Մոնաֆեղին՝ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպություն(2)
(last modified Sat, 21 Jan 2023 10:21:00 GMT )
Հունվար 21, 2023 13:51 Asia/Tehran

Դեկտեմբերի 29-ին Շահչերաղի նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության գերագույն առաջնորդն իր խոսքի մի հատվածում անդրադարձել է մոնաֆեղների և նրանց հանցագործությունների խնդրին։ Նախորդ հաղորդման ընթացքում համառոտ անդրադարձանք Իրանի դեմ մոնաֆեղների որոշ հանցագործություններին, իսկ այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք նրանց կապը ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ-ն 15 տարի Մոնաֆեղին կազմակերպության անունը ներառեց իր կազմած ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Դրա պատճառը ոչ թե Իրանի դեմ մոնաֆեղների կատարած հանցագործություններն էին, այլ նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը ԱՄՆ-ի որոշ քաղաքացիների սպանության հարցում մոնաֆեղների մեղսակցությունը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մի հաղորդագրությամբ հայտարարեց՝

Գնդապետ Լուի Լի Հոքինսը սպանվել է 1973 թվականի հունիսի 2-ին:

Օդային գնդապետ Փոլ Շեֆերը սպանվել է 1975 թվականի մայիսի 21-ին:

Օդային գնդապետ Ջեք Թերները սպանվել է 1375 թվականի մայիսի 21-ին:

Rockwell International-ի աշխատակից Դոնալդ Ջեյ Սմիթը սպանվել է 1976 թվականի օգոստոսի 28-ին:

Rockwell International-ի աշխատակից Ռոբերտ Ա. Քրոնգարդը սպանվել է 1976 թվականի օգոստոսի 28-ին:

Rockwell International-ի աշխատակից Ուիլյամ Քաթրալը սպանվել է 1976 թվականի օգոստոսի 28-ին։

Դրա հիման վրա Մոջահեդին Խալղ կազմակերպությունը 1997 թվականին ներառվել է ԱՄՆ ահաբեկչական խմբավորումների ցուցակում՝ հեղափոխությունից առաջ վեց ամերիկացիների «սպանելու» և 1992 թվականին ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական ​​շտաբի վրա «հարձակվելու փորձի» համար։

Երկար ժամանակ չպահանջվեց, որ մոնաֆեղները դուրս բերվեցին ԱՄՆ ահաբեկչական ցուցակից: 2012 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ «Մոջահեդին Խալղ» կազմակերպության անունը հանել է ահաբեկչական խմբավորումների ցուցակից, և որ «Մոջահեդին Խալղ կազմակերպության» գույքն ու ակտիվները Միացյալ Նահանգներում այլևս արգելափակված չեն և այդ խմբի հետ ցանկացած գործարք  լիցենզիա չի պահանջում:

Անգլիական «Գարդիան» թերթը «Արոն Մերաթ»-ի զեկույցում գրել է.«2009 թվականին Անգլիան այս խմբավորման անունը հանել է ահաբեկչական խմբավորումների ցուցակից։ Բարաք Օբամայի նախագահության օրոք ահաբեկչական խմբավորումներից այս խմբի անունը հանվեց, իսկ ավելի ուշ նրանց օգնեցին Իրաքից տեղափոխվել Ալբանիա»։

ԱՄՆ-ի աջակցությունը մոնաֆեղներին չավարտվեց նրանց ահաբեկչական ցուցակից հանելով, սակայն այս երկրի որոշ պաշտոնյաներ մասնակցեցին մոնաֆեղների ամենամյա ժողովներին և աջակցեցին ԻԻՀ-ի դեմ նրա հանցավոր գործողություններին։ The Guardian թերթն այս առնչությամբ նաև գրել է.«Փարիզում անցկացվող տարեկան համաժողովին (մոնաֆեղների նիստին), տասնյակ ամերիկացի և բրիտանացի ներկայացուցիչներ՝ քաղաքական գործիչների և պաշտոնաթող զինվորների հետ միասին, ներկա են, և նրանք հստակ հայտարարում են, որ ցանկանում են տապալել Իրանի կառավարությանը և Ռաջավիին նշանակել Իրանի առաջնորդ»։

Մոնաֆեղները Իրանում Մոսադի և ԿՀՎ-ի ահաբեկչական քաղաքականության գործադիր թեւն են։ Այս ահաբեկչական խմբավորումը մեծ դեր է խաղում Իրանում տարբեր պատրվակներով տեղի ունեցող անկարգությունների մեջ։ Բացի այդ, այս ահաբեկչական խմբավորումը Արևմուտքի գործադիր թեւն է Իրանի դեմ Արևմուտքի ճանաչողական պատերազմում։

Ինչ վերաբերում է մոնաֆեղների ահաբեկչական գործողություններին, ապա պետք է հաշվի առնել մի քանի կետ, որոնք են՝

1.Մահափորձը՝ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի ռազմավարության մի բաժինն է

Իսլամական հեղափոխության հետ բախվելու հարցում ամերիկացիների գործողություններից մեկը հաղթանակի հենց սկզբից եղել է ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ մոնաֆեղներին ուղղակի և անուղղակի աջակցությունը։ 60-ական թթ.-ին հեղափոխության ազդեցիկ դեմքերի սպանությունը և այժմ երկրի միջուկաբան-գիտնականների սպանությունը մոնաֆեղների կողմից ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի հետ հարաբերություններում ամերիկյան ռազմավարությունը չի փոխվել։

2.Մոնաֆեղին խմբավորման կապվածությունն ԱՄՆ-ի նկատմամբ 

Մոքնաֆեղների ահաբեկչական գործողությունների էվոլյուցիայի անհերքելի կետերից մեկը նրանց դավաճանությունն է, հանձնվելն ու կախվածությունն իրենց արևմտյան և ամերիկյան տերերից։ Որոշ ամերիկացի պաշտոնյաների, ներառյալ Սենատոր Ջոն Մաքքեյնի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիի, ինչպես նաև Ջոն Բոլթոնի, վերջին տարիներին մոնաֆեղների հանդիպումներին և ելույթներին մասնակցությունը ցույց են տալիս ամերիկացիների աջակցությունն այս ահաբեկչական խմբավորմանը։

3.Ահաբեկչության սիներգիան հիբրիդային գրոհի այլ տարրերի հետ

Մոնաֆեղների ահաբեկչական գործողությունների մեկ այլ կարևոր կետը նրանց արևմտյան և ամերիկացի տերերի կողմից ահաբեկչության և պատժամիջոցների զենքի հարաճուն օգտագործումն է։ Այս ռազմավարության մեջ ամերիկացիները, առավելագույն պատժամիջոցներ կիրառելով հանդերձ, ահաբեկչության համար օգտագործում են նաև մոնաֆեղների նման ահաբեկչական խմբավորումները և փորձում են ճնշում գործադրել և իրենց պահանջները պարտադրել Իրանի ժողովրդին և կառավարությանը։

4.Ջանքեր՝ ժողովրդի մեջ  ահ ու սարսափ առաջացնելու համար 

1960-ականներից ի վեր մոնաֆեղների նպատակներից մեկն էլ եղել է ժողովրդի մեջ ահ ու սարսափ առաջացնելը՝ նպատակ ունենալով տարանջատել նրան համակարգից և իշխանությունից։ Բայց մոնաֆեղների ահաբեկչական գործողությունները չկարողացան տարածություն առաջացնել ժողովրդի և ռեժիմի միջև, և չնայած սպառնալիքներին,  Իսլամական հեղափոխության իդեալները պաշտպանելու ճանապարհին ժողովուրդը ոտքի է կանգնում պաշտպանելու հեղափոխությունը և նահատակների արյունը և իր մասնակցությունն է բերում տարբեր ասպարեզներում, այդ թվում պարտադրված պատերազմում և դրան հաջորդող ժամանակաշրջանում, ինչն ապացուցում է մոնաֆեղների ձախողման հարցը։

5.Դիմադրության առանցքի առաջընթացի համար խոչընդոտի ստեղծում

Տարածաշրջանային մակարդակում դիմադրության ռազմավարության պահպանումն ու առաջմղումը եղել է այս տարիների ընթացքում մոնաֆեղների և նրանց արևմտյան ու սիոնիստ աջակիցների ահաբեկչական գործողությունների մյուս հետևանքներից մեկը։ Ուշագրավ է նաև այն փաստը, որ ներքին և տարածաշրջանային մակարդակով մոնաֆեղների ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև դիմադրության առաջնորդների սպանությունը չկարողացան խաթարել ԻԻՀ-ի և տարածաշրջանի դիմադրության ռազմավարությունը։

Հայտնի հրեա լրագրող և բլոգեր «Ռիչարդ Սիլվերսթայնը» մի հոդվածում քննադատել է այս աղանդի կողմնակիցներին՝ մոնաֆեղների խմբին ահաբեկիչներ անվանելով։ Սիլվերսթայնն ասել է, որ մոնաֆեղների եկամտի աղբյուրը սպանություններն են, որոնք նրանք իրականացնում են Իրանում Մոսադ կազմակերպության համար: Նա հավելել է.««Անկասկած, Մոսադը լավ է վճարում»։ Ես նույնիսկ կարծում եմ, որ 2007 թվականին Բուշի կողմից Իրանը ապակայունացնելու համար հատկացված 400 միլիոն դոլարը տրվել է Մոջահեդին ահաբեկչական կազմակերպությանը կամ Մոսադին կամ էլ երկուսին»։ Իր հոդվածի վերջում Ռիչարդ Սիլվերսթայնն ընդգծել է, որ մոնաֆեղները պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց իրենց նպատակներին հասնելու համար և հավելել է.«Երբ նրանց ձեռնտու էր սպանել ամերիկացիներին, սպանեցին նրանց, իսկ հիմա, երբ իրենց ձեռնտու է սպանել իրանցի գիտնականներին, սպանում են նրանց»։

Անկասկած, Իրանի ժողովրդի դեմ մոնաֆեղների հանցագործություններն իրականացվում են ամերիկյան հետախուզական կառույցների, եվրոպական որոշ երկրների և Սիոնիստական ​​ռեժիմի աջակցությամբ, և այդ երկրներն ու բռնազավթող ռեժիմը պատասխանատու են այս ահաբեկչական խմբավորման հանցագործությունների համար։ Սակայն այս ահաբեկչական խմբավորումը ժողովրդականություն չունի նույնիսկ Իրանի Իսլամական Հանրապետության քննադատների շրջանում, և այդ խմբին աջակցելը միայն կավելացնի Իրանի ժողովրդի զզվանքը նրա կողմնակիցների նկատմամբ: