Հիջաբի արգելքն իսլամաֆոբիայի դրսևորում
Վերջին օրերին Արևմուտքի վարած իսլամաֆոբիայի քաղաքականությանը զուգընթաց, կրկին բարձրացվել է իսլամական հիջաբի և դրա դեմ պայքարի հարցը:

Վերջերս լուրեր տարածվեցին, որ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մալդեն քաղաքի Միստիկ դպրոցում, նոր ուսումնական տարվա առաջին օրը, ութերորդ դասարանի մուսուլման աշակերտուհի Աֆնանին դուրս են հրավիրել դասարանից: Դպրոցի պատասխանատուները հայտարարել են, որ որոշումն ընդունվել է, քանի որ աղջկա կրած հիջաբը չի համապատասխանել դպրոցական համազգեստին: Այս դեպքը լայն արձագանք է գտել համացանցում և բազմաթիվ օգտատերեր դատապարտել են այդ քայլը:
Իսլամաֆոբիան ու իսլամի դեմ պայքարն Արևմուտքում նորություն չեն և համատարիք են Եվրոպայի պատմության հետ, հատկապես Խաչակրաց արշավանքների շրջանից սկսած: Սակայն իսլամաֆոբիայի նոր ալիքը, որն ավելի մեծ թափ է առել երրորդ հազարամյակում, Արևմուտքի մշակած նախագիծն է, որն իրականացվում է տարբեր բարդ տակտիկաների միջոցով: Արևմուտքը փորձում է իսլամաֆոբիայի միջոցով վերացնել կրոնական ինքնագիտակցությունը և կրոնի զարթոնքը, թույլ չտալով որ դա կանոնակարգվի Արևմուտքի իսլամական համայնքներում: Արևմուտքի ռազմավարությունը հատկապես կրոնի ու հիջաբի դեմ պայքարում, ռեակցիոն վարքագիծ է, քանի որ այսօր Արևմուտքում բազմաթիվ կանայք հիջաբն ընդունում են որպես կրոնական ինքնության խորհրդանիշ: Այս կանայք կապիտալիստական երկրներում տիրող հասարակարգի կողմից անընդունելի են: Ուստի արևմտյան երկրներն ավելի խիստ օրենքներ ու ծանր տուգանքներ են սահմանում հիջաբ կրելու դեմ:
Արդեն երկար ժամանակ հիջաբի հարցն արևմտյան քաղաքական ու մեդիա դաշտում լուրջ թեմա է դարձել: Ըստ երևույթին, շատ արևմտյան խմբեր այլևս կորցրել են այս հարցի վերաբերյալ իրենց համբերությունը, ինչի արդյունքում, ամերիկյան դպրոցներից մեկում պայքարում են աշակերտուհու հագուստի դեմ: Դա այն դեպքում, երբ մարդկային ամենատարրական իրավունքների համաձայն, որևէ երկրի կառավարություն իրավունք չունի արգելել մարդու ընտրությունը, եթե դրա արդյունքում չեն ոտնահարվում ուրիշների իրավունքները: Սակայն մեծ թվով երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մտահոգված են իսլամի ու իսլամական մշակույթի տարածմամբ: Արդյուքնում, ԱՄՆ-ում այսօր ոտնահարվում է մարդկանց կրոնական ազատությունը, այն էլ մուսուլմանական բազմամիլիոնանոց համայնքում: Եվ դա տեղի է ունենում մի երկրում, որն իրեն համարում է ազատության ջատագով: Սակայն նույն այդ երկիրը քայլեր է կատարում իսլամի առաջնորդներին վիրավորելու և իսլամական արժեքները ոտնահարելու ուղղությամբ:
Մյուս կողմից պետք է ասել, որ գիտությունը կարևոր դեր ունի երկրի տնտեսակայն ու հասարակական զարգացման ինչպես նաև աղքատության դեմ պայքարելու հարցում: Քանի որ գիտությունը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատատեղեր: Եթե կրոնական իրավունքը դպրոցներում հարգվի, ապա հիջաբը կհամարվի իսլամական իրավունքի մի մասը:
Մալդենի քաղաքապետ Գարի Քրիստենսոնը, քաղաքի դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցազրույցում ասել է. «Մյուս քաղաքացիների նման, տեղեկանալով միջադեպի մասին, ես նույնպես ցնցվեցի: Այդուհանդերձ, հասկանում եմ դպրոցում գործող հագուստի օրենքը և հասկանում այն: Միևնույն ժամանակ հուսով եմ, որ մուսուլման համայնքի բոլոր անդամները կվերականգնեն իրենց իրավունքներն այդ թվում նաև հիջաբ կրելու իրավունքը»:
Ու թեև քաղաքապետը քննադատել է այս միջադեպը, նման դեպքերը չեն դադարում տեղի ունենալ:
Ներկայիս աշխարհում հիջաբի հարցը քաղաքականացվել է և դարձել իսլամի դեմ պայքարելու ամենակարևոր ուղիներից մեկը: Այս պայքարին զուգահեռ, Արևմուտքը փորձում է տարածել մերկության մշակույթը, որտեղ չկա որևէ սկզբունք, փորձելով կանանց հեռացնել իրենց իսկական ինքնությունից: Սակայն հոգեբանների տեսակետից, հագուկապի նկատմամբ մարդու հակումը բնազդ է, ինչի արդյունքում մուսուլման կանայք պնդում են որ իրենց իրավունքն է կրել հիջաբ: Սովորաբար այն ինչ ավելի արժեքավոր է, նաև ավելի խոցել է և ավելի դժվար է պաշտպանել:
Աստված կնոջը ստեղծել է գեղեցիկ ու նուրբ իսկ տղամարդու մոտ դրել ցանկություն կնոջ նկատմամբ: Եթե սեռական ցանկությունը ճիշտ ուղու վրա չդրվի, կխաթարի հատկապես կանանց առողջությունը: Իսլամը հիջաբը կարևորում է այն պատճառով, որ այն վերահսկում է կնոջ՝ իրեն ցուցադրելու ցանկությունը և տղամարդու ցանկությունները:
Աստված Ղուրանի տարբեր այաներում մուսուլման կանանց ու տղամարդկանց հորդորում է իրենց հայացքները զուսպ պահել և պահպանել հագ ու կապը:
Նուր սուրահի 30-րդ այայում Աստված ասում է.-«Պատվիրիր հավատացյալներին իրենց հայացքը խոնարհել ու պարկեշտ լինել: Այդպես ավելի մաքրագործված կլինեն: Աստված վկա է նրանց արարքներին»:

Նույն սուրահի 31-րդ այան ասում է. «Կանանց պատվիրիր խոնարհել իրենց աչքերը, ժուժկալ լինել և ցույց տալ իրենց զարդերի միայն այն մասը, որ պետք է երևա: Թող նրանք քողով ծածկեն իրենց կուրծքը, իրենց զարդարանքն ու դեմքը թող ցույց տան միայն իրենց ամուսիններին, հայրերին, ամուսնու հորը, տղաներին, իրենց ամուսնու տղաներին, իրենց եղբայրներին, եղբոր ու քրոջ որդիներին, նրանց կանանց, գերիներին ու այն ծառաներին,որոնք (կնոջ) կարիք չեն զգում, և մանուկներին, որ գաղափար չունեն այն մասին, թե կանանց ինչը պետք է ծածկվի: Չլինի թե իրենց ոտքերը շարժեն այնպես, որ տեսանելի դառնան նրանց քողարկված օղերն ու հրապույրները: Ո՛վ հավատացյալներ, դարձեք առ Աստված, որ երջանիկ լինեք»:
Եթե մարդը դիմի տրամաբանությանը, կհասկանա, որ հիջաբը շատ ընդունելի և ճիշտ որոշում է, որը կարևորում է իսլամը: Որովհետև մարդու ուղեղն ունի ցանկություն նրա նկատմամբ, ինչն ապահովում է իր շահերը կամ կանխում վնասը: Ուրեմն կնոջ հագուկապը դրական ազդեցություն է ունենում, ինչպես օրինակ՝ հոգեկան խաղաղություն, անվտանգության ու ապահովության զգացում: Դրանից բացի, ամրապնդվում են ընտանիքի արմատներն իսկ նոր սերունդն ավելի առողջ է ապրում: Հիջաբը բարձրացնում է նաև կնոջ արժանապատվությունը և կարևորում հասարակության մեջ նրա դերակատարությունը:
Իսկ Արևմուտքում շքեղությունը, որը տարածված է հատկապես կանանց շրջանում, չի համապատասխանում կնոջ վեհությանը: Արևմտյան իշխանավորներն այս հարցի վերաբերյալ այնքան շփոթահար քայլեր են կատարում, որ փորձում են հիջաբը կրելու արգելքը որպես օրենք հաստատել և նույնիսկ մուսուլմանական երկրներին են հորդորում նման քայլի դիմել: Այդուհանդերձ, հիջաբն այսօր իր ուրույն տեղն ունի արևմտյան աշխարհում և շատ կանանց մեջ սերմանում է համակրանք իսլամի նկատմամբ:
Ֆրանսուհի Մելանի Դիամսն ով վերջերս է իսլամ ընդունել ասում է, որ իսլամն ու հիջաբն ավելի վեհ են նրանից, որ որևէ մեկը կարողանա բացասական քարոզչությամբ իրեն ստիպել հրաժարվել իր որոշումից: Նա ասում է. «Հիջաբն ամենաարժեքավոր գանձն է, որ ձեռք եմ բերել ու չեմ պատրաստվում այն կորցնել: Հիջաբն ինձ տալիս է ինքնություն, քաջություն, համբերություն, հավատք և բարոյական արժեքներ: Իմ հիջաբը հաղորդակցություն է Աստծու հետ: Ես ինքս եմ որոշել հիջաբ կրել և ամբողջ հոգով ու մարմնով գիտեմ, որ պետք է հիջաբ կրեմ: Ես հիջաբի շնորհիվ նորից ինձ գտա, չնայած Ֆրանսիայի կառավարությունը մտածում է, որ իմ գլխաշորն իր համար անլուծելի խնդիր է: Հիջաբն օգնում է ունենալ ազատություն, որն ինքներս ենք ընտրել: Փառաբանում եմ Աստծուն, որ երիտասարդ տարիքում ծանոթացա իսլամի ու հիջաբի հետ: Այն համոզմունքը, որ հիջաբը կնոջն ինքնավստահություն և ուժ է տալիս, ճիշտ է: Ես հիջաբ եմ կրում և աշխատանքի վայրում դա զգացել եմ: Իսլամական հագուկապը բարդ խնդիր չէ: Ընդհակառակը, եթե դա համարեք Աստծու հետ հաղորդակցվելու միջոց, կհասկանաք, որ այն ոչ մի բանի հետ չի կարելի փոխել: Փառք եմ տալիս Աստծուն, որ երիտասարդ տարիքում ծանոթացա իսլամի ու հիջաբի հետ»: