Սալման Ռոշդին՝ իր «սատանայական շեղբերի» զոհը
https://parstoday.ir/hy/radio/world-i180200-Սալման_Ռոշդին_իր_սատանայական_շեղբերի_զոհը
1988 թվականի սեպտեմբերին, իմպերիալիզմի ֆինանսական և քարոզչական ցանցի օգնությամբ, հրատարակվեց բրիտանական պատմության ամենախնդրահարույց գրքերից մեկը «Սատանայական բանաստեղծություններ» տխրահռչակ գիրքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2022 03:57 Asia/Tehran

1988 թվականի սեպտեմբերին, իմպերիալիզմի ֆինանսական և քարոզչական ցանցի օգնությամբ, հրատարակվեց բրիտանական պատմության ամենախնդրահարույց գրքերից մեկը «Սատանայական բանաստեղծություններ» տխրահռչակ գիրքը:

Այս գրքի հրատարակումը, որպես իմպերիալիստական  համակարգի նոր սադրանք, պետք է վնասեր իսլամի պայծառ  դիմագիծը։ Եվրոպացիների լայնածավալ և մեդիա քարոզչությունները ներառյալ՝  գրքի ընտրությունը որպես Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն գիրքը, պատճառ դարձավ,  որ «Սատանայական բանաստեղծություններ»-ը տարածվի շատ արագ և անբնական ձևով: Միևնույն ժամանակ,  իսլամի սրբազան  մարգարեի հասցեին ուղղված նման վիրավորանքը ոչ միայն զայրացրեց Բրիտանիայի, այլև աշխարհի 20 երկրների, այդ թվում՝  Պակիստանի, Հնդկաստանի, Սուդանի, Աֆղանստանի, Լիբանանի, Քենիաի, Թաիլանդի, Տանզանիայի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Վենեսուելաի և Իրանի մուսուլմաններին:

1988 թվականին Թեհրանում կայացավ բողոքի ցույց ընդդեմ «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրատարակման

Սալման Ռոշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը սրբապիղծ գիրք է, որը երևակայական պատմությունների ձևաչափով ծաղրում է մուսուլմանների համոզմունքները և անարգում  աշխարհի Արարչին  ու աստվածային մարգարեներին: Այդ   պատճառով , իրանական 1367-ի բահմանի 25-ին արձակվեց լուսահոգի Իմամ Խոմեյնիի պատմական հրամանը՝ Սալման Ռոշդիի հավատուրացության վերաբերյալ։ Լուսահոգի Իմամ Խոմեյնին զգուշացրեց իսլամական կառավարություններին և աստվածային այլ կրոնների հետևորդներին, իմպերիալիստական  համակարգի և արևմտյան ու սիոնիստական ​​մտածողության սատանայական  կենտրոնի կողմից լայնածավալ քարոզչական և մեդիա պատերազմի մեկնարկի մասին:

Այս ֆեթվայից (կրոնական հրահանգ) անմիջապես հետո, բրիտանական ոստիկանությունը Սալման Ռոշդիի համար անվտանգության խստագույն միջոցներ ձեռնարկեց։ Ֆեթվայից հետո առաջին վեց ամիսների ընթացքում գրողը 56 անգամ փոխել է իր բնակավայրը և 13 տարի գաղտնի ապրել մինչև 2002 թվականը։

Սալման Ռոշդի

Ֆրանսիայի քաղաքացի և ծագումով լիբանանցի երիտասարդ  Մոսթաֆա Մահմուդ Մազեհն առաջինն էր, ով հայտնաբերեց Սալման Ռոշդիի թաքստոցը իրանական 1368 թվականի մորդադ ամսի 14-ին (1989)՝ Իմամ Խոմեյնիի կողմից  հավատուրացության հրամանագրի հրապարակումից  ավելի քիչ քան վեց ամիս անց, և չորս օրվա կեցության նպատակով հաստատվեց Սալման Ռոշդիի հյուրանոցում: Իր կեցության  երրորդ օրը, մի կին սպասավորից Սալման Ռոշդիի տեղաշարժերի մասին հարցերի պատճառով, հյուրանոց  ժամանեցին Բրիտանիայի անվտանգության ու հետախուզական ուժերը: Մազեհը, ռումբ պայթեցնելով, կանխեց իր ձերբակալությունը:

 «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հեղինակը  2018 թ, Ֆրանսիա կատարած  ճանապարհորդության ժամանակ ասել է. «Անցավ 30 տարի, հիմա ամեն ինչ լավ է: Այն ժամանակ ես 41 տարեկան էի, իսկ հիմա 71 տարեկան եմ: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մտահոգությունները շատ արագ են փոխվում, այսուհետ վախենալու այլ պատճառներ կան,...»:

Այս խոսքերից ավելի քիչ քան չորս տարի անց, հրապարակվեց  Հադի Մաթար  անունով 24-ամյա երիտասարդի կողմից Սալման Ռոշդիի վրա հարձակման լուրը։ Նա ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքից է, և 2022 թվականի օգոստոսի 12-ին դաշույնահարեց Ռոշդիին: Հարձակումցի հետո վերջինս տեղափոխվեց հիվանդանոց  և Արևմուտքին ապացուցեց, որ իսլամ աշխարհը կենդանի է և հավատարիմ  իր սկզբունքներին ու գաղափարներին ։

Հադի Մաթար, «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հավատուրաց  հեղինակ Սալման Ռոշդիի վրա հարձակվողը 

«Սատանայական բանաստեղծություններ» վեպը անարգանք է այն մարգարեի մեծ անհատականությանը նկատմամբ, ով դարերի ընթացքում դեպքերի հորձանուտ ալիքների վրա սլացող նավում անհամար մարդկանց առաջնորդել է ապահով ափ: Նույն նավը այսօր ընթանում է ժամանակի օվկիանոսում: Նրա վրա ծածանվում է «Աստված մեծ է» դրոշը և  Աստծու մարգարե Մուհամեդը  նույն վեհությամբ այն առաջնորդում է:

Իսլամի մարգարեի անհատականության վեհությունը մարդկային հասարակությանը մատուցած ծառայությունների մեջ է: Իսլամի ազնիվ մարգարեն փրկեց մարդկությանը բազմաստվածության, աթեիզմի, կռապաշտության, սնահավատության և մոգության կապանքներից, նրան ներկայացնելով ամենակարող, ամենաիմաստուն ու ամենահզօր Աստծուն: Մեծն Մուհամմեդ մարգարեն մարդկային կյանքի մութ շերտերի միջով բացեց պատուհան դեպի լույս և լուսավորություն և ուսուցանեց, որ մարդը, բանականության լույսի ներքո դեպի ճշմարտություն գնալով, ազատվում է խավարից ու տգիտությունից։ Նա ինքը միշտ տրամաբանության ուժով է դիմակայել հակառակորդներին և ըստ Աստծու պատվիրանի ասում էր.«Ասա, պատճառաբանեք»:

Երկար տարիներ, արևմտյան որոշ լրատվամիջոցներ,  իրենց կառավարությունների քաղաքականությանը համահունչ,  նպատակաուղղված և ծրագրված կերպով փորձել են իսլամից և մարգարեից անիրատեսական և խեղաթյուրված պատկեր ներկայացնել: Թեև այս դավադրությունների հետևանքով մուսուլմանները արևմտյան լրատվամիջոցներում և Հոլիվուդում հիմնականում ներկայացվում են որպես կոպիտ և ծայրահեղ մարդիկ, սակայն  իսլամի դեմ նման պայքարից  հետո որոշ մարդկանց մոտ ցանկություն առաջացավ ավելին իմանալ այս կրոնի  մասին և խորհրդածել Աստծո մարգարեի  կյանքի վերաբերյալ: Այդ մարդկանցից է անգլախոս և ոչ մուսուլման հետազոտող Քարեն Արմսթրոնգը: Իսլամի մարգարեի հասցեին վիրավորանքների տարածման պատճառով, հատկապես Սալման Ռոշդիի գրքի հրապարակումից հետո, նա գրել է «Մուհամեդ» գիրքը և որպես  ազատ մտածող արևմտյան մտավորական, ընդունել մարգարեի մեծ և ազդեցիկ անհատականությունը մարդկության պատմության մեջ: Այս գրքում ներկայացված փաստերը, պարտություն են իրականությունները խեղաթյուրելու ուղղությամբ արևմտյան քարոզչամեքենայի ջանքերի համար: Քարենը նշել է, որ այս աշխատությունը գրելու պատճառը  Իսլամը պաշտպանելն է և իսլամի մարգարեի վերաբերյալ Արևմուտքի քրիստոնյաների մտքերը պարզաբանելը: Ժամանակակից  մարդը պետք է կարևոր հարցեր սովորի Մուհամեդ մարգարեի ուսմունքներից, այս գունեղ աշխարհում իրեն առաջնորդելու համար:

Քարեն Արմեսթրանգը և «Մուհամեդ»գրքի կազմը

2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի  Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերի պայթյունից հետո իսլամի և նրա սիրելի մարգարեի վրա հարձակումները գագաթնակետին հասան: Տիկին Արմսթրոնգը, ով մինչ դեպքը գրել էր իր գիրքը, վերաշարադրեց իր գրքի նախաբանը:  Նախաբանում նա  գրում է, որ այդ բռնությունները հակասում են իսլամի և Մուհամմեդի ոգուն: Հեղինակը նշում է. «Իսլամ բառը, որը նշանակում է հնազանդվել Աստծուն, փոխառնված է Սալամ (բարև) արմատից, որը նշանակում է խաղաղություն: Մարգարեի գործնական մեթոդը նույնպես հիմնված էր այս սկզբունքների վրա: Երբ  Մուհամեդ մարգարեն սկսեց իր առաքելությունը, նա արմատախիլ արեց արյունահեղությունը, ոխը և վրեժխնդրությունը, որոնք տգիտության շրջանի սովորույթններն էին: Նա ուշադիր ու զգոն վերլուծում էր իրադարձությունները և իր ժամանակակիցներից  շատ ավելին համապատասխան պատասխաններ տալիս դրանց»:

Տիկին Արմսթրոնգն  ընդգծում է.«Մուհամեդ մարգարեի ողջ կյանքը ցույց է տալիս, որ առաջին հերթին մենք պետք է ձերբազատվենք եսասիրությունից, ատելությունից և ուրիշների կարծիքն անտեսելուց: Այս դեպքում  մենք կարող ենք ստեղծել անվտանգ և կայուն աշխարհ, որպեսզի մարդիկ միասին ապրեն: Մի աշխարհ, որտեղ մարդկությունը կարող է ապրել հարմարավետ և հեռու ամեն կարգի  ճնշումից ու անհավասարությունից»:

Իհարկե, քարոզչության ու շանտաժի միջոցով մուսուլմանների ականավոր և սուրբ դեմքերին  հարվածելը այն մեթոդներից  է, որն իսլամի թշնամիները մշտապես կիրառել են: Դա հոգեբանական պատերազմ է՝ այս երկնային  կրոնի կերպարը խեղաթյուրելու համար: Այս տգեղ մեթոդը կիրառելիս, Արևմուտքի քարոզչամեքենան իսլամի հիմնավորված տրամաբանության և մաքուր գաղափարների հետ առնչվելու անկարողության, ինչպես նաև իր դիրքորոշումների ու մտքերի անարդյունավետության պատճառով, դիմում է կեղծիքի ու վիրավորանքի:

 Սուրբ մարգարեի ժամանակ նույնպես ամեն ինչ այդպես էր տեղի ունենում: Երբ Մեքքայի բազմաստվածները տեսան մարգարեի տրամաբանական և բանական քայլերը, փոխանակ քննադատելու իրենց վարքը,  դիմեցին շանտաժի, որպեսզի թույլ չտան նրա բառերին լսելի դառնալ և մյուս կողմից իրենց կողմը գրավեն պարզ ու անմակարդակ  մարդկանց: Եվ այս պատմությունը շարունակվում  է մինչ օրս։ Արևմուտքը ևս նման  դիրքորոշմամբ փորձում է  աղավաղելով իսլամի գլխավոր դեմքի՝ սուրբ մարգարեի անհատականությունը, կասկածի ենթարկել մուսուլմաններին և ուրիշներին  և  ժողովրդի մեջ սերմանել իր սխալ գաղափարները։ Նրանք անհիմն զրպարտանքներով ու վիրավորանքներով փորձում են արգելել մարդկանց մտածել իսլամի մասին։.

Արևմուտքում իսլամաֆոբիա

Հետաքրքիր է, որ իսլամի սիրելի մարգարեի հասցեին վիրավորական ծաղրանկարների հրապարակումն ու այդ նկարների վերահրապարակումը հովանավորվում  է խոսքի ազատության պատրվակով։ Եվրոպական կառավարություններն իրենց երկրները համարում են ազատության օրրան և այս ազատությունը վեր են դասում ամեն ինչից, ներառյալ այլ կրոնների սրբություններից: Սակայն եթե ազատությունը ծառայում է բարձրագույն արժեքների և անձանց աղավաղման, ապա այն մոլորված է և դավաճանում է մարդկային հասարակության ոգուն։ Չի կարելի ազատության անվան տակ  ոչնչացնել մարդկության լավագույն իդեալներն ու հոգևոր ռեսուրսները։ Աշխարհի ոչ մի իրավական համակարգում ցանկացած կարծիքի արտահայտումը բացարձակապես ազատ չէ, և յուրաքանչյուր երկիր սահմանել է արտահայտվելու ազատության սահմաններ՝ ըստ գաղափարախոսության տեսակի և բարոյական սկզբունքների հավատարմության աստիճանի։ Աշխարհի բոլոր մտավորականները համակարծիք են այն հարցում, որ մարդը չի կարող բացարձակապես ազատ լինել իր գործողություններում և վարքագծում:

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ  Սալման Ռոշդիի պաշտպանության համար ծախսված միլիոնավոր դոլարների պատճառով այս գործողությունը կարող է իրականացված լինել հենց Արևմուտքի կողմից: Սակայն դեպքը կարող է նաև  նոր մղում լինել Իսլամ  աշխարհի մեծագույն անհատականությանը` Մուհամեդ մարգարեին ճանաչելու համար: Այժմ ժամանակն է , որ աշխարհը ճանաչի այս վեհ անձի  իրական պատկերը և, անկասկած, աշխարհը կարոտ  է նրա վսեմ ուսմունքների: