Սեպտեմբերի 25-ը Մուհամմադ մարգարեի մահվան տարելիցն է
https://parstoday.ir/hy/radio/world-i182694-Սեպտեմբերի_25_ը_Մուհամմադ_մարգարեի_մահվան_տարելիցն_է
2022 թվականի սեպտեմբերի 25-ը, լուսնային հիջրեթի Սաֆար ամսվա 28-ը, Մուհամմադ մարգարեի մահվան տարելիցն է: Սրբազան մի էություն, որին Բարձրյալը պարգևեց աշխարհին: Մարգարե, որ բարության ու փրկության ավետաբերն էր: Այս օրը նաև մարգարեի թոռան՝ Հասան Իբն Ալիի նահատակության օրն է:Այս կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2022 09:53 Asia/Tehran

2022 թվականի սեպտեմբերի 25-ը, լուսնային հիջրեթի Սաֆար ամսվա 28-ը, Մուհամմադ մարգարեի մահվան տարելիցն է: Սրբազան մի էություն, որին Բարձրյալը պարգևեց աշխարհին: Մարգարե, որ բարության ու փրկության ավետաբերն էր: Այս օրը նաև մարգարեի թոռան՝ Հասան Իբն Ալիի նահատակության օրն է:Այս կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին:

Երբ խոսվում է  խավարամտությունից թվում է թե դա վերաբերում է հին ժամանակներին և այսօր մարդու բանականության ժամանակաշրջանում, պետք չէ այդ մասին խոսել: Սակայն խորանալով նրա մեջ, ինչ այսօր տեղի  է ունենում, կարելի է հասկանալ, որ այսօր նույնպես մարդը տառապում է խավարամտությունից: Պետք է իմանալ, որ խավարամտությունն ապրելաձև է, որը տգիտության ու ցոփ կյանք վարելու վրա է հիմնված: Մի կյանք, որը   նույնիսկ գիտությունն անգամ որպես միջոց է օգտագործում այդ նպատակով: Հենց այդ պատճառով էլ, չնայած այսօր գիտությունը շատ է զարգանում, սակայն խավարամիտ հասարակությունը չի հրաժարվում իր խավարամտությունից: Քանի որ գիտությունը չէ, որ նրան առաջ է տանում, այլ իր ներքին ցանկությունները: Հենց այդ պատճառով էլ այսօր բռնությունը և սպանդը վերածվել են արևմտյան ժամանակակից  կյանքի անքակտելի մասի: Հեղափոխության առաջնորդի ասելով. «Խավարամտությունը լայն իմաստով նշանակում է մարդկային ցանկասիրության ու գոռոզամտության իշխանությունը կյանքի վրա: Խավարամտություն, այսինքն՝ երբ բազմաթիվ  հսարակություններ այդ ցանկությունների ազդեցությամբ, մոռացության են տալիս առաքինությունը և ստոր արժեքները իշխող են դառնում»:

Նախաիսլամական շրջանի պատմությունը վկայում է, որ երբ մարդը դեռ չէր զարգացել, բազմաթիվ էին չարքիներն այդ թվում՝ սպանդը, թալանը, բռնությունը, կռապաշտությունը, աղջիկներին կենդանի կենդանի թաղելը, սնոտիապաշտությունը: Իմամ Ալին ասում է. Այդ ժամանակ մարդիկ մոլորոված էին ու խորտակված տգիտության մեջ: Ցանկասիրությունը նրանց հեռացրել էր արդարությունից, իսկ տիգիտությունից նրանց ուղեղը մթագնել էր: Եվ նրանք տառապում էին մոլորությունից»: Այդ ժամանակ, իսլամի մարգարեն անդրադարձավ այս մոլորությանը: Նա այն անձն էր, որ հենց մանկուց խուափում էր կռապաշտությունից ու հեռու մնում անբարոյականությունից և 40 տարեկանում մարգարե դարձավ: Նրա ամենակարևոր ուղերձը մարդկանց դեպի միաստվածություն հրավիրելն էր: Նա նպատակ դրեց, որպեսզի իր բարոյական արժեքները տարածի:

Ղուրանն այս կապակցությամբ ասում է. «Դու հիմնված ես բարոյական արժեքների վրա»:

Իսլամի մարգարեն մարդկանց հրավիրում էր մարդասիրության, ժողովրդավարության ու արդարության: Նա ամենի հետ խոսում էր ըստ վերջինիս  ինտելեկտի ու հնարավորությունների: Մարգարեն ներող էր և անգամ երբ Մեքքան գրավվեց, նա համընդհանուր ներում շնորհեց: Նույնիսկ իր հորեղբորը սպանողնին ներեց: Մարգարեն մարդասիրությունը և հավասարությունը բերեց վայրենաբարո արարքների ու արյունարբության դեմ: Երբ մարգարեն եկավ, ժողովրդի մշակությը, գրականությունն ու քաղաքակրթությունը ծաղկեցին, իսլամ աշխպարհում տարածվեց գիտությունը և իսլամ աշխարհից տարածվեց Իսպանիա, Բրիտանիա, Գերմանիա և այլ եվրոպական երկրներ:

 

Բարության մարգարեն, իսլամի ուսմունքների հիման վրա, նոր լույս բացեց ու նոր քաղաքակրթույան հիմք դրեց: Հզոր քաղաքակրթություն, որից  ծնվեցին այնպիսի մարդիկ, ովքեր հետևեցին մարգարեի ուսմունքներին: Ղուրանը մարգարեին որպես լուսավոր ճրագ է բնութագրում:

Ահզաբ սուրահի 46-րդ այան ասում է. «Մենք քեզ հրավիրեցինք դեպի Աստված, որպեսզի հնազանդվես նրա հրամանին և դառնաս լուսավոր ճրագ»:

Այս այայի համաձայն, իսլամի մարգարեն նման է արևին, կենսատու է և շարժման զարգացման աղբյուր: Նա վերացնում է բռնությունն ու խավարը և բոլոր աչքերն ու սրտերն իր կողմ հրավիրում: Ուստի նա կարող է մարդուն հասցնել մի կետի, որ գտնի փրկության ճանապարհը և հասնի կատարելության: Եթե մարդը ցանկանում է ազատվել գոռոզությունից ու տգիտությունից, պետք է ենթարկվի մարագարեի ուսմունքներին: Մարդուն ստեղծել է Աստված, ուրեմն նա պետք է այնպես ապրի, ինչպես Աստված է հորդորում  և մարգարեները քարոզում, որպեսզի չկորցնի իր մարդկային էությունը:

Մեկ անգամ ևս ցավակցություն ենք հայտնում Աստծու մարգարեի ու  նրա թոռան՝ Իմամ Հասան Մոթջթաբայի մահվան տարելիցի կապակությամբ: