Նորություններ(82)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները` գիտական, մշակութային, գեղարվեստական, ու տնտեսական ոլորտներում։
Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիական ոլորտի վերաբերյալ հոդվածով:
Իրանցի հետազոտողների խումբը ստեղծել է առաջին խելացի գործվածքը, որը փոխում է իր ձևն ու գույնը՝ ջերմության և էլեկտրականության ազդեցությամբ։ Այս գյուտը մեծ հնարավորություններ է բացում տարբեր ոլորտներում՝ ներառյալ վիրտուալ իրականությունը և ռոբոտաշինությունը: Խթանիչներին արձագանքող նյութերը (SRM) արձագանքում են այնպիսի գրգռիչներին, ինչպիսիք են լույսը, ջերմաստիճանը, մագնիսական դաշտերը կամ էլեկտրականությունը: Այդ ազդեցության արդյունքում փոխվում են դրանց ձևը, մոլեկուլային կառուցվածքը կամ մեխանիկական հատկությունները:
Մինչ այժմ հետազոտողները մշակել էին միայն գույնը կամ միայն ձևը փոխող նյութեր և առաջին անգամ Վաթեռլոոյի համալսարանի մասնագետներին հաջողվել է մշակել գործվածք, որը մի քանի գրգռիչների ազդեցությամբ փոխում է միաժամանակ և գույնը և ձևը: Այս գործվածքն ամուր է և միևնույն ժամանակ փափուկ ու ճկուն:
Հետազոտողները գործվածքը տաքացրել են վարսահարդարիչի միջոցով և պարզել, որ 20-60 աստիճան տաքության ազդեցության դեպքում դրա գույնը փոխվում է մանուշակագույնից կապույտի: Սառելուց հետո այն վերադառնում է իր սկզբնական վիճակին: Էլեկտրականության ազդեցության դեպքում տեղի է ունենում նույն փոփոխությունը: Հատկանշական է, որ հետազոտողները ազդել են գործվածքի որոշակի հատվածի վրա և փոփոխվել են միայն այդ հատվածի գույնն ու ձևը:
Բացի այդ, գործվածքն ակտիվացել է 5 վոլտ փոքր լարմամբ 20 վայրկյանում։ Որքան ցածր է կիրառվող լարումը, գործվածքը կարող է օգտագործվել ավելի փոքր շարժական սարքերում, ինչպիսիք են բժշկական գործիքները և շրջակա միջավայրի սենսորները: Հետազոտողներից Միլադ Քամքարն ասում է, որ գործվածքը կարող է կիրառվել արհեստական բանականության, ռոբոտաշինության, համակարգչային խաղերի և վիրտուալ իրականության ոլորտներում։
Հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարել M87 սև խոռոչի ամպից և այս երկնային մարմնից միաժամանակ դուրս եկող նյութերի հոսքը: Աստղագետները ֆիքսել են սև խոռոչի առաջին ուղիղ պատկերը, որը դուրս է մղում նյութի հզոր հոսք: Նոր պատկերում M87 գալակտիկայի սրտում կարելի է տեսնել մեծ գերսև անցքեր:
Լուսանկարը հնարավորություն է տվել պարզել, թե ինչպես է նման հզոր աստղաֆիզիկական հոսանքը շարժվում լույսի արագությանը նման արագությամբ։ M87 սև խոռոչի նախորդ նկարներում այն կառավարվում էր այնպես, որ գրանցվեր նյութի արտահոսքը սև անցքից, ինչպես նաև այս հսկայական երկնային մարմնից: Սակայն դրանք երբեք միասին չեն լուսանկարվել։
Հարավային Կորեայի Կյունպուկի ազգային համալսարանի և Մաքս Պլանկի ինստիտուտի գիտաշխատող Ջա Յոնգ Կիմի խոսքով՝ նոր պատկերն ամբողջությամբ ցույց է տալիս սև խոռոչի շուրջը և նյութի հոսքը միաժամանակ։ Այս սև խոռոչը, որը Արեգակից 6,5 միլիարդ անգամ մեծ է, գտնվում է Երկրից 55 միլիոն լուսային տարի հեռավորության վրա, և դրա առաջին պատկերը գրանցվել է EHT գործիքի օգնությամբ՝ 2017 թվականին։ Աստղագետները ֆիքսել են սև խոռոչի առաջին ուղիղ պատկերը, երբ դրանից արտահոսում է հզոր շիթ:
Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները մշակել են նոր գել, որը ոչնչացնում է ուղեղի վրա եղած գոյացությունը (գլիոբլաստոմա) և կանխում դրա կրկնությունը։ Երբ հետազոտողները փորձարկել են այս հակաքաղցկեղային գելը քաղցկեղի այս տեսակ ունեցող մկների վրա, մկները բուժվել են:
Հետազոտական խմբի անդամներից Բեթի Թայլերն ասում է. «Սովորաբար այս հիվանդությամբ տառապող մկների 100%-անոց բուժում չի գրանցվում»։ Հետազոտողները պնդում են, որ այս գելը գլիոբլաստոմայի համար մշակված ամենաարդյունավետ բուժումն է։ Քանի որ այն կարող է կանգնեցնել ուռուցքի աճը նույնիսկ ուղեղի այն հատվածներում, որտեղ ավանդական բուժումներն ու հակաքաղցկեղային դեղամիջոցները սովորաբար անարդյունավետ են:
Ներկայումս FDA-ի կողմից հաստատված ուղեղի իմպլանտը, որը կոչվում է Gliadel, գլիոբլաստոմայի բուժման ամենատարածված միջոցն է: Պրոֆեսոր Թայլերը, ով 1990-ականներին մեծ ներդրում է ունեցել այս դեղամիջոցի ստեղծման աշխատանքում, նշում է, որ փորձերի ընթացքում նոր գելը ստացած մկների բուժման արդյունքները նույնիսկ ավելի լավն են եղել, քան Gliadel-ով բուժվող խմբին։ Դրա հնարավոր պատճառներից մեկն այն է, որ գելի վրա հիմնված բուժումն ունի քիմիաթերապևտիկ և իմունոթերապևտիկ հատկություններ: Այս գելը պատրաստվում է հակաքաղցկեղային դեղամիջոցից, որը կոչվում է paclitaxel և հակամարմին:
Գիտնականները սկզբում հեռացրել են մկների գլխուղեղում առկյա գոյացությունն իսկ հետո դրա տեղը լցրել գելով։ Պարզվել է, որ գելը թույլ չի տալիս, որպեսզի այդ տեղում նոր ուռուցք գոյանա: Այնուհետև հետազոտողներն ուռուցք են տեղադրել մկների գլխուղեղում, սակայն կենդանու իմունային համակարգն առանց որևէ բուժման կամ միջամտության, ոչնչացրել է քաղցկեղի բջիջները: Գելը ճնշել է քաղցկեղային բջիջները և մեծացրել իմունային համակարգի ուժը:
....
Այժմ անդրադառնանք գեղարվեստական մի շարք ձեռքբերումների
Մաջեդ Ռոստամիզադեի «Խոզը» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է Տրիպոլկիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ արժանացել է առաջին մրցանակին:
Տրիպոլիում կայացել է Լիբանանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, որին մասնակցել են 18 երկրների 32 կարճամետրաժ ֆիլմեր։ Փառատոնի ժյուրիի կազմում են եղել ռեժիսոր Մահնա Աբդուլլահը Սաուդյան Արաբիայից, Աննա Սանդրիրո Էլվիյերզը Իսպանիայից, դերասան Օմար Միղաթին, ռեժիսոր Շադի Զեյդանը և գրող Սալահ Աթույը Լիբանանից: Այս ռեժիսորի մյուս ստեղծագործություններից են «Փոշին» և «Սպիտակ շրջանակ» ֆիլմերը: «Սպիտակ շրջանակ» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է կանադական HeCare փառատոնին։
TG Stan թատերական խումբը Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմի հիման վրա Բելգիայում և Հոլանդիայում բեմադրել է թատերական ներկայացում: Սցենարը գրել են Սքարլեթ Թամմերսը և Ժոլենտե Դե Կիրսմաեկեն։ Ներկայացումը բեմադրվել է Բելգիայում և Նիդեռլանդներում մարտ-ապրիլ ամիսներին: 2020 և 2021 թվականներին TG Stan խումբը ներկայացրել էր նաև բեմականացում՝ հիմնված Ասղար Ֆարհադիի «Բաժանում» ֆիլմի վրա։
Ֆարհադիի այս ֆիլմը 2009 թվականին Բեռլինի կինոփառատոնում արժանացել է Արծաթե արջ մրցանակին և ավելի քան տասնյակ միջազգային հեղինակավոր մրցանակների։
Իրանի երեխաների և դեռահասների ինտելեկտուալ զարգացման կենտրոնի գեղարվեստական կենտրոնների 16 սաներ Պորտուգալիայի «Ֆունչալ» նկարչական միջազգային մրցույթի պատվոգիր և մասնակցության վկայական են ստացել։
Մրցույթն անցկացվել է 2022 թվականին՝ «Իմ հայրենիքի գանձերը» թեմայով։ Կենտրոնից այս մրցույթին մասնակցել է 98 աշխատանք, որոնց հեղինակներից հինգն արժանացել են պատվոգրերի, իսկ ևս 11-ը արվեստի այս մրցույթին մասնակցության վկայականներ։