Իրանում մարդու իրավունքների իրավիճակն՝ ԱՄՆ Պետքարտուղարության տեսանկյունից (11)
https://parstoday.ir/hy/radio/world-i20248-Իրանում_մարդու_իրավունքների_իրավիճակն_ԱՄՆ_Պետքարտուղարության_տեսանկյունից_(11)
Արևմտյան երկրները հաճախ են խոսում մարդու իրավունքների հարգման մասին: Թվում է, թե այդ երկրներում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի, սակայն իրողությունն այլ բան է ասում: Տարածված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մարդու իրավունքների հարցը անմխիթար իրավիճակում է գտնվում: Արևմուտքում մարդու իրավունքների ոտնահարման մասին է վկայում արևմտյան հասարակություններում իսլամաֆոբիայի մտահոգիչ հոսանքը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2016 03:54 Asia/Tehran

Արևմտյան երկրները հաճախ են խոսում մարդու իրավունքների հարգման մասին: Թվում է, թե այդ երկրներում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի, սակայն իրողությունն այլ բան է ասում: Տարածված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում մարդու իրավունքների հարցը անմխիթար իրավիճակում է գտնվում: Արևմուտքում մարդու իրավունքների ոտնահարման մասին է վկայում արևմտյան հասարակություններում իսլամաֆոբիայի մտահոգիչ հոսանքը :

Վերջին տարիներին Եվրամիության և ԻԻՀ-ի միջև մարդու իրավունքների թեմայով բանակցություններ են կայացել՝ իսլամաֆոբիայի դեմ պայքարին ուղղված: Սակայն հարցին արևմտյան երկրների մոտեցումը կրել է քաղաքական բնույթ , և փաստորեն իսլամաֆոբիան դարձել է ընդհանուր երևույթ արևմտյան հասարակություններում: Արևմուտքի հակաիսլամ քարոզչություններում մուսուլմանները ներկայացվում են տրամաբանությունից զուրկ ու ագրեսիվ մարդիկ: Իսլամաֆոբիան քաղաքական գրականությունում որոշակի իմաստ ունի, որը վերջին երկու տասնամյակներին վերածվել է սպառնալի երևույթի: Իսլամի դեմ տրամադրվածության գլխավոր պատճառն են նոր տեսությունները , որոնք Իսլամին ներկայացնում են սպառնալիքի աղբյուր և կոմունիզմի , ֆաշիզմի ու նացիզմի արդիական փոխարինող երևույթը: Այդ տեսություններից են Սամուել Հանթինգթոնի և Ֆրանսիս Ֆուգույամայի տեսությունները: Այս գաղափարախոսության հետևանքով , ծավալվել են մուսուլմանների դեմ թշնամական քայլերը: 
2015 թվականին ներկայացված զեկույցում , կրոնական փոքրամասնությունների ՝ հատկապես մուսուլմանների դեմ ռասիզմի դրսևորման մասին Ֆրանսիային զգուշացնելով Եվրախորհրդարանն այդ երկրի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Իսլամաֆոբիայի տարածումը և լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ : Զեկույցում նշվել է , որ մուսուլմանների դեմ իրականացվող հարձակումների 80 տոկոսի թիրախը եղել են կանայք : Կանանց դեմ հարձակվել են նրանց անարգելով , գլխաշորը պոկելով , նրանց կողմը տարբեր իրեր են նետել ՝ նվաստացուցիչ արտահայտություններ կատարելով : Ֆրանսիայի իսլամական կրոնական խորհուրդը մի հաղորդագրություն տարածելով , անդրադարձել է մուսուլմանների դեմ իրականացրած 147 հարձակման դեպքերին , նշելով, որ Շառլի Էբդոյի դեպքից հետո , Ֆրանսիայում 26 մզկիթներ հարձակման են ենթարկվել : 
Ռասիստական քայլերը ծավալվեցին այն բանից հետո , երբ երկրի պետայրեր , այդ թվում վարչապետ ՝ Մանվել Վալսն օգտագործեց ֆաշիստական Իսլամ եզրույթը , իսկ երկրի նախկին նախագահ ՝ Նիկոլա Սարկոզին , հիջաբ կրող կանանց դեմ նոր պատերազմ սկսեց և սպառնալի արտահայտություններ կատարելով ասաց , որ իրենց երկրում հիջաբով կանանց կարիք չունեն : 
Բրիտանիայում ևս ոտնահարվում են մարդու իրավունքները : Ըստ ստացված տեղեկությունների , մուսուլմանների դեմ հարձակման զոհերի 80 տոկոսը ՝ կանայք են եղել : 
Անտարակույս արևմտյան երկրներում մուսուլմանների թվի աճը և քաղաքական , մշակութային ու հասարակական գործոնները մեծ դեր են ունեցել մուսուլմանների դեմ թշնամական քայլերի ծավալման գործում : ԱՄՆ-ում մուսուլմանների թիվը հավասար է հրեաների թվին : Հատկապես խոշոր քաղաքներում նկատելի է մուսուլմանների ներկայությունը : 
Մուսուլմանները մեծ թիվ են կազմում նաև Եվրոպայում : Կանաչ մայրցամաքում ապրում են 15-20 միլիոն մուսուլմաններ : ԵՄ-ին Թուրքիայի միանալու դեպքում , այդ թիվը հասնելու է հարյուր միլիոնի : Իսկ Եվրոպայի ստրատեգիստներն անկարող են այս հարցի նկատմամբ անտարբեր լինել : Ամենամեծ թվով մուսուլմաններ ապրում են Ֆրանսիայում : Այդ երկրում քրիստոնեությունից հետո , իսլամը համարվում է երկրորդ կրոնը : Եվրոպայի պատմությունում ժողովրդավարության օրրան համարվող Ֆրանսիայում մարդու իրավունքների ոտնահարումը դարձել է բնական երևույթ : Կրոնական փոքրամասնությունները ոչ միայն պաշտոնապես ճանաչված չեն , և խորհրդարանում տեղեր ունենալու իրավունք չունեն , այլև հայտնվում են ծայրահեղական հարձակումների թիրախում : Ֆրանսացի գրող ՝ Ռոժե Գարոդին դատի է տրվում ՝ միջազգային սիոնիզմի դեմ պատմական գիրք գրելու պատճառով : Հիջաբի կրումն այդ երկրում արգելված է և հիջաբով աշակերտուհիները դպրոց հաճախելու իրավունք չունեն : Ֆրանսիայի ոստիկանության կողմից սպանվեցին աֆրիկյան ծագումով 15 և 17 տարեկան երկու պատանիներ , որի պատճառով էլ երկրորդ կարգի քաղաքացիների մոտ բողոքի ալիք բարձրացավ : Փարիզի արվարձանային շրջանում բնակվող մուսուլմանները բողոքում էին ոչ միայն կենցաղային խնդիրների , այլև խտրականության դեմ : 
2004 թվականին Ֆրանսիայի պետական դպրոցներում հիջաբ կրելու արգելման մասին օրենքը վավերացվելուց հետո , մարդու իրավունքների պաշտպան խմբեր ու կազմակերպություններ իրենց բողոքը բարձրաձայնեցին , սակայն կառավարությունը դպրոցներից հեռացրեց հիջաբ կրող աշակերտուհիներին : 
Տվյալների համաձայն , Եվրոպայում , ԱՄՆ-ում և Կանադայում ներգաղթյալների դեմ տրամադրվածությունը և իսլամաֆոբիայի տարածումը մտահոգիչ հարց է դարձել : Բրիտանացի զինծառայողների կողմից Իրաքցիների քաղաքացիական իրավունքների ոտնահարումը , Գվանտանամոյի և Աբուղորայբի կալանավայրերում բանտարկյալների հետ ամերիկացիների վերաբերմունքը , բոլորը սկիզբ են ոռնում մուսուլմանների նկատմամբ ատելությունից : Լոնդոնի պայթյունից հետո Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Թոնի Բլերն Իսլամին դեպքը վերագրեց մուսուլմաններին և ծայրահեղականության : Այդպիսով նա փորձեց դեպքից օգտվել Իրաքի գրավման հարցում ԱՄՆ-ի հետ քայլ պահելու իր քաղաքականությունն արդարացնելու համար : 
Ֆրանսիայի և Բրիտանիայի գաղութարարական կարգերում ևս , որտեղ ներկայացվում է «Մշակույթների հարգման» սկզբունքը , բացահայտ հակասություններ են նկատվում : Այդ նույն հասարակություններում , թեև խոսքի և մամուլի ազատությունը համարվում է ժողովրդավարության հիմքը , սակայն Իսլամի մեծ մարգարեին անարգող ծաղրանկարներ են հրապարակվում , որոնք դեմ են միջազգային օրենքներին և մարդու իրավունքների պաշտպանության մասին հռչակագրերին : Այդ հռչակագրերի համաձայն , ընդունված օրենքների չիրականացումը համարվում է մարդու իրավունքների ոտնահարում , իսկ մեղավորները ծանր պատիժների են ենթարկվում : Իսլամի մեծ մարգարեի ծաղրանկարները հրապարակող երկրները , որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության հավակնությամբ , իրենք համարվում են այդ իրավունքների բացահայտ խախտողները : Եվրամիության անդամ տասը երկրների ԶԼՄ-ներում իսլամի մեծ մարգարեի ծաղրանկարի հրապարակումը , վկայում է Եվրոպայում կազմակերպված իսլամաֆոբիայի մասին : Արևմտյան երկրները սակայն հայտարարել են , որ խոսքի ազատությունը հարգելով, իրենք իրավունք չունեն արգելել ծաղրանկարների հրապարակումը : Այդ քայլը համարվում է մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի հումանիստական մեկնաբանություն և դա այն իմաստով , որ ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշի անարգել , սակայն մյուսների սրբություններին արագելու ճանապարհը բաց է : Այս բացահայտ անարգանքը վկայում է արևմուտքի կիրառած երկակի քաղաքականության մասին , որը պաշտպանվում է ռասիստական գաղափարախոսների կողմից : Գաղափարներ , որոնք տարածում են գտել արևելքի և հատկապես մուսուլմանների հավատքի նկատմամբ խտրական վերաբերմունքի հետևանքով : Սակայն ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները փորձում են մարդու իրավունքների պաշտպան ներկայանալ : 
Գաղութարարության դարաշրջանում ցեղախմբի , ազգության և մաշկի գույնի համաձայն , մարդկանց տարբեր խմբերում դասելը եղել է գաղութարար պետությունների որոշումը , սակայն ժամանակակից դարում , գաղութարարության ժամանակաշրջանի ժառանգությունը նկատելի է իմպերիալիստական գերիշխանության բարդույթում : Նման պայմաններում խտրականության նոր պայմաններ են ստեղծվում , որոնք հասարակությունը բաժանում են լավ և վատ երկու ճակատների : Այսպես կոչված գերակա խավը փորձում է իշխանություն կամ հասարակություն ձևավորել , որն իր իշխանության տակ է առնելու մյուսներին ՝ իր ջանքերը կենտրոնացնելով ռասիստական հեռանկարի իրականացմանը , որը լի է ատելությամբ : Այս ավերիչ գաղափարախոսությունը նկատելի է ԱՄՆ-ում և Եվրոպական մի շարք երկրներում : Քայլեր , որոնք վկայում են մարդու իրավունքների պաշտպանի դերում հանդես եկող երկրներում արմատավորված անմարդկային գաղափարների մասին: