Ընտելանանք (37)
https://parstoday.ir/hy/radio/world-i195200-Ընտելանանք_(37)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2023 09:06 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Նախորդ հաղորդման ընթացքում քննարկել ենք քննադատության ոգին բարձրացնելու ուղիները և այս հմտությունը ամրապնդելու որոշ տեխնիկա, այս հաղորդման ընթացքում կխոսենք ինքնաքննադատության մասին:

Քննադատության հմտությունը մարզելուն ու ամրապնդելուն զուգընթաց՝ մենք պետք է գիտակցենք, որ չդառնանք սխալմամբ իրեն կործանող և այս հմտության հետ ճիշտ չվերաբերվող մարդ։ Շատ կարևոր է դրական ինքնաքննադատության սովորություն զարգացնելը։ Միացե՛ք մեզ՝ վերանայելու այս երկուսի տարբերությունը:

Շատերը կարող են մտածել, որ ինքնաքննադատությունը սխալ է, քանի որ այն բացասական զգացողություն է հաղորդում մարդուն։ Սակայն ինքնաքննադատություն տերմինը վերաբերում է սեփական վարքագծի վերլուծության գործընթացին, որը նույնպես կարող է դրական լինել։ Հաճախ ինքնաքննադատության ցածր մակարդակը կօգնի ձեզ հաշվի առնել ձեր անձնական և անհատականության խնդիրները և աշխատել շտկելու այն թերությունները, որոնք, ձեր կարծիքով, պետք է շտկվեն: Բայց ինքնաքննադատության բարձր մակարդակը կործանարար է և վնասում է ձեր ինքնագնահատականին և կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր հոգեկան առողջության վրա:

Ռիչարդ Թոմփսոնը և Դեյվիդ Ք. Զուրոֆը տեսաբաններ են, ովքեր առաջարկել են ինքնաքննադատության երկու հիմնական տեսակ՝ ինքնաքննադատություն համեմատության տեսքով և ինքնաքննադատություն՝ առանց իրական չափանիշների: Հնարավոր է, որ մենք կամ մեր շրջապատը բախվել ենք մեզ ուրիշների հետ համեմատելու զգացողության հետ, այս համեմատության մեջ կամ լինում է հակվածություն ուրիշներին թշնամաբար վատ տեսնելու, կամ անիրատեսական և երազային ձևով նրանց մեզանից բարձր գնահատելու: Նման անալոգիայի արդյունքը ինքնագնահատականի կորուստն է՝ դիմացինի նկատմամբ ճիշտ ընկալման բացակայության պատճառով:

Ինքնաքննադատությունը՝ առանց իրական չափանիշների հարգման, բացասական ինքնագնահատման տեսակ է մեր հանդեպ, որում նորմալ չափորոշիչներ ընդհանրապես նախատեսված չեն, միգուցե չափորոշիչները անիրատեսական են. Օրինակ, դուք անընդհատ զգում եք, որ բավականաչափ լավ չեք ձեր աշխատանքում և չեք կարող ժամանակին մատուցել ձեր նախագիծը, և երբ հակառակ ձեր ակնկալիքներին և սեփական տեսակետին, ձեր նախագիծը ոչ միայն ժամանակին է ներկայցվում, այլև շատ օգտակար և արդյունավետ, դա ևս չի բավարարում ձեզ, քանի որ դուք անընդհատ հաջողությունն անհաջողություն եք տեսնում և ձեզ բարձր չեք գնահատում:

Միգուցե պատահած լինի, որ ձեզ թվում է, թե ձեր գլխում ներքին ձայն ունեք, որին երբեմն լսում եք։ Այս ներքին ձայնը, խոսում է մեզ հետ: Այս ներքին ձայնը կարող է ճիշտ ուղղորդել կամ հակառակը՝ տանել մեզ դեպի մթության: Այստեղ ինքնաքննադատությունը մարդու քննադատությունն է իր նկատմամբ, նախքան իր ներքին ձայնին լսելը:

Քննադատել նշանակում է արդարությամբ չափել և գնահատել, նշանակում է ինչ-որ բան փորձության ենթարկել և տարբերել առողջը անառողջից: Այս բնորոշմամբ քննադատությունը քայլ է դեպի կատարելագործում և առաջադիմություն: Քննադատությունը բարեփոխումների հիմքն է, և փորձը ցույց է տվել, որ տնօրենները, ովքեր իրենց աշխատանքային օրակարգում ներառել են ինքնաքննադատությունը, նկատելիորեն կատարելագործվել են:

Ինքնաքննադատության ակտն ունի հետևանքներ. Ինքնաքննադատության դրական կողմն այն է, որ դուք կարող եք հետ նայել ձեր արածին և բացահայտել ոլորտները, որոնք կօգնեն ձեզ խուսափել մոլորությունից ապագայում: Դուք, ամենայն հավանականությամբ, կընդունեք առողջ սովորություններ, կփոխեք ձեր վարքագիծը և հայացքը կյանքի նկատմամբ: Իհարկե, շատ դեպքերում ինքնաքննադատությունը տեղի է ունենում ուրիշների դատողության վախի պատճառով, և մարդը քննադատում է ինքն իրեն, նախքան ուրիշների կողմից գնահատվելը:

Ինքնաքննադատության մյուս հետևանքը սեփական ներուժի ճանաչումն է։ Երբ դուք գիտակցում եք ձեր ներուժը, ինքնաքննադատությունը կօգնի ձեզ իմանալ ձեր անհատականության ուժեղ և թույլ կողմերը և հստակ պատկերացում կազմել ձեր աշխատանքի և ձեր ապրելակերպի մասին: Այս մոտեցումը ձեզ ստիպում է գիտակցել ձեր իրական ներուժը: Արդյունքում՝ դուք ձգտում եք մի ուղղությամբ, որը կօգնի ձեզ և հաջողություն կբերի։ Օրինակ, դուք ցանկանում եք ընտրել առողջ ապրելակերպ. Երբ քննադատական ​​հայացքով նայեք ձեր ներկայիս ապրելակերպին, կփոխեք ձեր քնելու ժամերը, սնունդն ու վարժությունները, կհրաժարվեք ձեր վատ սովորություններից և դրանք կփոխարինեք լավ սովորություններով:

Ինքնագիտակցությունը անձնական աճի և զարգացման աղբյուր է: Երբ դու քննադատում ես ինքդ քեզ, կարծես այս սենյակում մեկ ուրիշը նստած է կողքիդ և քննադատում է քեզ, այնպես որ արագ գտնում ես խնդիրների արմատը և լուծումները: Օրինակ, եթե խնդիր ունեք ձեր երեխայի հետ առողջ շփման հարցում, եթե ունեք ճիշտ քննադատական ​​տեսակետ, հավանաբար կնկատեք, որ ձեր ներքին ձայնը զգուշացնում է ձեզ ձեր վարքի մասին, հետևաբար դուք լրջորեն կվերաբերվեք այս զգուշացմանը և կձգտեք վերացնել այդ խնդիրը:

Ուշադիր եղեք այն կարևոր կետին, որ չափից ավելի ինքնագնահատումը կարող է ժամանակի ընթացքում կործանել ձեր մտավոր ուժը: Երբ դուք ունեք կոշտ ներքին ինքնաքննադատություն և կասկածներ ձեր հնարավորությունների վերաբերյալ, ձեր մասին օգտվում եք կոպիտ բառեր, և աղետալի կանխատեսումներ անում:

Երբ ինքնաքննադատությունը դուրս է գալիս իր բնականոն և առողջ վիճակից, այն վերածվում է բացասական մտքերի, այնպես որ մարդը բախվում է ինքն իր հետ և ոչ մի ձախողում չի հանդուրժում:  Իսկ քանի որ մենք բոլորս՝ մարդ ենք և սխալները մեր անձի անբաժանելի մասն են, մենք նորից ու նորից սխալվում ենք, ներքաշվում ենք ինքնաքննադատության արատավոր շրջանի մեջ, որն ի վերջո կհանգեցնի մեր հոգեբանական ձախողմանը:

Եթե ​​դուք ունեք վարքային առանձնահատկություններ, ինչպիսիք են ցածր ռիսկայնությունը, ծայրահեղ ինքնաքննադատությունը, լռությունը և քննարկումներին չմասնակցելը, անբավարարության զգացումը, օգնություն խնդրելու դժվարությունը, սխալները շտկելու փոխարեն մտորումներ ունենալը և քննադատություն լսելիս ուժեղ պաշտպանության դիմելը, դուք բացասաբար եք քննադատում ինքներդ ձեզ և տառապում եք բացասական մտքերից: Հետևաբար, եթե կարծում եք, որ սխալ ինքնաքննադատություն եք անում, ձեզ առաջարկում ենք աշխատելու մի քանի եղանակ:

Առաջին հերթին փորձեք կենտրոնանալ ոչ թե սխալի, այլ սխալը փոխհատուցելու վրա: Մեզանից շատերի համար ավելի հեշտ է վատ իրավիճակները վերագրել մեր ներքին ասպեկտներին, ինչպիսիք են մեր անձնական հատկանիշները: Հաճախ այնպես ենք խոսում ինքներս մեզ հետ, որ երբեք այդ կերպ չենք խոսի մեր ընկերների հետ: Ավելի լավ է կենտրոնանալ այնպիսի ոլորտների բարելավման վրա, ինչպիսիք են անառողջ սովորությունները կամ վարքագիծը, քան այդ սխալ իրավիճակի, կամ այն ​​իրավիճակի վրա, որը տեղի է ունեցել անցյալում, և ոչինչ հնարավոր չէ անել այդ կոնկրետ իրադարձության հետ կապված:

Նույնիսկ եթե որոշակի իրավիճակներում ինչ-որ բան սխալ եք արել, բացահայտեք արտաքին գործոնները, բայց զգույշ եղեք, որ իրավիճակային գործոնները որպես արդարացում չօգտագործեք: Բացի այդ, անընդհատ մի ակնկալեք, որ դուք կատարյալ կլինեք և փորձեք կենտրոնանալ այլ բաների վրա: Բարություն դրսևորեք նաև ինքներդ ձեր նկատմամբ: Ինքնաբարյացակամությունը գործում է ընկերոջ գրկի պես՝ թույլ տալով քննադատել ինքներդ ձեզ՝ առանց բռնության: Կոնկրետ իրավիճակում այդ վատ զգացողությունը կարող է չլքել ձեզ, բայց, համենայնդեպս, դուք չափազանցված չեք վերլուծում իրավիճակը:

Ինչպես ասում են, համբերությունը դառն է, բայց նրա պտուղը քաղցր է: Ինքնագիտակցության ամրապնդումը և ճիշտ վարքագիծ ունենալու վարժությունը ժամանակատար գործընթաց է, այնպես չէ, որ դուք որոշեք այս երեկո, և վաղն առավոտից ամեն ինչ հեշտությամբ պատրաստ կլինի ձեզ համար, ուրեմն դուք պետք է համբերատար լինեք և հաստատակամ լինեք այս ճանապարհին: