Նակբայի օրվանից 75 տարի անց Իսրայելը գտնվում է ամենավատ  իրավիճակում
(last modified Mon, 15 May 2023 09:02:41 GMT )
Մայիս 15, 2023 12:32 Asia/Tehran

Նակբայի օրվանից անցել է 75 տարի։Նակբայի 75-րդ տարելիցին սիոնիստական ​​ռեժիմը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև որոնք պատճառ են դարձել ներքին ամենածանր ճգնաժամի ձևավորմանը և այս ռեժիմի ղեկավարը զգուշացրել է փլուզման վտանգի կապակցությամբ։

 

Մայիսի 15-ը պաղեստինցիների համար Նակբայի օրն է, իսկ սիոնիստների համար այս կեղծ ռեժիմի ստեղծման օրը։Այս օրը խորհրդանշում է սիոնիստների կողմից պաղեստինցիների բռնի գաղթը։Նակբայը, արաբերեն բառ է, որը նշանակում է աղետ: Պաղեստինցիները սովորաբար օգտագործում են «Նակբա» բառը՝ բնութագրելու  տարածքների օկուպացմանը հաջորդած աղետալի իրադարձությունները: 1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ մի դեպք, որը կոչվում էր Նակբայի օր։Պաղեստինցիների կարծիքով՝ այս օրը հիշեցնում է դառը օրեր,այսինքն՝ իրենց հողերի բռնագրավումն ու բռնազավթումը, ավելի քան 800 հազար պաղեստինցիների տեղահանումն ու իրենց տներից վտարման առաջին ալիքը։

Նակբայի օրվանից 75 տարի անց ,սիոնիստական ​​ռեժիմն ականատես է լինում ներքին վատթարագույն պայմաններին, այնպես, որ Բենիամին Նեթանյահուի կաբինետը ծայրահեղ անկայուն է, իսկ ներքին բևեռացումը այն մակարդակի է հասել, որտեղ առկա է քաղաքացիական պատերազմի վտանգը: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Դիմադրության առանցքը հաղթականորեն ,հզորությամբ ու համախմբվածությամբ հաղթահարել է անցած տարիների խնդիրները։Սիոնիստական ​​ռեժիմը դեմ հանդիման է կանգնել ներքին խորը ճգնաժամերի, որոնք  աննախադեպ են եղել  այս ռեժիմի 75-ամյա պատմության ընթացքում:

Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ Իհուդ Բարաքը մի հոդվածում խոստովանելով ,որ վախենում է ,որ Իսրայելը նախքան իր հիմնադրման 80 ամյակը ոչնչանա ասել է.« Հրեաները մինչ այժմ ,ավելի քան 80 տարի չեն իշխել: Իսրայելի ներկայիս կառավարությունը պատրաստվում է մտնել իր կյանքի ութերորդ տասնամյակը, և մտավախություն կա, որ ութերորդ տասնամյակի անեծքը կհասնի Իսրայելի ներկայիս կառավարությանը»:

Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ այս ռեժիմի պատմության մեջ ամենածայրահեղ կաբինետի նշանակմամբ, Իսրայելում ներքին ճգնաժամը և նոր բևեռացումները հասել են գագաթնակետին։Երբ Նեթանյահուն պնդեց  դատաիրավական բարեփոխումների վիճահարույց ծրագրի իրականացման վրա, հարյուր հազարավոր մարդիկ իրարահաջորդ շաբաթ օրերը փողոց դուրս գալով ,այս ռեժիմի պատմության մեջ ամենամեծ ցույցերը կազմակերպեցին: Նեթանյահուի և կաբինետի կոալիցիոն կուսակցությունների նկատի առած  դատական ​​բարեփոխումների ընդհանուր նպատակը ՝  Գերագույն դատարանի լիազորությունների կրճատումն էր՝ հօգուտ Կնեսետի և կաբինետի, քանի որ ավանդաբար Գերագույն դատարանը ձախակողմյանների  ազդեցության տակ է եղել։ Ըստ աջակողմյանների, Գերագույն դատարանն իր որոշումների և հաստատումների շրջագծում  և բեկանելով Կնեսետի և կաբինետի հաստատումները, իրականում աջակողմյանների  նպատակների և ցանկությունների դեմ է ընթացել։Ուստի Գերագույն դատարանի լիազորությունները նվազեցնելով ,այս կազմակերպությանը անկարող դարձրեց Կնեսետի հաստատումները չեղարկելու առումով և նրան  անճարակ դարձրեց քաղաքական ղեկավարների գործերի հետապնդման հարցով:

Կնեսետում ներքին ընդդիմությունը և Յաիր Լապիդի  ու  Բենի Գանցի նման անհատներ, շաբաթական ցույցերի շրջագծում աստիճանաբար ընդլայնեցին հակառակությունները, և տվյալների համաձայն, Թել Ավիվում, Հայֆայում և այլ քաղաքներում հարյուր հազարավորներ  փողոց  են դուրս գալիս։ Հետաքրքիրն այն է, որ այս ցույցերին մասնակցում են նաև «Լիկուդ» կուսակցության որոշ կողմնակիցներ և աջակողմյաններ, որովհետև նրանք ևս դեմ են՝ Գերագույն դատարանի լիազորությունների կրճատմանը և կրոնական դեմքերի ազդեցության մեծացմանը:

Այս բողոքի ակցիաները տարածվելով անվտանգության և ռազմական կազմակերպություններում, և  զինվորական ուժերի ու զորակոչիկների բացակայությունը իրենց ծառայության վայրում ,նաև Մոսադի նման անվտանգության ուժերի բողոքը, այս բողոքի ցույցերի յուրահատկություններից  են։Այս համատեքստում հատկանշական է օդաչուների բացակայությունն իրենց բազաներում և Մոսադի 5 նախկին ղեկավարների բողոքի նամակը։Նույնիսկ  Մոսադի անդամներն են մասնակցում այդ ցույցերին անհրաժեշտ պայմանավորվածություններով և առանց իրենց դիրքերը բացահայտելու։

Ժողովրդի անդադար ցույցերը և սիոնիստ պաշտոնատարների լուրջ զգուշացումները ներքին պատերազմի և այդ ռեժիմի փլուզման  մասին ,պատճառ դարձան ,որ Նեթանյահուն հրաժարվի այդ ծրագրից,սակայն ժամանակավորապես:

Օկուպացված տարածքներում կարևոր իրադարձություններից էր՝ կրոնական ծայրահեղականների իշխանության գալը: Կրոնական Թևը և հրեականությանը  հակված անհատներն ու կուսակցությունները հիմնականում, սիոնիստական ​​ռեժիմի ձևավորման սկզբնական շրջանում հեռանում էին  քաղաքականությունից և իշխանական խնդիրներից,սակայն հաջորդ տասնամյակներում ,նրանք աստիճանաբար անցան իշխանության ասպարեզ ,մինչև որ վերջին ընտրություններում 32 մանդատ շահելով ,կարևոր դեր խաղացին կաբինետի կազմավորման գործում: Նման իրավիճակը պատճառ հանդիսացավ ,որ նրանք հակվեն ընդդիմդիրների  համար նոր ու անընդունելի պահանջների կողմը:  Իտամար Բեն Գվիրը, որպես ծայրահեղական դեմքերից մեկը՝ ստանձնելով Ներքին անվտանգության նախարարուի պաշտոնը, ձգտում է 1948 թվականի պաղեստինցիների հետ միասին իշխել  վարչակարգի ներքին հարցերին , Ալ Աղսա մզկիթի հարցերով  ուղեկցել քաղաքավանների բնակիչներին  և տնօրինել  ոստիկանությանը:

Անհատների և կրոնական կուսակցությունների քաղաքականությունը, պահանջներն ու գործողությունները բազմաթիվ մարտահրավերներ են առաջացրել ներքին, պաղեստինյան, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ասպարեզներում: Այդ իսկ պատճառով օկուպացված Պաղեստինում բողոքի ցույցերի պատճառներից ու ակունքներից մեկը վերաբերում է՝ ծայրահեղականների այս խմբին:

Մինչ սիոնիստական ​​ռեժիմը ներքին առումով աննախադեպ ճգնաժամի դիմաց է կանգնած, Դիմադրության խմբերի ուժի ավելացումը եւս մեկ կարևոր մարտահրավեր դարձավ այս օկուպացիոն ռեժիմի համար։ Վերջին  մեկ տարում, Պաղեստինի  քաղաքներում դիմադրության նոր խմբերի հայտնվելը մղձավանջի է վերածվել սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի համար: Իսլամական ջիհադ շարժման ռազմական թև՝Սարայա Ալ-Ղոդսին կից «Քաթիբա Թուբաս» խմբավորումից հետո , որը իր գոյության մասին հայտարարեց Արևմտյան ափին, պաղեստինյան նոր խմբավորումը, որը հայտնի է որպես «Արին ալ-Ասուդ» (Առյուծների անտառ) նույնպես մի հաղորդագրությամբ հայտարարել է իր գոյության  մասին: Այս խումբը հայտարարեց, որ շարունակելու է դիմադրության ուղին և վայր չի դնելու իր զենքը, որն ուղղված է միայն օկուպանտների, քաղաքավանների բնակիչների և նրանց օգնող վարձկանների կողմը։ «Արին ալ Ասուդ»-ը զինված խմբավորում է, որում աշխատում են ինքնավար վարչակազմից անջատված Դիմադրության տասնյակ ուժեր , և որպես կենտրոն  նրանք ընտրել են Նաբլոعսի հին  քաղաքը և ամեն տեղ ու ամեն  իրավիճակում թիրախավորում են  սիոնիստ զինվորներին ու քաղաքավանների բնակիչներին:

Պաղեստինյան դիմադրության երրորդ խումբը, որը ստեղծվել է անցյալ  տարի, Պաղեստինի ՀԱՄԱՍ  շարժման զինվորական թևի Ալ Ղասամ   գումարտակներին կապված «Քաթիբա Մոխիմ Աղաբե  Ջաբր» (Աղաբե Ջաբր  ճամբարի գումարտակ)-ն էր , որը իր գոյության մասին հայտարարեց Արիհա(Երիքով) քաղաքում: Այս գումարտակի ստեղծումը Արիհա քաղաքում  կարևոր է, քանի որ նախկինում Արիհան օկուպանտների համար  հայտնի էր ,որպես խաղաղ քաղաք Արևմտյան ափին: Բացի այդ, Արիհայում  գումարտակի ստեղծումը ներկայացնում է այս խաղաղ քաղաքի զայրույթը սիոնիստների դեմ,քանի որ այս քաղաքը շրջափակված էր սիոնիստական ռեժիմի զինվորականների կողմից ,երբ կյանքի կոչվեց Դիմադրության այս խումբը:

Անցնող տարվա ընթացքում Պաղեստինի տարբեր շրջաններում դիմադրության խմբերի տարածումը ապացուցեց, որ այժմ միայն Գազայի հատվածը չէ,որը հավատում է սիոնիստական ​​ռեժիմի դեմ դիմադրությանը, այլ՝ Արևմտյան ափը նույնպես եկել է այն եզրակացության, որ դիմադրությունը միակ միջոցն է այս ռեժիմի դեմ պայքարելու համար: Իրականում Դիմադրության այս երեք խմբերի ձեւավորումը Գազայի հատվածում, Հորդանան գետի արեւմտյան ափի զինվելու վկայությունն է։ Պաղեստինյան դիմադրության խմբերի ընդլայնման  մեկ այլ կարևոր ուղերձն այն է, որ պաղեստինցիների դեմ սիոնիստական ​​ռեժիմի համատարած բռնությունների արդյունքը ոչ թե՝ահ ու սարսափն էր, այլև նրանք  ավելի վճռական դարձան  պաշտպանվելու և հակահարվածելու այդ  ռեժիմին, և դա  մարտահրավեր է ուղղված  օկուպացիոն ռեժիմին ,  ու նախազգուշացում սիոնիստներին ,եթե նրանք շարունակեն  բռնությունները պաղեստինցիների նկատմամբ։