Փետրվար 28, 2023 14:04 Asia/Tehran

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անցել է մեկ տարի: Պատերզամ, որն ըստ նախնական կանխատեսումների շատ կարճ պետք է տևեր, թևակոխել է մեկ տարին ու ավարտի հեռանկար չունի:


2022թ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաելույթում հայտարարեց, որ ռուսական բանակը պատրաստվում է հատուկ գործողութուն իրականացնել Դոնբասում: Այնուհետև Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինան պետք է ապառազմականավցի, իսկ այդ երկրի բանակին հորդորեց վայր դնել զենքը: Որպես ռազմական գորոծղութունների օրինական պատճառ, Պուտինը նշեց. «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի 7-րդ գլխի համաձայն, ՌԴ դաշնային խորհդրի համաձայնությամբ և  Դոնեցկի ու Լուգանսկի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերի իրականացման շրջանակում, ես որոշում եմ կայացրել իրականացնել հատուկ ռազմական գործողություն»:

Ավելի վաղ՝ փետրվարի 21-ին, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումից և այդ շրջանների ղեկավարների՝ Պուտինին ուղղված օգնության խնդրանքից հետո, փետրվարի 24-ին, ռուսական ուժերը սկսեցին ռմբակոծել Ուկրաինայի ռազմաբազաներն ու զինամթերքի պահեստները:

Ռուսական ուժերը խորացան Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Դոնբասում և հասան նույնիսկ մինչև Կիև: Ուկրաինային ուղղված բազմաթիվ նախազգուշացումներից ու դրանք անտեսվելուց հետո, Ռուսաստանն ի վերջո դիմեց կոնկրետ քայլերի: Պուտինի ելույթից հետո Ջո Բայդենը հայտարարեց, որ Ուկրաինայում պատերազմի ու դրա աղետալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն անտեսեց իր անմիջական դերը պատերազմի բռնկման հարցում:

Ուկրաինայում արդեն մեկ տարի շարունակվող պատերազմի ընթացքում տեղի են ուենցել ռազմական ու քաղաքական բազմաթիվ զարգացումներ: Ու չնայած մարդկային մեծ թվով կորուստներին  ու զինտեխնիկայի ոչնչացմանը, Ռուսաստանին հաջողվեց գրավել Ուկրաինայի 4 նահանգ: Այս շրջանների պաշտոնական միացումը Ռուսաստանին, շրջադարձային դարձավ պատերազմի ընթացքի համար:

Թեև Ռուսաստանը հատուկ ռազմական գործթղություն սկսեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելու նպատակով, որոնց անկախությունն ավելի վաղ Մոսկվան ճանաչել էր, սակայն ժամանակի հետ, պատերազմի ընթացքն ու Դաշնության նպատակները փոխվեցին:

Պատերազմը մեկնարկեց  Ուկրաինայի հարավ-արևելքում, արևելքում և հյուսիսում: Սակայն հյուսիսային ճակատում ձախողումից հետո, ռուսական բանակի գործողությունները կենտրոնացան արևելյան և հարավարևելյան ճակատներում: Իսկ Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնն ու Զապորոժիեն գրավելուց հետո, ռուսները բարձրացրեցին այդ շրջանները Ռուսաստանին միացնելու համար հանրաքվե անցկացնելու հարցը: Իսկ նախքան այդ, Պուտինը երկու հրամանագրերով ճանաչեց նաև Խերսոնի ու Զապորոժիեյի անկախությունը, որպեսզի հանրաքվեի համար իրավական խոչընդոտներ չառաջանան:

Հանրաքվեն կայացավ և վերոնշյալ 4 շրջանների բնակիչները քվեարկեցին Ռուսաստանին միանալու օգտին: 2022թ սեպտեմբերի 30-ին, վերոնշյալ 4 շրջանների ղեկավարների մասնակցությամբ, Վլադիմիր Պուտինը ստորագրեց այդ շրջանները ՌԴ տարածքին կցելու մասին հրամանագիրը: Արարողության ժամանակ Պուտինը հայտարարեց, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեյի շրջանների բանկիչները կատարել են իրենց ընտրությունը և Կիևը պետք է հարգի այն: Պուտինը հավելեց. «Միայն այդպես կարելի է հասնել խաղաղության»:

...

Ուկրաինայի պատերազմը կարելի է  դիտարկել որպես Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ագրեսիվ գործողությունների ու դիրքորոշման հետևանք: Իրականում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, տեղի ունեցավ ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Արևմուտքի կողմից Կիևին ուղղված հորդորի: Ռուսաստանը դա համարում էր սպառնալիք՝ ուղղված իր ազգային անվտանգության դեմ: Ռուսաստանը պահանջում էր, որպեսզի ԱՄՆ-ն ու Արևմուտքը դադարեցնեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ քննարկումներն ու դաշինքի ուժերը տեղակայվեն 1997թ սահմաններին՝ այսինքն նախքան Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցության գործընթացի մեկնարկը: Սակայն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն մերժեցին Ռուսաստանի պահանջը, ինչից հետո Մոսկվան ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում:

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում որդեգրած ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն այս պատերազմը դիտարկում են որպես Դաշնությանը թուլացնելու և ջախջախելու հնարավորություն: Իսկ քաղաքական առւոմով, Արևմուտքը  ցանկանում է, որպեսզի Վլադիմիր Պուտինի լեգիտիմությունը նվազի: ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում Ռուսաստանի փլուզումը և նույնիսկ մասնատումը:

Քանի որ Վաշինգտոնում մտահոգված են Ռուսաստանի միջուկային զինանոցի, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի գործողություններին ու քաղաքականություններին ի պատասխան Պուտինի  քայլերի, իսկ որ ավելի կարևոր է՝ արևմտյան լիբերալ-միաջզգային կարգը փոխելու Մոսկվայի ու Չինաստանի մտադրության կապակցությամբ, դա նրանց ստիպում է անել ամեն ինչ՝ ՌԴ հզորությունը նվազեցնելու համար:

Ամերիկացի տեսաբան Նոամ Չամսկին ասում է. «ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը պայքարն է մինչև վերջին ուկրաինացին, որևէ կերպ չկանխելով Ուկրաինայի ողբերգական իրադարձությունները և հակառակը՝ ի չիք դարձնելով նման հույսը և ներկայացնելով իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ՝ կամ Պուտինին դատել որպես ռազմական հանցագործի, կամ՝ շարունակել պատերազմը մինչև Ուկրաինայի լիակատար ոչնչացնում:

ԱՄՆ-ն, իր եվրոպացի ու ոչ եվրոպացի դաշնաիցների, այդ թվում՝ Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի հետ միասին, ուկրաինական պատերազմը եզակի հնարավորություն են համարում՝ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուիտնի հետ իրենց հաշիվները մաքրելու համար, քանի որ այդ երկիրն արդեն ավելի քան երկու տասնամյակ դիմակայում է Եվրոպայում, Արևմտյան Ասիայում, Լատինական Ամերիկայում և նույնիսկ Արկտիկայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տարածոմոլական քաղաքականությանը:

ԱՄՆ նախագահ Բայդենի ու նրա վարչակազմի համար նույնպես այս պատերազմը առիթ է՝  Ռուսաստանին հնարավորինս շատ ընդդիմանալու համար: Բացի այդ, Արևմուտքի տեսանկյունից՝ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում և ՆԱՏՕ-ի հարևանությամբ,  կթուլացնի դաշինքի դիրքերն ու կհեղինակազրկի ՆԱՏՕ-ն, իսկ ՌԴ տարածաշրջանային ու միջազգային ազդեցության ու հզորության ընդլայնումը, որը  կփոխի Եվրոպայում անվտանգության, ռազմական ու քաղաքական հավասարումները, կլինի  ի վնաս Արևմուտքի: Հետևաբար, Արևմուտքն ամեն կերպ փորձում է  կանխել Մոսկվայի հաղթանակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի գլխավորությամբ, Ուկրաինան վերածել է Ռուսաստանին զսպելու և թուլացնելու գործիքի։ Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Մարի Դյումուլենը նույնպես կարծում է, որ Ուկրաինային արևմտյան դաշնակիցների   աջակցությունը դժվարացրել է կողմերից յուրաքանչյուրի պատերազմից դուրս գալու հավանականությունը:

Նա ասում է. «Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ դեռևս կարող է ունենալ ռազմական առավելություն, ուստի այս պատերազմը դժվար թե շուտով ավարտվի»:

Մյուս կողմից, Ուկրաինայում պատերազմը շարունակելով, ԱՄՆ-ն նպատակ ունի հնարավորինս թուլացնել ռուսական բանակը և առավել արդյունավետ դարձնել Ռուսաստանի դեմ կիրառվող ծավալուն ու աննախադեպ պատժամիջոցները։

...

Թվում է, որ մեկ տարի անց, Ուկրաինայի ավերիչ պատերազմը, Կիևին ռազմական աննախադեպ աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ի ու Արևոմւտքի կործանարար քաղաքականության պատճառով, դադարելու փոխարեն, ավելի կընդլայնվի: Հակառակ պատերազմին վերջ տալու վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին, ԱՄՆ-ն իրականում խորացնում ու ընդլայնում է այն, նպատակ ունենալով թուլացնել Ռուսաստանին: Հետևաբար, Վաշինգտոնը ճնշում է գործադրում Եվրոպայի վրա Ուկրաինային ռազմական աջակցությունը մեծացնելու համար:

Իսկ Ուկրաինա հեռահար հարձակողական զենք ուղարկելու ԱՄՆ-ի վերջին քայլը միտված է հենց հակամարտության խորացմանը և նույնպես հակասում է Վաշինգտոնի հնչեցրած հայտարարություններին: Այս պահին, եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում քննարկում են Ուկրաինային կործանիչների մատակարարման հարցը:

Արևմուտքի քաղաքական ու ռազմական տեղաշարժերին ուշադրությամբ հետևող Ռուսաստանը լրջորեն նախազգուշացրել է Ղրիմի վրա հարձակվելու Ուկրաինայի հնարավոր գործողության մասին, որն անշուշտ կուղեկցվի ՆԱՏՕ-ի ռազմական, սպառազինական և հետախուզական աջակցությամբ։ Մոսկվան հայտարարել է, որ Ղրիմի վրա հարձակմանը պատասխանելու է ցանկացած տեսակի զենքով, ինչը կարելի է համարել միջուկային զենքի կիրառման կապակցությամբ նախազգուշացում:  Ռուսաստանի միջուկային դոկտրինում ընդգծվում է, որ երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում հնարավոր է պատասխանել միջուկային զենքով, իսկ ՌԴ իշխանությունները բազմիցս Ղրիմը հայտարարել են ռուսական տարածքի անբաժանելի մաս։ Միաժամանակ Վաշինգտոնի լայնածավալ աջակցությունը Կիևին, անհերքելի դեր ունի Ռուսաստանի այլ տարածքների և Ղրիմի վրա հարձակման  կապակցությամբ Ուկրաինայի կողմից սպառնալիքների հնչեցման հարցում։

Ռուսաստանն անդրադարձել է կարևոր կետի՝ Ուկրաինային ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցաբերած ռազմական օգնության իրական նպատակին: Մոսկվայում համոզված են, որ պատերազմը երկարացնելու Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, ինչի մասին ամերիկացիները մտածում են դեռևս ԽՍՀՄ ժամանակներից:

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահի Վաշինգտոն կատարած այցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտնն ասել է. «ԱՄՆ-ն ​​երկար ժամանակ ներգրավված է եղել տարածաշրջանի գործողությունների մեջ և դեռևս խորհրդային տարիներից ենթահող էին ստեղծում»: 

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի դիմակայությունը վաղուց է սկսվել ոչ միայն այսօր և Զելենսկու այցից հետո: Հետևաբար, Ուկրաինայի  պատերազմը, որը հսկայական մարդկային զոհեր է պատճառել ու ենթակառուցվածքների ոչնաչցման պատճառ դարձել,  ոչ միայն մոտ ապագայում չի ավարտվի, այլև Զելենսկու դիրքորոշման և Միացյալ Նահանգների լայնածավալ աջակցության շնորհիվ, ավելի մեծ թափով կշարունակվի:

Այդ մասին վկայում է 2023թ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային սպառազինական աջակցության բազմաթիվ փաթեթների, ավելի քան 40 միլիարդ դոլար ֆինասնական աջակցության հաստատման և տարբեր տեսակի կիսածանր և ծանր զինատեսակների՝ ծանր տանկերի և զրահատեխնիկայի, հակաօդային պաշտպանության համակարգերի և բոլոր տեսակի հարձակողական զինամթերքի, նույնիսկ հեռահար զինատեսակների տրամադրման մասին հայտարարությունը:

Եվրոպան նույնպես գնում է այս ճանապարհով: Ակնկալվում է, որ այս տարի եվրոպական երկրներն Ուկրաինային կտրամադրեն տասնյակ միլիարդավոր եվրոյի ռազմական տեխնիկա և զենք:

Արևմուտքի նպատակն Ուկրաինայի պատերազմը շարունակելն է, որը, չնայած այն դադարեցնելու բազմաթիվ կոչերին, շարունակվում է՝ Կիևին ցուցաբերվող սպառազինական աջակցության շնորհիվ: Այս անգամ, սակայն, Ռուսաստանի տարածք պատերազմի տեղափոխվելու հավանականությունն, առավել քան երբևէ, մեծ է: Պատերազմը շարունակվելու դեպքում, այն կարող է տարածվել նաև Ուկրաինայի հարևան երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում կամ մերձբալթյան երեք հանրապետություններում, ինչը կնշանակի ուղիղ ռազմական առճակատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

 

Պիտակ