Ընտելանանք(24)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Մեկ այլ հմտություն, որն օգնում է բարելավել կյանքն ու ուրիշների հետ հարաբերությունները, ինքնատիրապետման հմտությունն է: Ինքնտիրապետման կամ ինքնազսպման հմտությունը ձեռք բերովի հմտություն է, որը օգնում է մարդկանց հետաձգել իրենց ցանկությունների բավարարումը և չցուցաբերել շտապողական վերաբերմունք։ Ինքնտիրապետման հմտության կատարելագործումը անձին բերում է բազմաթիվ օգտակար հատկանիշներ, ինչպիսիք են ինքնավստահության բարձրացումը, ճկունությունը, կարեկցանքը և այլն:
Հանդուրժողականության առավելություններից ու հետևանքներից է ներումն ու թողությունը։ Ներողամտությունը մեծահոգիների արժանիքներից մեկն է, որն ամրապնդում է հարաբերությունները, բարեկամությունը, սերն ու քնքշանքը: Հանդուրժողականությունից զուրկ մարդու մոտ բացակայում է ներողամտությունը: Այդպես ամենակարող Աստծո ողորմածությունը բերում է Նրա ներումն ու թողությունը: Իր քարոզներից մեկի սկզբում Իմամ Ալին ասում է. «Փառք Աստծուն, որի ողորմածության մեծությունը նրա ներման ու թողության պատճառ է դառնում»։
Աստված Ղուրանում ասել է. «Աստծո ողորմածության շնորհիվ, մարդկանց հանդեպ դու դարձար քնքուշ ու բարի, և եթե կոշտ ու անգութ լինեիր, բոլորին քեզնից կվանեիր: Ուրեմն ներիր նրանց, թողություն հայցիր նրանց համար և քո գործերում խորհրդակցիր նրանց հետ ...»:
Հանդուրժողականության հետևանքներից ու բարիքներից է նաև այն, որ գործերում բացակայում է մեղքն ու թերացումը և մարդկանց առջև գովելի ու հաճելի կյանքի պատճառ է դառնում: Իմամ Ալին նշել է. «Նա, ով հանդուրժողականություն է ցուցաբերում, իր գործերում չի թերանում ու ծայրահեղություն չի դրսևորում, իսկ մարդկանց մեջ ապրելու է գովելի կյանքով»:
Ինքնատիրապետումը ներքին մեխանիզմ է, որը թույլ չի տալիս ցանկացած վնասակար միտք վերածվի գործողության։ Ինքնատիրապետումը կյանքի այն հմտություններից է, որը մարդկանց սովորեցնում է վերահսկել իրենց վարքագիծը և իրեն ադապտացնել շրջակա միջավայրի ու իրականության հետ: Ինքնատիրապետումը մեծ ազդեցություն ունի ինքնավստահության վրա և Սովորաբար Ինքնատիրապետմամբ օժտված մարդիկ ունենում են բարձր ինքնավստահություն։
Քանի որ ինքնատիրապետումը շատ առավելություններ ունի մարդու համար, այն ստիպում է մարդուն արագ գիտակցել իր սխալները և փորձել ուղղել կամ վերացնել դրանք։ Մանկության տարիներին այս հմտության ձեռքբերումը շատ կարևոր է, քանի որ մանուկ հասակից ինքնատիրապետման հմտությունը յուրացրած անձը կարող է հետաձգել իր ցանկությունները և այդպիսով բարձրացնել իր արդյունավետությունն ու դրական գործունեությունը: Մյուս կողմից, ինքնազսպումը ավելի պակաս ծախսատար է, քան այլ արտաքին վերահսկման միջոցները:
Այս հմտությունը յուրացրած և կյանքում կիրառող մարդը ունի այնպիսի հատկանիշներ , որոնք նրան առանձնացնում են այլ մարդկանցից: Այս մարդիկ հաճախ ունենում են լավ զգացողություն և բարձր ինքնավստահություն։ Նրանք հիմնականում կոմպետենտ ու արժանավոր մարդիկ են , իսկ արդյունավետության առումով ապավինում են սեփական ուժերին։ Այս մարդիկ ճկունություն են ցուցաբերում տարբեր իրավիճակներում, և խնդիրների ու դժվարությունների բախվելիս, ավելի քիչ հոգեբանական ճնշումների են ենթարկվում և հազվադեպ են խոնարհվում ճնշումների առջև։ Ինքնտիրապետմամբ օժտված մարդիկ ունենում բարձր կարեկցանք այլոց հանդեպ և կարող են օգնել ուրիշներին դժվար իրավիճակներում:
Ինչպես նշվեց, որպեսզի ինքնատիրապետումը մարդու մեջ արմատավորվի և նրանում դառնա հատկանիշ, ավելի լավ է այդ հմտությունը մարդկանց սովորեցնել մանուկ հասակից։ Ծնողները կարող են օգտագործել բազմաթիվ մեթոդներ՝ իրենց երեխաներին ինքնատիրապետումը սովորեցնելու համար։ Այս հմտությունն ամրապնդվում է մի շարք տեխնիկաների կիրառման արդյունքում: Ինքնատիրապետումը սովորեցնելու առաջին քայլն այն է, որ ծնողները լավ օրինակ ծառայեն իրենց երեխաների համար: Երեխաները միշտ հետևում են իրենց ծնողներին և ենթագիտակցաբար ընդօրինակում նրանց պահվածքը: Ուստի ավելի լավ է, որ ծնողները ջանքեր գործադրեն իրենց ինքնատիրապետման հմտությունները կատարելագործվելու ուղղությամբ։
Երեխաները պետք է ճանաչեն իրատեսական սահմանափակումները և հանդիպեն իրենց ծնողների կողմից հնչած ոչ բառին: Նրանք պետք է սովորեն, որ որոշ իրավիճակներում պետք է հետաձգեն իրենց ցանկությունները։ Ոչ ասելը կարելի է սկսել աննշան դեպքերից: Օրինակ, եթե երեխան ցանկանում է ուտել որոշակի քանակից ավելի շոկոլադ, ապա ոչ ասեք նրա այդ ուզածին։ Երեխաների համար շատ դժվար է հրաժարվել այնպիսի բաններից, ինչպիսիք են շոկոլադ ուտելը կամ հեռուստացույց դիտելը: Ծնողները կարող են պարգեւատրել երեխաներին այս հմտությունը կատարելագործելու համար: Պարգևը կարող է նույնիսկ բանավոր լինել. Այս հարցը երեխայի համար հետզհետե դառնում է որպես կանոն ու կարգախոս, և նա սովորում է որևէ բան անելուց առաջ կանգ առնել և մտածել դրա մասին:
Ինչպես ասացինք, այս հմտությունը կարելի է ամրապնդել մարդու մեջ։ Այս հմտության ամրապնդման ուղիներից մեկն էլ անձի մեջ պարտավորություն ստեղծելն է, իհարկե, այդ պարտավորությունը պետք է համապատասխանի մարդու կարողությանը։ Նաև մարդ պետք է պատասխանատվություն կրի իր արարքների և վարքի համար։ Այս ռազմավարություններից ևս մեկն է խուսափել իրավիճակներից, որոնք հանգեցնում են ցանկությունների արագ բավարարմանը և գայթակղիչ իրավիճակներից հեռանալուն: Ցանկությունների բավարարումը հետաձգելու համար անձն իրեն պարգևատրելը, որևէ բան անելուց առաջ սպասելը և մտածելը, հույզերը դրական ձևերով, ինչպես օրինակ՝ մարզվելով ու քայլելով ազատելը և դրական նախադասությունները կրկնելը, մեդիտացիան կամ մտքի կառավարումը, այս հմտությունն ամրապնդելու այլ եղանակներ են:
Շատ մարդիկ տրվում են իրենց անցողիկ ցանկություններին և թեև գիտեն, որ այդ ցանկությունները բավարարելով, երկարաժամկետ հեռանկարում կվնասեն իրենց և ուրիշներին, նրանք գործում են սովորության համաձայն և ոչ թե կամքից դրդված, իսկ հետո խղճի խայթ են զգում և մեղքի զգացում են ունենում: Այդ իսկ պատճառով մենք բոլորս պետք է ամրապնդենք այս հմտությունը և օգտվենք դրա անհամար առավելություններից: Որովհետև ամրապնդելով և արմատավորելով այս հմտությունը՝ հնարավոր է դառնում արագ ուղղել սխալները և փոխհատուցել դրանք, ինչպես նաև բարձրացնում է արդյունավետությունը և ընդլայնում սոցիալական արդարությունը։
Անկախ նրանից, թե ինչ ենք անում, լինի դա ֆիզիկական աշխատանք, թե մտավոր որոշումներ, ցանկալի արդյունքների հասնելու համար ինքնատիրապետման կարևորությունը բացահայտ է բոլորին: Եթե զգացմունքները հաղթահարեն մեզ, տրամաբանությունը բնականաբար կթուլանա, և մեր կայացրած որոշումները, հավանաբար, կառուցողական որոշումներ չեն լինի: Ինքնատիրապետմանը կարելի է հասնել գործընթացի միջոցով: Այս գործընթացը ներառում է նպատակների և չափանիշների սահմանում, վարքային միջոցառումներ, ինքնագնահատում և ինքնակառավարում:
Յուրաքանչյուր մարդ ունի հատուկ նպատակներ և դրանց հասնելու համար հետևում է հատուկ նորմերին։ Մարդը, ով ցանկանում է իրեն վերահսկել, առաջին հերթին պետք է իմանա, թե որ ուղղությամբ է ուզում շարժվել և ներկայիս վիճակից դեպի ինչ ցանկալի վիճակ է շարժվում։ Այս փուլում մարդը պարտավորվում է խուսափել որոշակի վարքագծից կամ պարտավորվում է անել որոշ գործողություններ, որոնք ցանկալի է համարում:
Ինքնատիրապետման գործընթացի երկրորդ փուլն է՝ քայլեր ձեռնարկել իր առջև դրված նպատակների իրագործման համար: Այս փուլն իրականում նրա վարքն ու գործողությունն է։ Վերահսկման ընդհանուր գործընթացի համեմատ վարքագիծը իրականում մարդու գործելակերպն է՝ կանխորոշված նպատակներին հասնելու համար: Ինքնատիրապետման գործընթացի երրորդ քայլը ցանկալի չափանիշների հիման վրա սեփական նպատակների համապատասխանեցումն է իր գործելակերպի հետ: Այսինքն, այս փուլում մարդը գնահատում է իր գործելակերպը, թե որքանով է կարողացել հասնել իր նպատակներին ու երազանքներին։
Այժմ ստացվում է այն, որ կամ մարդու կատարողականը ավելին է, քան նա ակնկալում էր իրենից, և նա կարողացավ ամբողջությամբ իրագործել ցանկալի նպատակները, որի արդյունքը մարդու բավարարվածությունն է իր կատարողականով, կամ ինքնաբավարարվածությունն ու ինքնավստահությունը: Հնարավոր է նաև, որ անհատի գործելակերպը լիովին համապատասխանի կանխորոշված նպատակներին, որի դեպքում անհատը հասել է իր ուզածին: Եվ հնարավոր է նաև, որ նրա գործելակերպն ու պահվածքը հեռու լինեն ցանկալի նպատակներից, որի դեպքում անհրաժեշտ է, որ մարդը վերանայի իր պլանավորումն ու ռազմավարությունները՝ նպատակներին հասնելու համար։
Ինքնատիրապետման գործընթացի վերջին քայլում, գործելակերպը և վարքը համեմատելով նպատակների և չափանիշների, ցանկությունների և հույսերի հետ, մարդը փորձում է ուղղել իրեն և հեռացնել իր վարքագծի հնարավոր թուլությունները: Անշուշտ, այս փուլում ինքնատիրապետման գործընթացում վարքագիծը շտկելու գործում էական դեր կարող են խաղալ պարգևատրելը և պատիժը:
Բարեկամներ հաջորդ հաղորդման ընթացքում խոսելու ենք այս հմտությունը ձեռք բերելու ձևերի մասին: Տերն ընդ ձեզ: