Ընտելանանք (16)
https://parstoday.ir/hy/radio/world-i180536-Ընտելանանք_(16)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 06:02 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

 

 

Հարկ է նշել, որ այս  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

 

Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Այս և առաջիկա մի քանի ծրագրերում կոխսենք հաղորդակցման հմտությունների մասին: Մնացեք մեզ հետ։

Մարդը սոցիալական էակ է, որը պետք է ունենա հաղորդակցման հմտություններ: Հաղորդկցման հմտություննեևը բաժանվում են երկու խմբի՝ բանավոր և ոչ խոսքային: Դրանց առկայությունը խիստ անհրաժեշտ է միջանձնային, աշխատանքային, գործնական  և հեռակա հարաբերություններում։ Հաղորդակցման հմտությունները կարելի է սովորել և ամրապնդել կրկնելով: Սակայն հաղորդակցությունը երբեմն կարող է վնասել  դիմացինին: Ուստի կյանքի տարբեր ասպեկտներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է խորը պատկերացում ունենալ հաղորդակցման գործընթացի մասին: Ուրիշների հետ արդյունավետ հաղորդակցվելու անկարողությունը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են ինքնավստահության բացակայությունը կամ մանկության խնդիրները:

Տեղեկատվությունը ուրիշներին արդյունավետ և արդյունավետ կերպով փոխանցելու մարդու կարողությունը կոչվում է հաղորդակցման հմտություն: Հաղորդակցման հմտությունը կարող է  բարելավել միջանձնային և գործնական հարաբերությունները,  բարձրացնելով կյանքից բավարարվածությունը: Ուրիշների հետ շփվելու համար նախ պետք է հավաքել տեղեկատվություն, ապա գտնել այն նրանց փոխանցելու ուղիներ: Սակայն կարևոր է նաև տեղեկատվությունը փոխանցելու եղանակը: Յուրաքանչյուրն այս հարցում ունի իր ձևը:

Որքան շատ է մարդը տիրապետում կյանքի այլ հմտություններին, այնքան ավելի լավ է շփվում ուրիշների հետ։

Այս հաղորդման ընթացքում կխոսենք վերը նշված հաղորդակցության հմտությունների մասին:

Բանավոր հաղորդակցման հմըտությունները շատ կարևոր են ուրիշների հետ շփումների և արդյունավետ հաղորդակվելու համար: Բանավոր խոսքն օգտագործում են բոլոր մարդիկ: Սակայն արդյոք նրանք կարողանո՞ւմ են իրենց ուղերձը հաջողությամբ փոխանցել մյուսներին: Բանավոր հաղորդակցության հմտությունները խորացնելու համար անհրաժեշտ է անընդհատ սովորել ու կրկնել: Արդյունքում մարդը կկարողանա ավելի լավ շփումներ հաստատել և դառնալ խարզիմատիկ անձնավորություն: Հետևաբար, հաղորդակցման մյուս հմտություններին զուգահեռ, անհրաժեշտ է զարգացնել նաև բանավոր հաղորդակցման   հմտությունը:

Բանավոր հաղորդակցությունն իրականացվում է  տարբեր փուլերով: Դրանց իմացությունը մարդուն օգնում է բարելավել իր խոսքը՝ ավելի լավ հաղորդակցվելւու գամար: Տեսողական կապը բանավոր հաղորդակցության սկզբնական փուլն է: Այն շաըտտտ կարևոր է և մեծ ազդեցություն է ունենում զրուցակցի վրա:

Նախ՝ նուրբ ժպտալով տեսողական կապ հաստատեք ձեր զրուցակցի հետ: Հետո հարցեր տվեք  այն ամենի մաիսն ինչը կարող է նրան հետաքրքրել: Դուք նրա հետաքրքրությունների շրջանակը կարող եք հասկանալ նրա վարքից կամ հագուստից: Ինքնաբացահայտումը հաջորդ փուլն է: Սկսեք խոսել ձեր մասին: Սակայն դուք չպետք է փոխանցեք խսիտ անձնական ինֆորմացիա: Խոսեք օրինակ մի թեմայի մասին, որը կարող է հետքարարել նաև ձեր զրուցակցին: Դա կարող է լինել օրինակ որևէ ապրանք, որը դուք միասին ուսումանսիրում եք:

 

Մյուս փուլը զրուցակցի հանդեպ ուշադրությունն է: Դուք նրա ասածների նկատմամբ հետաքրքրությունը կարող եք դրսևորել գլխի շարժումներով, աչքերով, դեմքի շարժումներով: Դա կնպաստի զրույցի շարունակմանը:

Որպեսզի զրուցակիցը ցանկանա շարունակել ձեր հետ շփումը, դուք պետք է լինեք շատ ակտիվ ունկնդիր և արձագանքեք նրա ասածներին: Խոսեք  ընդհանուր հետաքրքրությունների մասին: Որպեսզի ցույց տաք, որ հասկացել եք նրան, պատասխանեք նրա խոսքին: Թույլ մի տվեք, որպեսզի խոսակցությունը ձանձրալի դառնա և ժամանակին փոխեք թեման:

Բանավոր հաղորդակցության ժամանակ շատ կարևոր է խոսքը ժամանակին ավարտել, բայց ոչ նախքան թեման ամփոփելը: Շատ կարևոր է, որպեսզի զրույցը երկու կողմերի համար հաճելի ավարտ ունենա: Եթե զգում եք դիմացինի կողմից դժկամության կամ ձանձրույթի ժեստ, ավելի արագ ավարտեք  ձեր խոսքը:

Բանավոր հաղորսդակցությունը միայն ճիշտ խոսքերի կիրառում չէ: Թեև դրանք անհրաժեշտ են հաղորդագրություններ փոխանցելու, ազդելու, համոզելու և այլնի համար, բայց ուրիշների հետ բանավոր հաղորդակցության մեջ ավելի կարևոր բաներ կան։ Բարի դեմքն ու ժպիտն օգնում են արդյունավետ հաղորդակցմանը: Բանավոր հաղորդակցության ժամանակ շատ կարևոր է վստահություն ներշնչել դիմացինին: Եթե ​​ձեր դեմքն արտահայտի վախ, սթրես, հոգնածություն և անհամբերություն, զրուցակցիը  չի կարող վստահել ձեր խոսքերին և մեծ է հավանականությունը, որ զրույցը կավարտվի։ Դեմքի արտահայտությունը շատ կարևոր է նաև զրուցակցին որևէ բանում համոզելու ժամանակ: Դրա համար ձեր դեմքը պետք է ունենա ինքնավստահ արտահայտություն: Շատ դեպքերում կարևոր է դեմքի ուրախ արտահայտությունը:

Զրույցի ժամանակ շատ կարևոր է նաև լինել ակտիվ լսող: Եթե դուք անընդահատ խոսեք, դիմացինը կմտածի, որ չեք լսում իրեն: Ակտիվ լսելիս երբեմն բավական է միայն գլխով հաստատելու ժեստը կամ կարճ նախադասությունները: Շատ կարևոր են նաև դեմքի դրական արտահայտությունն ու ձայնի ջերմությունը: Եթե ​​ձեր  դեմքի արտահայտությունը չի հաղորդում այն զգացողությունը ինչ որ ձայնը, զրուցակիցն իրեն հանգիստ չի զգա և նրա մոտ    անվստահություն կառաջանա։ Իրականում ձեր էմոցիաներն ավելի շատ արտահայտվում են ձեր ձայնով, քան դեմքի արտահայտություններով։

 

Հանգիստ ձայնով  ձեր խոսքերն ավելի հասկանալի կլինեն ու հանգստությունը կփոխանցվի նաև  դիմացինին։ Շատ արագ խոսելը շփոթեցնում է զրուցակցին և սթրես է առաջացնում նրա մոտ։ Բացի այդ, հանգիստ   խոսելը ցույց է տալիս, որ դուք լավ եք տիրապետում բանավոր խոսքին: Դանդաղ խոսքի դեպքում մարդիկ խոսողի նկատմամբ հարգանք են տածում: Արագ խոսքը, հակառակը, կարող է դիմացինի մեջ բացասական հույզեր առաջացնել: Սթրեսի ժամանակ մարդիկ չեն կարողանում արդյունավետ հաղորդակցվել: Կարևոր է նաև հասկանալ դիմացինին և ցույց տալ, որ հետաքրքրված եք նրա ասածով։ Իհարկե, ուրիշներին հասկանալը միշտ էլ լավ է նրանց հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, բայց դա չի նշանակում ընդունել այն ամենը, ինչ նրանք ասում են, և դա չպետք է խանգարի ձեզ անտեսել ձեր սեփական կարծիքը: Շատ դեպքերում, կարևոր է կարողանալ մերժել որևէ մեկի խնդրանքը, եթե այն կարող է վնաս պատճառել ձեզ: Բանավոր հաղորդակցության կարևոր հմտություններից մեկը «ոչ» ասելու կարողությունն է:

Բանավաոր հաղորդակցության ժամանակ  չի կարելի   առանց դիմացինին լսելու անըդնհատ խոսել: Զրույցը լավագույն ձևով առաջ կգնա «պինգ պոնգի» սկզբունքով:  Մի քիչ խոսել, մի քիչ լսել:  Հստակ արտահայտեք ձեր միտքը: Խոսքերը շատ մի երկարացրեք: Մանր խոսակցությունները ձանձրացնում են զրուցակցին: Ներդաշնակություն հաստատեք ձեր ասածի և ձեր ձայնի տոնայնության միջև: Զրույցի ընթացքում պահպանեք տեսողական կապը: Ձեզ պատկերացրեցք լսողի դերում և հ աշվի առեք նրա զգացմունքները։ Խորհուրդներ մի տվեք. Փորձեք զրույց վարել դրական իմաստ ունեցող բառերով և նախադասություններով:

Հաշվի առեք նաև այն գործոնները, որոնք ազգում են զրույցի վրա: Շատ կարևոր է խոսելիս ձեր վարքագիծը: Արագ խոսելն ու ձայնի հնչերանգի անհարկի բարձրացումը  նվազեցնում են ուղերձը փոխանցելու արդյունավետությունը։ Անհամապատասխան տոնն ու երաժշտությունը, ուղերձը ներկայացնելու ժամանակի բացակայությունը, քաղաքավարության ու սոցիալական վարվելակարգի նկատմամբ հարգանքի բացակայությունը բացասաբար են անդրադառնում զրուցակցի վրա:  Սխալ արտասանվող բառերը, հետադարձ կապն օգտագործելու և դրան արձագանքելու անկարողությունը, անբավարար և անհասկանալի ինֆորամցիան  և բանավոր հաղորդակցության մեջ զգացմունքները արտահայտելու բացակայությունը, ինչպես նաև խոչընդոտներ, ինչպիսիք են չլսելը, ծաղրը, նվաստացումը և քննադատությունը,  կարծրատիպերն  ու նախապաշարմունքները նույնպես  նվազեցնում են ուղերձի ազդեցությունը:

Շնորհակալություն մեզ ընկերակցելու  համար, Աստված պահապան ձեզ: