Բազմաբեւեռ ու «արժեք» չունեցող արեւմտյան աշխարհը
https://parstoday.ir/hy/radio/world-i177970-Բազմաբեւեռ_ու_արժեք_չունեցող_արեւմտյան_աշխարհը
Աշխարհին սպասվում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և անցում դեպի բազմաբևեռություն, մինչդեռ Արևմուտքի գերակայության դարաշրջանը մոտենում է ավարտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2022 06:16 Asia/Tehran

Աշխարհին սպասվում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ և անցում դեպի բազմաբևեռություն, մինչդեռ Արևմուտքի գերակայության դարաշրջանը մոտենում է ավարտին:

Այս հայտարարությունը կատարել է ոչ թե միաբևեռ աշխարհի կամ արևմտյան քաղաքականության եռանդուն քննադատը, այլ մի անձ , ով երկար տարիներ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր վարչապետության ընթացքում եղել է աշխարհին արևմտյան արժեքներ և իհարկե միակողմանիություն պարտադրելու հենասյուներից մեկը և , որն առնվազն համահունչ է բրիտանական գաղութատիրությանը աշխարհի զանազան տարածքներում :Թոնի Բլերը, որը  Բրիտանիայի վարչապետն էր 1997-2007 թվականներին, Դիչլի հիմնադրամում իր ամենամյա ելույթում ասել է.«Այս դարի ամենամեծ աշխարհաքաղաքական փոփոխությունը կսկսվի  Չինաստանից, ոչ թե Ռուսաստանից։Մենք մոտենում ենք Արեւմուտքի քաղաքական եւ տնտեսական գերակայության ավարտին։Աշխարհը կլինի առնվազն երկբևեռ և, հնարավոր է, բազմաբևեռ:Սա առաջին դեպքն է ժամանակակից պատմության մեջ, երբ Արևելքը կարող է հավասար պայմաններում լինել Արևմուտքի հետ»:Տարիներ է ինչ ակադեմիական շրջանակներում արծարծվում է  Համաշխարհային պատերազմից հետո ,միաբևեռ աշխարհի անկման և  արևմտյան տիրապետության ու աշխարհակարգի մարման մասին խնդիրը և ժամանակ առ ժամանակ նման  անձնավորությունների  դիրքորոշումները, ովքեր որպես պետական ​​և քաղաքական գործիչներ առանձնահատուկ դեր են խաղացել աշխարհում արևմտյան գերիշխանության հիմքերի ամրապնդման գործում, կրկին բուռն բանավեճերի են գնում աշխարհի ապագայի և դրա ընթացքի վերաբերյալ,և այն կարևոր հարցն է արծարծվում ,որ «Արևմուտքի չորս դարերի տիրապետության ավարտով ինչպիսի՞ն կլինի աշխարհակարգը 21-րդ դարում»:Այս հարցին պատասխանելուց առաջ անհրաժեշտ է թվում նշել Արևմուտքի  տիրապետության ձևավորման պատմությունը.«Ե՞րբ սկսվեց Արևմուտքի տիրապետությունը։Արեւմուտքի տիրապետության սկիզբը պետք է համարել 16-17-րդ դարերում։ Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ հայտնագործությունների դարերը.:Արևմուտքի գերիշխանությունը շարունակվեց մինչև 18-րդ դարը, որը կարելի է բնութագրել ,որպես ֆրանսիական դար։Հետո 19-րդը, որն անկասկած պատկանում էր Անգլիային։Եվ վերջապես 20-րդ դարը, երբ Միացյալ Նահանգները փոխարինեց Եվրոպային՝ աշխարհին պարտադրելու արևմտյան արժեքները՝ որպես ազգերի փրկության միջոց:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի  նախագահները շարունակեցին  այն ուղին, որը նախկինում հարաբերական հաջողությամբ հաստատվել էր Վուդրո Վիլսոնի կողմից 1919 թվականին.«Համաշխարհային միջազգային ինստիտուտների ձևավորում՝ հիմնված Եվրոպայում ստեղծված արժեքների վրա:Մասնավորապես, ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, որոնք երեքն էլ հիմնադրվել են ԱՄՆ-ում»։

Միևնույն ժամանակ, Սառը պատերազմը ոչ միայն պարտադրեց 35 ամյա մրցակցություն ժամանակի երկու բևեռների՝ Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև, այլև պարտադրեց երկբևեռ կայունություն։Այնուհետև պատմությունը նոր սկիզբ ունեցավ, և դրանից հետո աշխարհը ենթարկվեց փոփոխությունների, որոնցից յուրաքանչյուրը հետևեց աշխարհաքաղաքական ահռելի փոփոխությունների։Ժամանակակից աշխարհը, սակայն, իր պատմության մեջ ընդմիշտ գրանցեց 1979 թվականը:Թեև յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքն այս հարցի վերաբերյալ, սակայն 1979-ին տեղի ունեցավ երեք շատ տարբեր իրադարձություններ, որոնք իրապես առաջացրեցին շղթայական ռեակցիաներ ,և այսօր ևս համաշխարհային մասշտաբով լսելի է դրանց ռեակցիաները: 

Առաջին իրադարձությունը տեղի ունեցավ  1979 թվականի փետրվարի 11-ին Իրանում՝ շահի տապալմամբ։ Այդ օրը ԱՄՆ-ը կորցրեց իր լավագույն դաշնակցին Մերձավոր Արևելքում:Բայց ամենակարեւորը՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի իշխանության գալն էր,որը  փոխեց իրավիճակը ողջ տարածաշրջանում։Մինչ այդ, պետությունները մրցակցում էին տարածաշրջանային առաջնորդության համար՝ հիմնվելով պետությունների միջև մրցակցության ավանդական կանոնների վրա:Բայց Իմամ Խոմեյնին իրեն ներկայացել է ,որպես մուսուլմանների հովանավոր  որտեղ էլ որ նրանք լինեն։ Աշխարհը արագ տեսավ հետևանքները,  Լիբանանում ծնվեց  Հեզբոլլահը , որպես  քաղաքական և ռազմական որոշիչ դերակատար տեղական և տարածաշրջանային ասպարեզում:Այնուհետև Իրաքում, երբ ԱՄՆ-ն սկսեց իր ներխուժումը 2003թվականին: Սիրիայում 2011թ.՝ զինված խմբավորումները ներքին և քաղաքացիական պատերազմ ստեղծեցին ՝մարտահրավեր նետելով  Բաշար Ասադի կառավարությանը:Եմենը ևս յուրահատուկ իրադարձությունների ականատեսը եղավ: 

Երկրորդ հիմնական փոփոխությունը տեղի ունեցավ 1979 թվականին Չինաստանում: Դեն Սյաոպինը կայունացրեց  իշխանությունը և կարողացավ նախաձեռնել տնտեսական բարեփոխումներ:Նա, դա կատարեց աստիճանաբար և իր ղեկավարությանը բնորոշ պրագմատիզմով:Քառասուն տարի անց մենք տեսնում ենք հետևանքները՝, մարդկության պատմության մեջ ամենաարագ և ամենամեծ տնտեսական և սոցիալական փոփոխությունը։Այլ երկրներ, ինչպիսիք են՝ Կորեան կամ Սինգապուրը, կառուցել են իրենց տնտեսությունները նույն արագությամբ:Բայց Չինաստանը միակ երկիրն է, որը հաջողության է հասել 1,4 միլիարդ բնակչություն ունեցող երկրի մասշտաբով:

Երրորդ իրադարձությունը, որը բոլորովին չի առնչվում նախորդ երկու իրադարձություններին , տեղի ունեցավ 1979 թվականի Սուրբ Ծննդյան տոնի օրը:Այդ օրը Խորհրդային միության բանակը հարձակվեց Աֆղանստանի վրա և ընդգծեց  հետագա բոլոր զարգացումների կայունացումը , հատկապես Խորհրդային Միության հզոր վերելքը ոչ միայն Աֆղանստանում, այլև Աֆրիկայում, Անգոլայում և Եթովպիայում։Մյուս կողմից ԱՄՆ-ը խիստ զբաղված էր իր ներքին խնդիրներով ,հատկապես Թեհրանում իր դեսպանատան գրավման ճգնաժամով, ճգնաժամ ,որը ավարտվեց Քարթերի նախագահության գնով: Իրադարձությունները հաջորդում էին մեկը մյուսին՝1989 թվականին Բերլինի պատի փլուզումը, երկու տարի անց՝1991 թվականին խորհրդային միության փլուզումը ,իգին Ռուսաստանի փրկության ՝Բորիս Ելցինի որոշմամաբ և  Խորհրդային Միության արբանյակային պետությունների տարանջատումը Արևելյան Եվրոպայում և կոմունիզմի նման գաղափարախոսությունների անկումը, որը մնացել էր  դարեր շարունակ, ինչպես նաև շուկայական տնտեսության աճը, որը հետևեց տնտեսության գլոբալիզացիային, որը արագ  տեմպով էր  ընթանում: Տեխնոլոգիական հեղափոխությունը օգնեց միաբևեռ աշխարհին, որի առանցքը ԱՄՆ-ն էր, և այդ ընթացքում ԱՄՆ-ը , որն իրեն անմրցակից էր համարում, օգտվեց այս հնարավորությունից,որպեսզի աշխարհին պարտադրի իր արժեքները ,սակայն  2001-ին Համաշխարհային առևտրի աշտարակների վրա հարձակումները և Աֆղանստանի ու Իրաքի վրա իրարահաջորդ  հարձակումները, և մի քանի տարի անց 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամը, մարտահրավեր նետեցին Ամերիկայի և, իհարկե, ողջ Արևմուտքի իմիջին:Աշխարհն իրականում տեսավ, որ համաշխարհային պատերազմից հետո բևեռային աշխարհը և այն կարգը, որին հավակնում  էին ԱՄՆ-ն ​​ու Արևմուտքը, չկարողացան  անվտանգ անցնել նման ճգնաժամերից։ Միևնույն ժամանակ, ձևավորվող տերությունները նույնպես մարտահրավեր նետեցին արևմտյան կարգերին և Ամերիկայի դիրքին , որպես անմրցակից գերտերություն:BRICS-ի ձևավորումը, որը բաղկացած է ձևավորվող տնտեսական և քաղաքական ուժերից, տնտեսության գլոբալացման հետ մեկտեղ, չարտացոլեց արևմտյան արժեքներն ու նորմերը, որոնք ձևավորել էին արևմտյան կարգի հիմքերը ավելի քան 4 դար:

Այս երկրները ցանկանում են վերադառնալ ազգային արժեքներին, որոնք արմատացած են իրենց հավաքական հիշողության մեջ։Ուստի Պուտինի Ռուսաստանը երազում է վերականգնել  Եկատերինա Մեծի Ռուսաստանի  կայսրությունը։Էրդողանի Թուրքիան ցանկանում է պատմության մեջ թողնել Աթաթուրքի ժառանգությունը:Իրանը նույնպես շատ հետևորդներ  է գտել իր իսլամական արժեքներով:Մոդիի Հնդկաստանը ցանկանում է զարգացնել  հինդուիզմի արժեքները, իսկ Չինաստանի Սի Ցզինպինը ցանկանում է կապ հաստատել  Միջին Թագավորության մեծ դինաստիաների փառավոր անցյալի հետ:Արևմտյան արժեքների գերակայության փայլուն տասնամյակի ընթացքում՝ 1991-2001 թվականներին, արևմուտքը  համոզված էր , կամ գոնե հույս ուներ, որ աստիճանաբար բոլոր նորաստեղծ  երկրները կհետևեն ոչ միայն շուկայական տնտեսության կանոններին, այլև այն արժեքներին, որոնց հիմքում ընկած է արևմտյան կարգը:Բայց այսօր այս պատրանքը վերացել է։

Ամերիկայի ներքին իրադարձություններն  ու տնտեսական դժվարություններով պայմանավորված մարտահրավերները,ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարական սխալները Օբամայի ժամանակաշրջանում, պայմաններ ստեղծեցին համաշխարհային  համակարգում ԱՄՆ-ի  հզորության անկման համար,սակայն 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո աշխարհակարգի այս «արևմտականացումը» զգալիորեն արագացավ։«Առաջին հերթին Ամերիկան» քաղաքականությամբ ,Թրամփը վերադարձավ Մոնրոյի հիմնած առաջնահերթ քաղաքականությանը.«Որ Ամերիկան ​​իրեն չպետք է ներքաշի իր սահմաններից դուրս հարցերի մեջ։Ամերիկայի ներքաղաքական իրավիճակը և այն փաստը, որ այս երկրում միջին խավն այլևս չի վայելում «Ամերիկյան երազանքի» բարգավաճումը,ապացուցում է , որ մի երկիր, որն պատմության մի ժամանակահատվածում իրեն համարում էր միակ ազդեցիկ և հեգեմոն գերտերությունը, որի արժեքները տարբեր հասարակություններում, ընդառաջվում էր այլևս ոչինչ չունի ներկայացնելու:Այսօր Արևմուտքը և, իհարկե, ԱՄՆ-ը , որպես արևմտյան արժեքների խորհրդանիշ, մի շարք կարգերի պահպանման առումով կանգնած են   լուրջ մարտահրավերների առաջ՝ որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը դրեց այն ճանապարհի վրա, որը արևմտյան արժեքներին հետևելը անխուսափելիորեն համարում էր ՝ միջազգային հասարակական կյանքի միակ ելքը :Սակայն այնպիսի տնտեսական տերությունների ի հայտ գալը, ինչպիսին է Չինաստանը, համաշխարհային հավասարումների վրա որոշ  տերությունների ազդեցությունը, ինչպիսին է Ռուսաստանը, տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգության տնտեսական դաշինքների ձևավորումը, ինչպիսիք են BRICS-ը, Շանհայը, Ա.ՍԵ.ԱՆ-ը, Եվրասիական միությունը և այլն,դրանք բոլորն էլ հաստատում են այն փաստը, որ արևմտյան արժեքները և միաբևեռ աշխարհը կանգնած են բազմաթիվ մարտահրավերների առաջ:Թոնի Բլերը Չինաստանին համարում է աշխարհի երկրորդ գերտերությունը, որի «տնտեսական հզորությունն ու դերը համաշխարհային տնտեսության մեջ գերազանցում է Ռուսաստանին և ընդգծում է, որ «Չինաստանը  տեխնոլոգիական շատ ոլորտներում նույնիսկ գերազանցել է Ամերիկային։Բլերի խոսքով՝ «Չինաստանը ցանկություն չունի թաքցնել իր արհամարհական հայացքն Արևմուտքի նկատմամբ և առաջ է շարժվում Ռուսաստանի հետ ավելի ամուր հարաբերությունների հասնելու համար։Բայց այն կետը, որը Անգլիայի նախկին վարչապետը իր ելույթի ընթացքում շեշտում է Իրանի մասին , ցույց է տալիս Իրանի ազդեցիկ դիրքը համաշխարհային զարգացումներում.«Ռուսաստանը և հավանաբար Իրանը ապագայում կդառնան Չինաստանի դաշնակիցները»: Բլերը  Արևմուտքին խորհուրդ է տալիսՉինաստանի նկատմամբ որդեգրել «գործակցության հետ մեկտեղված հզոր» քաղաքականություն:Թոնի Բլերի խոսքերից կարելի է հասկանալ, որ ապագա աշխարհը բազմակողմանիության աշխարհ է և կառավարվելու է կոլեկտիվ փոխգործակցության և մասնակցության միջոցով:Աշխարհ, որտեղ տեղ չունեն արևմտյան կարգերն ու պարտադրված արժեքները և արեւմտյան գաղափարախոսությունը կանգնած է այնպիսի լուրջ մարտահրավերների առջեւ, որ «անկում» բառը բավարար չէ այն բնութագրելու համար։Արեւմուտքի  գերիշխանության փլուզումն առավել քան երբեւէ ակնհայտ է և«անցումը դեպի բազմաբևեռ աշխարհ», ինչպես ընդգծում է Թոնի Բլերը, այն դերով ,որ տարածաշրջանային տերություններն են իրականացնում , պատկերացումից ավելի արագ է մոտենում իր նպատակին: