Ընտելանանք (35)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Բարև ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք ինքնավստահության թեմային ու այն բարձրացնելու ուղիներին, այս հաղորդման ընթացքում կքննարկենք քննադատություն ընդունելու հմտությունը։
Քննադատությանը պատշաճ և ճիշտ արձագանքելը հեշտ չէ, քանի որ ոչ ոք չի սիրում, որ իր թուլությունների և սխալների համար մեղադրվի և նվաստացվի ընկերոջ, գործընկերոջ, զուգընկերոջ կամ որևէ այլ անձի կողմից: Հետևաբար, և՛ քննադատողը պետք է իմանա արդյունավետ և օգտակար քննադատության ճիշտ ձևն ու մեթոդը, և՛ քննադատվողը պետք է իմանա ճիշտ արձագանքելու ճիշտ ձևը, որպեսզի օգտվի քննադատությունից հանուն իր անձնական աճի և հմտությունների կատարելագործման: Այս հաղորդման ընթացքում կփորձենք մատնանշել որոշ կետեր ու ճանապարհներ քննադատությունն ընդունելու հմտությունը զարգացնելու համար: Ընկերակցեք մեզ:
...
Քննադատությունն ընդունելու ոգի ունենալը կարևոր կարողություն և հմտություն է, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել պրակտիկայի միջոցով և ունենալ արդյունավետ և հաջող հաղորդակցություն ուրիշների հետ: Մենք բոլորս կարող են ամեն օր քննադատվել և գնահատվել ուրիշների կողմից: Այս քննադատություններից մի քանիսը պարունակում են կառուցողական և տեղին կետեր, որոնք նույնիսկ մեր առաջադիմության պատճառ կդառնան: Այնուամենայնիվ, որպեսզի կարողանանք օգտագործել այս խորհուրդները մեր պայմանները բարելավելու համար, մենք պետք է զարգացնենք քննադատություն ընդունելու ոգին և սովորենք բացասական հույզերի դեմ պայքարելու ուղիները: Քննադատություն ընդունելու ոգով մենք կարող ենք մեր մտքում, առանց դատելու և կողմնակալության, քննել ուրիշների կարծիքները և եթե ցանկանում ենք, դրանք օգտագործել իրավիճակը բարելավելու համար: Այն, ինչն առավել քան որևէ այլ բան կարող է հասարակությանը տանել դեպի ավելի առողջ դառնալու և ավելի արագ առաջադիմելու, դա քննադատելու և քննադատությունն ընդունելու արվեստի ու կուլտուրայի ընդլայնումն է։
Որոշները կարող են չունենալ քննադատության ընդունման ոգի: Մենք բոլորս էլ կարող ենք ունենալ որևէ քննադատություն չհավանելու փորձ, որը ինչ-որ տեղ հնչել է մեր հասցեին։ Հաղորդման ընթացքում կքննարկենք այն հարցը, որ քննադատությունը չընդունելը ինչ նշանակություն ունի և ինչու քննադատությունը հաճախ լավ արդյունքի չի հանգում:
Այս հարցը, որ քննադատությունը ինչո՞ւ հաճախ լավ արդյունքի չի հանգում կամ ինչո՞ւ որոշները քննադատությունը ընդունելու կարողություն չունեն այն հարցերից է, որ կախված է տարբեր գործոններից: Քննադատություն ընդունելու արվեստը փաստորեն հաղորդակցական հմտություններից է, որ մարդուս օգնում է տարբեր իրավիճակներում ճկունություն դրսևորել այն խորհուրդների դիմաց, որոնք խոսում են մարդուս մեջ գոյություն ունեցող թերությունների կամ պակասների մասին: Եվ իհարկե ընդունելով այդ քննադատություններն ու վերահսկելով մեր վերաբերմունքը համապատասխանաբար արձագանքել դիմացինի քննադատությանը: Թե ինչ պատճառով քննադատությունը հաճախ լավ արդյունքի չի հանգում, կարող ենք ասել պատճառն այն է, որ քննադատությունը մի գործողություն է, որ թիրախավորում է դիմացի կողմին կամ էլ նրա վերաբերմունքը: Հետևաբար դա ի սկզբանե ցավեցնող վերաբերմունք է: Սակայն եթե դա պատշաճ կերպով իրականացվի կարող է լավ արդյունք ունենալ:

Քննադատության տեսակը և քննադատությունն ընդունելու հմտության բացակայությունը կարող են ազդել քննադատության հաջողության վրա։ Որպեսզի կարողանաք կառուցողական քննադատություն տալ և ձեր ներդրումն ունենալ վարքագիծը շտկելու գործում, դուք պետք է կիրառեք քննադատության սկզբունքներն ու վարքագծային հմտությունները:
Եթե ձեր նպատակն է օգնել լուծել ինչ-որ մեկի խնդիրը՝ խոսելով ինչ-որ բանի մասին, ապա նախքան նրա հետ խոսելը, ուշադրություն դարձրեք այս բաներին և խուսափեք այնպիսի բառեր ասելուց, որոնք ուղղված են դիմացինի բնավորությանը: Քննադատեք նրա պահվածքը և ոչ թե ամբողջ անհատականությունը: Մի օգտագործեք վիրավորական բառեր: Նյարդային արտահայտությունը, որը խառնվում է զայրույթին, ավելի շատ դիտավորություն է ցույց տալիս, ինչից չեք շահելու ոչ դուք և ոչ էլ ձեր զրուցակիցը:
Նաև, երբ ուզում եք ինչ-որ մեկին քննադատել, շատ զգույշ եղեք, որ քննադատելիս չնվաստացնեք և չմեղադրեք ձեր զրուցակցին: Քննադատության ժամանակ նախ փորձեք շահել նրա վստահությունը ճիշտ և բարոյական պահվածքով։ Ոչ այնպես, որ նա զգա, որ դուք փորձում եք միջամտել իր կյանքին կամ ոչնչացնել նրան:
Քննադատելիս մի համեմատեք քննադատվողին ուրիշների հետ։ Սա հանգեցնում է երկու անտեղի տպավորությունների: Մեկը զրուցակցին փոքրացնելն է, մյուսը՝ ավելի բարձր և վեհ եք ցույց տալիս այն մեկին, ում հետ համեմատում եք քննադատվողին: Այս քննադատությունը հակառակ արդյունք է տալու և համառեցնելու է ձեր զրուցակցին: Բացի այդ, եթե դուք պատրաստվում եք ինչ-որ մեկին քննադատել, ապա քննադատեք նրան, երբ ձեզանից բացի ուրիշ ոչ ոք չի լսում այդ զրույցը: Հասարակության մեջ քննադատելը ստիպում է դիմացինին իրեն նվաստացած զգալ և բացասական արդյունք կունենա։
Քննադատելիս զգույշ եղեք, որ տրտնջացող անձ չդառնաք։ Նրանք, ովքեր անընդհատ քննադատում են ուրիշներին, տրտնջացող կերպարներ են, որոնք շուտով հայտնի կդառնան: Երբ ուրիշները ճանաչում են ձեզ որպես այդպիսին, նրանք ավելի քիչ հավանական է, որ լուրջ վերաբերվեն ձեր քննադատությանը և ընդունեն այն: Ձեր ձայնի տոնը, դեմքի արտահայտությունը և ձեր արտահայտվելու ձևը շատ արդյունավետ են համապատասխան արձագանքներ ստանալու համար: Պատշաճ վերաբերմունք դրսևորելուց հետո երկրորդ կարևոր կետը բառերի ճիշտ օգտագործումն է։ Երբ խոսում եք ձեր ուզած թեմայի մասին, համոզվեք, որ ձեր խոսքերը նման են դանակի կտրող շեղբի: Դա անելու համար նախ սկսեք գովել զրուցակցին: Նշեք նրա վարքագծի դրական կողմերը և գովեք այն, ապա խոսեք նրա վատ պահվածքի մասին այնպես, որ դրսևորվի ձեր բարի կամքը, որպեսզի ձեր խոսքերը թափանցող լինեն և հանգեն տրամաբանական արձագանքների:
Մինչ այժմ մենք հակիրճ թվարկել ենք այն կետերը, որոնց պետք է հետևել որպես քննադատ։ Այժմ մենք ուզում ենք տեսնել, թե ինչ կետերի վրա պետք է ուշադրություն դարձնեք, եթե ձեզ քննադատում են։
Որպեսզի կարողանաք քննադատությունը ճիշտ օգտագործել, փորձեք ուշադրություն դարձնել այն ուղերձին, որը ձեզ ուղարկվում է քննադատության հետ։ Քննադատությունը դառն է, բայց արդյունքը կարող է օգնել ձեզ առաջադիմել: Հիմնականում քննադատությունները տրվում են, որպեսզի օգնեն շտկեք սխալները։ Այսպիսով, փորձեք սովորել և կիրառել քննադատությունն ընդունելու հմտություններ: Հաղորդման հաջորդ բաժնում մենք կծանոթանանք այս հմտություններից մի քանիսին:
Նախ, դուք պետք է ուժեղացնեք ձեր ակտիվ լսելու հմտությունները: Ակտիվ լսելը նշանակում է, որ դուք լսողն եք առանց ձեր բացասական հույզերի միջամտության: Դուք պետք է վերահսկեք ինքներդ ձեզ և երբ լսում եք քննադատություն, իսկապես լսեք, թե ինչ է ասում դիմացինը, առանց փորձելու նրան ընդհատել կամ ինքներդ խոսել: Մի կողմ թողեք կապի այլ միջոցները և այդ մի քանի րոպեն ամբողջությամբ նվիրեք մյուս կողմին։ Արդյունավետ վարքագծի և լսելու այս ձևն օգնում է հանգստացնել դիմացինին և ցույց տալ ձեր վստահելի անհատականությունը։

Անկախ նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվել ձեզ շնորհակալություն հայտնեք ձեր զրուցակցին ուշադրության համար: Ցույց տվեք ձեր գնահատանքը: Որքան էլ անհարմար լինի ձեր զրուցակցի պահվածքը, ձեր շնորհակալությունը կկասեցնի նրան առաջ շարժվել, և նա կփորձի առաջ շարժվել կառուցողական քննադատության ուղղությամբ, և հենց այստեղ էլ զրույցը արդյունքի կհասնի։ Շնորհակալությամբ վերաբերվելը նույնիսկ չեզոքացնում է քննադատության հնարավոր վատ մտադրությունները։
Փորձեք հանգստացնել նրան՝ արտահայտելով ձեր ափսոսանքը այն զգացողության համար, որը դուք ներարկել եք դիմացինին։ Ձեր ափսոսանքի այս արտահայտությունը չի նշանակում ներողություն խնդրել, այլ ցույց տալիս ձեր համակրանքն ու անհանգստությունը։ Որովհետև գուցե ամբողջ պատմությունը սխալ տպավորության և թյուիմացության արդյունք է, և դուք ամենևին էլ մեղավոր չեք։ Դրանով դուք կզինաթափեք նաեւ մյուս կողմին, եւ նա այլեւս չի կարողանա շարունակել վիճել ձեզ հետ։ Բնականաբար, այս աշխատանքի արդյունքը երկուսիդ համար էլ լավ կլինի։ Բացասական հույզերը թուլացնող զրույցի ժամանակ տրամաբանությունը բերում է լավ արդյունքների, և միգուցե այս քննադատությունը ձեզ համար լավ օգուտներ ունենա, և դրա միջից ձեզ համար բացվի բարելավման արդյունավետ ճանապարհ:
Հարկավոր է նաև հարցնել ձեր խոսակցին, թե ինչո՞ւ նա վատ զգացողություն է ստացել ձեր պահվածքից։ Այս հարցը տալով՝ դուք լավ արդյունքներ կստանաք և կհամոզվեք, որ քննադատությունը կարեկցանքից է կամ դա եղել է չարությունից։ Հարցը պարզաբանելով՝ կարող եք որոշել ձեր հաջորդ արձագանքը։ Միևնույն ժամանակ, դուք հիշեցնում եք դիմացինին, որ նա պետք է արտահայտի իր խնդիրը ձեր պահվածքի վերաբերյալ և ոչ թե փորձի կասկածի տակ դնել ձեր բնավորությունը՝ խոսելով ձեր սխալի մասին։ Այն պահվածքով ու հետադարձ կապով, որ տալիս եք դիմացի կողմին՝ հարցեր տալով, հիմա նա պետք է զգույշ լինի իր վարքագծի նկատմամբ և ինքն է պատասխանատու զրույցը շարունակելու համար։ Ուստի նա փորձում է տրամաբանորեն շարունակել քննարկումն ու զբաղվել նրանով, ինչը իսկապես քննադատության առարկա է։
Հիմա, եթե զրուցակցին համապատասխան արձագանքով հասնեք մի փուլ, որտեղ հասկանում եք, որ դուք ճիշտ քննադատության եք ենթարկվել, ինչը ցույց է տալիս, որ ձեր վարքագիծը զրուցակցի մոտ տհաճություն և դժգոհություն է առաջացրել, ավելի լավ է փոխհատուցեք ձեր սխալ պահվածքը: Այս փոխհատուցումը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե ով է ձեր զրուցակիցը: Այն փուլում, երբ դուք եկել եք այն եզրակացության, որ գիտեք, որ կա խնդիր, որը պետք է լուծվի, համոզվեք, որ միջոցներ ձեռնարկեք այն շտկելու համար: Երբ բախվում եք կառուցողական քննադատության, մի մերժեք և ինքներդ ձեզ մի զրկեք այս նվերից: Քննադատությունը, չնայած դառն է թվում, սխալները հասկանալու միջոց է և սխալները փոխհատուցելու դուռ։ Բացի այդ, ձեր վարքագիծը կարող է կրկին վնասել ուրիշներին կամ խափանել ձեր հաջողության և առաջընթացի ուղին:
Վերջին խոսքն այն է, որ դուք չպետք է նեղվեք, որ սխալվել եք կամ քննադատվում եք: Բոլոր մարդիկ սխալվում են: Պետք է վրդովվեք, երբ ինչ-որ մեկը ընկերական կերպով քննադատում է ձեզ, իսկ դուք համառորեն պնդում եք ու հրաժարվում ուղղել այն։ Այդ ընթացքում դուք եք վնասվողն ու մերժվածը դուք եք։