Նորություններ (62)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա հաղորդման ընթացքում կանդրադառնանք տեքստիլ տեխնոլոգիայի ոլորտին։Իրանական գիտելիքահենք «Նանոտեկստիլ տեխնոլոգիա» ընկերությունը շվեյցարական գյուտերի համաշխարհային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը և շահել է ոսկե մեդալ։ Այս մրցույթն անցկացվել է առցանց՝ 2022 թվականի օգոստոսի 10-ից 12-ը, և ժյուրիի կազմում 110 հոգի ուսումնասիրել են գյուղատնտեսության, նանոտեխնոլոգիայի, համակարգչային, գիտության, օպտիկայի, ավիացիայի և շրջակա միջավայրի 15 տարբեր ոլորտներում ներկայացված կարևոր գյուտերը։
Այս մրցույթներում կարևոր ցուցանիշներից է նորարարության համատեղելիությունը կայուն շրջակա միջավայրի հետ։ Երեք օր ստուգումից և գնահատումից հետո ժյուրիի կողմից հայտարարվեցին այս մրցույթի հաղթողները, և իրանական գիտելիքահենք ընկերությունը ստացավ ոսկե մեդալ: Գիտելիքահենք այս ընկերության տնօրեններից մեկն ասել է.«Մենք այս մրցույթին ենք մասնակցել մեր նանո գյուտով, այսինքն՝ հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններ պարունակող տեքստիլներով։ Այս տեխնոլոգիան երկուսուկես տարվա մեր հետազոտության արդյունքն էր, որն իրականացվել է Կիրառական նանոտեխնոլոգիայի արդյունաբերական կենտրոնի (ICAN) հետ համատեղ»:
Ըստ հետազոտողի՝ այս տեխնոլոգիան նանո ծածկույթի տեսակ է, որը տեղադրվում է տեքստիլի վրա՝ հակաբակտերիալ, հակասնկային և հակավիրուսային հատկություններ ստեղծելու համար։ Բացի տեքստիլից, այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել ներկերի և օդի զտիչների արդյունաբերության մեջ: Այս տեխնոլոգիան կարող է տրամադրվել որպես գլխավոր խմբաքանակ ներկ և խեժ արտադրող ընկերություններին և փաթեթավորման ոլորտում ակտիվ ընկերություններին:
Այս նանոնյութերը կարող են օգտագործվել բոլոր տեսակի հագուստներում , շնչառական դիմակների շերտերում, խալաթների և հիվանդանոցային հագուստի, անկողնային ծածկի, կահույքի, գորգերի, օդորակման համակարգերի և արդյունաբերական օգտագործման ֆիլտրերի մեջ հակավիրուսային, հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ստեղծելու համար:
Այս արտադրանքի առավելությունների թվում կարելի է նշել նանո ծածկույթի դիմադրողականությունը բազմակի օգտագործման դեպքում, ինչպես նաև շրջակա միջավայրին և մարդու առողջությանը վնաս պատճառելու բացակայությունը: Հնարավոր է նաև այս տեխնոլոգիան օգտագործել հակավիրուսային դիմակներից բացի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդորակման ֆիլտրերը հիվանդանոցներում, դպրոցներում, հանրային մեքենաներում և տներում:
...

Առաջին անգամ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ հետազոտողների հաջողվել է նախագծել և կառուցել մի սարք, որը մեծացնում է գազատուրբինների արտադրական հզորությունը պիկ սպառման պայմաններում՝ օգտագործելով էներգիայի պահպանման համակարգ սառույցի տեսքով:
Հաշվի առնելով, որ էներգիայի պահանջարկը պիկ պայմաններում, որն Իրանում առաջանում է հիմնականում ամառվա շոգի պիկին, խիստ տարբերվում է ողջ տարվա միջին պահանջարկից, պիկ պահանջարկին արձագանքելու համար էլեկտրակայանի հզորությունների զարգացումը տնտեսապես արդարացված չէ։ Անգամ անհրաժեշտ հզորությունների հասնելը մի քանի տարվա գործընթաց է պահանջում։ Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում օգտագործվում են պիկ պայմաններում էներգիա մատակարարելու մի շարք լրացուցիչ մեթոդներ, որոնցից հիմնականը ոչ պիկ պայմաններում էներգիայի պահպանումն է։
Այդ նպատակով Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի գիտատեխնիկական պարկի մի խումբ հետազոտողների հաջողվել է, առաջին անգամ Մերձավոր Արևելքում և Իրանում, նախագծել և կառուցել մի սարք, որը սառույցի փուլում պահպանում է ջերմային էներգիան և ստեղծում սառը օդ: Այս սարքը օդը հովացնելով և սառը պահելով առնվազն 15%-ով ավելացնում է գազատուրբինների արտադրական հզորությունը։
Գործադիր տնօրենի խոսքով, այս համակարգի ամենակարևոր առավելությունը ջրի բացակայությունն է, ինչը կրկնակի նշանակություն ունի Իրանի սակավաջրության պայմաններում։ Այս համակարգն ունի աշխատելու հնարավորություն և բարձր արդյունավետություն տաք և խոնավ տարածքներում, ինչպիսին է երկրի հարավը: Մինչդեռ նմանատիպ համակարգերը, բացի ջրի կարիքից, ունեն սահմանափակումներ և քիչ ազդեցություն տաք ու խոնավ կլիմայում: Այս համակարգը օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ նավթի, գազի, նավթաքիմիական, ճնշման բարձրացման գծեր, և որտեղ զգացվում է գազատուրբինի անհրաժեշտությունը, այն ունի հիմնական կիրառություն և կարող է վերահսկել ամառային բարձր ջերմաստիճաններում այս համակարգի շահագործման հիմնական խնդիրներից մեկը:
...

Սառը ձմռանն ինքնաթիռների անվտանգ թռիչքը կախված է թևերի չսառչելուց։ Անտիֆրիզի համար ծանր քիմիական նյութերի օգտագործումը պահանջում է մեծ գումար և ժամանակ, ինչպես նաև վնասում է շրջակա միջավայրը: Իրանցի հետազոտող Հադի Ղասեմին հայտնագործել է մի բաղադրություն, որի սառույցից մաքրելու հզորությունը 100 անգամ գերազանցում է նմանատիպ արտադրանքին: Բաղադրությունը հալեցնում է ինքնաթիռի թևի մակերեսը՝ սառույցի մեջ ճաքեր ստեղծելով։ Կարևորն այն է, որ այդ կոտրվածքների ստեղծման գործընթացը կարելի է վերահսկել ճշգրիտ ցողման միջոցով։ Այս նյութի տարբեր կոմպոզիցիաները խնամքով տոկոսավորվել և ընտրվել են այնպես, որ ճաքեր ստեղծելու արագությունը բարձր լինի: Հետևաբար, կանխվում է սառույցը ինքնաթիռի թևի մակերեսին կպչելը:
Անտիֆրիզի մյուս առավելությունը նրա բարձր ամրությունն ու պահպանման ժամկետն է, ինչը հնարավորություն է տալիս հալեցնել այն՝ օգտագործելով դրա փոքր քանակությունը։ Անբարենպաստ եղանակային պայմաններում Boeing ինքնաթիռների վրա անցկացված փորձարկումներում այս բաղադրությունը100 անգամ ավելի հզոր է աշխատել: Այս սառցակալման նյութի ամենակարևոր առավելությունը ցածր կպչունությունն ու ամրությունն է: Այս անտիֆրիզի նյութը կարող է օգտագործվել հողմային տուրբինների շեղբերները սառցազրկելու համար, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրության գործընթացը չխաթարվի։
...
Իրանցի հետազոտողներին հաջողվել է ստեղծել հեմոդիալիզի թաղանթ, որը կրճատում է դիալիզի գործընթացը։
Ամիր Քաբիրի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ Արիան Էխլասիի խոսքերով երիկամային հիվանդների համար հեմոդիալիզի երկարատև, թանկ և տհաճ գործընթացը հանգեցրել է այս ծրագրի իրականացմանը։ Առևտրային հեմոդիալիզի թաղանթները հիմնված են դիֆուզիոն և կոնվեկցիա երևույթների վրա։ Ուստի մենք նախագիծն իրականացրեցինք համալսարանում՝ նպատակ ունենալով կրճատել հեմոդիալիզի գործընթացի տևողությունը և բարձրացնել հեմոդիալիզի գործընթացի արդյունավետությունը։

Ծրագրի արդյունքները լիովին համահունչ են կանխորոշված նպատակներին և կարող են էական դեր խաղալ հեմոդիալիզի գործընթացի և դիալիզի ոլորտում գիտելիքների սահմանների բարելավման գործում: Այս նախագծի վերջնական արդյունքը կարող է օգտագործվել ուղղակիորեն բժշկական արդյունաբերության մեջ և անուղղակիորեն ջրի մաքրման համակարգերում: Օգտագործվող նյութերի մի փոքր փոփոխությամբ այն կարող է օգտագործվել նաև խմելու ջրի մաքրման համակարգերում:
Հեմոդիալիզի գործընթացի տևողության կրճատումն ու արդյունավետության բարձրացումը այս ծրագրի առավելություններից են։ Այս նախագծի նորամուծությունը չկա որևէ ներքին կամ արտաքին օրինակում, իսկ նախագծված թաղանթում կլանման երևույթի օգտագործումը գոյություն չունի կոմերցիոն թաղանթներում։