Համակարգված կոռուպցիան ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/radio/world-i202386-Համակարգված_կոռուպցիան_ԱՄՆ_ում
Սահմանումների համաձայն՝ ցանկացած հասարակության մեջ կարող է ի հայտ գալ  կոռուպցիայի երկու տեսակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2023 09:12 Asia/Tehran

Սահմանումների համաձայն՝ ցանկացած հասարակության մեջ կարող է ի հայտ գալ  կոռուպցիայի երկու տեսակ:

Հարկ է  նշել, որ «համակարգային կոռուպցիա» և «համակարգված կոռուպցիա» տերմինները թեև նման են, սակայն ունեն բոլորովին տարբեր իմաստներ:

Համակարգային կոռուպցիան բնութագրում է համակարգը, որը կոռումպացված է: Իսկ համակարված կոռուպցիան կոլեկտիվ կամ ցանցային գործողություններ են՝ ի նպաստ կոռուպցիայի:

Համակարգային կոռուպցիայի պատճառը կազմակերպության կամ որևէ գործընթացի թուլությունն է և այն կապված է տվյալ համակարգի պատասխանատոների հետ: Կոռուպցիայի այս տեսակի գոյության մասին խոսվում է, երբ համակարգում տեղի ունեցող գործընթացներից ոչ մեկն անմասն չի մնացել կոռուպցիայից և անգամ մոնիտորինգի միջոցով հնարավոր չէ պարզել ու համապատասխան մարմիններին ու հասարակությանը տեղեկացնել կոռուպցիայի առկայության մասին:

Համակարգային կոռուպցիան գործում է այնքան ուժեղ, որ անգամ դրա դեմ պայքարող  կառույցներն են վարակվում կամ ձախողվում իրենց առաքելության մեջ: 

«Համակարգված կոռուպցիա» կամ «ցանցային կոռուպցիա» տերմինը  նման է «համակարգային կոռուպցիային», սակայն ունի բոլորովին այլ իմաստ: Այն ենթադրում է  բոլոր  ​​գերատեսչությունների որոշ պաշտոնյաների և ազդեցիկ անձանց կողմից իրականացվող համակարգված գործողություններ, որոնք երբեմն  ազդում են անգամ օրենքների և  որոշումների կայացման և կարգավորման ոլորտի վրա:

Կոռուպցիան լուրջ խնդրի է վերածվել ամերիկյան հասարակության համար, քանի որ ներթափանցել է անգամ որոշումներ կայացնող ինստիտուտներ, ներառելով  քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պաշտոնյաների: Կա տեսակետ, որ ԱՄՆ-ում առկա է «համակարգված կոռուպցիայի» և «համակարգային կոռուպցիայի» համակցությունը, և բոլոր գործընթացներն ու կառույցները վարակված են կոռուպցիայով, որը չի կարող վերահսկվել:

Թեև վերջին տարիներին այս խնդիրն ԱՄՆ-ում գոյություն է ունեցել և եղել է քաղաքական, սոցիալական և տնտեսական խնդիրներից և մարտահրավերներից մեկը, սակայն այս երևույթն ավելի բացահայտ դրսևորվեց 2020թ. Թրամփ-Բայդեն բանավեճից հետո: Այն դարձավ մեծ բացահայտումների առիթ, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում էր կոռուպցիայի ու անարդյունավետ աշխատանքի մեջ: Բանավեճի բովանդակությունը փրկիչ ձևանալու և դիմացի կողմին կոռուպցիայի մեջ մեղադրելն էր: Դրա ավարտին, փորձագետներն ու ԶԼՄ-ներն այն վերլուծելիս նշեցին, որ ԱՄՆ-ի պատմության մեջ կոռուպցիայի նման ծավալի բացահայտումն աննախադեպ էր:

Կոռուպցիան, որի գոյության մասին խոստովանեցին 2020թ ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուները, որոշակի ժամանակահատվածով չի սհամանափակվում և գոյություն է եղել թե դեմոկրատների թե հանրապետականների օրոք և բվոլոր կառույցներում: Թեև նախընտրական բանավեճի ժամանակ դիմացի կողմին կոռուպցիայի մեջ մեղադրելը հնարավորություն է՝ վերջինիս ընտարպայքարից դուրս մղելու և ավելի շատ ձայներ ձեռք բերելու համար, սակայն ԱՄՆ-ում այս երևույթը մեծ տարածում ունի և դրա միայն մի մասն է արտացոլվում է ԶԼՄ-ներում:

Կոռուպցիայի ամենաաղմկահարույց դեպքերից մեկն ԱՄՆ-ում բացահայտվեց 2008 թ., որի արդյունքում ֆինանսական խարդախության համար ձերբակալվեց ներդրումային խորհրդատու և բրոքերր Բեռնարդ Մեդոֆը:

ֆոնդային բրոքեր  և ներդրումային խորհրդատու Մեդոֆն օգտվելով Պոնզիի սխեմայից՝   15 տարվա ընթացքում խաբեությամբ վաստակել է 65 միլիարդ դոլար, դառնալով  աշխարհի ամենախոշոր ֆինանսական խարդախության հեղինակը և ստանալով «աշխարհի ֆինանսների Ֆրանկենշտեյնի» մականունը:

Պոնզիի սխեմայով աշխատող խարդախները ներդրողներին խոստանում են վերցնել նրանց գումարը, այն դնել շրջանառության մեջ և աննախադեպ շահույթ ապահովել: Սակայն իրականում նոր ներդրողների շահույթն ապահովվում է հին ներդրողների գումարներից: Աշխատանքի սկզբում, ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար, խարդախը սիստեմատիկ կերպով վճարում է  ներդրողների շահույթը, որպեսզի կարողանա ներգրավել նոր  ներդրողների, սակայն երբ դա նրան չի հաջողվում,  ծրագիրը փլուզվում է:

Մեդոֆի  կոռուպցիայի չափերն այնպիսին էին, որ շատ վերլուծաբաններ նրան համարում են ԱՄՆ-ում  2007 և 2008 թվականների ֆինանսական ճգնաժամի բռնկման հիմնական գործոններից մեկը: Այս ճգնաժամը լուրջ խնդիրներ  առաջացրեց ամերիկյան տնտեսության մեջ և շատ ամերիկյան ընկերությունների կանգնեցրեց սնանկության անդունդի  եզրին: 

Սակայն Մեդոֆի գործն ԱՄՆ տնտեսության կոռումպացվածության միայն մի օրինակն է: Մեկ այլ օրինակ է Ալեն Սթենֆորդը՝ հանրահայտ Սթենֆորդ ընկերության ղեկավարն, ով 20 տարվա ընթացքում հսկայական հարստություն  կուտակեց խարդախախության ու յուրացումների միջոցով։ Սթենֆորդը 2012 թվականին դատապարտվել է 110 տարվա ազատազրկման՝ յոթ միլիարդ դոլարի  յուրացման համար։

ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական համակարգի կոռումպացված կառուցվածքը և բազմաթիվ թերությունները պատճառ են դարձել, որ միջազգային վիճակագրության համաձայն, այս երկիրը դառնա աշխարհում երկրորդը՝ ֆինանսական թաքնված միջոցների հարցում։

HISCOX-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ ամերիկացի 10 աշխատակիցներից 4-ը նշել է, որ իրենց աշխատանքային կարիերայի ընթացքում ականատես են եղել գումարի յուրացման 2 և ավելի դեպքի։ Ֆինանսկաան չարաշահումների չափն ԱՄՆ-ում տարեկան գնահատվում  է 50 միլիարդ դոլար և լուրջ խնդիրներ է առաջացնում ընկերությունների համար:

Ակնհայտ է, որ  ֆինանսական չարաշահումների և կոռուպցիոն դեպքերի մեծ մասում շարքային աշխատակիցներին չի կարելի գլխավոր մեղավոր համարել, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դեպքերի 85%-ում յուրացումները կատարվել են ղեկավարության և ավելի բարձր մակարդակի անձանց կողմից։

Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակում են ցուցակներ, որոնք ներառում են դատավորների, պետական ​​պաշտոնյաների և դաշնային պաշտոնյաների անուններ, ովքեր ներգրավված են կոռուպցիայի մեջ:

2016 թվականին, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Դոնալդ Թրամփը, հաշվի առնելով նրա կողմից եկամուտները թաքցնելը և  ֆինանսական միջոցների ոչ թափանցիկությունը, կար այն տեսակետը, որ նրա վարչակազմի օրոք համակարգային և համակարգված կոռուպցիայի համադրությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, վարչական և  անվտանգության ոլորտներում, ավելի շատ էր, քան նախորդ կառավարությունների ժամանակ:

2024 թվականին կայանալիք  նախագահական ընտրությունների համար ներկուսակցական մրցակցության նախօրեին, իրար հետևից բացահայտվում և ընթացք են ստանում թեկնածուներից մեկի՝ Դոնալդ Թրամփի բազմաթիվ դատական ​​գործերը: Անցյալ տարվանից սկսած, երբ լրջորեն բարձրացվեց ԱՄՆ-ում ֆինանսական և վարչական կոռուպցիայի մեղադրանքով Թրամփին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում ստեղծվեց հետաքննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր 37 կոռուպցիոն գործերով, որոնցում ներգրավված են Թրամփը և նրա կառավարությունը:

Կոմիտեի հրապարակած փաստաթղթերից միայն մեկում նշվում է, որ ամերիկյան անվտանգության ծառայությունը տարբեր պատրվակներով ավելի քան 1,4 մլն դոլար է վճարել այս երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությանը։