Հուլիս 03, 2023 12:43 Asia/Tehran

Այս  հաղորդման ընթացքում քննարկելու ենք աշխարհում իմիգրանտների վերջին կարգավիճակը: Ընկերակցեք մեզ:

ՄԱԿ-ը հրապարակած մի զեկույցում, որն անվանել է աշխարհի ներկա կարգավիճակի դեմ «ամբաստանագիր», մտահոգություն է հայտնել իմիգրանտների  աննախադեպ թվի կապակցությամբ ։

Զեկույցի հիմամբ ,ներկայումս աշխարհում առնվազն 110 միլիոն հոգի զանազան պատճառներով, ինչպես՝ պատերազմ և ներկքին հակամարտություններ ,ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից ու տներից:

Սուդանում, վերջին քաղաքացիական պատերազմի պայմաններում բազմաթիվ ընտանիքներ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ նախկինում ևս  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի, ինչպես նաև Աֆղանստանում տիրող իրավիճակի պատճառով փախստականների հարցը բարդ երևույթ էր դարձել։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն իր տարեկան զեկույցում նշել է,որ երբեք իրենց բնակության երկրից փախած փախստականների կամ սեփական երկրում տեղահանվածների ընդհանուր թիվն այսքան աճ չի արձանագրել:

ՄԱԿ-ին ենթակա այս կառույցը,անցյալ տարվա վերջին (2022 թ.) փախստականների կամ ապաստան հայցողների թիվը հայտարարեց 108 միլիոն 400 հազար հոգի։Այս ցուցանիշը 19 միլիոն հարյուր հազարով ավելի է՝ 2021 թվականի վերջին, փախստականների և ապաստան հայցողների թվի վերաբերյալ պատրաստված տվյալներից, որն աննախադեպ աճ է ցույց տալիս։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Սուդանում երկու մրցակից խմբերի միջև  քաղաքացիական պատերազմը պատճառ է դարձել, որ փախստականների և տեղահանվածների ընդհանուր թիվը մայիսին մոտ 110 միլիոնի հասնի։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ղեկավար Ֆիլիպո Գրանդին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նկարագրելով փախստականների ներկայիս իրավիճակը և մտահոգություն հայտնելով անցյալ տարվա համեմատ փախստականների թվի աճի կապակցությամբ՝ նշել է.«Մենք ունենք 110 միլիոն մարդ, ովքեր լքել են իրենց բնակության վայրերը տարբեր , ներառյալ հակամարտությունների, հետապնդումների, խտրականության և բռնության պատճառներով, որոնք հաճախ զուգորդվում են այլ դրդապատճառներով, հատկապես կլիմայի փոփոխության դրդապատճառով»:

ՄԱԿ-ի  կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2022 թվականին ընդամենը  հաշվառվել են 35 միլիոն 300,000 փախստականներ  և 62 միլիոն 500,000 տեղահանվածներ։Նշվել է  նաև աշխարհում 5 միլիոն չորս հարյուր հազար փախստականի և 5 միլիոն երկու հարյուր հազար տեղահանվածների մասին, որոնք միջազգային աջակցության և օգնության խիստ կարիք ունեն։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշում է, որ այս բոլոր մարդիկ գրեթե ամենուր բախվում են «ավելի թշնամական միջավայրի»՝ իմիգրանտների  հետ առնչվելիս:

Ֆիլիպո Գրանդին միաժամանակ ընդգծելով քաղաքականությունների բարեփոխման անհրաժեշտությունը, պահանջել է իմիգրանտների համար բաց պահել դռները Եվրոպայում, Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Միաժամանակ Գրանդին հատկապես նշում է Ռուանդա իմիգրանտներ  ուղարկելու Լոնդոնի ծրագիրը և ասում.«Իմիգրանտներին չի կարելի բանտարկել: Իմիգրանտի հարցով ներկայացված դիմումը հանցանք չէ»:Նա նաև մտահոգված է ապաստան հայցողների վրա ճնշում գործադրելու ԱՄՆ միգրացիոն քաղաքականության  կապակցությամբ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ղեկավարը նշում է նաև ,որ նրա ղեկավարած հաստատությունը, ինչպես շատ այլ մարդասիրական կազմակերպություններ, ինչպիսին է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, այս տարի համաշխարհային տնտեսական պայմանների և գնաճի պատճառով «ֆինանսական լավ վիճակում չեն գտնվում առկա կարիքները բավարարելու համար»։

Այս զեկույցում Թուրքիան (3,6 միլիոն ապաստանյալով), Իրանը (3,4 միլիոնով), Կոլումբիան (2,5 միլիոնով), Գերմանիան (2,1 միլիոնով) և Պակիստանը (1,7 միլիոնով) համապատասխանաբար համարվում  են ,որպես ամենաշատ իմիգրանտ ընդունած երկրներ։

ՄԱԿ-ի զեկույցը աշխարհում  տարագրյալների և ապաստան հայցողների թվի աննախադեպ աճի մասին, այն պայմաններում է ,երբ  միջազգային հանրությունը, հատկապես եվրոպական երկրները և ԱՄՆ-ն, որոնք տարագրյալների և իմիգրանտների հիմնական ուղղություններն են, անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում նրանց կենսական կարիքներին,այդ իսկ պատճառով ՄԱԿ-ի իմիգրանտների  հարցերով գերագույն հանձնակատարը դիմել  է արևմտյան երկրներին՝ բարեկարգեն իրենց ներգաղթի քաղաքականությունը և վերանայեն ապաստան հայցողների հետ կապված ծայրահեղ խստությունները:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կոնվենցիաների եւ նույնիսկ մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի տարբեր կետերում ,շեշտվել է  ապաստան հայցողների գծով  տարբեր կառավարությունների եւ երկրների կողմից ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Հետեւաբար, բոլոր կառավարությունները պատասխանատու են օժանդակել ներգաղթյալներին եւ ապաստան հայցողներին եւ կատարել իրենց մարդկային պարտավորությունները, և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հումանիտար ոգին իրենց  մոտեցումների համար որպես օրինակ ծառայեցնեն: 2000 թվականին հաստատված ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի «վև» կետը շեշտում է խոցելի անձանց  նկատմամբ աջակցությունը, ընդգծելով ջանքեր գործադրել նվազեցնելու  մարդկային տառապանքը եւ տրամադրել ցանկացած տեսակի օգնություն եւ աջակցություն, որպեսզի նրանք վերադառնան  իրենց բնականոն  եւ առողջ կյանքին եւ պահպանվի ու հովանավորվի նրանց մարդկային արժանապատվությունը:

1948 թվականի  Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը իմիգրանտներին իրավունք է տալիս ապաստան փնտրել աշխարհի այլ երկրներում:

Նաև, 1966 թվականի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածը սահմանում է,որ այս դաշնագրի անդամ բոլոր երկրները պարտավոր են ապահովել համապատասխան սնունդ և ապաստան՝ քաղաքացիների վիճակը բարելավելու համար:

Սա «Մարդկային բնակավայրերի վերաբերյալ 1996 թվականի Ստամբուլի համաշխարհային համաժողովի հռչակագրի» ակնառու նպատակն է, որը ներառվեց  միջազգային գագաթնաժողովի օրակարգում, և հիմնված է ողջ աշխարհի համար բնակելի վայր ունենալու և ներկայիս քաղաքակիրթ աշխարհում մարդկային բնակավայրերի միջոցով կայուն զարգացման հասնելու վրա, որը քայլեր է ձեռնարկում մեգապոլիսների ընդլայնման ուղղությամբ։

1996 թվականին Ստամբուլի Մարդկանց բնակեցման համաշխարհային կոնֆերանսի հռչակագրի հինգերորդ կետը շեշտում է, որ մարդկանց բնակեցումը գլոբալ գործընթաց է, և կառավարությունները պետք է ընդունեն այն փաստը, որ ներգաղթյալներն ու կլիմայական փախստականները խոցելի մարդիկ են, ովքեր, հայտնվել են աղքատության առջև,և անտարբերությունը այս խոցված բնակչության նկատմամբ, որը գտնվում է սահմանային փշալարերի մյուս կողմում և մտահոգված է իր վաղվա նկատմամբ  ,արդար ու մարդկային չի լինելու։

Փախստականների և ապաստան հայցողների երևույթի վերաբերյալ հարց է առաջանում, թե ինչն է ստիպում որոշ մարդկանց ստիպված կերպով լքեն իրենց երկրներն ու բնակության վայրերը և իրենց կյանքը շարունակելու համար նոր վայրեր գտնեն։

Քաղաքացիական պատերազմի, օտարերկրյա օկուպացիայի, տնտեսական խնդիրների, ինչպիսիք են խիստ սղաճը և սովը, կլիմայի և եղանակային փոփոխությունները, ինչպես նաև ավելի լավ կյանքի համար փորձերը, իմիգրանտների կողմից իրենց երկիրը  լքելու հիմնական պատճառներից են:

Անշուշտ, վերջին երկու տասնամյակների ընթացքում Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում , այն գործոններից է եղել , որը  պատճառ է  դարձել  փախստականների հոսքը տարածաշրջանի որոշ երկրներից, այդ թվում՝ Սիրիայից և Աֆղանստանից,դեպի  տարածաշրջանի կամ աշխարհի այլ տարածաշրջանների երկրներ։

Սոցիոլոգիայի պրոֆեսոր, Հունաստանի կրոնական և սոցիալական հարցերի փորձագետ Ժորժ Մաստակիսը անդրադառնում է ներգաղթյալների խնդիրներին և նրանց՝ Հունաստան և եվրոպական այլ երկրներ հարկադիր մեկնելու պատճառներին և ասում է.«Իսլամական երկրներում Արեւմուտքի պատերազմական գործողությունները ստիպել են Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի մեծ թվով քաղաքացիների լքել իրենց տները եւ ապաստան փնտրել այնպիսի երկրներում, ինչպիսին է Հունաստանը»:

Նա հայտարարել է, որ այս անցանկալի գաղթերը կասեցնելու միակ միջոցը Արևմուտքի պատերազմ հրահրելու և ահաբեկչական խմբավորումներին զինաթափելն է և հավելել է.«Արևմտյան երկրները պետք է դադարեցնեն ահաբեկչական խմբավորումներին աջակցելը և թույլ տան Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին ազատորեն որոշում ընդունեն  իրենց ապագայի մասին»։

 

Պիտակ