Ընտելանանք (18)
Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Բարի օր սիրելի բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք ոչ վերբալ հաղորդակցման հմտությունների թեման: Այս հաղորդման ընթացքում կքննարկենք զույգերի հաղորդակցման հմտությունները։ Ընկերակցեք մեզ:
Ամուսինների միջև արդյունավետ շփումը հաղորդակցություն է, որի ընթացքում ամուսիններից յուրաքանչյուրը ստանում է մյուսի պատգամը: Ընտանեկան բազմաթիվ վեճերի ու խնդիրների պատճառը զույգերի կողմից հաղորդակցման հմտությունների բացակայության հետևանքն է, ինչպես օրինակ՝ ճիշտ չխոսելու և մարդկանց խոսքն ու միտքը փոխանցելու անկարողությունը: Արդյունավետ հաղորդակցությունը մարդկանց զարգացման և կյանքի որակի բարելավման պատճառ է դառնում: Հատկանշական է, որ երբ ամուսիներն օժտված են հաղորդակցության հմտություններով, դա հանգեցնում է նրանց գոհունակությանը: Երբ տարբեր ապրելակերպով ու անցյալով երկու հոգի որոշում են ամուսնանալ, անհրաժեշտ է ճանաչել և հասկանալ կողակցի հետ շփվելու հմտությունները։
Զույգերի շփման մեջ արդյունավետ գործոնների իմացությունը շատ է օգնում կողակցին ճանաչելուն: Առաջին գործոնը նախասիրությունները ճանաչելն է: Հետևելով կողակցի՝ իր ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ շփմանն, ինչպես նաև ընտանիքի վարքերին, մենք շատ տեղեկություններ են փոխանցում , թե ինչպես կանխատեսել նրա վարքը ամուսնությունից հետո: Սեռային տարբերությունները մյուս կողմին ճանաչելու հաջորդ գործոնն է: Տղամարդկանց և կանանց շփման ոճերի միջև կան տարբերություններ, որոնց չճանաչելը թյուրիմացություններ և տարաձայնություններ է առաջացնում։ Օրինակ՝ տղամարդիկ ավելի քիչ են լսում և ավելի շատ կենտրոնանում պատասխանելու և խոսելու վրա: Մինչդեռ կանայք ավելի լավ են լսում և ավելի հեշտ խոսում իրենց անձնական խնդիրների մասին։

Տրամադրությունը և հուզական վիճակը ևս մեկ արդյունավետ գործոն է զույգերին ճանաչելու համար, որպեսզի այն շատ կարևոր ազդեցություն ունենա հաղորդակցվելու վրա։ Օրինակ՝ երբ զույգերը գտնվում են հուզական բացասական պայմաններում, ինչպիսիք են՝ մտահոգությունը, զայրույթը, տխրությունը, անհանգստությունը և հոգնածությունը, ավելի հնարավոր է բացասաբար ընկալեն իրենց կողակցի վարքագիծը և նույնիսկ սխալ ընկալեն ամուսնու նորմալ և դրական խոսքերը: Այսպիսով, առաջարկվում է, որ եթե լավ տրամադրություն չունեք, սաեք այդ մասին:
Ինչպես գիտեք, իռացիոնալ համոզմունքները բացասաբար են ազդում ամուսնական համատեղելիության վրա: Անշուշտ, ձեր և կյանքի մասին դրական համոզմունքները հանգեցնում են այնպիսի հարաբերությունների, որոնք բերում են բավարարվածություն և երջանկություն: Ընդհանուր կյանքին և ամուսնական հարաբերություններին վնասող վերաբերմունքներից է այն միտքը, որ, օրինակ, «բոլոր տղամարդիկ կամ բոլոր կանայք անվստահելի են, ամուսինս պետք է իմանա, թե ինչ եմ ուզում և ինչ եմ զգում, և ես կարիք չունեմ դրա մասին խոսելու նրա հետ և այլն...:»

Ըստ վերը նշվածի, անհրաժեշտ է, որ զույգերը տիրապետեն զույգերի հաղորդակցման հմտություններին: «Միշտ» և «երբեք» բառերի չօգտագործելը այս տեխնիկաներից է: Ոմանք չեն գիտակցում, թե իրենց խոսքերը ինչ կործանարար ազդեցություն են թողնում իրենց շրջապատի հոգեկանի վրա, և ասում են այն, ինչ ուզում են: Երբ խոսում ենք մեր ամուսնու հետ, պետք է ուշադիր լինենք որ երբեք չոգտագործենք «դու միշտ» կամ «դու երբեք» նախադասությունները: Ինչպես այնպիսի նախադասություններ, ինչպիսիք են՝ «դու երբեք կարևորություն չես տալիս ինձ» և «չես մտածում», կամ՝ «դու միշտ եսասեր ես եղել», «երբեք չես լսում ինձ» և այլն: Այս նախադասություններն օգտագործելը նման է մեր կողակցին պատերազմ հայտարարելուն:
Զույգերի հաղորդակցման հմտությունների ամենակարևոր կետերից մեկը ողակցին չընդհատելն է, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք։ Երբ մենք խոսում ենք մեր կողակցի հետ, պետք է թույլ տանք, որ նա ասի իր ասելիքը: Մի քիչ համբերատար եղեք և թողեք ավարտի խոսակցությունը։ Երբ մենք նրան ընդհատում ենք, զայրացնում ենք նրան և փոխանցում այն զգացողությունը, որ չենք լսում իրեն և չենք արժևորում իրեն: Երբ զույգերը չեն լսում միմյանց խոսքերը, նրանք անտեղյակ են մնում իրենց կարիքների և ցանկությունների մասին: Նաև, երբ թույլ չենք տալիս ավարտել նախադասությունը, հավանական է, որ անիրատեսական և հապճեպ եզրակացություններ կատարենք։

Զույգերի հաղորդակցման հմտությունների ոլորտի փորձագետներից մեկի կարծիքով, երբ կողակցիը ցանկանում է մեզ հետ կիսվել իր զգացմունքներով, մենք պետք է փորձենք ամփոփել նրա խոսքերը մեր ձևով, որպեսզի հասկանանք, թե ինչ նկատի ունի, հետո հարցնենք, արդյոք ճիշտ ե՞նք հասկացել: Այս դեպքում երկուսդ կլսեք միմյանց խոսքերը։ Այս զրույցն օգնում է նաև կողակցին հասկանալ, որ մեզ համար կարևոր է իր ոխսքը հասկանալը։
Հաղորդակցության սխալներից է միտք գուշակելը: Միտք գուշակելը նշանակում է, որ մենք մեր ընկալումները վերագրում ենք ուրիշներին: Մենք պատկերացնում ենք, թե մարդիկ ինչպես են մտածում, ինչ են ուզում անել և ինչ են զգում: Կարելի է համարձակորեն ասել, որ թյուրիմացությունների և տարաձայնությունների մեծ մասը, որոնք տեղի են ունենում տարբեր մարդկանց և զույգերի միջև, պայմանավորված են այս սխալով: Այդ պատճառով, մենք պետք է դադարեցնենք նման կերպ վարվել, քանի որ դա ստիպում է մեզ չտեսնել ճշմարտությունն այնպես, ինչպես դա կա աշխարհի և մեզ շրջապատող մարդկանց հետ մեր հարաբերություններում, և տեսնել միայն այն, ինչ մեր միտքն է հորինում: Միտք գուշակելը կարող է բավականին նյարդայնացնել և զայրացնել: Օրինակ՝ «դու իմ ընկերներին չես սիրում», «դու փախչում ես պատասխանատվությունից» և... նման արտահայտությունները կարող են կանխել ռացիոնալ խոսակցությունը։

Հաղորդակցությունը բնածին ունակություն լինելուց առավել, պահանջում է հատուկ հմտություններ, որոնք կարելի է սովորել և զարգացնել, որպեսզի կարողանանք խոսել և լսել մեր ամուսնու հետ: Ամուսնու հետ հաղորդակցվելու հմտությունները բարելավելու համար մենք պետք է հետևենք որոշ կանոնների.
Առաջին կանոնը մի կողմին զինաթափելն է:Դա չի նշանակում, որ դուք պետք է զիջեք կամ հանձնվեք, կամ որ չեք կարող զայրանալ, հիասթափվել և նյարդայնանալ: Դուք իրավունք ունեք ձեր բոլոր մտքերի ու զգացմունքների համար: Պարզապես մտածեք, որ ձեր կողակցիը կարող է այլ ասելիք ունենալ, որի մասին արժե լսել և մտածել: Այս խոսակցությունը մարտի դաշտ չէ, որտեղ դուք պետք է ապացուցեք, որ ճիշտ եք: Սա պայքար չէ, որը պետք է հաղթեք:
Խոսակցության մեջ մտնելիս պետք է տեղյակ լինեք սեփական մտքերի, զգացմունքների և ընկալումների մասին։ Միակ բանը, որ պետք է ձեզ և ձեր կողակցին մղի զրույցի, դա այն է ,ինչը ձեզանից յուրաքանչյուրը կարող է այդ մասին վստահ լինել, այսինքն՝ ձեր սեփական մտքերը, զգացմունքները և ընկալումները: Ցավոք, գրեթե բոլոր զույգերում մեկը զոհ է դառնում մյուսի կողմից: Արդյունքում, նրանց քննարկումներից շատերը կենտրոնանում են միմյանց մեղադրելու վրա: Երբ փորձում եք ձեր մասին խոսել, խուսափեք կողակցին մեղադրելուց և քննադատելուց: Դուք այստեղ եք, որպեսզի խոսեք ձեր մասին, ոչ թե ձեր ամուսնու, երեխաների, աշխատանքի կամ ընկերների: Նայեք ձեր կողակցին և մտածեք, թե ինչ կարող եք բացահայտել նրա մասին այս պահին: Սա զույգերի համար ամենակարևոր հաղորդակցման հմտություններից մեկն է:
Կարևոր է նաև ճանաչել ձեր իռացիոնալ զգացմունքները: Մի անտեսեք դրանք որպես անպատշաճ, չզարգացած կամ անիմաստ գործոններ: Փորձեք խոսել այն զգացմունքների մասին, որոնցից նախընտրում եք խուսափել: Զգացմունքներ, որոնցից դուք վախենում եք, որ բացահայտվելու դեպքում կխայտառակեն ձեզ: Օրինակ, եթե վիրավորված կամ հիասթափված եք զգում, կիսվեք այս զգացմունքներով ձեր ամուսնու հետ: Խոսքը այն մասին չէ, թե որքանով վիրավորված և հիասթափված եք դուք: Դա միայն մի պարզ իրականության մասին է, որ դուք վիրավորվել կամ հիասթափվել եք, և դա ձեզ հուզական ցավ է պատճառում:
Մարդկանց մեծամասնությունը ամաչում է խոսել այն մասին, ինչ ուզում է և չի ասում: Բայց անձնական ցանկությունները գալիս են ձեզանից, որտեղ դուք ձեզ ամենախոցելին եք զգում: Ես ուզում եմ, որ դու ինձ ամբողջացնես, ես ուզում եմ բարի լինել քո հանդեպ, ես ուզում եմ երեխա ունենալ։ Երբ դուք և ձեր ամուսինը այս մակարդակով եք հաղորդակցվում, ձեր միջև առօրյա խնդիրներից շատերը վերանում են, և պարզվում է, որ դրանք պարզապես ապարդյուն են եղել , և ստեղծված են ձեր ուշադրությունը ձեր հարաբերություններում գրավելու համար:
Լսելը զույգերի հաղորդակցվելու կարևորագույն հմտություններից է, որը պետք է սովորել և զարգացնել: Միայն ունկնդրելը չի նշանակում լսել: Միայն այն ժամանակ, երբ մենք ընկալում ենք մեզ հետ խոսող անձի անվերապահ սերը, կարող ենք իսկապես ճանաչել այդ մարդուն: Ունկնդրելը վերաբերում է այն մարդուն, ում լսում եք: Մի կողմ թողեք ձեր կարծիքը: Ձեր մտքերը, կարծիքները կամ արձագանքները մյուս կողմի ասածներին և՛ անտեղի են, և՛ անհարմար: Ձեզ հետ խոսողը չի դիմում ձեզ, խորհրդատվության համար: Այն ինչ նրանք իրապես կարիք ունեն, լսելի դառնալն է որպեսզի զգան, որ նկատվում են:

Կարեկցեք ձեր կողակցին, որպես մարդ, երբ սրտցավորեն լսում եք նրան և հասկանում նրա զգացմունքները: Դուք նոր հեռանկար կգտնեք։ Երբ դուք լսում եք ձեր ոկղակցու խնդիրները, ձեր սեփական չափազանց անձնական արձագանքները դրանց վերաբերյալ նշանակություն չեն ունենա: Երբ ձեր կողակիցը խոսում է ձեզ հետ և ամբողջությամբ լսում է ձեզ, մեծ հավանականությամբ դուք երկուսդ էլ ավելի խորը կըմբռնեք միմյանց փորձառությունները և զգացմունքները: Խորաթափանցության և ըմբռնման այս մակարդակը, դրա հետ կապված կարեկցանքի և սրտցավության զգացումի հետ մեկտեղ, օգնում են վերացնել ամուսիների միջև առկա շատ անորոշություններ:
Սովորելով և հետևելով վերը նշված խորհուրդներին, դուք կարող եք բացահայտել այն խնդիրները և անձնական արձագանքները, որոնք ձեր միջև խնդիրներ են հարուցում: Այժմ դուք գիտեք, թե ապագայի խոչընդոտները կանխելու համար ինչ պետք է փնտրեք, և եթե իրար հետ հանդիպեք դժվարությունների, կարող եք ճանաչել խնդիրները և ավելի արագ լուծել դրանք:
Շնորհակալ ենք մեզ ընկերակցելու համար, մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ: