Սոցցանցերի դարաշրջանը ավարտվում է
Սոցիալական ցանցերի ընդլայնումն ու տարածումը կարևոր դեր է խաղում մարդկանց, հատկապես երիտասարդների առօրյայում: Հունիսի 30-ը Սոցիալական ցանցերի համաշխարհային օրն է առիթ ՝ վերանայելու այս ցանցերի կարևորությունը և դրական ու բացասական ազդեցությունները մեր հասարակության և կյանքի վրա:
Սոցիալական ցանցերի տեղադրումը վիրտուալ աշխարհ մուտք գործելու առաջին և ամենահեշտ քայլն է, որի մեջ շատերն են խորասուզված այս օրերին: Վիրտուալ աշխարհը, ինչպես մարդու կողմից ստեղծված տեխնոլոգիաների մեծ մասը, ունի իր առավելություններն ու թերությունները:
Մարդկանց առօրյա կյանքի վրա այս ցանցերի ազդեցություններից են՝ ամենավերջին նորությունների և տեղեկատվության ստանալը, ազատ ժամանակի լրացումը, ընտանիքի և ընկերների հետ հեշտ շփումը և ընկերական խմբերի ստեղծումը: Այս ցանցերում մարդիկ կարող են հեշտությամբ շփվել իրենց սիրելիների հետ ամբողջ աշխարհում և տեղեկանալ միմյանց մասին:
Բայց սա ամբողջ պատմությունը չէ: Եկեք այսօր մասամբ հեռանանք այս դրական կետերից և ավելի շատ ուշադրություն դարձնենք սոցիալական ցանցերի ոչ ճիշտ օգտագործմանը։Միգուցե այս տեսանկյունից մենք կարող ենք ավելի լավ օգտագործել այս ցանցերը և դրանց հնարավորությունները և ավելի լավ ծրագրեր մշակել: Ակնհայտ է, որ սոցիալական ցանցերը օգտագործելիս, եթե մենք զգույշ լինելով քայլեր ձեռնարկենք մեր և հասարակության բարգավաճման ու զարգացման ճանապարհին, մենք շատ օգուտներ կստանանք և նվազագույնի կհասցնենք դրա բացասական հետևանքները։
Այսօր վիրտուալ սոցիալական ցանցերը հաղորդակցման կառուցվածքի անբաժանելի մասն են և միևնույն ժամանակ ապրելակերպի փոփոխման կարևորագույն գործոններից մեկը, որը իր հակակշռի տակ է առել մարդկանց խոսելու ձևը, դիմահարդարումն ու հագնվելը, քնելու և հանգստանալու ժամերը: Բացի ապրելակերպից, սոցիալական ցանցերը կարողացել են ստեղծել նոր արժեքներ կամ արժեքային համակարգեր, որոնք դրսևորվել են մարդկանց վարքագծի մշակութային օրինաչափություններում։
Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը ունեն կարևոր այլ առանձնահատկություններ, որոնցից կարելի է նշել հետևյալներին՝.«Շատ օգտատերեր միակողմանի լրատվամիջոցների լսարանը վերածել են ինտերակտիվ մեդիա ակտիվիստների, լուրերի արտադրությունն ու հրապարակումը հատուկ լրատվամիջոցների մենաշնորհը չէ, և ցանկացած օգտատեր կարող է արտադրել և հրապարակել իր լուրերը: Իհարկե, այս առավելություններին զուգահեռ մեծացել է անիրական կամ վնասակար լուրերի ու տեղեկատվության տարածման հնարավորությունը, և ավանդական լրատվամիջոցներին հետևողները պակասել են , և ավելացել են մակերեսային լուրեր սպառողները»։
Բայց սոցցանցերի համավարակի ամենակարեւոր հետևանքներից մեկը՝ օգտատերերի հոգեկան առողջությանը վտանգելն է։ Ըստ վարքագծային և սոցիալական գիտությունների հետազոտողների կատարած ուսումնասիրության ,լայն կապեր գոյություն ունի սոցիալական ցանցերի ոչ պատշաճ և չափից ավելի օգտագործման և մտավոր ու հոգեբանական խանգարումների միջև, և սոցիալական ցանցերը կարող են խնդիրներ ու խանգարումներ առաջացնել մարդկանց հոգեկան առողջության մեջ, որոնք երբեմն հնարավոր չէ փոխհատուցել։
Ժամանակակից աշխարհում մեզանից շատերն ապավինում են սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Snapchat-ը, YouTube-ը և Instagram-ը՝ միմյանց գտնելու և շփվելու համար: Մինչդեռ կարևոր է հիշել, որ սոցիալական մեդիան երբեք չի կարող փոխարինել մարդկային իրական հաղորդակցությանը: Որպեսզի ակտիվացնենք այն հորմոնները, որոնք վերացնում են սթրեսը և մեզ ավելի երջանիկ, առողջ և դրական են դարձնում, մեզ անհրաժեշտ է դեմ առ դեմ շփում ուրիշների հետ: Ըստ երևույթին ,տեխնոլոգիան պատրաստվել է մարդկանց ավելի միմյանց մոտեցնելու համար,ուստի սոցիալական ցանցերում ,չափից ավելի ժամ հատկացնելը, կարող է մեզ մոտ միայնության և մեկուսացման զգացում առաջացնել, և սրել հոգեկան առողջության խնդիրները, ինչպիսիք են՝ լարվածությունը և դեպրեսիան:
Այժմ կանդրադառնանք մի շարք զգացումներին, որոնք կարող են մեզ մոտ առաջանալ սոցիալական ցանցերի չափից ավելի օգտագործման հետևանքով :
Մեր կյանքից և արտաքինից դժգոհության զգացում: Եթե նույնիսկ իմանանք ,որ սոցիալական ցանցերում հրապարակված պատկերները մանիպուլացված կամ ֆիլտրացված են,դարձյալ այդ պատկերները կարող են մեզ մոտ անապահովության կամ հուսահատության զգացում առաջացնել կյանքի առերևույթ պայմանների կամ ձևի ու ինչպիսության մասին: Մենք բոլորս գիտենք, որ մարդիկ սոցիալական ցանցերում տեղադրում են իրենց կյանքի դրական կետերն ու իրադարձությունները,իսկ հազվադեպ են այդ միջավայրում տեղադրում իրենց բացասական կետերն ու անցանկալի զգացումները,սակայն ուրիշների կյանքի ցանկալի ոլորտներին հայացք նետելը ,հավանաբար մեզ մոտ կստեղծի խանդի, զայրույթի, համեմատության կամ ափսոսանքի զգացմունքներ և կվտանգի մեր հոգեկան առողջությունը:
Մարդկանց մեջ մեկուսացման զգացում առաջացնելը: Մեզնից շատերը սոցիալական ցանցերից օգտվելու արդյունքում կարող են զգալ ,որ կապ ունեն շատ մարդկանց հետ և երբ մենք միացնում ենք մեր ինտերնետը և մտնում այս ցանցեր, զգում ենք մենակ չենք։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարածքում հարաբերությունների վրա չափից շատ ապավինելը՝ իրական և օբյեկտիվ շփման փոխարեն, կխորացնի մեկուսացման զգացումը,որը հանգեցնում է մեկուսացման ու իրավիճակներից ու իրական կապերից խուսափելուն։ Արդյունքում՝ մարդկանց մոտ կարող են առաջանալ տրամադրության խանգարումներ, անհանգստություն և դեպրեսիա՝ իրական խմբերում չլինելու և ուրիշների հետ արդյունավետ և շոշափելի շփման և կարեկցանքի բացակայության պատճառով ,որը ազդում է հոգեկան առողջության վրա։
Սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելը և այս միջավայրին մոլությունը միանշանակ շատ բացասական և խորը ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա, և թերևս ամենագլխավորը դեպրեսիան է։
Նրանք, ովքեր սոցիալական ցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով դեպրեսիայի ախտանիշներ ունեն , հաճախ հաղորդում են որակյալ քնելու, առողջ սնվելու և իրական ու արդյունավետ հաղորդակցության պակասի մասին, և այս գործոնները նրանց աստիճանաբար հեռացնում են իրենց նպատակներից ու շահերից և մեկուսացնում ու հուսահատություն առաջացնում նրանց մոտ։
Վիրտուալ աշխարհից և սոցիալական ցանցերից կախվածությունը ստիպում է մարդկանց կենտրոնանալ ուրիշների հակազդեցությունների և կարծիքների վրա, այլ ոչ թե կենտրոնանալ իրենց ծրագրերի և սեփական նպատակների վրա, որոնք համապատասխանում են իրենց հնարավորություններին և պայմաններին, իրենց հոգեկան վիճակները կապում են այս ցանցերի հետ և ի վերջո նրանք զգալու են ծանր դեպրեսիա և անհանգստություն:
Հաղորդման ավարտին ձեզ կներկայացնենք մի քանի մեթոդներ՝ նվազեցնելու հոգեկան առողջության վրա ազդող սոցիալական ցանցերի վնասը ։
Սահմանափակեք սոցիալական ցանցերից օգտվելու ժամանակը և վայրը: Եթե ձեր սոցիալական մեդիայի ծանուցումներն անջատվեն օրվա որոշակի ժամերին, կամ եթե ձեր հեռախոսը օրվա որոշակի ժամերին,ինչ պես գիշերվան անջատեք ,ավելի լավ եք կարող շփվել ձեր անմիջական հարազատների հետ: Որոշեք չստուգել սոցիալական մեդիան ընտանիքի և ընկերների հետ ճաշելիս , երեխաների հետ խաղալիս կամ խոսելիս: Ձեր հեռախոսը կամ համակարգիչը մի պահեք ննջասենյակում, քանի որ դա կխախտի ձեր քնելը:
Կանոնավոր կերպով մի քանի օր մի զբաղվեք սոցիալական ցանցերով: Մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույնիսկ հինգ օր կամ մեկ շաբաթ ընդմիջումը Facebook-ից, Instagram-ից և այլն կարող է նվազեցնել ձեր սթրեսը և դուք ավելի շատ բավարարվածություն կզգաք կյանքից: Հետազոտությունները ցույց են տվել, որ Facebook-ի, Instagram-ի և Snapchat-ի ամենօրյա օգտագործման նվազեցնելը ,պակսեցնում է միայնության և դեպրեսիայի զգացմունքը: Սկզբում կարող է դժվար լինել, բայց աստիճանաբար դուք կարող եք փոխարինել սոցիալական ցանցերի ամենօրյա օգտագործումը՝ կիրառելով այս սովորությունը ։ Առողջապահական տեղեկատվական «Net Medicine» կայքը նշում է, որ մեկ ուսումնասիրության ընթացքում ուսանողները երկու շաբաթով սահմանափակել են սոցիալական մեդիայի օգտագործումը։ Այովայի նահանգային համալսարանի հետազոտական խմբի ղեկավար Էլա Ֆալբերը ասել է.« Երբ հետազոտողները հարցրեցին մասնակիցներին իրենց փորձի մասին, նրանք մի քանի հետաքրքիր կետեր նկատեցին: Նրանցից շատերն ասում էին, որ սկզբում դժվարություններ են ունեցել , բայց հետո հասկացել են, թե ՝իրական կյանքում ինչպես են ավելի կապ հաստատում մարդկանց հետ»:
Սոցիալական ցանցերից օգտվելիս կամ դրանից առաջ և հետո, փորձեք կենտրոնանալ ձեր ապրած զգացմունքների և հույզերի վրա։Սոցցանցերի օգտատերերի մեծ մասը նշել են , որ սոցիալական ցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով նրանք հաճելի զգացողություններ չեն ունենում և չեն կարողանում իրականացնել իրենց առօրյա ծրագրերը և կորցնում են իրենց կենտրոնացումը: Հետևաբար, ավելի լավ է ինքներդ պարզաբանեք սոցիալական ցանցերից օգտվելու պատճառը՝ այս տարածքը որոշակի նպատակով օգտագործելու համար և իրական կյանքում չհեռանաք ձեր ծրագրերից:
Ժամանակի ընթացքում դուք հավանաբար շատ ընկերներ և առցանց օգտատերեր եք հավաքել, ինչպես նաև հետևում եք մարդկանց և կազմակերպությունների: Բովանդակության մի մասը դեռ հետաքրքիր է ձեզ համար, բայց դրանցից շատերը կարող են ձանձրալի, զայրացնող կամ նեղացնող լինել: Հիմա ժամանակն է չհետևել, կապը խզել կամ թաքցնել ձեր օգտատերերին: Ճնշող մեծամասնությունը չի գիտակցում, որ կյանքը իր համար ավելի լավ է լինելու:
Լավ է օգտագործել Facebook-ը, Instagram-ը և այլն՝ ընկերներին և հարազատներին որպես հոբբի տեղեկացնելու կամ համապատասխան արձագանքներ փոխանցելու համար,պայմանով որ ամիսներ չպահանջեն այցելությունների համար: Թվիթերում գործընկերոջը գրելը կարող է գրավիչ և զվարճալի լինել, բայց համոզվեք, որ այս փոխազդեցությունները չեն փոխարինում դեմ առ դեմ խոսակցությանը:
Հիշենք, որ երբ մենք օգտագործում ենք սոցիալական ցանցերը մտածված և գիտակցաբար, այս հարթակները կարող են օգտակար և փոխլրացուցիչ լինել մեր սոցիալական կյանքում: Բայց կապերի և պատկանելիության առումով , միայն իրական մարդը և նրա իրական կապը ձեզ հետ, ով նստած է ձեր դիմաց, կարող է բավարարել ձեր հիմնական կարիքը որպես սոցիալական հակումներ ունեցող մարդու ։