բացվում: Հաբլի հետազոտության արդյունքներով, տիեզերքի ուսումնասիրության ոլորտում նոր դռներ բացվեցին:
Ավելի ուշ, ի պատիվ այս մեծ գիտնականի, 1990թ. երկրի ուղեծրում տեղակայվեց Հաբլ հզոր աստղադիտակը, որը գիտնականների համար տիեզերքում անհայտ մասեր բացահայտեց:
Սակայն վերջերս աշխարհին զարմացրեցին լուսանկարները, որ ուղարկվել էին Ջեյսմ Ուեբ աստղադիտակի կողմից: Ջեյսմ Ուեբ աստղադիտակից ստացված առաջին պատկերների հիման վրա մասնագետները հայտարարեցին, որ դրանցում կարելի է տեսնել 13 միլիարդ տարի առաջվա պատկերներ, ինչը տարբեր ենթադրությունների ու վերլուծությունների պատճառ է դարձել գիտնականների ու հասարակությունների շրջանում: Առկա են բազմաթիվ հարցեր այն մասին, թե ինչ կոորդինատներ ունեն Ջեյմս Ուեբ ստղադիտակով արված լուսանկարները և ինչ են դրանք մեզ ասում:
10 միլիարդ դոլար արժողությամբ Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը 2021 թվականի դեկտեմբերի 25-ին ուղարկվել է տիեզերք և մեկ ամիս անց տեղակայվել Երկրի ուղեծրում, Երկրից մոտ մեկ միլիոն մղոն հեռավորության վրա: Այս աստղադիտակի ստեղծման նպատակն էր ընդլայնել Hubble տիեզերական աստղադիտակի հայտնագործությունները ինֆրակարմիր տիրույթում, ավելի երկար ալիքներով և ավելի մեծ զգայունությամբ և հայտնաբերման հզորությամբ:
Նման ալիքների երկարությունները աստղագետներին հնարավորություն են տալիս տեղեկություններ ստանալ աստղերի և մոլորակների ծագման և միգամածությունների և գազի ու փոշու զանգվածների մասին: Սակայն քանի որ փոշու մասնիկները կլանում էին այն ալիքները, որոնք հայտնաբերում է Հաբլ աստղադիտակը, ուստի հնարավոր չէր հասկանալ, թե ինչպես են ձևավորվում աստղերը:
Ավելի երկար ալիքների դետեկտորները նաև գիտնականներին թույլ են տալիս ուսումնասիրել ավելի երկար հեռավորություններ և ավելի հին տիեզերական ժամանակներ: Տիեզերքի ընդարձակման արդյունքում հեռավոր օբյեկտների լույսը մեզ հասնում է ավելի երկար ալիքների միջոցով, քան նրանք արձակում են (այսպես կոչված՝ կարմիր շեղված), և վաղ տիեզերքի մասին իմանալու համար պահանջվում են ինֆրակարմիր աստղադիտակներ: Այս աստղադիտակի կառուցումը, որն ունակ է դիտարկել Մեծ պայթյունից 100-ից 250 միլիոն տարի անց ընկած ժամանակահատվածը, համարվում է մարդկային կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այս աստղադիտակն անվանվել է Ջեյմս Ի. Ուեբի պատվին, ով 1961-1968 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի ադմինիստրատորը։
---
Իսկ այժմ ուսումնասիրենք Ջեյսմ Ուեբ աստղադիտակից ստացված նկարները։
NASA-ի Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի կողմից արված առաջին լուսանկարում բարձր լուծաչափով պատկերը բացահայտում է Մեծ պայթյունից հետո ձևավորված ամենավաղ գալակտիկաները:Այնտեղ պատկերվախ է SMACS 0723 գալակտիկաների կլաստերը, որը կոչվում է «Ցանցի խորը դաշտ» (DEEP FIELF), որի ֆոնի վրա կարելի է տեսնել հազարավոր գալակտիկաներ և՛ հեռու, և՛ մոտ, որոնցից մի քանիսին մոտ 13 միլիարդ տարի է պահանջվել Երկիր հասնելու համար:
Պատկերների գրանցման համար պահանջվել է ընդհանուր առմամբ 12,5 ժամ, ինչը շատ ավելի կարճ է, քան Hubble տիեզերական աստղադիտակի խորը դիտարկումների ժամանակ հատկացված ժամանակը: Բացի այդ, այս պատկերը տասնյակ անգամ ավելի պարզ է, քան անցյալում Հաբլի ուղարկած պատկերը:
Հետաքրքիր է իմանալ, որ այս պատկերում գրանցված հազարավոր գալակտիկաներից առնվազն մեկը գրեթե 95%-ով նույնքան հին է, որքան Մեծ պայթյունը: Այս տեսության համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել տիեզերքի ընդարձակումից մոտ 13,8 միլիարդ տարի առաջ։
Հաջորդը Stephan's Quintet գալակտիկայի լուսանկարն է, որը նույնպես արվել է Ջեյմս Ուեբ աստղադիտակով: Այս նկարում Ջեյմս Ուեբը ներկայացրել է Stephan's Quintet հինգ գալակտիկաների պատկերը, որոնք գտնվում են Երկրից 290 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Այս գալակտիկան գրավիտացիոն պարի մեջ է և, մեծ հետաքրքրություն է ներկայացնում հետազոտողների համար:
Հաջորդը Carina Nebula միգամածության պատկերն է : Այս պատկերում առաջին անգամ նկատվել են միգամածություններ, որոնք նախկինում թաքնված էին փոշու մեջ: Այս միգամածությունը երկնքի ամենամեծ և ամենապայծառ միգամածություններից մեկն է, որը գտնվում է Երկրից մոտավորապես 7600 լուսատարի հեռավորության վրա: Միգամածությունը փոշու, գազի և պլազմայի հսկայական ամպ է միջաստղային տարածքում:
Հարավային օղակաձև միգամածությունը Արեգակի նման աստղի գործունեության արդյունք է, որն ապրում է իր կյանքի վերջին շրջանը և իր շուրջը փոշու ամպ է արտանետում: Ջեյմս Ուեբն ուսումնասիրել է այս միգամածությունը, որը գտնվում է Երկրից մոտ 2500 լուսատարի հեռավորության վրա։
Այս միգամածությունը ստեղծվել է անցյալում աստղի պայթյունից և դրա կենտրոնում առկա է աստղերի երկուական համակարգ: Գիտնականներն ասում են, որ այս միգամածության արտաքին նարնջագույն օղակը ջրածնի գազերի փայլն է, իսկ կապույտ ամպերը միգամածության իոնացված գազերն են: Այս պատկերն այնքան մանրամասն է, որ ՆԱՍԱ-ի հետազոտողները ապշել են, երբ առաջին անգամ տեսել են այն:
Աստղադիտակի վերջին նկարում պատկերված է Յուպիտեր հսկա մոլորակը իր երեք արբանյակների հետ միասին: Լուսանկարն արվել է Ջեյմս Ուեբի փորձարկման նպատակով, արեգակնային համակարգի ներսում շարժվող օբյեկտները գրանցելու համար:
Այս նկարները աստղագետներին և գիտնականներին տալիս են ավելի մանրամասն տեղեկություններ աստղերի ծննդյան և մահվան մասին, և ապագայում այս հետազոտության արդյունքները կարող են ճանապարհ բացել մեր հրաշալի աշխարհի մասին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու համար:
---
Արարչագործության ճշմարտությունները բացահայտելու համար մարդկային ջանքերը շատ արժեքավոր են: Ամենակարող Աստծու կողմից մեզ շնորհված գիտելիքով և հայեցողությամբ մենք կարող ենք տեսնել Աստծու վեհության միայն մի մասնիկը, իսկ գիտակից մարդն է նա, ով Ջեյմս Ուեբ աստղադիտակի օբյեկտվից տիեզերքի վեծությունը տեսնելով խոնարհվում է Աստծո վեհության առաջ: