Ընտելանանք(21)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Բարի օր թանկագին բարեկամներ:Նախորդ մի քանի հաղորդումներում մենք քննարկել ենք հաղորդակցման հմտությունները, դրանց տեսակները և զույգերի միջեւ ,երեխաների հետ և աշխատավայրում հաղորդակցման հմտությունները:Հաջորդ մի քանի հաղորդումներում ևս մենք մտադիր ենք ուսումնասիրել հաղորդակցման այլ հմտություններ, որոնք էական դեր են խաղում ուրիշների հետ մեր հարաբերություններում:Այս թողարկման ընթացքում կկենտրոնանանք աուդիո (լսելու)հմտությունների վրա: Մնացեք մեզ հետ։
---
Լսելու հմտությունը հիմնական հմտություն է, որը ցույց է տալիս մարգարեների կողմից այս հմտության օգտագործումը որպես ռազմավարություն՝ իրենց լսարանի հետ արդյունավետ հաղորդակցվելու համար:Իսլամի մարգարեի դեպքում արդյունավետ լսելու հմտությունն արաբներն օգտագործել են մարգարեին «Օզոն»դարձվածքով դիմելով։Թոբե սուրահի 61-րդ այայում ասված է.-«Կեղծարարներն անհանգստացնում են մարգարեին ու ասում են, որ նա ամեն խոսքի կարևորություն է տալիս ( և պարզամիտ ու դյուրահավատ մարդ է): Պատասխանիր նրանց. Նա տեսնում է այն ամենն, ինչ օգտակար է ձեզ համար ու հավատում է Աստծուն ու հավատացյաներին, բայց ովքեր անհանգստացնեն Աստծո Մարգարեին սարսափելի պատժի կարժանանան»:

Ուշադիր լսելը հմտություն է, և մեզանից շատերը կարծում են, որ տիրապետում են դրան ու ճիշտ օգտագործում այն,մինչդեռ բոլորը լավագույնս չեն օգտվում այս հմտությունից: Քանի որ ուշադիր լսելը տարբերվում է լսելուց, և այս հմտությունը մշտական պրակտիկայի և զարգացման կարիք ունի:Հետաքրքիր է իմանալ, որ շատ կռիվներ ու բաժանումներ տեղի են ունենում մարդկանց՝ միմյանց խոսքերը չհասկանալու և ճիշտ չըմբռնելու պատճառով։Լսելու հմտությունը արդյունավետ դեր է խաղում հաջող հաղորդակցության ստեղծման և սոցիալական հարաբերությունների բարելավման գործում և հանգեցնում է մարդկանց միջև մտերմության և կարեկցանքի:
Երկու մարդու միջև շփման ամենակարևոր մասը ակտիվ և արդյունավետ լսելն է:Լսելը տարբերվում է ուշադիր լսելուց:Լսելը ֆիզիոլոգիական և բնական երևույթ է, և յուրաքանչյուրը ով չունի ֆիզիկական խնդիրներ, ունի այս ունակությունը:Իրականում լսելը նշանակում է ձայնային ալիքների պատճառով լսողական նյարդերի ակտիվացում,սակայն ուշադիր լսելը ճանաչողական գործընթաց է, և լսողը, բացի լսելու ֆիզիկական կարողություններից, պետք է ունենա դիմացինի խոսքի ճանաչողական, մտավոր և վերլուծական հմտություններ:Բացի այդ, փոխըմբռնման համար շատ կարևոր է կենտրոնանալու հմտությունը։Մի խոսքով, լսողության հիմնական մասը ականջն է, իսկ ուշադիր լսելու հիմնական մասը՝ ուղեղը:

Թվում է, որ հաճախ ավելի շատ ջանքեր են գործադրվում լեզվական հմտությունները բարելավելու համար, քան լսելու հմտություններ սովորելու փորձը:Այս հարցի հիմնական պատճառներից մեկը այս հմտության կարևորության և կյանքում դրա դրական ազդեցությունների մասին անտեղյակությունն է:Ակտիվ լսելու հմտություններ ունենալը հանգեցնում է կոնֆլիկտների և տարաձայնությունների նվազեցմանը:Օրինակ՝ համատեղ կյանքում ուշադիր լսելու հմտությունների զարգացումը այն գործոններից է, որը նվազեցնում է տարաձայնությունների քանակը և հանգեցնում թյուրիմացությունների նվազմանը։Եթե ուշադրություն դարձնեք,հաճախ ուրիշների հետ վիճելիս մենք ավելի շատ մտածում ենք մեր պատասխանները պատրաստելու, քան նրա խոսքերը լսելու մասին։Ուստի ավելի լավ է ,որ լսողական հմտությունները զարգացնելուն զուգընթաց ,ճանաչենք նաև այն արգելքները որոնք գոյություն ունեն ակտիվ լսելու ճանապարհին ,քանի որ միշտ հեշտ չէ ակտիվ լսելը:
Հոգեբանության մեջ կա մի տերմին, որը վերաբերում է մի տեսակ ճանաչողական կամ մտածողության սխալի, և դա ինքնիրագործվող կանխատեսումներն են:Այս կանխատեսումները նշանակում են ունենալ մի շարք մտավոր ենթադրություններ, որոնք ստիպում են մեզ անընդհատ ապացույցներ փնտրել այս ենթադրությունները հաստատելու համար:Փաստորեն, այս թերությունը պատճառ է դառնում ,որ մեր ուշադրությունը որոշակիորեն կողմնորոշվի և մենք խնդրի միայն մի մասն ենք նկատի առնում: Օրինակ, հենց որ մարդը սկսում է խոսել, կարելի է դուք այսպես գուշակեք , որ նա պատրաստվում է վիրավորել ինձ։Դա կարող է պատճառ դառնալ ,որ դուք սկսեք ապացույցներ փնտրել նրա խոսքերում ,ձեր ենթադրությունը հաստատելու համար, և չկարողանաք ակտիվ լսել այն ամենը, ինչը ասում է, նաև չկարողանաք հասկանալ դրանք:
Նաև ոմանք ենթադրում են , որ լսելու հմտությունները ժառանգական է, և նրանք երբեք չեն կարող փոխել իրենց և դա պատճառ է դառնում ,որ նրանք ինչքան հարկն է ջանք չգործադրեն իրենց հաղորդակցության հմտությունները բարելավելու համար: Ճիշտ է, որոշ մարդիկ իրենց անհատականության կամ բնավորության առումով ավելի շփվող են, քան մյուսները,սակայն հաղորդակցման հմտությունները մի շարք սկզբունքներ են , որոնց մեջ դուք հմտանում եք փորձով:
Կարևոր է նաև իմանալ, որ երբեմն այս խնդիրները բխում են անհատի ներքին դժվարություններից:Այս ոլորտում ամենակարևոր ազդեցիկ դժվարություններից են ՝ ուշադրության և կենտրոնացման բացակայությունը:Եթե այլ պարագաներում ևս դուք հեշտությամբ շփոթվում եք և ինչպես հարկն է չեք կարողանում ձեր ուշադրությունը կենտրոնացնել որևէ թեմայի վրա,խնդրի բարելավման համար կարող եք դիմել հոգեբանի օգնությանը: Նաև եթե ցանկանում եք լավ ունկնդիր լինել, պետք է տեղյակ լինեք ձեր մտքի դատողության մասին և փորձեք հավասարակշռել այս յուրահատկությունը:Այս հարցի պատճառով զույգերի միջև շատ խոսակցություններ հանգեցնում են տարաձայնությունների և վեճերի, և դուք պետք է լուծում մտածեք այն բարելավելու համար:

Խոսքի տոնայնության տարբերությունները, հեգնանքով խոսելը, անորոշ խոսելը և այլն, պատճառ են դառնում ,որ ուրիշները սխալ ըմբռնեն ձեր խոսքերը:Լսելու անկարողությունը նույնպես պատճառ է դառնում մարդիկ չհասկանան միմյանց խոսքերը: Ուստի անհրաժեշտ է փնտրել հարմար ելքեր՝ ակտիվ լսելը ուժեղացնելու համար:Միասին վերանայում ենք այս ելքերից մի քանիսը:
Լսելիս անպայման նայեք դիմացինին:Երբեք մի ընդհատեք դիմացինին:Լսելիս պատասխաններ մի փնտրեք:Խելացի և ժամանակին հարցերը խոսողին լավագույն առիթն են փոխանցում:Դուք պետք է ուշադիր լինեք, որ եթե ձեզ հետ խոսող անձը խոսի կամ արծարծի մի խնդիր, որի մասին դուք փորձառություն ունեք, դուք այդ մասին խորասուզվելու կարիք չունենաք։Այս հարցը պատճառ է դառնում ,որ դուք կատարելապես չկարողանաք լսել դիմացինի խոսքերը և վնասվի հաղորդակցության գործընթացը ։Փորձեք հարցերին ու խնդիրներին նայել դիմացինի տեսանկյունից ու ձեզ դնել նրա փոխարեն:Միայն լավ սրտակիցն է կարող ուրիշներին վստահություն տալ ,ուստի մի կողմ դրեք անձնական տեսակետներն ու մոլեռանդությունները:
Ցավոք սրտի, զույգերի ընդհանուր խնդիրներից մեկը սովորական ու ամենօրյա խոսակցություններին ուշադրություն չդարձնելն է։Դա պատճառ է դառնում ,որ մարդիկ առավել քան երբևէ միայնակ զգան և զգան որ պատի հետ են խոսում և աստիճանաբար չեն ցանկանում խոսել իրենց ամուսնու հետ: Այս հարցի շուտափույթ կարգավորման համար ,անհրաժեշտ է ,որ մի քանի պարզ մեթոդներով զարգացնեք ձեր լսելու հմտությունը ,հակառակ դեպքում մի խորհրդատուի օգնությանը դիմեք ,որպեսզի դուք և ձեր ամուսինը կարողանաք տարբեր հմտություններ սովորելով, ինչպես լսելու հմտությունը, շարունակեք Ձեր կյանքի բնական ընթացքը:

Համբերատար եղեք,երբ ուրիշն է խոսում ,ուշադիր լսեք ,որպեսզի լավապես հասկանաք նրան: Մի փորձեք որ զարմանալի քայլի գնաք: Հանգիստ եղեք և թույլ տվեք, որ խոսողը ձեզ հետ իրեն հանգիստ զգա :Հաշվի առեք ձեր խոսակցի կարիքները, հետաքրքրությունները և ճաշակը: Աչքերը սևեռած մի նայեք,սակայն մի մոռացեք աչքերով շփումը:Ավելի լավ է օգտագործել ժպիտը կամ գլխով շարժումը՝ որպես համաձայնության նշան, որպեսզի խոսողը հասկանա, որ դուք լսում եք։Ուշադրություն դարձրեք խոսողի ձայնին, տոնայնությանը և խոսելու ձևին:Սրանք այն պարագաներն են, որոնք կարող են լրացնել նրանց խոսքերը և ձեզ ավելի լավ փոխանցել պատգամները:Տեքստի կամ որոշ հատվածների գրառումը կարող է ձեր կենտրոնացումը զարգացնել և ձեզ ստիպել լավ լսել: Երբ զգում եք կարևոր է և անհրաժեշտ է գրի առնել, ապա գրեք և այդ մասին լավ մտածեք ,որպեսզի լավապես ընկալեք խոսակցի հղած պատգամները:
Այս հմտությունը բարելավելու ուղիներից մեկը երեխաների մոտ մանկուց լսելու հմտությունների զարգացնելն է:Այս հմտությունը կարելի է զարգացնել՝ լսելով պատմվածքի ձայնը, հեռարձակելով բնական ձայներ, ինչպիսիք են՝ տերևների խշշոցը, գրքի էջերի թերթելու ձայնը, մեքենայի արգելակման ձայնը և այլն, և այդ ձայների վերաբերյալ հարցեր հարցնելով, ինչպես նաև՝երեխաների համար բանաստեղծություններ կարդալով և պատմություններ պատմելով ,քննարկումներով և տարբեր հայտնի դեմքերի մասին խոսելով:Որովհետև դրանով դուք կարող եք նրանց մոտ ուժեղացնել քննադատելու և քննադատություն լսելու ոգին:

Արդյունավետ լսելը շատ կարևոր է։Մարդիկ, ովքեր լավ են լսում, նույնպես լավ սովորողներ են:Լսելը օգնում է մեզ և ուրիշներին:Մեր լսելը վստահություն է ստեղծում դիմացինի մոտ, և այդ անձը շատ դեպքերում փորձում է ինչ-որ կերպ հատուցել մեր վստահությունը:Երբ դուք գտնվում եք խոսակցի առջև, ձեր մարմինը նույնպես պատգամներ է փոխանցում նրան։Փորձեք չկանգնել նրա դիմաց՝ ձեռքերը կրծքին դրած և հոնքերը հավաքած:Եթե ցանկանում եք լավագույն տպավորություն թողնել խոսակցի վրա և լինել լավ լսող, փորձեք մի փոքր առաջ թեքվել և նայել նրա դեմքին։Մարմնի այս ձևը ցույց է տալիս, որ դուք ցանկանում եք շարունակել քննարկումը։
Նաև ձեր խոսակիցը պետք է զգա, որ դուք պատրաստ եք լսել նրան, այդ նպատակով կարող եք ցույց տալ ձեր ուշադրությունը՝ ասելով բառեր և նախադասություններ, որոնք ցույց են տալիս ձեր շարունակական հետաքրքրությունը լսելու նրա խոսքերը:Նաև փորձեք արտացոլել նրան այն զգացումը, որը նրա խոսքերն են ստեղծում ձեր մեջ։Դուք կարող եք արտահայտել ձեր լսարանի խոսքերի կապակցությամբ ձեր ընկալումներից մեկը:Թույլ տվեք որ նա հասկանա ,թե դուք նրա բառերից ու նախասասություններից ինչ պատգամ եք ստացել: Եթե ինչ որ տեղ սխալվել եք ,կարողանա ձեր ուշադրությանը հանձնել ,որպեսզի թյուրիմացություն չստեղծվի:
Այն տեխնիկաները, որոնց անդրադարձանք պարզ և միաժամանակ գործնական միջոցներ են լավ լսելու համար և արդյունքում, այն օգուտները, որ ունեն մեզ համար, կարող են փոխել մեր կյանքը:Նոր հարաբերություններում լավ լսելը կօգնի բարձրացնել մեր ինքնավստահությունը: