ժամանակակից ստրկության աննախադեպ տարածումն աշխարհում
https://parstoday.ir/hy/radio/world-i182944-ժամանակակից_ստրկության_աննախադեպ_տարածումն_աշխարհում
Այսօրվա աշխարհի դառն իրողություններից մեկը՝ մարդկանց ստրկությունն է, որը կոչվում է ժամանակակից ստրկություն:Չնայած , որ ստրկատկությունն իր ավանդական և պաշտոնական ձևով վերացվել է 19-րդ դարի վերջին,սակայն ժամանակակից աշխարհում այն ​​տարածվել է այլ ձևերով և ներգրավել միլիոնավոր մարդկանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 04:02 Asia/Tehran

Այսօրվա աշխարհի դառն իրողություններից մեկը՝ մարդկանց ստրկությունն է, որը կոչվում է ժամանակակից ստրկություն:Չնայած , որ ստրկատկությունն իր ավանդական և պաշտոնական ձևով վերացվել է 19-րդ դարի վերջին,սակայն ժամանակակից աշխարհում այն ​​տարածվել է այլ ձևերով և ներգրավել միլիոնավոր մարդկանց:

Աշխարհում շատ մարդիկ հայտնվել են վատ կենսապայմանների մեջ   և փրկության ելք էլ  չունեն:Նրանք ծնվում են ստրկության մեջ, ստիպված են լինում  մարմնավաճառությամբ զբաղվել կամ  անմարդկային և դաժան այլ թակարդներ են ընկնում: Այս մարդիկ չեն կարողանում փրկվել այս իրավիճակներից, քանի որ նրանց սովորաբար սպառնում են:Մյուս կողմից, նրանցից շատերը հարկադիր աշխատանքի զոհ են, որտեղ նրանք ստիպված են աշխատել հանքերում կամ դաշտերում ՝քիչ վարձատրությամբ, կամ նույնիսկ անվճար :Աշխարհի որոշ երկրներում մարդկային ստրկության շատ բարձր տվյալներ կան։Այն հասարակություններում և երկրներում, որտեղ կան թույլ օրենքներ կամ  կոռումպացված են օրենքի գործադիրները , և կոռուպցիան դարձել է սովորական երևույթ, ավելի հավանական է, որ մարդիկ, հատկապես չքավոր  խավի մարդիկ, ընկնեն ժամանակակից ստրկության ծուղակը:Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով օրենքի կողմից պաշտպանված չեն, ավելի հեշտությամբ կարող են ընկնել ժամանակակից ստրկության ծուղակը։Լրագրող «Մոհամադ Դոլաթի»-ն ասում է.«Ժամանակակից ստրկությունը այն վիճակն է, երբ մարդուն ստիպում են ինչ-որ գործ կատարել ի շահ մեկ այլ անձի կամ անհատների՝ շատ ցածր եկամուտով կամ նույնիսկ անվճար և, հավանաբար, շատ վատ պայմաններում, և այդ պայմաններից փրկվելու հնարավորություն ևս չունենա»։

Հարցի ողբերգական կողմն այն է, որ ժամանակակից ստրկությունը, զարգացող կամ  աղքատ երկրներին հատուկ երևույթ չէ։Իրականում այս հսկայական  դժվարությունը առկա է ոչ միայն զարգացող երկրներում, այլև լայն մակարդակով ՝այսպես կոչված զարգացած և  արևմտյան բարգավաճ երկրներում:Օրինակ՝ ըստ տվյալների՝ Բրիտանիայի նման զարգացած երկրում ևս տասը հազար ժամանակակից ստրուկ կա։Փաստորեն, մարդու իրավանց, ազատության և մարդկային իրավունքների հավակնող արևմտյան երկրներում ժամանակակից ստրկության երևույթը այժմ տեղի է ունենում տարբեր ձևերով և լայն մասշտաբներով:Ինչպես օրինակ կարելի է նշել ՝անօրինական ներգաղթյալ աշխատողներին, հատկապես ԱՄՆ-ում, որոնք այդ երկիր են գալիս  Լատինական Ամերիկայից և մեծամասնաբար շահագործվում տարբեր նահանգների, հատկապես Կալիֆորնիա նահանգի գյուղատնտեսական դաշտերում:Մյուս դեպքը Եվրոպայում կանանց թրաֆիքինգն է, հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներից դեպի Արևմտյան Եվրոպա և նրանց որպես սեռական ստրուկներ օգտագործելը անբարոյական կենտրոններում,նաև շատ տարածված  է սև աշխատանքի համար օգտագործել   այն ներգաղթյալներին, որոնց բնակությունն այդ երկրներում օրինականացվել է , այսինքն՝ այնպիսի աշխատանքներ, որոնք պահանջում են լուրջ ֆիզիկական և հոգեկան վնասվածքներ, հիմնականում ցածր աշխատավարձով և երկար աշխատանքային ժամերով:Մարդիկ, ովքեր ապաստանել  ​​կամ ներգաղթել են որևէ երկիր, քանի որ նրանց մուտքի արտոնագրի և կացության կարգավիճակը անորոշ է, և վախենում են հետ ուղարկվել իրենց երկիր, ավելի խոցելի են սպառնալիքների նկատմամբ և ավելի շատ են  ենթարկվում ժամանակակից ստրկության:

Ժամանակակից ստրկությունը տարբեր ձևեր ու տեսակներ ունի:Դրա տարածված ձևերից մեկը մարդկանց թրաֆիքինգն է, որը նշանակում  է բռնության, սպառնալիքների կամ հարկադրանքի կիրառում, մարդկանց տեղափոխելու, աշխատանքի ընդունելու կամ ապաստան տալու համար՝ նրանց շահագործելու նպատակով, ինչպիսիք են՝ հարկադիր մարմնավաճառությունը, աշխատանքը, հանցագործությունը, ամուսնությունը կամ մարմնի  օրգանների օգտագործումը:Ժամանակակից ստրկության մեկ այլ ձև է հարկադիր աշխատանքը, որը նշանակում է ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը մարդիկ ստիպված են լինում կատարել իրենց կամքին հակառակ՝ պատժի սպառնալիքի տակ։Ստրկացված մարդկանց հարկադիր աշխատանքից տնտեսական օգուտը տարեկան կազմում է 150 միլիարդ դոլար։Այդ իսկ պատճառով կան բազմաթիվ տնտեսական խթաններ ժամանակակից ստրկության շարունակման համար:Ժամանակակից ստրկության մեկ այլ ձև է՝ պարտքային ստրկությունը, որը կարելի է համարել ժամանակակից ստրկության ամենատարածված տեսակն աշխարհում։Աղքատության մեջ գտնվող մարդիկ ստիպված են լինում աշխատել, որպեսզի մարեն պարտքերը:Այդ մարդիկ վերահսկվում են աշխատանքի և վարկերի առումով։Ժամանակակից ստրկության մեկ այլ տեսակը մանուկների ստրկությունն է, երբ երեխային շահագործում են ուրիշի նպատակների համար։Այս նպատակը կարող է ներառել երեխաների թրաֆիքինգը, երեխաների զինվորագրելը, երեխաների ամուսնությունը և երեխաների տնային ստրկությունը:Ժամանակակից ստրկության մեկ այլ կարևոր և անմարդկային ձևը սեռական ստրկությունն է:Հարկադիր մարմնավաճառությունը ստրկության մի տեսակ է, որն առավելապես նկատվում է արևմտյան երկրներում, հատկապես Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում:Ենթադրվում է, որ սեռական ստրուկների 20%-ն աշխատում է  այսպես կոչված սեքս-իդուստրիայում:Սեռական չարաշահումը կարող է նաև առաջանալ պարտքի կալանքից:Երբ զոհերը մարմնավաճառությամբ են զբաղվում՝ իրենց հիմնական կարիքները հոգալու համար:

Ժամանակակից ստրկության մեկ այլ տարածված ձևը աշխատող մանուկներն են:Ըստ տվյալների՝ երեխաները կազմում են ժամանակակից ստրուկների մոտ 26%-ը։Թեև երեխաները օրինական կերպով կարող են զբաղվել ինչ-որ աշխատանքով, սակայն այդ երեխաներից շատերը գտնվում  են ստրկության և կիսաստրկության պայմաններում:Հարկադիր մուրացկանությունը ընդհանրացած  միջոց է, որով երեխաներին ստիպում են մասնակցել աշխատանքի առանց իրենց համաձայնության:Նրանցից շատերը տնային աշխատողներ են կամ աշխատում են կակաոյի, բամբակի կամ ձկնորսական արդյունաբերության ոլոլրտում: Պատերազմից տուժած երկրներում առևանգված երեխաներին վաճառում են քաղաքական խմբակցություններին՝ որպես երեխա զինվոր:Երեխա զինվորները  այն երեխաներն են, որոնք  թրաֆիքինգի են ենթարկվում իրենց տներից և զինված ուժերը նրանց ստիպում են աշխատել: Զինված ուժերը կարող են լինել կառավարական զինված ուժեր, աշխարհազորայիններ,  կամ ապստամբ խմբեր:Այս խմբերում երեխաներին կարող են ստիպել աշխատել որպես խոհարար, պահակ, ծառա կամ լրտես:Այս խմբերում սեռական բռնության են ենթարկվում ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների խմբերը:

Ժամանակակից ստրկությունը և դրա հարաճուն ոլորտները միջազգային ուշադրության կենտրոնում  են  հայտնվել: ՄԱԿ-ը,2022 թվականի սեպտեմբերի 12-ին մի զեկույցով հայտարարել է,որ վերջին տարիներին շուրջ 50 միլիոնի է հասել և ամենօրյա աճ է արձանագրում այն մարդկանց թիվը,ովքեր հակառակ իրենց ցանկության հարկադրաբար աշխատում ,կամ ամուսնանում են: «Ժամանակակից ստրկության գլոբալ գնահատականներ» խորագրով այս զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ին կից երկու կազմակերպությունների կողմից՝  «Աշխատանքի միջազգային կազմակերպություն» և «Միգրացիայի միջազգային կազմակերպություն» և «Ազատորեն քայլեք» անկախ հիմնադրամի համագործակցությամբ և դրա մեջ ընդգծվել է, որ մի շարք  ճգնաժամեր, ինչպիսիք են կովիդ 19 համաճարակը, զինված հակամարտությունները և կլիմայի փոփոխությունը հանգեցրել են ՝աշխատանքի և կրթության ոլորտներում աննախադեպ խանգարումների , աղքատության կտրուկ աճի, հարկադիր և անապահով միգրացիայի, ինչպես նաև սեռական բռնության դեպքերի աճի։Այս ուսումնասիրությունը նշելով, որ այս խնդիրն «ազդում է բոլոր տարածաշրջանների վրա», հիշատակում  է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ունի հարկադիր աշխատանքի զոհերի ամենամեծ թիվը, և որ հարկադիր աշխատանքի և հարկադիր ամուսնության ամենաբարձր տարածվածությունը արաբական երկրներում է: 2016 թվականին կատարված վերջին գնահատականի համեմատ՝ «ժամանակակից ստրկության» մեջ ներգրավվածների թիվն աճել է գրեթե 9,3 միլիոն մարդով։Վերջին տվյալների  համաձայն՝ 2021 թվականին ժամանակակից ստրկության մեջ հարկադիր աշխատանքի թիվը կազմել է 27,6 միլիոն մարդ, որից ավելի քան 3,3 միլիոնը երեխաներ են եղել: Այս զեկույցի հեղինակների գնահատականներով՝ հարկադիր աշխատանքի զոհերի կատեգորիայում կանանց և աղջիկների թիվը կազմել է 11,8 միլիոն, իսկ հարկադիր ամուսնությունների կատեգորիայում՝ ավելի քան 14,9 միլիոն։

Այս զեկույցում նշվել  է, որ յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը զբաղված է հարկադիր աշխատանքով, և նրանց կեսից ավելին  սեռական առևտրի չարաշահմանն  է ենթարկվում: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հարկադիր աշխատանքի դեպքերի կեսից ավելին տեղի է ունենում միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ աշխատավոր միգրանտներն ավելի քան երեք անգամ ավելի շատ են տուժելու այս խնդրից: Բացի այդ, ներգաղթյալ աշխատավորները երեք անգամ  ավելի շատ  են ենթարկվում հարկադիր աշխատանքի , քան ոչ ներգաղթյալ աշխատողները:Իրականում, ժամանակակից ստրկությունը կարող է հիմնականում պատահել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են աղքատության մեջ և չունեն խելամիտ աշխատանք ունենալու ապագա:Նման մարդիկ հեշտությամբ ընդունում են աշխատանքի այն առաջարկները իրենց բնակության երկրից դուրս, որոնք գրավիչ են թվում, և քանի որ հավանաբար լավ կրթություն  ևս չեն ունեցել, հավատում են դրանց։Բայց ի վերջո, երբ նա սկսում է այդ գործը, հասկանում է, որ իրավիճակն այլ բան է, և ինքը չի կարող հեռանալ այդտեղից , քանի որ բավարար գումար չունի։Նման խնդիր պատահել է վերջին մի քանի տարիներին Կատարում, աշխարհի առաջնության համար ենթակառուցվածքների և մարզադաշտերի կառուցման ժամանակ։Այնտեղ գործատուները տարբեր երկրներից աղքատ աշխատողներ էին բերում, վերցնում նրանց անձնագրերը, շատ չնչին գումար վճարում,  և նրանց պահում անմարդկային հանրակացարաններում։Ժամանակակից ստրկությունը ,արդի  աշխարհի ամոթալի դրսեւորումներից է։Ժամանակակից ստրկությանը վերջ տալու հիմնական լուծումը, ինչպես աշխարհում գոյություն ունեցող  շատ այլ խնդիրներ ,պահանջում է  կառավարությունների համագործակցությունը և դրա դեմ դաշինքը՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ:Այնուամենայնիվ,շատ դժվար է իրականացնել այս համագործակցությունը քանի դեռ այն  բազմաթիվ տնտեսական օգուտներ է բերում ազդեցիկ մարդկանց ու խմբերի համար, ովքեր շահում են այս միջոցով: