Արևմտյան մարդու իրավունքների երկակի ստանդարտները, մարտահրավեր ճնշված ժողովուրդների դեմ(3)
Ըստ երևույթին, մարդու իրավունքները ներկայացվում են ,որպես արևմտյան հասարակությունների ձեռքբերումներից մեկը, մինչդեռ այդ երկրները չարաշահում են այս հարցը,որպես առիթ՝ միջազգային հարաբերություններում իրենց միջամտության համար:
Այս տեսակետը նշանակում է երկակի մոտեցում մարդու իրավունքների նկատմամբ, և այդ պատճառով մարդու իրավունքները համարվում են դարի ամենամեծ պարադոքսը։
Բազմաթիվ դժբախտ դեպքերի պատճառների գտնելը, որոնք կրկնվում են աշխարհի տարբեր վայրերում մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով ապացուցում է ,որ այս իրադարձություններից շատերը հետևանքն են քաղաքական նպատակների ,որոնք թաքնված են արևմուտքի մարդու իրավանց հավակնությունների քողի տակ: Օրինակ՝ 2015 թվականին Ֆրանսիայում ԻԼԻՊ-ի կողմից հարձակում է եղել։Այդ հարձակման լուրը հայտարարվելով Փարիզում, նույնիսկ փակվեցին «Տուր դե Ֆրանս» մարզադաշտի դռները, որտեղ տեղի էր ունենում Գերմանիա-Ֆրանսիա ընկերական հանդիպումը,իսկ մարզադաշտի շրջակայքում անվտանգության միջոցառումները խստացվեցին, և Ֆրանսիան մի քանի օր անվտանգության իրավիճակում էր:Այս հատուկ նախաձեռնություններով հանդերձ Փարիզը աշխարհի ուշադրության կենտրոնում էր,որպեսզի ներկայացվի թե՝ ԻԼԻՊ-ը ներթափանցել է ոչ միայն Սիրիա և Իրաք, այլև Եվրոպայի սիրտը:
Շարունակելով այս շանտաժը, Անվտանգության խորհուրդը արագորեն դատապարտեց այդ հարձակումները, և աշխարհի երկրներից, ՄԱԿ-ից և այլ հաստատություններից ցավակցական, կարեկցանքի և դատապարտման ուղերձների հեղեղը լցվեց Ելիսեյան պալատ:Այս իրադարձությունից հետո, մի քանի ահաբեկչություններ տեղի ունեցան աշխարհի այլ տարածքներում , այդ թվում՝ ահաբեկչական պայթյուններ Բաղդադում և Քաբուլում, որոնք պատճառեցին հարյուրավոր զոհեր և վիրավորներ :Նման հարձակումներ շատ են պատահել Արևմտյան Ասիայում, այնուամենայնիվ, Եվրոպայում յուրաքանչյուր ահաբեկչական իրադարձության կամ գործողության նկատմամբ արձագանքը անհամեմատելի է նույն երկրների արձագանքի հետ՝ տարածաշրջանում ահաբեկչական խոշոր միջադեպերի նկատմամբ:Այս երկակի մոտեցումը ապացուցում է , որ Արևմուտքի տեսանկյունից մարդու իրավունքների ոտնահարումը բացի արևմտյան երկրներից,այլ վայրերում անկարևոր է:
Սա այն դեպքում, երբ Աֆղանստանում և Իրաքում արյունալի պատերազմների և Պաղեստինում ու Եմենում ԱՄՆ-ի հովանավորությամբ մանկասպան ռեժիմների ամենօրյա ներխուժումների հեղինակները ՝ԱՄՆ-ը և նրանց դաշնակից եվրոպական երկրներն են: Այս տերությունների համար նպատակը մարդու իրավունքներին առնչվող հարցերին միջամտելն է, սակայն ԱՄՆ-ի կողմից ճնշված ժողովուրդների դեմ ճնշումների մասին ոչինչ չի ասվում։Այս փաստերը գլոբալ գերիշխանության համակարգի կողմից մարդու իրավունքների համատարած ոտնահարման հստակ նշաններ են։
Ամերիկայի «Բրաուն» համալսարանը, 2021 թվականի մայիսին Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմի մասին զեկույց հրապարակելով գրել է.«Մինչ այժմ այս պատերազմում զոհվել է 241.000 աֆղանցի, որից 71հազար344-ը, խաղաղ բնակիչներ են եղել»:
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2006-2010 թվականներին Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20,000 խաղաղ բնակիչ, հազարավոր մարդիկ վիրավորվել են:Այս հարձակումների զոհերից գրեթե 800-ը երեխաներ են եղել ։
Ըստ «Կոնֆլիկտների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության ԱՄՆ կենտրոնի »այդ երկրի բանակը 2006-ից 2014 թվականներին ,փոխհատուցում է վճարել ավելի քան 1600 մահվան, վնասվածքի դեպքերի համար, և փոխհատուցման չափն այս ժամանակահատվածում կազմել է մոտավորապես 4,9 միլիոն դոլար։
ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները նույնպես բազմիցս նման հանցագործություններ են կատարել:Որոշ ժամանակ առաջ ««Ակցիա զինված բռնության դեմ» ինստիտուտ » ինստիտուտն առաջին անգամ հայտարարեց Աֆղանստանում բրիտանական զինված ուժերի ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց մահվան համար վճարվող փոխհատուցումների չափը։
Ըստ այս զեկույցի՝ 2006-ից 2014 թվականներին Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 289 խաղաղ բնակիչների մահվան համար վճարել է 688 հազար ֆունտ ստեռլինգ, որի միջինը կազմում է 2380 ֆունտ ստեռլինգ մեկ անձի համար,բայց մի դեպքում. մեկ զոհի ընտանիք ստացել է ընդամենը 104 ֆունտ ստեռլինգ 17 պենս , ինչը ավելի քիչ է, քան նրանց,ովքեր հատուցում են ստացել իրենց կենդանիների սատկելու համար:
Իրականում, տարբեր տարածաշրջաններում, հատկապես Արևմտյան Ասիայում, Ամերիկայի ներկայության չարաբաստիկ ժառանգությունը ոչ այլ ինչ է,եթե ոչ մարդու իրավունքների ակնհայտ խախտում։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, լուսաբանելով այդ հանցագործությունների ոլորտները ՝ իր ելույթներում հստակեցրել է.«Աշխարհում չկա որևէ կառավարություն ,որը ԱՄՆ-ի կառավարության չափ մարդու իրավունքները խախտած լինի :Ամերիկան ոչ հավատում է մարդու իրավունքներին, ոչ սրբությանը, ոչ մարդկային արժանապատվությանը և ոչ էլ հավատում ժողովուրդների քվեներին:Ինչ էլ ԱՄՆ-ի կողմից ասվի ազատության և մարդու իրավունքների մասին , դա հեգնանք է ազատության և մարդու իրավունքների նկատմամբ»:
Փաստորեն, Արևմուտքի երկակի մոտեցման բերումով , մարդու իրավունքների խնդիրը խորապես քաղաքականացվել է, և քաղաքական առճակատումները պատճառ են դարձել, որ միջազգային կառույցները հեռանան մարդու իրավունքները իրապես հովանավորելուց ։Այս գործընթացը հակասում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հանրության ակնկալիքներին։
ԱՄՆ-ը և մարդու իրավանց հարցով հավակնորդ եվրոպական որոշ երկրներ Սադամի ռեժիմին զինել ու հովանավորել են Իրանի դեմ քիմիական հարձակման ժամանակ և ավելի քան հարյուր հազար հոգի զոհ է դարձել Իրաքի բասական ռեժիմին արևմուտքի նվիրած քիմիական զենքերի:ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ հովանավորում են մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմանը ,որի ահաբեկչական գործողություններին զոհ են դարձել 17 հազար իրանցիներ:
Մարդու իրավունքների նույն հավակնորդները ,Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության դիմաց ,որը մարդկության դեմ հանցագործություն է ,բավարարվել են միայն խոսքի և հայտարարության սահմաններում ։Հակաիրանական ահաբեկչական խմբավորումներին ,իրենց սեփական երկրում ապաստան տալը Արևմուտքի երկակի մոտեցումներից մեկն է մարդու իրավունքների հարցում:Այս երկրները ,Արևմտյան Ասիայում, այսինքն՝ այն տարածաշրջանում, որտեղ հիմնական ճգնաժամը սիոնիստական ռեժիմի կողմից մանկասպանությունն է և Սաուդյան կոալիցիայի հանցագործությունները Եմենում, օգտագործելով արևմտյան երկրների, այդ թվում՝ Եվրամիության անդամ որոշ երկրների կործանարար զենքերը,պատերազմական հանցագործների նկատմամբ անօգուտ և նույնիսկ կողմնակալ դիրքորոշումներ են ընդունել :
Ժնևում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում և միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի Համանեն,Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նիստում ունեցած իր ելույթում, անդրադարձել է «արտաքին ռազմական միջամտություններին » և «անմարդկային պատժամիջոցներին » և ասել է.«Ամոթալի է, որ Ամերիկան շարունակում է զարգացող երկրների դեմ դաժան պատժամիջոցներ սահմանելու իր մոլություն դարձած ընթացքը և պատժամիջոցների տակ գտնվող երկրների ժողովրդի դեմ իրականացնում է մարդու իրավունքների կոպիտ, համակարգված և համատարած խախտում»։
Թանկագին բարեկամներ ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: