Նակբայի օրվանից 75 տարի անց Իսրայելը գտնվում է ամենավատ իրավիճակում
Նակբայի օրվանից անցել է 75 տարի։Նակբայի 75-րդ տարելիցին սիոնիստական ռեժիմը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև որոնք պատճառ են դարձել ներքին ամենածանր ճգնաժամի ձևավորմանը և այս ռեժիմի ղեկավարը զգուշացրել է փլուզման վտանգի կապակցությամբ։
Մայիսի 15-ը պաղեստինցիների համար Նակբայի օրն է, իսկ սիոնիստների համար այս կեղծ ռեժիմի ստեղծման օրը։Այս օրը խորհրդանշում է սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի գաղթը։Նակբայը, արաբերեն բառ է, որը նշանակում է աղետ: Պաղեստինցիները սովորաբար օգտագործում են «Նակբա» բառը՝ բնութագրելու տարածքների օկուպացմանը հաջորդած աղետալի իրադարձությունները: 1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ մի դեպք, որը կոչվում էր Նակբայի օր։Պաղեստինցիների կարծիքով՝ այս օրը հիշեցնում է դառը օրեր,այսինքն՝ իրենց հողերի բռնագրավումն ու բռնազավթումը, ավելի քան 800 հազար պաղեստինցիների տեղահանումն ու իրենց տներից վտարման առաջին ալիքը։
Նակբայի օրվանից 75 տարի անց ,սիոնիստական ռեժիմն ականատես է լինում ներքին վատթարագույն պայմաններին, այնպես, որ Բենիամին Նեթանյահուի կաբինետը ծայրահեղ անկայուն է, իսկ ներքին բևեռացումը այն մակարդակի է հասել, որտեղ առկա է քաղաքացիական պատերազմի վտանգը: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Դիմադրության առանցքը հաղթականորեն ,հզորությամբ ու համախմբվածությամբ հաղթահարել է անցած տարիների խնդիրները։Սիոնիստական ռեժիմը դեմ հանդիման է կանգնել ներքին խորը ճգնաժամերի, որոնք աննախադեպ են եղել այս ռեժիմի 75-ամյա պատմության ընթացքում:
Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Իհուդ Բարաքը մի հոդվածում խոստովանելով ,որ վախենում է ,որ Իսրայելը նախքան իր հիմնադրման 80 ամյակը ոչնչանա ասել է.« Հրեաները մինչ այժմ ,ավելի քան 80 տարի չեն իշխել: Իսրայելի ներկայիս կառավարությունը պատրաստվում է մտնել իր կյանքի ութերորդ տասնամյակը, և մտավախություն կա, որ ութերորդ տասնամյակի անեծքը կհասնի Իսրայելի ներկայիս կառավարությանը»:
Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ այս ռեժիմի պատմության մեջ ամենածայրահեղ կաբինետի նշանակմամբ, Իսրայելում ներքին ճգնաժամը և նոր բևեռացումները հասել են գագաթնակետին։Երբ Նեթանյահուն պնդեց դատաիրավական բարեփոխումների վիճահարույց ծրագրի իրականացման վրա, հարյուր հազարավոր մարդիկ իրարահաջորդ շաբաթ օրերը փողոց դուրս գալով ,այս ռեժիմի պատմության մեջ ամենամեծ ցույցերը կազմակերպեցին: Նեթանյահուի և կաբինետի կոալիցիոն կուսակցությունների նկատի առած դատական բարեփոխումների ընդհանուր նպատակը ՝ Գերագույն դատարանի լիազորությունների կրճատումն էր՝ հօգուտ Կնեսետի և կաբինետի, քանի որ ավանդաբար Գերագույն դատարանը ձախակողմյանների ազդեցության տակ է եղել։ Ըստ աջակողմյանների, Գերագույն դատարանն իր որոշումների և հաստատումների շրջագծում և բեկանելով Կնեսետի և կաբինետի հաստատումները, իրականում աջակողմյանների նպատակների և ցանկությունների դեմ է ընթացել։Ուստի Գերագույն դատարանի լիազորությունները նվազեցնելով ,այս կազմակերպությանը անկարող դարձրեց Կնեսետի հաստատումները չեղարկելու առումով և նրան անճարակ դարձրեց քաղաքական ղեկավարների գործերի հետապնդման հարցով:
Կնեսետում ներքին ընդդիմությունը և Յաիր Լապիդի ու Բենի Գանցի նման անհատներ, շաբաթական ցույցերի շրջագծում աստիճանաբար ընդլայնեցին հակառակությունները, և տվյալների համաձայն, Թել Ավիվում, Հայֆայում և այլ քաղաքներում հարյուր հազարավորներ փողոց են դուրս գալիս։ Հետաքրքիրն այն է, որ այս ցույցերին մասնակցում են նաև «Լիկուդ» կուսակցության որոշ կողմնակիցներ և աջակողմյաններ, որովհետև նրանք ևս դեմ են՝ Գերագույն դատարանի լիազորությունների կրճատմանը և կրոնական դեմքերի ազդեցության մեծացմանը:
Այս բողոքի ակցիաները տարածվելով անվտանգության և ռազմական կազմակերպություններում, և զինվորական ուժերի ու զորակոչիկների բացակայությունը իրենց ծառայության վայրում ,նաև Մոսադի նման անվտանգության ուժերի բողոքը, այս բողոքի ցույցերի յուրահատկություններից են։Այս համատեքստում հատկանշական է օդաչուների բացակայությունն իրենց բազաներում և Մոսադի 5 նախկին ղեկավարների բողոքի նամակը։Նույնիսկ Մոսադի անդամներն են մասնակցում այդ ցույցերին անհրաժեշտ պայմանավորվածություններով և առանց իրենց դիրքերը բացահայտելու։
Ժողովրդի անդադար ցույցերը և սիոնիստ պաշտոնատարների լուրջ զգուշացումները ներքին պատերազմի և այդ ռեժիմի փլուզման մասին ,պատճառ դարձան ,որ Նեթանյահուն հրաժարվի այդ ծրագրից,սակայն ժամանակավորապես:
Օկուպացված տարածքներում կարևոր իրադարձություններից էր՝ կրոնական ծայրահեղականների իշխանության գալը: Կրոնական Թևը և հրեականությանը հակված անհատներն ու կուսակցությունները հիմնականում, սիոնիստական ռեժիմի ձևավորման սկզբնական շրջանում հեռանում էին քաղաքականությունից և իշխանական խնդիրներից,սակայն հաջորդ տասնամյակներում ,նրանք աստիճանաբար անցան իշխանության ասպարեզ ,մինչև որ վերջին ընտրություններում 32 մանդատ շահելով ,կարևոր դեր խաղացին կաբինետի կազմավորման գործում: Նման իրավիճակը պատճառ հանդիսացավ ,որ նրանք հակվեն ընդդիմդիրների համար նոր ու անընդունելի պահանջների կողմը: Իտամար Բեն Գվիրը, որպես ծայրահեղական դեմքերից մեկը՝ ստանձնելով Ներքին անվտանգության նախարարուի պաշտոնը, ձգտում է 1948 թվականի պաղեստինցիների հետ միասին իշխել վարչակարգի ներքին հարցերին , Ալ Աղսա մզկիթի հարցերով ուղեկցել քաղաքավանների բնակիչներին և տնօրինել ոստիկանությանը:
Անհատների և կրոնական կուսակցությունների քաղաքականությունը, պահանջներն ու գործողությունները բազմաթիվ մարտահրավերներ են առաջացրել ներքին, պաղեստինյան, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ասպարեզներում: Այդ իսկ պատճառով օկուպացված Պաղեստինում բողոքի ցույցերի պատճառներից ու ակունքներից մեկը վերաբերում է՝ ծայրահեղականների այս խմբին:
Մինչ սիոնիստական ռեժիմը ներքին առումով աննախադեպ ճգնաժամի դիմաց է կանգնած, Դիմադրության խմբերի ուժի ավելացումը եւս մեկ կարևոր մարտահրավեր դարձավ այս օկուպացիոն ռեժիմի համար։ Վերջին մեկ տարում, Պաղեստինի քաղաքներում դիմադրության նոր խմբերի հայտնվելը մղձավանջի է վերածվել սիոնիստական օկուպացիոն ռեժիմի համար: Իսլամական ջիհադ շարժման ռազմական թև՝Սարայա Ալ-Ղոդսին կից «Քաթիբա Թուբաս» խմբավորումից հետո , որը իր գոյության մասին հայտարարեց Արևմտյան ափին, պաղեստինյան նոր խմբավորումը, որը հայտնի է որպես «Արին ալ-Ասուդ» (Առյուծների անտառ) նույնպես մի հաղորդագրությամբ հայտարարել է իր գոյության մասին: Այս խումբը հայտարարեց, որ շարունակելու է դիմադրության ուղին և վայր չի դնելու իր զենքը, որն ուղղված է միայն օկուպանտների, քաղաքավանների բնակիչների և նրանց օգնող վարձկանների կողմը։ «Արին ալ Ասուդ»-ը զինված խմբավորում է, որում աշխատում են ինքնավար վարչակազմից անջատված Դիմադրության տասնյակ ուժեր , և որպես կենտրոն նրանք ընտրել են Նաբլոعսի հին քաղաքը և ամեն տեղ ու ամեն իրավիճակում թիրախավորում են սիոնիստ զինվորներին ու քաղաքավանների բնակիչներին:
Պաղեստինյան դիմադրության երրորդ խումբը, որը ստեղծվել է անցյալ տարի, Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման զինվորական թևի Ալ Ղասամ գումարտակներին կապված «Քաթիբա Մոխիմ Աղաբե Ջաբր» (Աղաբե Ջաբր ճամբարի գումարտակ)-ն էր , որը իր գոյության մասին հայտարարեց Արիհա(Երիքով) քաղաքում: Այս գումարտակի ստեղծումը Արիհա քաղաքում կարևոր է, քանի որ նախկինում Արիհան օկուպանտների համար հայտնի էր ,որպես խաղաղ քաղաք Արևմտյան ափին: Բացի այդ, Արիհայում գումարտակի ստեղծումը ներկայացնում է այս խաղաղ քաղաքի զայրույթը սիոնիստների դեմ,քանի որ այս քաղաքը շրջափակված էր սիոնիստական ռեժիմի զինվորականների կողմից ,երբ կյանքի կոչվեց Դիմադրության այս խումբը:
Անցնող տարվա ընթացքում Պաղեստինի տարբեր շրջաններում դիմադրության խմբերի տարածումը ապացուցեց, որ այժմ միայն Գազայի հատվածը չէ,որը հավատում է սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրությանը, այլ՝ Արևմտյան ափը նույնպես եկել է այն եզրակացության, որ դիմադրությունը միակ միջոցն է այս ռեժիմի դեմ պայքարելու համար: Իրականում Դիմադրության այս երեք խմբերի ձեւավորումը Գազայի հատվածում, Հորդանան գետի արեւմտյան ափի զինվելու վկայությունն է։ Պաղեստինյան դիմադրության խմբերի ընդլայնման մեկ այլ կարևոր ուղերձն այն է, որ պաղեստինցիների դեմ սիոնիստական ռեժիմի համատարած բռնությունների արդյունքը ոչ թե՝ահ ու սարսափն էր, այլև նրանք ավելի վճռական դարձան պաշտպանվելու և հակահարվածելու այդ ռեժիմին, և դա մարտահրավեր է ուղղված օկուպացիոն ռեժիմին , ու նախազգուշացում սիոնիստներին ,եթե նրանք շարունակեն բռնությունները պաղեստինցիների նկատմամբ։