Խինդ ու խրատի ծաղկաստանում (14.առաջին հեքիաթ,տասնմեկերորդ գլուխ «Չարագործություն»
Այն մարդը, ում ներկայությունը անհանգստացնում է ուրիշներին և որի ներկայությունը ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար է, հարգանք չի վայելում:
Իրանցի գրող, բանաստեղծ Սաադին ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ դարերում): Սաադիի ստեղծագործություններից կարելի է անդրադառնալ Գոլեստանին, Բուստանին, գազելներին, «Քոլիաթ»-ին, «Իմաստության և սիրո» գործին,« Մաջալեսե փանջգանե»-ին, «Նասիհաթ ոլ Մոլուք»-ին և այլն: Այդ ստեղծագործություններից ժողովրդի մեջ ավելի տարածված են Գոլեստանը, Բուստանը և իհարկե գազելները, միգուցե այն պատճառով, որ դրանց բովանդակությունը սիրո և բարոյականության դասեր է պարունակում բոլորի համար: Սաադիի ստեղծագործություններում երբեք բարությունն ու սերը իրարից անջատ չեն: Նա սովորել է սիրո, բարոյականության ու բարեպաշտության մասին և այն բանավոր ուսուցանել ուրիշներին։ Սաադիի Բուստանի և Գոլեստանի հիմնական տարբերությունն այն է, որ Բուստանը բանաստեղծությունների հավաքածու է, իսկ Գոլեստանը արձակ պատմությունների: Շատ փորձագետների կարծիքով, Գոլեստան գիրքը պարսկական արձակի գլուխգործոցն է, որը Սաադին գրել է 656 թվականին, մի քանի ամսվա ընթացքում: Գոլեստան գրքի արձակի յուրահատկությունը, դրա հանգավոր լինելն է: Որովհետև նման արձակի շնորհիվ, Սաադին կարողացավ տարբեր հեքիաթների ձևով սիրահարների, մարտիկների, շեյխերի, սուֆիների և խորամանկ մարդկանց հետ հանդիպելու իր փորձառությունները տրամադրել բոլորին և ինչ-որ կերպ նրանց բարոյական դասեր տալ:
Այսօր ցանկանում ենք Սասդիի Գոլեստանից մի գեղեցիկ հեքիաթ պատմել Ձեզ համար: Այն օգտագործվում է այն ժամանակ, երբ մարդը նեղացնում է ուրիշներին և հանուն իր հանգստության խախտում ուրիշների հանգիստը: Մենք՝ իրանցիներս, համոզված ենք, որ մի օր այդ մարդը պետք է հատուցի իր արարքների համար:
Սասդին Գոլեստանի առաջին հեքիաթի 11-րդ գլխում ասում է. «Աբդոլ Մալեք բեն Մարվանի կառավարման դարաշրջանն էր (հիջ. 75ից -95թվականներին.): Նա Իրաքի (Քուֆայի և Բասրայի) կառավարիչ նշանակեց արյունարբու և անողոք Հոջաջ բին Յուսուֆ Սաղաֆիին: Բռնապետ Հոջաջը քսան տարի իշխեց ու ինչքան կարող էր ճնշում գործադրեց մարդկանց վրա: Այդ ժամանակաշրջանում Բաղդադ եկավ մի աղքատ ճգնավոր, ում աղոթքը իրականանում էր: (Այն ժամանակ Բաղդադը մի գյուղ էր): Հոջաջը կանչեց նրան ու ասաց.«Ինձ համար բարի աղոթք կարդա»:
Աղքատ ճգնավորը ասաց.«Տեր Աստված: Սպանիր Հոջաջին»:
Հոջաջը ասաց.«Աստված սիրես, սա ի՞նչ աղոթք էր, որ ինձ համար կատարեցիր»:
Աղքատ ճգնավորը ասաց.«Այս աղոթքը թե՝ քեզ և թե բոլոր մուսուլմանների համար բարի աղոթք է»:
...
Սադդի այս հեքիաթը մեզ հիշեցնում է ժողովրդին նեղացնելու ասին: Ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ իմ կյանքում ականատեսը եղա այս գեղեցիկ հեքիաթի:
Մենք ունենք մի ընկեր, ով լավ տղա է, բայց բոլորիս զայրացրել է, իր ոչ պատշաճ պահվածքով: Նա սովորություն ունի կեսգիշերին զանգահարել մեզ և ամեն անգամ ինչ-որ կերպ անհանգստացնել: Օրինակ մի անգամ նա զանգահարեց ինձ և իր ձայնը փոխելով ասաց. «Մենք առևանգողներ ենք և մտադիր ենք քեզ առևանգել»: Ես որ քնաթաթախ էի, մինչև հասկացա, թե նա ով է և ինչ կատակ է անում, չկարողացա մինչև առավոտ քնել: Նա միայն ծիծաղում էր ու ասում, որ շատ հետաքրքիր էր: Սակայն ես լավ չքնելու պատճառով ,չկարողացա հաջող հանձնել հաջորդ օրվա քննությունս»
Ւնկերներով հավաքվեցինք և ինչ որ ելք էինք փնտրում: Ընկերներից մեկը ասաց.«Ըստ իս նրա հետ պետք է վարվենք հենց իր նման: Եթե այս գործը հաճելի է ու հետաքրքիր զբաղմունք է, դե ուրեմն մենք էլ փորձենք: Ինչո՞ւ պետք է նա միշտ մեզ վրա ծիծաղա: Մի անգամ էլ մենք նրա վրա ծիծաղենք»:
Մարդկանց անհանգստացնելը նշանակում է ուրիշներին նեղացնելով հրճվել ու հաճույք ստանալ: Նման մարդիկ հաճույք են զգում երբ ուրիշների ներկայությամբ ծաղրում, նվաստացնում կամ հոգեպես ու ֆիզիկապես նեղացնում են մարդկանց կամ սեռական ոտնձգություն կատարում և երբեմն դրսևորում են ագրեսիվ կամ հանցավոր վարքագիծ: Անցյալում ուրիշներին անհանգստացնելը համարվում էր հոգեկան խանգարում, բայց այսօր շատ հետազոտություններից հետո ուրիշներին անհանգստացնելը համարվում է անհատականության հատկություն: Դժբախտաբար ուրիշներին անհանգստացնելը շատ բազմաբնույթ է: Դա կարող է լինել ծաղրանք, մինչև ֆիզիկական բռնություն և ա ներառել հասարակության մեծ զանգվածի:
Կեսգիշեր էր: Ես զանգահարեցի ընկերոջս ու ասացի, որ մենք հայտնաբերել ենք գանձի քարտեզ և հենց այս գիշեր ցանկանում ենք այդ հասցեով գնալ և գանձը գտնել: Ասացի, որ բոլորս գնում ենք քաղաքից դուրս գտնվող անապատը ու եթե նաև էլ ոսկյա մետաղադրամ է ցանկանում, գնա նշված ահսցեով:
Նրան ճանաչելով, գիտեի որ գնալու է: Առավոտյան ժամը 3-ին բոլորս պետք է հավաքվեինք քաղաքից դուրս գտնվող անապատում: Սակայն ծրագիրը այսքանով չէր ավարտվում:
Մենք գնացինք: Նա ևս եկավ: Սակայն մեզ չէր գտնում: Մենք թաքնվել էինք բլուրների և ճանապարհի վրա գտնվող ծառերի հետևում և նայում էինք նրան: Նա զանգահարեց մեր բջջայիններին, սակայն մենք չեինք պատասխանում: Ընկերներից մեկը ծառի վերևում էր : Ճիշտ այն պահին, երբ նա հասավ ծառի մոտ, նրա գլխին ձկնորսական մի մեծ ուռկան գցեց:
Նա բղավեց ու խճճվեց ուռկանի մեջ: Խիստ վախեցել էր և օգնություն էր կանչում: Մենք մեր ձեռքի լամպերով հավաքվեցինք նրա մոտ և նրա վիճակը տեսնելով մի լավ ծիծաղեցինք:
Ասացի,- Տեսնում եմ, ուռկանի մեջ ես:
-Ձեզ կդժբախտացնեմ, - ասաց նա:
-Դե լավ տղաներ, կարծես թե մեր ընկերը չի ցանկանում կարգի հրավիրվել, ուրեմն նրան թողնենք այստեղ որպեսզի գայլերի ու շների կեր դառնա: Դա միակ ելքն է, որ կկարողանանք ազատվել նրա մեզ պատճառած անհանգստություններից:
-Ոչ...ոչ, սխավել եմ: Սխալվել եմ: Այլևս չեմ կրկնելու : Ինձ էլ Ձեզ հետ տարեք: Ինձ փրկեք այս ուռկանից:
-Խոստացիր...Իմ լավ ընկեր, դու չե՞ս լսել, որ Սաադին ասում է.«Այն մարդը, ում ներկայությունը անհանգստացնում է ուրիշներին և որի ներկայությունը ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար է, հարգանք չի վայելում:»:
-Ճիշտ եք ասում: Ներեք ինձ:Ես խոստանում եմ: Այլևս որևե մեկիդ չեմ անհանգստացնելու:
Ծիծաղով ու կատակով նրան ազատեցինք ուռկանից ու մեր բնակարանները վերադարձանք: Թեև դրա հաջորդ օրը, անքնության պատճառով ուշացա պրոցի ավտոբուսից և չհասա քննությանս, սակայն մեր ընկերոջը դաստիարակելը հետաքրքիր փորձառություն էր:
Այս գեղեցիկ պատմությունից մենք եզրակացնում ենք, որ մարդու վարքն ու խոսքը հիմնարար ազդեցություն է թողնում նրա ճակատագրի վրա: Հենց այնպես որ արժանավայելը կեցվածքը մարդուն կարող է հասցնել ամենաբարձր դիրքերի, հնարավոր է, որ մարդը անպատշաճ վերաբերմունքի պատճառով կորցնի իր արժեքն ու հարգանքը: Ուրիշներին անհանգստացնելըցանկացած ձևով վանսում է մարդուն և ոչ միայն նրան հավերժական տանջանքի մատնում, այլև աշխարհը նրա համար վերածում է դժոխքի:
Անհանգստացնողները միշտ արժանանում են ժողովրդի քննադատությանը և ոչ ոք նրանց չի սիրում: Հասարակական կյանքում միշտ լինում են ուրիշներին անհանգստացնելու դեպքեր: Որոշ մարդիկ ներքին ու արտաքին պատճառներով չեն կարողանում ունենալ առողջ հարաբերություններ, իսկ ոմանք որոշ պատճառներով երբեմն հեռանում են հավասարակշռված ու առողջ վարքագծից և սկսում են անհանգստացնել ուրիշներին: Անհրաժեշտ է իմանալ, որ ուրիշներին անհանգստացնելը բարոյապես մերժված և աննորմալ արարք է և նույնիսկ որոշ դեպքերում համարվում է հանցագործություն: Իսկ կրոնական իրավագիտության առումով երբեմն համարվում է մեղք: Այսպիսով, լավ է լուրջ ընդունել Սաադիի այս գեղեցիկ պատմությունը:
Հուսանք, որ հաղորդումը հաճելի էր: Մինչ նոր հանդիպում: Տերն ընդ Ձեզ: