Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (34)
Ներկա աշխարհում բնական ռեսուրսներն այլևս չեն համարվում արդյունաբերական տնտեսության հիմքը: Այսօր դրանց փոխարինում են մտավոր ռեսուրսները: Հենց այս պատճառով, այն կազմակերպությունները, որոնք աշխատում են գիտության հիմքի վրա և հռչակված են որպես գիտելիքահենք ընկերություններ, կարևոր դեր ունեն յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում:
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսությանը, գիտելիքահենք հիմնարկներին ու ընկերություններին:

Բարև Ձեզ, հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդումներում ծանոթացել ենք Իրանում մի քանի գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Դանեշ» դեղագործական զարգացման ընկերությունը:
«Դանեշ» դեղագործական զարգացման ընկերությունը, դեղագործության ոլորտում գիտելիքահենք ընկերություն է, որը հիմնադրվել է 1387թվականին (2008 թ.): Այս ընկերության հիմնադրման հիմնական նպատակներից է Իրանի դեղագործական հումքի արտադրության տեղայնացումը և արտասահմանից կախվածության վերացումը, հատուկ հիվանդների օգտագործման համար արդյունավետ բուժիչ նյութերի սինթեզի ոլորտում հետազոտություները, նոր դեղամիջոցների ստեղծումը, առաջատար դիրքը դեղագործական հետազոտություններում՝ բարձր տեխնոլոգիական դեղերի սինթեզի և ձևակերպման միջոցով, ինչպիսիք են հակաքաղցկեղային և MS դեղամիջոցները և սինթեզի հարցում նորարարական լուծումներ տրամադրելը, աշխարհում հայտնի նորագույն և ամենաարդիական բուժիչ հատկություններով մոլեկուլների արտադրությունը և վերլուծությունը:
Համաձայն «Դանեշ» դեղագործական զարգացման ընկերության հիմնական նպատակների, որը ներառում է հատուկ դեղագործական ակտիվ բաղադրիչների սինթեզ և նոր դեղամիջոցների ձևավորում, նրա տարբեր բաժինները, ինչպես՝ սինթեզի գիտահետազոտական լաբորատորիաները, փորձնական արտադրության բաժինը, սարքերի լաբորատորիան և QC լաբորատորիան հագեցած են համապատասխան սարքավորումներով: Ընկերությունը կարևոր քայլեր է ձեռնարկել հատուկ դեղամիջոցների արտադրության տեղայնացման ոլորտում՝ Իրանի կախվածությունը վերացնելու համար։ Այդ միջոցներից է մասնագետների օգտագործումը՝ դեղագործական ազդեցիկ նյութերի ամենավերջին բաղադրությունները ստանալու համար։ Հատկանշական է, որ այս միջոցառումներն արդյունավետ են եղել Իրանում, հատուկ հիվանդների համար անհրաժեշտ դեղերի մատակարարման հարցով արտարժույթի արտահոսքը կանխելու առումով:

«Դանեշ», «Ալբորզ Ֆարմոդ» և «Բարան7 ընկերությունները 1390 թվականին կազմել են «Հոլդինգ Դաքֆա» ընկերությունը՝ դեղագործական նոր մոլեկուլների և պատրաստի դեղագործական ձևերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու նպատակով: «Դանեշ» դեղագործական զարգացման ընկերության կարևոր արտադրանքներից կարելի է նշել հետևյալները՝
Defrasirox դեղամիջոցն այս ընկերության դեղագործական արտադրանքներից է, որը համարվում է քելատացնող (վանող) միջոց, և երկաթի քելատավորման միջոցով երկաթը կղանքի ձևով դուսրէ բերում օրգանզիմից: Defrasirox-ը նշանակվում է մարմնից ավելորդ երկաթը հեռացնելու համար այն դեպքերում, երբ օրգանիզմում երկաթի քանակությունը խրոնիկ կերպով կուտակվում է արյան փոխներարկման կամ այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսին է՝ թալասեմիան:
Nitisinone-ն այս ընկերության մեկ այլ արտադրանք է և թիրոսինեմիայի բուժման հիմնական և կենսական դեղամիջոցներից մեկն է: Այս դեղամիջոցի մեխանիզմն հետևյալն է, որ այն կանխում է լյարդի և երիկամների վնասվելը: Nitisinone-ն օգտագործվում է ժառանգական թիրոսինեմիայի առաջին տիպի (թիրոսինեմիա)* բուժման համար, որը նյութափոխանակության խանգարում է։Այս դեղը շատ սահմանափակ արտադրողներ ունի աշխարհում: Ընկերությունն այս դեղամիջոցի հումքը պատրաստել է 1387 թվականին (2008 թվականին) Իրանի Առողջապահության նախարարության պատվերով, երկրում նման հիվանդների համար այս դեղի հասանելիությունն ապահովելու նպատակով:
Fingolimed-ը ընկերության արտադրած մյուս դեղամիջոցներից է:Այս դեղը օգտագործվում է MS հիվանդությամբ տառապող որոշ հիվանդների մոտ նոպաների քանակը նվազեցնելու և հաշմանդամությունը հետաձգելու համար: MS-ը անկանխատեսելի բորբոքային հիվանդություն է, որը հաճախ վնասում է կենտրոնական նյարդային համակարգը, խախտում տեղեկատվության հոսքը ուղեղի մեջ կամ ուղեղի և մարմնի միջև և երիտասարդների նյարդաբանական հաշմանդամության ամենատարածված պատճառն է:
Այս հիվանդությունը վնասում է կենտրոնական նյարդերը՝ ուղեղը և ողնուղեղը: Արդյուքնում խանգարվում է ուղեղի նյարդաթելերում տեղեկատվության տարածումը և դա կարող է խանգարել մարդու շարժումներին: Fingolimed-ը MS-ի բուժման առաջին դեղահաբն է, որը հաստատվել է FDA-ի կողմից 2011թվականին: Ընկերությանը, տարիներ տևած հետազոտությունների արդյունքում, հաջողվել է արտադրել այս դեղը:
Fingolimed-ը իմունոպրեսիվ դեղամիջոց է, որն առավելապես օգտագործվում է MS-ի բուժման համար:Այս դեղամիջոցը երկու տարվա օգտագործման դեպքում կիսով չափ նվազեցնում է հիվանդության սրման արագությունը: Դեղահաբը պատրաստվում է Myriocin-ից, որը ստացվում է սնկի մի տեսակից:
«Դանեշ» դեղագործական զարգացման ընկերությունը համագործակցելով «Նանո Ալվանդ» դեղագործական ընկերության հետ և ըստ ներքին մասնագիտական ուժերի տեխնիկական գիտության, արտադրում է այս կարևոր և ռազմավարական դեղամիջոցը ակտիվ բաղադրիչի պատրաստման սկզբնական փուլերից մինչև վերջնական ետսքը, որը պարկուների ձևով է:
Bosentan-ը, որն այս ընկերության մյուս արդյունավետ դեղամիջոցն է: Այն էնդոթելինի ընկալիչների կրկնակի անտագոնիստ է, որն օգտագործվում է թոքային հիպերտոնիայի (PAH) բուժման համար: Actelion-ի ընկերությունը այս դեղը ԱՄՆ-ում, Եվրոմիության մեջ և այլ երկրներում գրանցել է Traclear առևտրական անվամբ: Bosentan-ն օգտագործվում է թոքային հիպերտոնիայի միջին չափի դեպքերի, ինչպես նաև սիստեմիկ սկլերո դերմայով հիվանդների մոտ մատների ծայրի խոցերի բուժման համար:
«Բարան»քիմիական ու դեղագործական ընկերության մյուս արտադրանքը Hepasvir Plus դեղամիջոցն է (Sofosvir 400mg/Ledipasvir 90mg): Վերջին տարիներին Hepasvir 90 մգ և Sofosbuvir 400 մգ համակցված դեղամիջոցի հաստատումը զգալիորեն օգնել է հեպատիտ C-ի դեմ պայքարում: 1392 թվականից (2013 թ.), FDA-ի կողմից նոր սերնդի ուտելի հակավիրուսային դեղամիջոցների հաստատմամբ, հեպատիտ C-ի բուժման հեռանկարում հեղափոխություն է առաջացել: Նման դեղամիջոցներով բուժումը զգալիորեն ավելի արդյունավետ է, ավելի հանդուրժելի և նույնիսկ ավելի ազդեցիկ, քան նախկինում՞ Այս հիվանդությունն ունեցողներն առաջ կոչվում էին «դժվար բուժվող» հիվանդներ, ինչպես այն հիվանդները, ովքեր նախապես դեղեր ստանալով նույնիսկ չեն բուժվել: Նարնց թվում են լյադրի ցիռոզով հիվանդները, կամ այն հիվանդները, որոնք միաժամանակ վարակված են ՄԻԱՎ-ով :
Hepasvir Plus դեղամիջոցը դասակարգվում է որպես լավագույն բուժումներից մեկը հեպատիտ C-ի բուժման այլ միջոցների շարքում: Sofosbuvir-ը նախկինում հաստատվել է հեպատիտ C-ի բուժման համար: 90 մգ-400 մգ ֆիքսված դոզայով այս դեղամկջոցի օրական մեկ անգամ կիրառումը հաստատվել է FDA-ի կողմից 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ հեպատիտ C-ի բուժման համար: Քանի որ հեպատիտ C-ի նոր դեղերից շատերը չափազանց թանկ են, բուժումը շատ բարդ է: «Դանեշ» դեղագործական զարգացման ընկերությունը նվազեցրել է հեպատիտ C-ի բուժման ծախսերը և դա հնարավոր է դարձրել՝ տրամադրելով Hepasbuvir Plus-դեղը:
Հարգարժան ունկնդիրներ շնորհակալություն մեզ ընկերակցելու համար, մինչև հաջորդ հաղորդում, որի ընթացքում կներկայացնենք Իրանի գիտելիքահենք մեկ այլ ընկերություն: Աստված ձեզ պահապան: