Ընտելանանք (51)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:
Ողջույն Ձեզ սիրելի բարեկամներ,եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք խարիզմատիկ մարդկանց բնութագրերը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այս մարդկանց մյուս հատկանիշներին և այն քայլերին, որոնք պետք է կատարեք խարիզմատիկ անհատականություն ունենալու համար:
Խարիզմատիկ մարդկանց առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք խոսում են պարզ ու հստակ ։Ուստի փորձեք չշտապել ուրիշների հետ խոսելու ժամանակ և մտածել յուրաքանչյուր նախադասության մասին: Որքան ավելի շատ օգտագործեք լրացնող հնչյուններ, բառեր և արտահայտություններ, ինչպիսիք են էհ, ըհը, օրինակ, իրականում, դուք գիտեք և այլն, այնքան ձեր խոսքի հստակությունը կնվազի: Մասնավորապես, երբ խոսում եք մեկից ավելի մարդկանց կամ մարդկանց նոր խմբի հետ ,նախապես պատրաստվեք: Եվ հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք ես ասում եմ այն ամենը, ինչ պետք է ասեմ: Արդյո՞ք այն ամենը, ինչ ես ասում եմ, անհրաժեշտ է: Արդյո՞ք հստակ նպատակ ունեմ այս խոսքերն ասելիս:
Փորձեք նաև անկեղծ ժպտալ մարդկանց հետ շփվելիս: Իսկական ժպիտը այն ժպիտն է, որը ներքուստ է և հայտնվում է ժպտացող աչքերով ու շուրթերով, և դա կոչվում է Դյուշենի ժպիտ։ Իհարկե, հիշեք, որ դա չի նշանակում, որ դուք պետք է մշտապես ժպտերես լինեք,սակայն երբ ձեր ժպիտը իրական լինի ,մարդիկ ձեզ հետ խոսելու առավել ցանկություն կունենան:
Այս կապակցությամբ ,Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հոգեբանները հետազոտել են Միլս քոլեջի ավագ դպրոցի 141աշակերտների լուսանկարները 1960-թվականի դպրոցական տարեգրքից և նույն մարդկանց լուսանկարները 27, 43 և 52 տարեկանում: Դյուշենի ժպիտ(դրական ժպիտ՝ աչքերով ժպտալ) ունեցող աղջիկների մոտ ամուսնանալու, ամուսնացած մնալու և անձնական բարեկեցության զգացմունքի հավանականությունն ավելի բարձր է եղել, քան արհեստական ժպիտ ունեցող աղջիկների մոտ։ Այս արդյունքները անփոփոխ են մնացել երեսուն տարվա լրացուցիչ ուսումնասիրությունների ընթացքում: Բացի այդ, պարզվել է, որ արտաքինը կապ չունի կյանքից բավարարվածության մակարդակի հետ և ամեն ինչ գալիս է մարդկանց հոգուց։ Երբ սրտանց եք ժպտում և այսպիսով պայծառացնում ձեր բարի անհատականությունը, ավելի շատ դրական էներգիա եք հաղորդում աշխարհին, քան կարծում եք, և նույն էներգիան ստանում եք աշխարհից։
Խարիզմատիկ մարդու մեկ այլ հատկանիշն այն է, որ նա հաճախ ուղիղ է կանգնում: Պատկերացրեք մի թել, որը ձգվում է ձեր պորտից մինչև ձեր գլուխը և կապում ձեզ առաստաղին: Այս հնարքը այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են մարմնի գեղեցիկ կեցվածք ունենալ, և այս մեթոդը օգտակար է նաև մեզ համար։ Լավ կեցվածքը մեզ դարձնում է ինքնավստահ և ամուր: Եթե դուք վստահ չեք ձեր կեցվածքի հարցում, կրկնեք այս վարժությունը, մինչև վերջապես կարողանաք դա լավապես կատարել: Մի մոռացեք ձեր ուսերը իջեցրած պահել:
Միգուցե լսած լինեք այս նախադասությունը,որ «խոսքի արտահայտելու եղանակը ավելի կարևոր է քան խոսքը»: Եթե պարտավոր եք քննադատել ինչ-որ մեկի, ապա դա կատարելուց առաջ մտածեք, թե ինչպես կցանկանայիք, որ ձեզ քննադատեն:Պարզ արտահայտվեք, առկա դժվարության մասին զբաղվեք, կարգավորման ելք առաջարկեք, ստացեք պատասխան և ժամանակացույց կազմեք: Միաժամանակ երբ դիմացի կողմը իրավացի է ,հաստատեք նրա խոսքը և գովեստով խոսեք նրա մասին: Այնպես վարվեք ,որ ուրիշները արժանի լինելու դեպքում ,զգան որ կարևոր են ,օրինակ կատարելագործված մի նախագծից հետո,կամ հաջող մի ներկայացումից հետո ,գովեստով խոսեք մարդկանց մասին: Հիանալի քայլ է ձեզ մոտ ինքնավստահություն ստեղծելը ,սակայն ուրիշների մոտ ինքնավստահություն ստեղծելը, միայն խարիզմատիկ անհատականություն ունեցող մարդու գործն է:
Նաև խարիզմատիկ բնավորություն ունեցող մարդիկ անունները հիշում են: Հայտնի գրող Դեյլ Քարնեգիի խոսքերով՝ «Մարդու անունը իր համար ամենաքաղցր անունն է և ամենակարևոր հնչյունը ցանկացած լեզվում։Անունը պարզ և միաժամանակ ազդեցիկ է: Երբ առաջին անգամը լինելով մի մարդու անունն եք լսում ,նրա համար դա կրկնեք հետևյալ նախադասություններով,օրինակ,այս նախադասությամբ՝«բարև Սառա», կամ «Ուրախ եմ այցելել քեզ Սառա»: Խոսակցությունն ավարտելիս օգտագործեք նաև անձի անունը, ինչը շատ կօգնի:
Խարիզմատիկ անհատականություն ունենալու համար պետք է պատրաստ լինեք փոփոխության: Փոփոխությունը հեշտ չէ, բայց խարիզմատիկ լինելու համար դուք պետք է սովորեք, թե ինչպես համակերպվել այն ամենին, ինչ կատարվում է ձեր շրջակայքում: Նախ սովորեք, թե ինչպես ընդունել ուրիշների կարծիքները՝ նրանց դատելու փոխարեն: Յուրաքանչյուր մարդ ազատ է և արժանի է հարգանքի, նույնիսկ եթե համաձայն չլինեք նրա հետ։Ընդունեք մտքի փոփոխություն, անհրաժեշտության դեպքում միջավայրի փոփոխություն և նույնիսկ անձնական կյանքում փոփոխություն: Հզոր մարդիկ կարող են դա կատարել:
Դրական հայեցակարգը խարիզմա ունեցող մարդկանց մեկ այլ հատկանիշն է: Չնայած հնարավոր չէ դրական տրամադրված լինել կյանքի ամեն պահի, սակայն լավ է փորձել դրական վերաբերմունք ունենալ, երբ հնարավոր է: Այս վերաբերմունքը պատճառ է դառնում ավելի լավ զգացողություն ունենաք ձեր նկատմամբ:
Փաստորեն, կարելի է ասել, որ խարիզմատիկ մարդիկ սոցիալապես առանձնահատուկ դիրքում են: Այս մարդկանց մեծ մասը նպատակներ ունի: Երբ ինչ-որ մեկը չունի մեծ, սուրբ կամ իմաստալից նպատակ իր կյանքում, նա չի կարող ուրիշներին ստիպել շարժվել որոշակի ուղղությամբ կամ առաջնորդել նրանց որոշակի ճանապարհով: Ուստի այս բոլոր մարդիկ իրենց կյանքում ունեն հստակ և բովանդակալից նպատակ, որին շատ են ցանկանում հասնել, և այդ ցանկությունը արտացոլվում է նրանց կյանքի բոլոր ասպեկտներում:
Ինքնավստահությունն ու ինքնագնահատականը նման մարդկանց մյուս հատկանիշներն են: Իրականում, եթե ինչ-որ մեկը ինքնավստահություն չունի, ապա շատ քիչ հավանական է, որ կարողանա ազդել ուրիշների վրա կամ իր հետ համընթաց դարձնել: Ինքնագնահատականը, ինքնավստահությունից լիովին անջատ հասկացություն է, որն առնչվում է մարդկանց միմյանց հետ և աշխարհի այլ արարածների հետ ճիշտ շփումներին , և խարիզմատիկ մարդիկ ունեն այդ հատկանիշը։Ոչ ոք եսասեր և նարցիսիստ մարդկանց չի դասում խարիզմատիկների շարքին: Ուստի խարիզմատիկ մարդիկ, ունենալով ինքնագնահատական, թափանցում են ուրիշների սրտերն ու հոգիները։
Ազդեցիկ խոսքը և արտահայտվելու հզորությունը այս տեսակի մարդկանց լավագույն հատկանիշներից մեկն է: Խոսելու ձևը կարևոր դեր է խաղում ուրիշների վրա ազդելու գործընթացում: Կարելի է վստահաբար ասել, որ միայն խոսքի ազդեցությունը կարող է մարդու մեջ ստեղծել ցանկալի խարիզմայի մեծ մասը։Նաև խարիզմատիկները շատ զգոն են և ամեն ինչ ընկալում են մեր հայացքից ։Նրանք խիստ ուշադիր են , ինչը նրանց օգնում է ուրիշների մեջ ստեղծել հարմարավետության, համակրանքի և ընկերակցության զգացում։
Եթե ցանկանում եք ունենալ խարիզմատիկ անհատականություն, դուք պետք է ունենաք ղեկավարելու կարողություն: Աշխարհի մեծ առաջնորդները սովորաբար լավագույն օրինակն են խարիզմատիկ լինելու համար: Այս անհատները ղեկավարության և առաջնորդության ուժով , կարողացել են ազդել մի երկրի մեծ թվով մարդկանց վրա: Այդ իսկ պատճառով ղեկավարության ուժը համարվում է այս մարդկանց մյուս կարևոր հատկանիշներից մեկը։

Խարիզմատիկ մարդիկ սովորաբար ունեն բարձր գիտելիքներ և տեղեկատվություն ՝սոցիալական ոլորտներում, և այդ գիտելիքների օգնությամբ նրանք կարող են մեծացնել իրենց խոսքի ազդեցությունը և ազդել ուրիշների վրա։Կա նաև մեկ այլ հանգամանք,որ այս անհատները հենց իրենք են: Հիշեք, որ դուք չեք կարող խարիզմատիկ անձնավորություն դառնալ՝դերասանությամբ: Անհատի իրական կերպարը, հմայք է ստեղծում մարդու անհատականության մեջ:
Եվ վերջապես, խարիզմատիկ անհատականություն կերտելու ուղղությամբ շարժվելը կարող է օգտակար լինել բոլորի համար, քանի որ դրական ազդեցություն ունենալը, ուրիշներին լավ լսելը և բարությունը ոչ միայն վնասակար չեն , այլև շատ օգտակար են համարվում: Իրականում խարիզմատիկ անհատականության այս տիպի վարքագիծը կարող է մեծապես բարելավել մարդու կյանքը: Որովհետև դուք կարող եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ խարիզմատիկ անձնավորություն դառնալու փորձի ժամանակ: Սովորաբար խարիզմատիկ բնավորություն ունեցող մարդիկ ցուցաբերում են որոշակի առանձնահատկություններ և վարքագիծ, որի արդյունքում շատերին են գրավում դեպի իրենց: Եվ ցանկացած մարդ կարող է հասնել այս բնավորությանը որոշակի վարժություններ կատարելով: