Խինդ ու խրատի ծաղկաստանում (17.َԱռաջին գլուխ, 16-րդ հեքիաթ,անպատասխանատվություն)
https://parstoday.ir/hy/radio/world-i183482-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում_(17.َԱռաջին_գլուխ_16_րդ_հեքիաթ_անպատասխանատվություն)
Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում կխոսենք անպատասխանատվության մասին։ Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 11:11 Asia/Tehran

Հարգարժան բարեկամներ այս հաղորդման ընթացքում կխոսենք անպատասխանատվության մասին։ Ընկերակցեք մեզ։

Նա, ով ապահովում է իր հարմարավետությունն ու բարեկեցությունը, բայց ընտանիքը թողնում է դժվարությունների մեջ, չունի նախանձախնդրություն և կարեկցանք:

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, այսօր Ձեզ կպատմենք  մի գեղեցիկ  հեքիաթ Սաադիի Գոլեստան գրքից: Իրանցի գրող, բանաստեղծ  Սաադին  ապրել է 12-13-րդ դարերում (հիջրեթի 7-րդ և 8-րդ  դարերում): Նրա գերեզմանը գտնվում է Շիրազ քաղաքում։ Գազելի  և միստիկայի սիրահարները մեծապես վայելել են այս մեծ բանաստեղծի ստեղծագործությունները: Սաադիի ստեղծագործությունները գրվել են շատ պարզ ու հստակ լեզվով: Նրա ստեղծագործությունները  թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: 

Սաադին  բազմաթիվ գրքեր ունի իրանական մշակույթի և գրականության բնագավառում, բայց նրա երկու հայտնի գրքերը՝ «Բուստանն» ու «Գոլեստանը», հեղինակի գլուխգործոցներն են, որոնք գրվել են չափածո և արձակ։

 «Բուստան»-ն ամբողջությամբ չափածո է: «Բուստանի» տասը գլուխ­ների հիմքում ընկած են բարության, սիրո, հեզության, գոհունակության,  ողջամտության, ապաշխարության և փառաբանության գաղափարները։  «Բուստանի» ծաղիկները դեռ կատարելության չէին հասել, երբ Սաադին  լուսնային հիջրեթի 656 թվականին հրապարակեց իր երկրորդ գլուխգործոցը «Գոլեստանը»,այսինքն Բուստանից հրապարակումից մեկ տարի անց։ «Գոլեստանը» հանգավորված արձակի եզակի նմուշ է:

Գոլեստանի ութ գլուխներն են՝ «Թագավորների վարքը», «Դերվիշների բնավորությունը», «Գոհունակության առաքինությունը», «Լռության օգուտները», «Սեր և երիտասարդություն», «Թուլություն և ծերություն», «Կրթության ազդեցությունը» և  «Խոսելու էթիկան»:

Այս գրքում Սաադին խուսափել է պատմագրությունից  և  կենսագրություններ գրելուց: Նա կենտրոնացել է անհատների կյանքին և բնավորությանը վերաբերող հարցերի արտահայտման վրա: Գոլեստանը գրեթե գրված է պարզ ու սահուն  լեզվով, որում բարդ ու  դժվար բառեր չեն գործածվել:  Հետեւաբար գրքի մեծ մասը դյուրըմբռնելի է:

 Գոլեստան գրքում հնարավորինս գեղեցիկ պատկերված են  այն ժամանակվա մարդկանց կյանքի մշակութային և սոցիալական պայմանները, ուստի այս գիրքը կարդալով կարող եք ծանոթանալ այն ժամանակվա մարդկանց կյանքին:  Նաև այս գրքում գրված են բազմաթիվ կարճ և երկար  հեքիաթներ, որոնցից յուրաքանչյուրի ընթերցումը  կպարգևի Ձեզ նոր զգացողություններ ու նոր փորձ:

Այս հաղորդման ընթացքում  ձեզ կպատմենք  Սաադիի Գոլեստան գրքից  ընտրած ևս մեկ  հեքիաթ։ Այս գեղեցիկ հեքիաթը պատմում է այն  մարդու մասին,ով չի  կատարում իր պատասխանատվությունն իր ընտանիքի հանդեպ։ Մնացեք մեզ հետ։ 

Սաադի Շիրազի

 

*** 

Սաադին պատմում է․-Ընկերներիցս մեկը դժվարության մեջ էր։ Տրտնջում էր ստեղծված իրավիճակի համար։Մի օր նա ինձ ասաց․-«Ես քիչ հարստություն ու եկամուտ ունեմ, բայց ընտանիքս մեծ է։  Ես չեմ կարողանում հոգալ իմ ընտանիքի ծախսերը։ Ես չեմ դիմանում այս ծանր իրավիճակին։ Երբեմն ինքս ինձ մտածում եմ գնամ ուրիշ երկիր, որ ոչ ոք իմ վիճակի մասին չիմանա ու թողնեմ այս վիճակն ու ընտանիքս և  փրկեմ ինձ։ Բայց չեմ ուզում ,որ մարդիկ ինձ վատաբանեն։ Ես մտահոգ եմ ,որ կարող է նրանք ինձ նախատեն։ Ես գիտեմ,որ նրանք իմ մասին կասեն ,որ նա անպատասխանատու մարդ էր,ով ապահովեց  իր հարմարավետությունն ու բարեկեցությունը, բայց ընտանիքը թողեց դժվարությունների մեջ։ Նա չուներ  նախանձախնդրություն ,ինչի պատճառով երջանկության չի հասնի»։

Պատմող․-Սաադիի այս պատմությունը մեզ հիշեցնում է ընտանիքի հանդեպ պատասխանատվության մասին։ Այժմ ես ձեզ կպատմեմ նաև այն օրվա մասին,  երբ տեսա այս գեղեցիկ պատմության կիրառությունն իմ կյանքում։

Մեր հարեւանուհին հյուծված ու տանջված  կին է։ Նա ունի չորս երեխաներ։ Կյանքի ողջ բեռը դրված է նրա ուսերին։ Նրա ամուսինը զվարճասեր մարդ է և շաբաթվա մեծ մասն անցկացնում է տանը՝ հեռուստացույց դիտելով կամ քնելով։ Արձակուրդին նա  ընկերների հետ գնում է զվարճանալու , բայց ընտանիքին իր հետ չի տանում։ Նրա կինը հոգնել է նրա անպատասխանատվությունից։ Երեկ նա մորս ասաց.

-Այլևս չեմ կարող հանդուրժել այս անպատասխանատու մարդու  վարքերը։Նա չի մտածում իմ ու երեխաների մասին։


-Խոսիր  նրա հետ , ասա որ դժգոհ ես այս իրավիճակից:


- Դա անօգուտ է: Նրան ճանաչում են բոլոր հարազատները։ Նա  նույնիսկ  հարազատների շրջանում սիրված չէ։


-Ուրեմն ի՞նչ ես ուզում անել։


-Ես պետք է հիմնական բան մտածեմ։ Ես պետք է դաստիարակեմ նրան։ 

--- 

Պատմող- Շաբաթվա վերջին արձակուրդի ժամանակ,ես տեսա, թե ինչպես է հարևանի տղամարդը ուսապարկը քարշ տալիս գետնին։ Նա չէր կարողանում բարձրացնել այն։ Շատ դժվարությամբ  նստեց մեքենան ու գնաց։ Հարևանուհիս  դուրս եկավ։ Նա մայրիկիս ասաց. «Այսօր, երբ խորովածի փոխարեն ավազ ուտի ու դառնա ընկերների ծաղրի առարկան,և  քաղց զգա, այդ ժամանակ կհասկանա ինձ ու երեխաներիս, թե ինչ դժվար է, երբ տանը ուտելիք չունենք»։

-Մայրս ասաց. Ինչո՞ւ էր նրա պայուսակն այդքան ծանր թվում։ 

-Որովհետև շամփուրների ու մսի փոխարեն ավազ էի լցրել մեջը։ Տաք վերմակից էլ զրկել էի նրան։ Այս գիշեր նա  ցրտից  անպայման կվերածվի սառցե արձանի։ 

---

Հաղորդավար․-Շատ դժվար է ապրել անպատասխանատու տղամարդու հետո, երբ այդ տղամարդը  քո ամուսինն է և պետք է ունենա ամուսնու և հոր պարտականություններ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի անպատասխանատվությունն ու անտարբերությունը խնդիրներ է առաջացնում ընտանիքի ողջ անդամների համար։

Որովհետև տղամարդը, հատկապես հոր դիրքում,  պետք է դառնա ապավեն ընտանիքի մյուս անդամների համար: Անպատասխանատու մարդը չի կարող գիտակցել իր պարտականությունները և հաշվի առնել իր արարքների հետևանքները։ Հետևաբար նման տղամարդու կինն ու երեխաներն իրենց վստահությունը կորցնում են  հոր նկատմամբ և անապահովություն են զգում։

---

Պատմող․-Գիշերվա կեսն էր, երբ մեզ քնից արթնացրեց հարեւանի դռան ձայնը։ Հարևանի տղամարդը վերադարձել էր և թակում էր դուռը։ Նա դողում էր ցրտից։ Կինն ու երեխաները պատուհանից նայում էին նրան։

Տղամարդն ասաց. -Այ կնիկ ի՞նչու դուռը չես բացում։ 

Կին – Որովհետև դու  շատ ուշ ես եկել: Կամ պետք է շուտ տուն գայիր, կամ պետք է սպասես մինչև լույսը բացի ։

-Ես քաղցած եմ։Առավոտից ոչինչ չեմ կերել։

- Ամեն անգամ երբ դու սառնարանում եղած ուտելիքը դնում ես քո պայուսակի մեջ ու քեզ հետ տանում ,մենք ևս ոչինչ չենք ունենում ուտելու համար։ Բայց այսօր մենք խորոված ենք կերել։ Ճի՞շտ է  երեխան։

Երեխաներն ասացին․-Այո մայրիկ, շատ համեղ էր։ Նորից կպատրաստե՞ս մեզ համար։

Այո իհարկե. Ամեն անգամ, երբ ձեր հայրը որոշեց դուրս գնալ և զվարճանալ իր ընկերների հետ, մենք էլ նույնը կանենք։ Ես ոչ մեկին թույլ չեմ տա խանգարել իմ երեխաների անդորրը։


Ես սխալվեցի։ Այ կնիկ  , բացիր դուռը։ Ներեցեք ինձ իմ զավակներս։ Եթե ​​դուռը չբացեք, ես կվերածվեմ սառցե  արձանի։


Երեխաները ծիծաղեցին։

--- 

Երբ գործ ունեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր պատասխանատվություն չեն կրում, պետք է նրանց ժամանակ տալ՝ առերեսվելու իրենց արարքների հետևանքներին: Այդ նպատակով նրան պարտականություններ տվեք տանը և երբ նա թերանում կատարել դրանք, հիշեցրեք նրան իր թերացման հետևանքների մասին: Ինչպես մեծ բանաստեղծ Սաադին է ասում,- «Այն տղամարդը, ով չի կատարում իր պարտականությունները ընտանիքի հանդեպ, չի կարող երջանիկ լինել»։ 

---

Բարեկամներ հուսանք  մեր այսօրվա հեքիաթը  Ձեզ դուր եկավ։