Ընտելանանք (17)
https://parstoday.ir/hy/radio/world-i180540-Ընտելանանք_(17)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 06:04 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Հաղորդակցման հմտություններ ունենալու մասին Իմամ Ալին ասել է.«Լավագույն խոսքն այն խոսքն է, որը գեղեցկացել է տրամաբանությամբ և որը հասկանալի է բոլոր մարդկանց՝ լինեն նրանք վերնախավից, թե՝ հասարակ մարդիկ»:

Քանի որ մարդկային վարքագծի գրեթե բոլոր ասպեկտները կարող են հաղորդագրություն փոխանցել մյուսին, երբ մենք խոսում ենք մեկ այլ անձի հետ, մենք ոչ միայն շփվում ենք բառերով, այլ ոչ բանավոր հաղորդակցության միջոցով մենք մեր մասին տեղեկություն ենք փոխանցում, որը ունկնդիրը ընկալում է մեր ընտրած բառերի հետ մեկտեղ:

Իսլամի մարգարեն ասում է.«Եթե հավատացյալ մարդը սիրուց և հետաքրքրությունից դրդված իր մահմեդական եղբոր դեմքին է նայում, դա պաշտամունք է»: Այս առնչությամբ մարգարեի հայտարարությունը կարևորում է ոչ բանավոր հաղորդակցության հաստատման ժամանակ տեսողական կոնտակտը:

*********

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Նախորդ զրույցում խոսել ենք բանավոր հաղորդակցման հմտությունների մասին: Այսօր անդրադառնալու ենք ոչ վերբալ հաղորդակցման հմտություններին: Ընկերակցեք մեզ:

Հաջող և արդյունավետ հաղորդակցության համար, բացի բանավոր հաղորդակցությունից, դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք ոչ վերբալ հաղորդակցությանը և ձեր մարմնի լեզվին, քանի որ այս հմտությունը կօգնի ձեզ փոխանցել այն, ինչ ցանկանում եք փոխանցել ձեր լսարանին, ինչպես նաև ավելի լավ կհասկանաք խոսակցի զգացմունքները, բառերի իմաստը և նպատակները: Եթե ​​դուք ունեք ոչ բանավոր հաղորդակցման հմտություններ, դուք կկարողանաք ավելի լավ աշխատել կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են աշխատանքը, ամուսնությունը, ընկերներ ձեռք բերելը, ընտանիքի անդամների հետ շփվելը և այլն: Դա կօգնի նաև ամրապնդել ձեր ֆիզիկական և մտավոր առողջությունը և դուք հեռու կմնաք բացասական հույզերից, ինչպիսիք են սթրեսն ու տագնապը:

Ոչ բանավոր հաղորդակցությունը նկարագրվում է որպես ինֆորմացիայի փոխանցման գործընթաց ժեստերի, մարմնի լեզվի կամ կեցվածքի, դեմքի և աչքերի, մարմնի անդամների, արտաքին տեսքի և յուրաքանչյուր անդամի շարժումների միջոցով: Ոչ բանավոր հաղորդակցությունը նաև կոչվում է լեզվի լռություն: Ոչ բանավոր հաղորդակցության մի մասը, որոնք կապված են խոսքին և բառերին, հայտնի է որպես պարալինգվիստիկ տարրեր: Այս պարալինգվիստիկ տարրերը ներառում են ձայնի որակը, զգացմունքները և խոսելու ոճը, ինչպես նաև պրոզոդիայի առանձնահատկությունները, ինչպիսիք են ռիթմը, ձայնի ինտոնացիան և բարձրությունը:

Ոչ բանավոր հաղորդակցությունը կարող է գերակայել բանավոր հաղորդագրություններից, այնպես որ դուք կարող եք որևէ բառ չխոսել հարաբերությունների ընթացքում, բայց դժվար է որևե վարք չդրսևորել: Ձեր դեմքի արտահայտությունները, մարմնի շարժումները, մարմնի կեցվածքը և այլ գործողություններ, տեղեկատվության շարունակական հոսք են և ձեր ապրած հույզերի մասին ազդանշանների մշտական ​​աղբյուր:

Այն ըմբռնումը, որ մարդիկ ձեռք են բերում դեմ առ դեմ փոխգործակցության արդյունքում, բանավոր հաղորդակցության արդյունք է: Այսպիսով, հաղորդակցության փոխանցման 35%-ը բանավոր է, իսկ 65%-ը՝ ոչ բանավոր: Ասվում է նաև մարմնի լեզուն 55%, ձայնի տոնայնությունը և արտահայտությունը 38% և միայն 7% բառերն են նպաստում ուղերձի փոխանցմանը: Արդյունքում, ոչ վերբալ հաղորդակցության և մարմնի լեզվի մեծ դերակատարությունը պահանջում է, որ մենք ավելի շատ իմանանք ոչ բանավոր հաղորդակցության սկզբունքների և կանոնների մասին՝ արդյունավետ հարաբերություններ պահպանելու և ստեղծելու համար:

Ոչ բանավոր հաղորդակցությունը ներառում է ինչպես գենետիկ, այնպես էլ պայմանական տարրեր: Ոչ բանավոր հաղորդակցությունը հիմնականում փոխանցվում է գենետիկորեն: Դուք դրանք օգտագործում եք անգիտակցաբար և հասկանում դրանց իմաստը: Ուստի դրանք հասկանալու համար հատուկ հմտություններ ձեռք բերելու կարիք չունենք, և միայն գիտակցված ուշադրությունն ու գիտելիքները կարող են ազդել մեր հաղորդակցման հմտությունների վրա։ Երկրորդ դեպքում ոչ խոսքային հաղորդակցությունը կատարվում է պայմանական նշանների տեսքով՝ ըստ մշակույթի, պայմանների և արտահայտչական կարիքների։ Երբեմն իմաստը փոխանցելու համար մենք կարող ենք օգտագործել մի շարք պայմանական նշաններ և խորհրդանիշեր, որոնք հարմար են մշակութային և ազգային պայմաններին ու իրավիճակին, և ինչ-որ կերպ դուք ինքներդ եք դրանք որոշում: Օրինակ, բարձրացված բթամատը կարող է նշանակել կանգ, վիրավորանք և լավ:

*************

Որպեսզի կարողանաք բարելավել ձեր ոչ բանավոր հաղորդակցությունը, ավելի լավ է հասկանալ դրա բոլոր կողմերը և իմանալ, թե ինչպես է յուրաքանչյուր մաս դառնում արդյունավետ: Այդ  պատճառով կուսումնասիրենք ոչ խոսքային վարքագիծը:

Մարդկանց միջև եղած ֆիզիկական  հեռավորությունը կոչվում է «անձնական տարածք»: Այս տարածքը որոշվում է մի քանի գործոնների ազդեցության ներքո, ինչպիսիք են սոցիալական նորմերը, անհատականության բնութագրերը և ծանոթության մակարդակը: Գաղտնիության պահպանումը և այն հարգելը որոշում է, թե որտեղ ենք մենք մեզ համարում հարաբերություններում: Անձնական տարածքը ներառում է մոտ 15 սմ շրջան, որը կոչվում է արգելված տարածք, և այս 15 սանտիմետրից անցնել չի թույլատրվում, բացի ընտանիքի անդամներին և մտերիմ մարդկանցից։

Անձնական տարածքը յուրաքանչյուր անձի շուրջ մոտ կես մետր տարածություն է, որին ոչ ոքի չի թույլատրվում մոտենալ, բացառությամբ այն մարդկանց, ում ինքն է որոշում: Սոցիալական անձնական տարածքը 1-ից 3,5 մետրանոց շրջան է, որը մենք դիտարկում ենք անծանոթների հետ շփվելիս: Հանրային տարածքը ներառում է 6 մետրից ավել տարածքներ, ինչը կապված է այն ժամանակների հետ, երբ մենք ավելի հեռու ենք գտնվում դեպքի վայրից, օրինակ, երբ մենք դառնում ենք իրադարձության հանդիսատես:

Գլուխը շարժելը կարող է նշանակել հաստատում կամ հանձնվել. Գլուխը դեպի կողք  թափահարելը կամ գլուխը վերև թափահարելը կարող է ցույց տալ ժխտման և չընդունման նշան: Երջանկությունը, տխրությունը, զայրույթը և վախը ցույց տալու դեմքի արտահայտություններն ամբողջ աշխարհում ունեն նույն և նման հասկացություն։ Օրինակ՝ կնճռոտ ճակատը՝ իջեցված հոնքերով և կախված շուրթերով, կարող է լինել տխրության նշան։ Շփոթված դեմքը ցույց է տալիս  անհանգստություն կամ զայրույթ: Դեմքի կարմիր գույնը, կախված իրավիճակից, ցույց է տալիս զայրույթ կամ ամոթ։ Դեղին դեմքը վախ է ցույց տալիս: Հոնքերը  կիտելը կարող է զայրույթի, տխրութան և ցավի նշան լինել Իսկ հոնքերը բարձրացնելը զարմանքի կամ հաղորդագրությունն ընկալելու նշան է։

Ոչ խոսքային հաղորդակցության մեջ շուրթերի ու ժպիտների տարբեր ձևերը նույնպես ունեն իրենց նշանները։ Բաց բերանով ժպիտը, այնպես, որ վերևի ատամները երևան, ձեզ հետ զրուցողին  ասում է, որ ուզում եք ավելի շատ ճանաչել նրան։ Փակ շուրթերով ժպտալը միայն հարգանքի ու քաղաքավարության համար է։ Ամեն անգամ, երբ մարդը սեղմում է շուրթերը, դա նշանակում է, որ նա դիմացինին գրավիչ և հմայիչ է համարում։ Կոշտ և սեղմված շուրթերը լարվածության և չընդունվելու նշան են։ Երբ մարդը կրծում է ստորին շրթունքը և թափահարում գլուխը, դա ցույց է տալիս զայրույթը: Քունը հորանջելու միակ պատճառը չէ, այն կարող է առաջանալ նաև թեթև սթրեսային իրավիճակում։ Երբ տարակուսման մեջ եք, որ ինչ անեք, հորանջելը ժամանակ շահելու միջոց է:

Քանի որ  աչքերը հոգու պատուհանն են, դրանց շարժումները շատ կարևոր են ոչ խոսքային հաղորդակցության մեջ: Չափազանց շատ թարթելը կարող է անհանգստության նշան լինել։ Չթարթելը կարող է վախի նշան լինել։ Աչքերն ունեն իրենց հատուկ արտահայտությունը ծիծաղելիս և  տխրության ժամանակ։ Աչքերը շփելը վկայում է խաբեության, գաղտնիության, հոգնածության կամ կապը խզելու ցանկության մասին: Երկարատև հայացքը կարող է լինել հետաքրքրասիրության կամ շահագրգռվածության նշան: Հառած հայացքը ագրեսիվ, տիրական և սպառնալից տրամադրության նշան է: Աչքի շփման բացակայությունը ցույց է տալիս, որ մարդը թաքցնում է խնդիրը կամ զայրացած է: Բիբերի լայնացումը  սիրո նշան է. Իսկ բիբերի նեղացումը բարկության նշան է:

Ձեռքերի շարժումներն ու ջերմությունը ևս ցույց են տալիս նաև մարմնի լեզվի այլ նշաններ: Սառը ձեռքերը վկայում են վախի մասին: Շատ տաք ձեռքերը նույնպես հավանաբար ցույց են տալիս զայրույթը կամ սթրեսը: Ձեռքերը միմյանց շփելը ցույց է տալիս անհանգստություն կամ ինչ-որ բան վերստուգելու ցանկություն: Բաց ափերը վաղուց եղել են ճշմարտության, ազնվության, հավատարմության և հնազանդության նշան: Ընդհակառակը, սեղմված և բռունցքված ձեռքերը կարող են վկայել գաղտնիության կամ դիմադրության մասին: Ձեռք սեղմելու  տարբեր ձևերը ևս  ունեն իրենց իմաստները, և հաղորդման ընթացքում կանդրադառնանք այդ ձևերին:

****************

Երբ ձեռքդ մեկնում ես, իսկ հետո ձեռքերդ այնպես ես շրջում, որ ձեռքդ վեր է, իսկ ափը ցած, դա գերազանցության նշան է։ Շատ ամուր ձեռքսեղմումը ցույց է տալիս նաև կիրք և գերակայություն: Եթե ​​դուք միայն երկարացնում եք ձեր մատները, և երբ շփվում եք մյուս կողմի հետ, ձեր ձեռքերը ձկան պես թույլ են. Դուք հաղորդագրություն եք ուղարկում, որ «ես չեմ ուզում ինձ դիպչեն, չեմ սիրում մտերմություն»։

Այս վիճակը նաև թուլության, հնազանդության և ենթարկվելու նշան է։ Ամեն անգամ, երբ դուք օգտագործում եք ձեր ձախ ձեռքը դիմացինի ձեռքը ծածկելու համար, դուք ձեր անկեղծությունն եք փոխանցում դիմացինին: Այս տեսակի ձեռքսեղմումն ունի նուրբ գրկախառնության ազդեցություն։

Ոտքերի շարժումն ու ձևը նույնպես նշանակություն ունեն մարմնի լեզվում: Աթոռին հենվելը և մի ոտքը մյուսի վրա դնելը երկու իմաստ ունի. Առաջին հայացքից դա ցույց է տալիս հարմարավետություն, հանգստության զգացում և իրավիճակին տիրապետել։ Բայց երկրորդ դեպքում դա կարող է շփվելու, մտերմություն ստեղծելու մի տեսակ դժկամության նշան լինել։ Ոտքերը թափահարելը՝ ձանձրանալ, իսկ ոտքերը միմյանց մեջ սեղմելը անհարմարություն և զայրույթ են ցույց տալիս։

Ժեստերը, կեցվածքը և արտաքինը ոչ բանավոր հաղորդակցության մեջ ցույց են տալիս ձեր ներքին վիճակը: Մեջքն ուղիղ քայլելը ինքնավստահության նշան է: Ձեր մարմինը պայուսակով արգելափակելը անհարմարությունը թաքցնելու փորձ է: Ուսերը թոթվելը չհասկանալու կամ պատասխանատվությունից խուսափելու նշան է: Կզակը տրորելը գնահատման նշան է, իսկ մատը քունքին ցույց է տալիս մտածողություն և մտորում: Ձեռքը գոտկատեղին կարող է առճակատման նշան լինել, և վերջապես ձեռքը կզակի վրա կարող է լինել կրքի նշան: Այն ամենը, ինչ դուք հագնում եք, վկայում է այն մասին, թե ինչ եք մտածում և ինչ ոճ ունեք կյանքում: Ճիշտ հագուստ ընտրելը այն տարածքում, որտեղ դուք ներկա եք, վկայում է ձեր հաղորդակցության գիտությանը ձեր ծանոթ լինելու մասին:

Ձայնի տոնը ոչ վերբալ հաղորդակցության մեկ այլ կատեգորիա է: Այն տոնայնությունը և արտահայտությունը, որը դուք ունեք ձեր խոսքում, լրացնում է ձեր խոսքի բովանդակությունը: Յուրաքանչյուր բառի ետևում ընկած հուզմունքն ու միտքը նման են սաունդթրեքի, որը հնչում է ձեր նախադասությունների ընթացքում: Ձեր հետաքրքրության, ազնվության կամ ոչ անկեղծության մակարդակը արտացոլվում է ձեր արտահայտության փափուկ կամ անճկուն բնույթով: Ոչ բանավոր հաղորդակցությունը ազդում է ձեր կառավարման կարողության վրա, այնպես որ դուք պետք է ամեն ինչ անեք այն բարելավելու համար: Տեղյակ եղեք ձեր զգացմունքների և մարմնի լեզվի մասին և լավ կառավարեք դրանք: Ձեր ջանքերը ձեզ կստիպեն ստեղծել ավելի լավ հարաբերություններ աշխատավայրում և կյանքում:

Բարեկամներ շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար: Մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ Ձեզ: