Նորություններ (51)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: «Նորություններ» հաղորդաշարում, որը ներկայացվում է ամեն շաբաթ, տեղեկանում ենք Իրանի գիտական, մշակութային, գեղարվեստական և տնտեսական վերջին ձեռքբերումների ու իրադարձությունների մասին։

Այս շաբաթվա «Նորություններ» հաղորդումն սկսում ենք գիտական ոլորտի հետ առնչվող թեմայով։
Երիկամը, մարդու մարմնի բարդ օրգաններից է, այդ պատճառով այս օրգանի լաբորատոր մոդելի նախագծումը դժվար ու բարդ է։ Վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցվել լաբորատոր մոդելների և կեղծ օրգանների կամ օրգանոիդների ստեղծման գործում: Երիկամային օրգանոիդը, երիկամների լաբորատոր մոդել է, որը ստեղծվում է ցողունային բջիջների 3D մշակման պայմաններում: Երիկամի օրգանոիդը բջիջների տեսակի, արտաքին տեսքի եւ գործառույթի առումով նմանություն ունի հիմնական օրգանի հետ: Երիկամների 3Dմոդելը հեշտացնում է միջբջիջային գործողությունների ուսումնասիրությունը, հնարավորություն է ընձեռնում իրականացնել դեղերի գործունեությունը և հիվանդությունների մոդելավորումը: Այն հարմար է նաեւ վերականգնող բժշկության մեջ:
Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի և Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի հետազոտողների կողմից հրապարակված հոդվածում քննարկվել է բջջային բարդությունը՝ լաբորատոր պայմաններում երիկամի օրգանոիդ ստեղծելու ընթացքում: Հոդվածում ներկայացված են երիկամային օրգանոիդի արտադրության ոլորտում վերջին առաջընթացները և այս տեխնոլոգիայի կիրառությունները: Հոդվածն ապացուցում է, որ օրգանոիդները ստեղծվում են նույն բջջային նմանօրինակ փոխադեցություններով, ինչը պատահում է սաղմի զարգացման ժամանակ: Այս հոդվածը նաև եզրակացնում է, որ վերականգնողական բժշկության մեջ օրգանոիդների օգտագործման համար անհրաժեշտ են ավելի շատ ուսումնասիրություններ ու ջանքեր, որպեսզի կատարելապես վերանա օրգանի ամբողջական հասունության և պատշաճ գործունեությանը առնչվող մարտահրավերները, այդ թվում՝ անգիոգենեզը և իմունային պատասխանը: Այնուամենայնիվ, չի կարելի անտեսել երիկամային օրգանոիդների ազդեցությունը նոր դեղամիջոցների փորձարկման և երիկամների հետ կապված հիվանդությունների ճանաչման վրալ:
Հոդվածի արդյունքները տպագրվել ենCell and Tissue Research միջազգային հանդեսում:
Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի, Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանի, Սիդնեյի համալսարանի և Ավստրալիայի «Մաք Կուայեր» համալսարանի գիտահետազոտողները, մեկ այլ ուսումնասիրության ըթնացքում նոր բացահայտումներ են արել Ալցհայմերի հարցով ներգրավված հաղորդիչների, Ալցհայմերի վերահսկողության եւ բուժման մեջ դերակատար միկրո -RNA-ների դերի եւ այն զարգացնող գործոնների մասին:
Ալցհեյմերի հիվանդությունը ամենաբարդ նեյրո դեգեներատիվ կամ նյարդերը ոչնչացնող հիվանդություններից մեկն է, որից տառապում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Ծերացումը Ալցհեյմերի հիվանդության հիմնական պատճառներից մեկն է և հասարակություններում կյանքի տևողության միջին բարձրացման և տարեցների թվային աճի պատճառով, այս հիվանդությամբ տառապողների թվերն ավելանում են։ Ալցհեյմերի առաջացման և դրա ախտանիշների մասին ծավալուն ուսումնասիրություն է կատարվել, այնուամենայնիվ, մի քանի հիմնական հարցեր մնում են անպատասխան։
Այս առումով, իրանցի հետազոտողները, համագործակցելով այլ հետազոտողների հետ և նպատակ ունենալով նոր գիտելիքներ ձեռք բերել առկա գիտական տվյալներից, հետազոտել են ալցհայմերի 820 հիվանդների և 626 առողջ անձանց գեների արտահայտման 10 հավաքածուներ՝ ուղեղի տարբեր շրջաններում, ներառյալ «հիպոկամպը», «սեր բլոմը», «էնտերո րինալը» , «կորթեքս ֆրոնտալը» և «Տեմ պորալը»: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ալցհեյմերով հիվանդների և առողջ մարդկանց մոտ ուղեղի տարբեր շրջանների գենային արտահայտման 1713 տարբերություն կա:
Այս հաղորդիչները տարածված էին ուղեղի բոլոր շրջաններում, բացառությամբ «սեր բլոմում», որն ավելի քիչ է ազդվում Ալցհեյմերի հիվանդությունից: Այս հետազոտությունից ստացված արդյունքները գիտնականների համար նոր հորիզոններ են բացել՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման մեջ ներգրավված հաղորդիչների ուղիները ուսումնասիրելու և հիվանդության վերահսկման և բուժման մեջ միկրո RNA-ների և առաջարկվող աճի գործոնների դերը գնահատելու համար:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cells» միջազգային հեղինակավոր հանդեսում:
Գիտական մեկ այլ նվաճման ընթացքում, իրանցի հետազոտողները այլ հետազոտողների հետ միասին հաջողել են ներկայացնել ռենիում 188-ը որպես ռադիո նուկլիդ «հեպատո ցելուլյար կարսինոմայի» բուժման համար՝ որպես լյարդի քաղցկեղի տեսակ:
«Հեպատո ցելուլյար կարսինոմա»-ն լյարդի բջիջներից առաջացող քաղցկեղ է, որը սովորաբար հայտնվում է որովայնի վերին և աջ հատվածում, որպես զանգված և նշաններն են՝ ցավ, քաշի կորուստ, դեղնություն և թուլություն: Այն համարվում է աշխարհի չորրորդ ամենամահաբեր քաղցկեղը։ Սովորական բուժումներից հետո այս քաղցկեղի կրկին ի հայտ գալը, հիվանդության բուժման հարցում ամենաբարդ խնդիրներից է: Այս խնդիրը հաղթահարելու համար ռադիոնուկլիդային թերապիան կարող է օգտագործվել որպես նպատակային թերապիա: Ռենիոմը 188 (188Re) ռադիոնուկլիդ է, որն օգտագործվում է կլինիկական հատվածում՝ ապոպտոզ կամ բջիջների ծրագրված մահ առաջացնելու և քաղցկեղային բջիջների բաժանումը արգելակելու համար:
Այս հետազոտողները նպատակ ունենալով լաբորատոր պայմաններում ուսումնասիրել 188Re-ի ազդեցությունը հեպատո կարցինոմայի արգելակման վրա, հետազոտություն են անցկացրել երիկամների քաղցկեղի բջիջների 3D և 2D մշակման վերաբերյալ: 3D մշակումը ավելի լավ է ընդգրկում բջիջների փոխազդեցությունները, քան 2D մշակումը (կցված հատակին) և ավելի հարմար է կլինիկական պայմանների մոդելավորման համար: Այս հետազոտողները այնուհետև ուսումնասիրել են նշված ռադիոնուկլիդի ազդեցությունը մշակված բջիջների վրա: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 188Re-ի օգտագործումը զգալի մահացություն է առաջացնում օգտագործվող երկու տեսակի քաղցկեղային բջիջներում:
Նաև լաբորատոր կենդանիների մոդելի օգտագործումը ցույց է տվել, որ 188Re-ի օգտագործումը դադարեցնում է ուռուցքների ձևավորումը և քաղցկեղի զարգացումը։ Այս հետազոտության արդյունքները ներկայացնում են 188Re-ն որպես հեպատո ցելոլար քաղցկեղի արգելակման դեղամիջոց, որն ունի ապոպտոզ առաջացնելու և քաղցկեղային բջիջներում, բջջային ցիկլը դադարեցնելու և ուռուցքի ձևավորումը սահմանափակելու հատկություն: Այս բաղադրությունը հակամարմինների և պեպտիդների օգտագործման հետ համատեղելը կարող է ավելի արդյունավետ և անհատականացված բուժում ստեղծել քաղցկեղի այս տեսակի համար:
Այս նախագիծն արդյունավորվել է Ռոյան հետազոտական ինստիտուտի, Շվեդիայի Կարոլինսկայի համալսարանի, Ղազվինի բժշկական գիտությունների համալսարանի, Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի, Քարաջի իսլամական ազատ համալսարանի, Շահիդ Բեհեշթիի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի, Մոսկվայի համալսարանի և Թեհրանի համալսարանի հետազոտողների կողմից:Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Cells» միջազգային հեղինակավոր հանդեսում:
Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: