Արևմուտքում ,Ղուրանի դեմ անարգանքի հետևանքները և նպատակները
https://parstoday.ir/hy/radio/world-i202800-Արևմուտքում_Ղուրանի_դեմ_անարգանքի_հետևանքները_և_նպատակները
Արևմտյան երկրներում իսլամական սրբությունների դեմ «կազմակերպված»անարգանքը շարունակվելով, կրկին անգամ Շվեդիայում անարգվել է Սրբ.Ղուրանը և  մուսուլմանների զայրույթի պատճառ  դարձել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2023 10:21 Asia/Tehran

Արևմտյան երկրներում իսլամական սրբությունների դեմ «կազմակերպված»անարգանքը շարունակվելով, կրկին անգամ Շվեդիայում անարգվել է Սրբ.Ղուրանը և  մուսուլմանների զայրույթի պատճառ  դարձել:

Խոսքի ազատությունը սուտ է : Վերջին տարիներին եվրոպական և իմասնավորի Սկանդինավյան  որոշ երկրներում սաստկացել է  մուսուլմանների սրբությունների  դեմ անարգանքը  : Հունիսի 28-ին Շվեդիայի իշխանությունների և ոստիկանության հովանավորությամբ , Սուրբ Ղուրանը անարգվել և այրվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտակայքում։ Այս անարգանքը  պարունակում է կարևոր ուղերձներ։Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն հավակնում են խոսքի ազատության մասին:Ղուրանի դեմ անարգանքից հետո ,Շվեդիայի արտգործնախարարը հավակնեց ,որ այս քայլը խոսքի ազատության շրջագծում լինելով ,անօրինական քայլ  չի համարվում:

Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կարևոր փաստաթղթերի քննարկումը ապացուցում է, որ այս փաստաթղթերում արծարծված կարևորագույն խնդիրներից մեկը կրոնները հարգելը  և կրոնական խտրականությունից խուսափելն է, ևերկրները նաև պարտավորվում են հարգել մարդկանց կրոնական իրավունքները, լինեն նրանք փոքրամասնություն, թե մեծամասնություն: Հետևաբար, Ղուրանի այրման զազրելի արարքը խոսքի ազատություն չէ, այլ ապացուցում է եվրոպական երկրներում խոսքի ազատության կեղծ հավակնությունը։

Իսլամական սրբությունների դեմ անարգանքը կազմակերպված է: Շվեդիայում Սուրբ Ղուրանի նկատմամբ անարգանքը  , ևս մեկ անգամ ապացուցեց , որ արևմտյան աշխարհում իսլամական սրբությունների դեմ վիրավորանքներն արվում են նպատակաուղղված և կազմակերպված: Սելվան Մոմիկայի կողմից Սուրբ Ղուրանը այրելու վերջին գործողությունից առաջ , շվեդ քաղաքական գործիչ Ռասմուս Փալուդանը 1401 թվականի բահման ամսի  1-ին, Ղուրանի մի օրինակ է այրել Ստոկհոլմում,Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Շվեդ այս քաղաքական գործիչը մեկ շաբաթ անց հերթական անգամ անարգել է Սուրբ Ղուրանը: Այս անգամ Սելվան Մոմիկան Շվեդիայի  վերաքննիչ դատարանի թույլտվությամբ է անարգել Սուրբ Ղուրանը։ Սուրբ Ղուրանը անարգելուց  երկու շաբաթ առաջ ,Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ Ստոկհոլմում երկու ցույց է անցկացվելու,որի ընթացքում այրվելու է Սուրբ Ղուրանը, սակայն ոստիկանությունը դեմ է այս գործողությանը անվտանգության նկատառումներից ելնելով։

Համենայն դեպս Վերաքննիչ դատարանը մերժեց ոստիկանության որոշումը և Ղուրանը անարգելու արտոնություն տվեց։Այն հանգամանքը , որ դատական մարմինը արտոնություն է տալիս Ղուրանը անարգելու  համար, վառ ապացույցն է արևմտյան երկրներում մուսուլմանների սրբությունների  նկատմամբ կազմակերպված և նպատակաուղղված վիրավորանքների: Իսլամական սրբությունների դեմ անարգանքը,Իսլամի նկատմամբ  Արևմուտքի հակամարտության շարունակությունն է:

Ամերիկացի տեսաբան Սամուել Հանթինգթոնը,իր  «Քաղաքակրթությունների բախում» գրքում գրել է.« Իսլամը միակ քաղաքակրթությունն է, որը հարցականի տակ է դրել Արևմուտքի գոյատևումը»: Արեւմուտքը , հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ,մեծ գումարներ է ծախսել  իսլամաֆոբիայի համար ՝ Իսլամի դեմ դաժան ֆիլմեր նկարելուց մինչև ԻԼԻՊ-ի ստեղծումը և Իսլամի սուրբ կրոնի  անվան տակ, այս ահաբեկչական խմբավորման հանցագործությունները պատկերելը: Նույնիսկ 2001թ. սեպտեմբերի 11-ը, իր մեջ պարունակում էր  Իսլամին և մուսուլմաններին դիմակայելը   և հիմնական նպատակն  էր: Ոչ միայն Արևմուտքը հրաժարվեց տեսնել իսլամի իրական պատկերը , որը աստվածային պատկերն էր՝  մարդկության  վերելքի  համար, այլև  փորձեց ԻԼԻՊ-ի կեղծ Իսլամը փոխարինել Մուհամմեդի անարատ իսլամով: Արևմտյան երկրներում նույնպես թույլատրվել է անարգել  իսլամական  սրբությունները: Փաստն այն է, որ Իսլամի պատկերը կոպիտ  ներկայացնելը, ինչպես նաև Ղուրանը և իսլամական այլ սրբությունները  անարգելը  ,ապացուցում է Արևմուտքի զայրույթը, Եվրոպայում իսլամի տարածման առումով:

Շվեդիայի վիճակագրության և տեղեկատվության կենտրոնը հայտարարել է , որ 1966 թվականին Շվեդիայում բնակվող մուսուլմանների  թիվը 1000 էր, որը  2023 թվականին հասել է  875 հազարի, կազմելով այս երկրի 10 միլիոն բնակչության 8,5%-ը։ Շվեդիայի անվտանգության ֆակուլտետը հատուկ զեկույցով զգուշացրել է, որ այս երկրում Իսլամի նկատմամբ հակումը  «վտանգ է ապագայում  ազգային դեմոգրաֆիայի համար»։ Համաշխարհային մակարդակում, ըստ վերջին տվյալների, մուսուլմանների  թիվը հասել է ավելի քան 2 միլիարդ 11 միլիոնի, որը համարվում է աշխարհի բնակչության ավելի քան 25 տոկոսը։ Այժմ աշխարհում քրիստոնյաների թիվը կազմում է մոտ 2 միլիարդ 300 միլիոն :

Թեև իսլամի հետևորդներն այժմ աշխարհի երկրորդ ամենաշատ բնակչությունն են կազմում , սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում մուսուլման  բնակչությունը կգերազանցի աշխարհի  քրիստոնյա բնակչությանը, որը  ցանկալի չէ Արևմուտքի  համար:

Իրաքցի Սելվան Մոմիկան,  ապրում է Շվեդիայում:Անցյալում  իսլամական սրբությունների դեմ վիրավորանքներ են հնչել քաղաքացիների և նույնիսկ արևմտյան պաշտոնյաների կողմից: Բայց այս անգամ Սելվան Մոմիկան է անարգել  Սուրբ Ղուրանին։ 37-ամյա իրաքցի Մոմիկան քրիստոնյա է, ով բնակվում է Շվեդիայում: Սուրբ Ղուրանը անարգելու համար նրա ընտրությունը կատարվել է միտումնավոր, քանի որ Մոմիկան ,ԻԼԻՊ-ի դեմ պայքարի անցյալ ունի:

Մոմիկան բանտարկվել է 2017 թվականին՝ Իրաքում բռնության մեղադրանքով,սակայն ազատ է արձակվել արևմտյան երկրների միջամտությամբ և արտագաղթել է Շվեդիա: Ոմանք համոզված են ,որ պատահական չէր ,որ Շվեդիան համաձայնվեց ,որ արաբ մի երիտասարդ այրի Ղուրանը: «Նա հարմար  մարդ էր, որպեսզի այս  ուղերձը  հղեր , որ նույնիսկ արաբներն են փախչում իրենց մուսուլման  համայնքներից»:

Եվրոպական երկրները, որոնք անզոր են Իսլամի տարածման դիմաց , սկսել են իսլամից կեղծ պատկերներ ներկայացնել և անարգել իսլամական սրբությունները, և նույնիսկ այդ անօրինական գործողության համար ,օգտագործում են իսլամական երկրների այն քաղաքացիներին ,որոնք ունեն  ծայրահեղական անցյալ ու վարձկաններ են:

 Արևմտյան հասարակության մեջ արգելվում է մուսուլմանների ինտեգրումը  և Սելվան Մոմիկան շվեդական հետախուզության կողմից ,օգտագործվել է  ընդդեմ  մուսուլմանների ։Շվեդիան ,2015 թվականին ներգաղթյալների նկատմամբ սահմանափակումներ ստեղծեց: Մուսուլման  ներգաղթյալների մուտքը Շվեդիա  կանխելու և նույնիսկ ներգաղթյալներին ու ապստանյալներին  վտարելու համար , ոչ միայն Իսլամից կոպիտ պատկեր է ներկայացվում ,այլև Իսլամի և մուսուլման ներգաղթյալների դեմ քարոզելու համար ,օգտագործվում են Մոմիկայի նման մարդիկ, և ըստ որոշ տեղեկությունների,նա  նույնիսկ տառապում է հոգեկան խնդիրներից:

Արեւմտյան երկրների նպատակներից է մուսուլմանների ինտեգրումը արեւմտյան հասարակության մեջ  կանխելը։

Մոմիկայի կատարած քայլը,Իսլամ  աշխարհում Շվեդիայի դեմ համատարած հակազդեցությունների հանգեցրեց, և նույնիսկ Բաղդադում ,այդ երկրի դեսպանատունը ցուցարարների սպառնալիքների դիմաց կանգնեց և իսլամական կառավարությունները ևս Շվեդիայի դեմ արձագանքեցին: Այս արձագանքները կարող են Շվեդիային հսկայական խնդիրների դիմաց կանգնեցել տարբեր ոլորտներում ,հատկապես  տնտեսական առումով և առիթ ընձեռնել մուսուլմանների նկատմամբ Շվեդիայի կառավարության առավել կոպիտ մոտեցման:

Ղուրանին անարգելը  Շվեդիայի հակազդեցությունն է  Թուրքիայի դեմ: Ուկրաինական պատերազմի սկզբից Շվեդիան պահանջում է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), սակայն Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը: Անցյալ տարվա բահման ամսին,  Ռասմոս Փալուդանը , Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրեց Ղուրանը, և այս գործողության համար ,թույլտվություն էր ստացել : Ղուրանն անարգելու թույլտվություն տալու Շվեդիայի նպատակներն են՝, մի կողմից, փորձել  հովանավորել իր դիրքորոշումները՝  Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) անդամակցելու համար և մյուս կողմից հակազդեցություն է ուղղված Թուրքիային ,որը դեմ է ՆԱՏՕ-ին այդ երկրի անդմակցությանը:

Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հովանավորել է Սելվան Մոմիկայի հակաիսլամական քայլը  եւ իր կարծիքով անվանել «խոսքի ազատություն»,և ասել է,որ Շվեդիայում սուրբ Ղուրանը այրելը չպետք է արգելք հանդիսանա այդ երկրի ՆԱՏՕ-ին միանալու համար:

Վերջում պետք է ասել .« Թեեւ որոշ լրատվամիջոցներ փորձում են Սելվան Մոմիկայի արարքն արդարացնել  նրա հոգեկան հիվանդությամբ, սակայն արևմուտքի մեկնաբանությունները և իրադարձությունների դիտարկումը ապացուցում են ,որ  Ղուրան այրելը  բազմակի քաղաքական նպատակներով  մի  նախագիծ է։Մի կողմից, Ղուրանը անարգելը, Իսլամի նկատմամբ  Արևմուտքի հակամարտության շարունակությունն է,և մյուս կողմից՝ սահմանափակումներ ստեղծելով և մուսուլմանների նկատմամբ մոտեցում դրսևորելով ՝ նպատակ է հետապնդում  թույլ չտալ եվրոպական երկրների դեմոգրաֆիան փոխվի  հօգուտ մուսուլմանների.որը իսլամաֆոբիայի և Իսլամին անարգելու մյուս նպատակն է: Միաժամանակ Ղուրանը անարգելը միջոց հանդիսացավ քաղաքական հաշիվները մաքրելու համար ,ինչպես Շվեդիայի հակազդեցությունը այդ երկրի ՆԱՏՕ-ին միանալու հարցով Թուրքիայի ցուցաբերած հակառակությանը : Անկախ նրանից, թե ինչ նպատակներ են հետապնդում իսլամական սրբությունների դեմ ուղղված անարգանքները, դրանք կատարվում  են իշխանության  թույլտվությամբ,որը փաստում է Արևմուտքում խոսքի և կրոնի ազատության մասին կեղծ պնդումները: