Ընտելանանք(22)
https://parstoday.ir/hy/radio/world-i183484-Ընտելանանք(22)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2022 11:11 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Իսլամի ուսմունքի համաձայն, կատարյալ մարդը  մարդկանց հետ է և կարեկցում է նրանց, և մարդկանց շրջապատում լինելը և մերձավորներին օգնելը համարվում է մի տեսակ աղոթք   և մարդկանց մոտեցնում է Աստծուն:Ուրիշների տառապանքների ու ցավի պատճառով տխրելը , արժեք է իսլամում և Աստծու  մարգարեն Մոհամմեդը այն վեհ մարդկային օրինակն է , ով բարի և հոգատար էր մարդկանց նկատմամբ,որի մասին   հիշատակվում է Սուրբ Ղուրանում.«Ձեր միջից նշանավոր մի մարգարե դուրս եկավ: Նա ձեր հանցանքների ծանրությունն իր վրա կկրի, ձեր փրկության փափագով կայրվի և հավատացյալները նրանից միայն գթություն ու անհիշաչարություն պիտի ակնկալեն»,(Թոբա սուրահի 128-րդ այա):

 

Թանկագին բարեկամներ նախորդ մի քանի հաղորդումներում մենք քննարկել ենք հաղորդակցման հմտությունները, դրանց տեսակները և  զույգերի միջեւ ,երեխաների հետ և աշխատավայրում հաղորդակցման հմտությունները:Հաջորդ մի քանի հաղորդումներում ևս մենք մտադիր  ենք ուսումնասիրել հաղորդակցման այլ հմտությունները, որոնք էական դեր են խաղում ուրիշների հետ մեր հարաբերություններում:Նախորդ հաղորդման ընթացքում մենք ուսումնասիրեցինք լսելու հմտությունները, իսկ այս ծրագրում կկենտրոնանանք կարեկցանքի հմտության վրա:Մնացեք մեզ հետ։

---

«Կարեկցաքը» ուրիշների զգացմունքներն ու փորձառությունները հասկանալու կարողությունն է,այն իմաստով ,որ մարդը կարողանա կատարելապես զգալով ուրիշին  ,աշխարհը տեսնել նրա հայացքից: Կարեկցանքի հմտությունը հայտնի է ՝ ճանաչողական և զգացմունքային երկու  բաղադրիչներով,մեկը հետևյալն է,որ անհատը կարողանա հասկանալ  և ճանաչել ուրիշների զգացմունքները, իսկ մյուսը՝ կարողանա համապատասխան արձագանք տալ այդ զգացմունքին:Ավելի պարզ ասած, դա նշանակում է, որ դուք կարողանաք տարբեր իրավիճակներում ճանաչել այլ մարդկանց հույզերը, ինչպիսիք են ՝զայրույթը, վախը և տխրությունը և ճիշտ արձագանքել դրանց:Ուրիշների հետ կարեկցանքի առաջին պայմանը ինքնաճանաչողությունն է:Մարդը, ով չճանաչի  իր սեփական զգացմունքներն ու հույզերը, անկարող կլինի կարեկցել  ուրիշներին :Ընդհանուր առմամբ, ուրիշների զգացմունքները հասկանալու անկարողությունը համարվում է հուզական ինտելեկտի անբավարարություն:

Կարեկցանքի հմտություններ ունեցող մարդկանց ընդհանուր յուրահատկություններից  է հետևյալը,որ նրանք սիրում են ուրիշներին,նրանք հարգում են բոլոր մարդկանց և շփվում են տարբեր մարդկանց լայն շրջանակի հետ:Նաև այս անհատները , ընկերներ ձեռք բերելու բարձր հմտություններ ունեն և սիրված են ուրիշների կողմից: Կարեկցանքը նման յուրահատկություն ունեցող անձանց համար առավելություններ է ստեղծում:Այս առավելություններից են՝ ինքնավստահության բարձրացումը, հաճելի  և դրական զգացումը, ավելի լավ որոշումներ կայացնելուն օգնելը,անհատների միջև  հարաբերությունների ամրապնդումը, հոգեսոցիալական վնասվածքների կանխարգելումը, ուրիշներին ավելի լավ ճանաչելը և լայն հարաբերությունների ստեղծումը :

 

Կարեկցանքի հմտությունների բացակայությունը առաջացնում է վարքագծեր, որոնք խանգարում են կարեկցանքին:Այս արգելքներից են՝քննադատելը, պիտակավորելը, դատելը, մերժելը, չափազանցնելը կամ դժվարությունները մեծացնելը, դժվարությունները անկարևոր կամ չնչին համարելը, համեմատելը և պարծենալը,պախարակելը,խորհուրդ տալը,ուղղություն տալը և լուծումներ նշանակելը: 

Եթե նույնիսկ զգում եք, որ բավարար հմտություններ չունեք ուրիշների հետ կարեկցելու համար, մի անհանգստացեք, քանի որ դուք կարող եք ձեռք բերել այս հմտությունը՝ վարժություններով և ճիշտ ռազմավարություններ կիրառելով:

Ակտիվ լսելը այս հմտությունը ձեռք բերելու ամենակարևոր ուղիներից մեկն է:Դրա համար դուք պետք է լավ և կատարյալ  ուշադրությամբ լսեք ձեր զրուցակցին  և ներկայացնեք  համապատասխան պատասխաններ:Այս գործը սկսելու համար կարող եք մի կողմ դնել ձեր բոլոր  աշխատանքը և ամբողջ ուշադրությամբ լսել մյուս կողմին:Հարկավոր է  ուշադրություն դարձնել խոսակցի  շարժումներին:Ապացուցելու համար, որ ուշադիր հետևում եք  նրա խոսքերին  և հետաքրքրված եք, նրա խոսքերի ընթացքում ձեր ֆիզիկական  կամ գլխի շարժումներով ,նրա նկատմամբ առավել ուշադրություն դրսևորեք: Ավելի լավ հասկանալու համար դուք նույնպես պետք է կատարելապէս ընմռնեք նրան , որպեսզի ավելի լավ հասկանաք նրա վիճակը և խորհեք , թե ինչ կանեիք, եթե նրա փոխարեն լինեիք:

Արձագանքելու տեխնիկան կարեկցանքի և ակտիվ լսելու հմտություններ ձեռք բերելու ևս մեկ միջոց է:Օրինակ,  կարող եք ասել, «Ես վստահ եմ, որ  շատ դժվար է եղել քեզ  համար»,այս դեպքում նա կզգա, որ դուք հասկացել եք  նրան:Երբեմն խոսակցության թեման հուզական հարց չէ և առնչվում է առօրյա խոսակցություններին:Այս պարագայում ևս պետք է արձագանքելով զրուցակցի խոսքերին ,հաստատել նրան և ապացուցել ,որ լսում եք նրան:

Ցավոք երբեմն անգիտակցաբար խորհուրդ ենք տալիս ,կամ դատում ենք այն անհատին ,ով մեզ հետ կիսվում է :Մինչդեռ  ​​դուք պետք է ուշադրություն դարձնեք այն խնդրին , որ այդ մարդը ձգտում է  ձեզ հետ կիսել իր մտահոգությունները,քանզի մարդիկ ընդհանրապես գիտեն հարցի ճիշտն ու սխալը:Այս հմտությունը ձեռք բերելու մեկ այլ կարևոր խնդիր է հավասարակշռությունը պահպանելը:Հավասարակշռություն ստեղծելու համար պետք է ռացիոնալ արձագանքել։Մտածեք, թե որքան կարևոր է այս հարցը մյուս կողմի համար և համապատասխան մոտեցում դրսևորեք:

Եթե ​​կարեկցանքի հմտությունը մանկուց ուսուցանվի, ապա դա անհատի  մեջ ինստիտուցիոնալացված կլինի։Այն մարդը, ով իր մանկության և անհատականության ձևավորման ընթացքում չի կարեկցել ուրիշներին, դժվար թե հասուն տարիքում կարողանա  իրեն դնել ուրիշների տեղը։Երեխաներին կարեկցանքի հմտությունը ուսուցանելու համար տարբեր միջոցներ կան:Օրինակ, նրանից կարող եք խնդրել նկարագրել իր զգացմունքները մեկ շաբաթվա ընթացքում,ապա նրան ասեք ,թե՝ինչու միշտ մի հստակ զգացմունք չկա:Այս բնագավառում  խմբային քննարկում ստեղծելով, դուք կարող եք երեխային սովորեցնել  զգացմունքների և կարեկցանքի հմտության տարբերությունը: Իհարկե, այս հմտությունը հնարավորինս լավ սովորեցնելու համար ավելի լավ է խորհրդակցել մի  հոգեբանի հետ: 

 

Որպեսզի ավելի հաջողակ լինենք տարբեր մարդկանց հետ հարաբերություններում, հատկապես նրանց հետ, որոնց  հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունենք,անհրաժեշտ է ուրիշների հետ կապի ժամանակ,նրանց առիթ տաք ,որպեսզի հեշտությամբ արտահայտեն իրենց զգացումները: Քանի որ կարեկցանքը հիմնված է ինքնագիտակցության վրա, ինչքանով  իրազեկ լինենք մեր սեփական  զգացումների մասին , այնքան ավելի լավ կհասկանանք ուրիշների զգացմունքները:Չպետք է ձևացնենք, որ կարեկցում ենք և չվնասենք ուրիշների զգացմունքները:Եթե ​​ուշադրություն դարձնենք խոսակցի  դեմքի արտահայտություններին և շարժումներին, այն ժամանակ երբ ինչ-որ մեկին մեր կարեկցանքը պետք է, և հասկանալով խոսակցի  զգացմունքները, նրան հասկացնենք  ,որ մենք արժևորում ,գնահատում և հարգում ենք նրան, նրան մեծ օգնություն կատարած կլինենք:

Անցյալի նմանօրինակ փորձառությունը մեզ օգնում է ,որպեսզի խոսակցի պայմանները և զգացմունքները ավելի լավ ըմբռնենք և առավել կարեկցենք նրան:  Ուրիշների հետ կապված՝ որևէ գործողություն կատարելուց առաջ անհրաժեշտ է մի պահ մեզ զգանք նրանց փոխարեն:Մենք կարող ենք դժվարության դեպքում մեր զգացմունքները կիսել ուրիշների հետ:Կարեկցանքը շահելու և ընդլայնելու համար, խրախուսենք մեր շրջապատի մարդկանց՝ իրենց կարեկցանքի համար:Որքանով մեր մեջ հզորացնենք  կարեկցանքի զգացումը, այնքան ավելի շատ ենք հարգել  բարոյական սկզբունքները:Որպեսզի ընտանիքի անդամների կարեկցանքը չնվազեցնենք, ավելի լավ է ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց հուզական կապերին։Կարեկցելու ժամանակ ձեր զգացումները հասկանալի ձեւով արտահայտեք ,որպեսզի խոսակիցը առավել խաղաղություն զգա:

Ոմանք հուսահատեցնում են մեզ ,կամ լուրջ չեն ընդունում մեր կարեկցանքի զգացումները ,ուստի անհրաժեշտ է դիմակայենք հիշյալների դիմաց: Ինչպես ասացինք,որոշ վարքագծեր կանխում են կարեկցանքը ,ուստի զգույշ լինենք ,որ ուրիշների հետ կարեկցելու ժամանակ ,նրանց մեղավոր չհամարենք ու չքննադատենք: Ուստի խուսափենք նման նախադասություններից՝«Քո մեղքն է»,«Միշտ նման խնդիրներ ունես»և այլն:Խղճահարվելը,կամ սրտցավությունը հարաբերություններում ընդհանրացած սխալներից է: Հարաբերություններում որոշ թունավոր նախադասություններից են՝ «Այ խղճուկ ,ի՞նչքան ես տառապել»,կամ «Չէի կարծում ,որ նման մեծ խնդիր ունենաս»և այլն: 

Նաև զգույշ եղեք ,որ ուրիշների դժվարությունը փոքր  ու անարժեք չհամարեք կամ չափից ավելի չմեծացնեք:Որոշ նախադասությունների սխալ օգտագործումը ,ընդհանրացած սխալներ են, ինչպես՝«Դա մեծ դժվարություն չէ,եթե իմ փոխարեն լինեիր ,ի՞նչ կանեիր»,կամ«Ինչ մեծ դժբախտություն է,ի՞նչ ես մտադիր կատարել» :Եվ վերջապես լուրջ դժվարությունների ժամանակ ,մասնագիտական օգնություն խնդրեք և փոխադարձաբար ,եթե մեկը օգնություն չուզի ,ոչ մի բան մի ներկայացրեք:

Առաջարկվում է ,որ կարեկցանքի հմտությանը տիրապետելու համար վարժություններ կատարել: Ինչպես օրինակ ձեզ զգացեք այնպիսի պայմաններում ,երբ զգում եք միայնություն: Կցանկանաք որ ձեր շրջապատը ի՞նչ քայլեր իրականացնի: Ի՞նչ բառեր օգտագործի:Իրավիճակի մասին գրեք ,ապա գրանցեք այն ինչ մտածում եք: Կամ զգացեք ձեզ այն իրավիճակներում, երբ դուք զգում եք պարտված եւ տեսեք, թե ինչ եք ակնկալում ձեր շրջապատից եւ գրանցեք դա:

Սկզբում, երբ փորձում եք կարեկցանքը,  բնականաբար,խորապես ըմբռնում եք այլ մարդկանց վարքագիծը, դրդապատճառները եւ կյանքի փորձառությունը: Արդյունքում ավելի լավ եք կարող զգալ մարդկանց պահանջներն ու կարիքները:Այդ քայլը փոխադաձաբար ձեզ նպաստում է ,որ ավելի խորը կապեր ստեղծեք մարդկանց հետ ,որպեսզի ուրիշների հետ ավելի ամուր, ինքնավստահ և կայուն հարաբերություններ ունենաք: Արդյունքում ավելանում է համադրությունների մակարդակը և ձեզ օգնում է տարաձայնությունները կարգավորեք անհապաղ: Այդ իսկ պատճառով, կարեկցանքի ընդլայնումը եւ մյուս կողմի կարիքներին ուշադրություն դարձնելը ցանկացած հարաբերությունների մեջ հաջողության բանալիներից մեկն է:

Հատկանշական է,որ  բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ պարզ նախադասություններ ասելը,ինչպես՝ «Ես հասկանում եմ քեզ» կամ «Ես հասկանում եմ քո զգացումները» ,դրական է ազդում մարդկանց տրամադրության բարձրացման վրա։Շատ կարևոր է կարեկցել այն մարդկանց, ովքեր սգավոր, ընկճված, սթրեսային և անհանգիստ են,քանզի այս ընկերակցությունը հանգեցնում է մարդկանց սիրո, ճկունության և լավատեսության զարգացման: