Ընտելանանք (18)
https://parstoday.ir/hy/radio/world-i180708-Ընտելանանք_(18)
Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2022 10:15 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Բարի օր սիրելի բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք  ոչ վերբալ հաղորդակցման հմտությունների թեման: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք զույգերի հաղորդակցման հմտությունները։ Ընկերակցեք մեզ:

Ամուսինների միջև արդյունավետ շփումը հաղորդակցություն է, որի ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրը ստանում է մյուսի  պատգամը: Ընտանեկան բազմաթիվ վեճերի ու խնդիրների պատճառը զույգերի կողմից  հաղորդակցման հմտությունների բացակայության հետևանքն է, ինչպես օրինակ՝ ճիշտ չխոսելու և մարդկանց  խոսքն ու միտքը փոխանցելու անկարողությունը: Արդյունավետ հաղորդակցությունը մարդկանց զարգացման և կյանքի որակի բարելավման պատճառ է դառնում: Հատկանշական է, որ երբ ամուսիներն օժտված են հաղորդակցության հմտություններով, դա հանգեցնում է նրանց գոհունակությանը: Երբ տարբեր ապրելակերպով ու անցյալով  երկու հոգի որոշում են ամուսնանալ, անհրաժեշտ է ճանաչել և հասկանալ կողակցի հետ շփվելու հմտությունները։

Զույգերի շփման մեջ արդյունավետ գործոնների իմացությունը շատ է օգնում կողակցին ճանաչելուն: Առաջին գործոնը նախասիրությունները ճանաչելն է: Հետևելով կողակցի՝ իր ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ շփմանն, ինչպես նաև ընտանիքի վարքերին, մենք շատ տեղեկություններ են փոխանցում , թե ինչպես կանխատեսել նրա վարքը ամուսնությունից հետո: Սեռային տարբերությունները մյուս կողմին ճանաչելու հաջորդ գործոնն է: Տղամարդկանց և կանանց շփման ոճերի միջև կան տարբերություններ, որոնց չճանաչելը թյուրիմացություններ և տարաձայնություններ  է առաջացնում։ Օրինակ՝ տղամարդիկ ավելի քիչ են լսում և ավելի շատ կենտրոնանում պատասխանելու և խոսելու վրա: Մինչդեռ կանայք ավելի լավ են լսում և ավելի հեշտ խոսում իրենց անձնական խնդիրների մասին։

Տրամադրությունը և հուզական վիճակը ևս մեկ արդյունավետ գործոն է զույգերին ճանաչելու համար, որպեսզի այն շատ կարևոր ազդեցություն ունենա հաղորդակցվելու վրա։ Օրինակ՝ երբ զույգերը գտնվում են  հուզական  բացասական պայմաններում, ինչպիսիք են՝ մտահոգությունը, զայրույթը, տխրությունը, անհանգստությունը և հոգնածությունը, ավելի հնարավոր է բացասաբար ընկալեն իրենց կողակցի վարքագիծը և նույնիսկ սխալ ընկալեն ամուսնու նորմալ և  դրական խոսքերը: Այսպիսով, առաջարկվում է, որ եթե լավ տրամադրություն չունեք, սաեք այդ մասին:

Ինչպես գիտեք, իռացիոնալ համոզմունքները բացասաբար են ազդում ամուսնական համատեղելիության վրա: Անշուշտ, ձեր և կյանքի մասին դրական համոզմունքները հանգեցնում են այնպիսի հարաբերությունների, որոնք բերում են բավարարվածություն և երջանկություն: Ընդհանուր կյանքին և ամուսնական հարաբերություններին վնասող վերաբերմունքներից է այն միտքը, որ, օրինակ, «բոլոր տղամարդիկ կամ բոլոր կանայք անվստահելի են, ամուսինս  պետք է իմանա, թե ինչ եմ ուզում և ինչ եմ զգում, և ես կարիք չունեմ դրա մասին խոսելու նրա հետ և այլն...:»

Ըստ վերը նշվածի, անհրաժեշտ է, որ զույգերը տիրապետեն զույգերի հաղորդակցման հմտություններին: «Միշտ» և «երբեք» բառերի չօգտագործելը  այս տեխնիկաներից է:  Ոմանք չեն գիտակցում, թե իրենց խոսքերը ինչ կործանարար ազդեցություն են թողնում իրենց շրջապատի հոգեկանի վրա, և ասում են այն, ինչ ուզում են: Երբ խոսում ենք մեր ամուսնու հետ, պետք է ուշադիր լինենք որ երբեք չոգտագործենք «դու միշտ» կամ «դու երբեք» նախադասությունները: Ինչպես այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «դու երբեք կարևորություն չես տալիս ինձ» և «չես մտածում», կամ՝ «դու միշտ եսասեր ես եղել», «երբեք չես լսում ինձ»  և այլն: Այս նախադասություններն օգտագործելը նման է  մեր կողակցին պատերազմ հայտարարելուն:

Զույգերի հաղորդակցման հմտությունների ամենակարևոր կետերից մեկը  ողակցին չընդհատելն է, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք։ Երբ մենք խոսում ենք մեր կողակցի հետ, պետք է թույլ տանք, որ  նա ասի իր ասելիքը: Մի քիչ համբերատար եղեք և թողեք ավարտի խոսակցությունը։ Երբ մենք նրան ընդհատում ենք, զայրացնում ենք նրան և փոխանցում այն ​​զգացողությունը, որ չենք լսում իրեն և չենք արժևորում իրեն: Երբ զույգերը չեն լսում միմյանց խոսքերը, նրանք անտեղյակ են մնում իրենց կարիքների և ցանկությունների մասին: Նաև, երբ թույլ չենք տալիս ավարտել  նախադասությունը, հավանական է, որ  անիրատեսական և հապճեպ եզրակացություններ կատարենք։

Զույգերի հաղորդակցման հմտությունների ոլորտի փորձագետներից մեկի կարծիքով, երբ կողակցիը ցանկանում է մեզ հետ կիսվել իր զգացմունքներով, մենք պետք է փորձենք ամփոփել նրա խոսքերը մեր ձևով, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ունի, հետո հարցնենք, արդյոք ճիշտ ե՞նք հասկացել: Այս դեպքում երկուսդ կլսեք միմյանց խոսքերը։ Այս  զրույցն օգնում է նաև կողակցին հասկանալ, որ մեզ համար կարևոր է իր ոխսքը հասկանալը։

Հաղորդակցության սխալներից է միտք գուշակելը: Միտք գուշակելը   նշանակում է, որ մենք մեր ընկալումները վերագրում ենք ուրիշներին: Մենք պատկերացնում ենք, թե մարդիկ ինչպես են մտածում, ինչ են ուզում անել և ինչ են զգում: Կարելի է համարձակորեն ասել, որ թյուրիմացությունների և տարաձայնությունների մեծ մասը, որոնք տեղի են ունենում տարբեր մարդկանց և զույգերի միջև, պայմանավորված են այս սխալով: Այդ  պատճառով, մենք պետք է դադարեցնենք նման կերպ վարվել, քանի որ դա ստիպում է մեզ չտեսնել ճշմարտությունն այնպես, ինչպես դա կա աշխարհի և մեզ շրջապատող մարդկանց հետ մեր հարաբերություններում, և տեսնել միայն այն, ինչ մեր միտքն է հորինում: Միտք գուշակելը   կարող է բավականին նյարդայնացնել և զայրացնել: Օրինակ՝ «դու իմ ընկերներին չես սիրում», «դու փախչում ես պատասխանատվությունից» և... նման արտահայտությունները կարող են  կանխել ռացիոնալ խոսակցությունը։

Հաղորդակցությունը բնածին ունակություն լինելուց առավել,  պահանջում է հատուկ հմտություններ, որոնք կարելի է սովորել և զարգացնել, որպեսզի կարողանանք խոսել և լսել մեր ամուսնու հետ: Ամուսնու հետ հաղորդակցվելու հմտությունները բարելավելու համար մենք պետք է հետևենք որոշ կանոնների.

Առաջին կանոնը մի կողմին զինաթափելն է:Դա չի նշանակում, որ դուք պետք է զիջեք կամ հանձնվեք, կամ որ չեք կարող զայրանալ, հիասթափվել և նյարդայնանալ: Դուք իրավունք ունեք ձեր բոլոր մտքերի ու զգացմունքների համար: Պարզապես մտածեք, որ ձեր կողակցիը կարող է այլ ասելիք ունենալ, որի մասին արժե լսել և մտածել: Այս խոսակցությունը մարտի դաշտ չէ, որտեղ դուք պետք է ապացուցեք, որ ճիշտ եք: Սա պայքար չէ, որը պետք է հաղթեք:

Խոսակցության մեջ մտնելիս  պետք է տեղյակ լինեք սեփական մտքերի, զգացմունքների և ընկալումների մասին։ Միակ բանը, որ պետք է ձեզ և ձեր կողակցին մղի զրույցի, դա այն է ,ինչը ձեզանից յուրաքանչյուրը կարող է այդ մասին վստահ լինել, այսինքն՝ ձեր սեփական մտքերը, զգացմունքները և ընկալումները: Ցավոք, գրեթե բոլոր զույգերում մեկը զոհ է դառնում մյուսի կողմից: Արդյունքում, նրանց քննարկումներից շատերը կենտրոնանում են միմյանց մեղադրելու վրա: Երբ փորձում եք ձեր մասին խոսել, խուսափեք կողակցին մեղադրելուց և քննադատելուց: Դուք այստեղ եք, որպեսզի խոսեք ձեր մասին, ոչ թե ձեր ամուսնու, երեխաների, աշխատանքի կամ ընկերների: Նայեք ձեր կողակցին և մտածեք, թե ինչ կարող եք բացահայտել նրա մասին այս պահին: Սա զույգերի համար ամենակարևոր հաղորդակցման հմտություններից մեկն է:

Կարևոր է նաև ճանաչել ձեր իռացիոնալ զգացմունքները: Մի անտեսեք դրանք որպես անպատշաճ, չզարգացած կամ անիմաստ գործոններ: Փորձեք խոսել այն զգացմունքների մասին, որոնցից նախընտրում եք խուսափել: Զգացմունքներ, որոնցից դուք վախենում եք, որ բացահայտվելու դեպքում  կխայտառակեն ձեզ: Օրինակ, եթե վիրավորված կամ հիասթափված եք զգում, կիսվեք այս զգացմունքներով ձեր ամուսնու հետ: Խոսքը այն մասին չէ, թե որքանով վիրավորված և հիասթափված եք դուք: Դա միայն մի պարզ իրականության  մասին է, որ դուք վիրավորվել կամ հիասթափվել եք, և դա ձեզ հուզական ցավ է պատճառում:

Մարդկանց մեծամասնությունը ամաչում է խոսել այն մասին, ինչ ուզում է և չի ասում: Բայց անձնական ցանկությունները գալիս են ձեզանից, որտեղ դուք ձեզ ամենախոցելին եք զգում: Ես ուզում եմ, որ դու ինձ ամբողջացնես, ես ուզում եմ բարի լինել քո հանդեպ, ես ուզում եմ երեխա ունենալ։ Երբ դուք և ձեր ամուսինը  այս մակարդակով եք հաղորդակցվում, ձեր միջև առօրյա խնդիրներից շատերը վերանում են, և պարզվում է, որ դրանք պարզապես ապարդյուն են եղել , և  ստեղծված են ձեր ուշադրությունը ձեր հարաբերություններում գրավելու համար:

Լսելը զույգերի հաղորդակցվելու կարևորագույն հմտություններից է, որը պետք է սովորել և զարգացնել: Միայն ունկնդրելը չի նշանակում լսել: Միայն այն ժամանակ, երբ մենք ընկալում ենք մեզ հետ խոսող անձի անվերապահ սերը, կարող ենք իսկապես ճանաչել այդ մարդուն: Ունկնդրելը վերաբերում է այն մարդուն, ում լսում եք: Մի կողմ թողեք ձեր կարծիքը: Ձեր մտքերը, կարծիքները կամ արձագանքները մյուս կողմի ասածներին և՛ անտեղի են, և՛ անհարմար: Ձեզ հետ խոսողը չի դիմում ձեզ, խորհրդատվության համար: Այն ինչ նրանք իրապես կարիք ունեն, լսելի դառնալն է  որպեսզի զգան, որ նկատվում են:

Կարեկցեք ձեր կողակցին, որպես մարդ, երբ սրտցավորեն  լսում եք նրան և հասկանում նրա զգացմունքները: Դուք նոր հեռանկար կգտնեք։ Երբ դուք լսում եք ձեր ոկղակցու խնդիրները, ձեր սեփական չափազանց անձնական արձագանքները դրանց վերաբերյալ նշանակություն չեն ունենա: Երբ ձեր կողակիցը  խոսում է ձեզ հետ և ամբողջությամբ լսում է ձեզ, մեծ հավանականությամբ դուք երկուսդ էլ ավելի խորը կըմբռնեք միմյանց փորձառությունները և զգացմունքները: Խորաթափանցության և ըմբռնման այս մակարդակը, դրա հետ կապված կարեկցանքի և սրտցավության  զգացումի հետ մեկտեղ, օգնում են վերացնել  ամուսիների միջև առկա շատ անորոշություններ:

Սովորելով և հետևելով վերը նշված խորհուրդներին, դուք կարող եք բացահայտել այն խնդիրները և անձնական արձագանքները, որոնք ձեր միջև խնդիրներ են հարուցում: Այժմ դուք գիտեք, թե ապագայի  խոչընդոտները  կանխելու համար  ինչ պետք է փնտրեք, և եթե իրար հետ հանդիպեք դժվարությունների, կարող եք ճանաչել խնդիրները և ավելի արագ լուծել դրանք:

Շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար, մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ: