Դերասանների և կինոգործիչների զանգվածային գործադուլը՝ ի նշան Հոլիվուդում անհավասարության դեմ բողոքի
Օրերս Հոլիվուդում զանգվածային բողոքի ցույցեր են սկսել կինոարտադրողները, այդ թվում՝ դերասանները և նրանց հետ միասին տարբեր արհմիություններ։Զանգվածային այս գործադուլի պատճառը կինոարտադրող ընկերությունների ու հեռուստաալիքների, դերասանների, սցենարիստների և այլ ակտիվիստների արձագանքն էր տնտեսական խնդիրներին և աշխատավարձերի անհավասարությանը։
Այս գործադուլի խնդրին անդրադառնալուն զուգահեռ կքննարկենք նաեւ Հոլիվուդում տարաձայնությունների ու դժգոհությունների պատմական պատճառները։ Այս հաղորդման ընթացքում նաև քննակվելու ենք կինոյի ոլորտի ակտիվիստների համար սահմանափակումներ ստեղծելու պետական իշխանությունների մոտեցումները :
Խտրականությունն ու անհավասարությունը, Հոլիվուդում մշտապես արծարվծում է
Հոլիվուդը հայտնի է, որպես աշխարհի ամենամեծ կինոարտադրական համալիրը: Այս տարածքը գտնվում է Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի մի հատվածում, և դրա հայտնի դառնալու հիմնական պատճառը ՝այս տարածքում, կինոարտադրող բազմաթիվ ընկերությունների ներկայությունն է։ Ֆիլմերի և թանկարժեք հեռուստասերիալների գրեթե զգալի մասը նկարահանվում է Հոլիվուդում և այս կինոքաղաքից է կախված նաև ԱՄՆ-ում, ինտերնետ հարթակների հսկայական և ընդարձակ ցանցի (օրինակ՝ «Netflix» 2 հեռուստացանցի) և կինոթատրոնների արտադրանքի արտադրությունը ։
Հոլիվուդը և այնտեղ նկարահանված ֆիլմերը նույնպես կարևորագույն մշակութային խորհրդանիշներն են ամերիկյան ապրելակերպը գովազդելու համար: Հոլիվուդյան ֆիլմերի հերոսները, հատկապես ֆիլմերում սուպերհերոսները, հայտնի են որպես կերպարներ, որոնց ուժը միայն կարող է մաքրել աշխարհը բոլոր չարիքներից և անվտանգությունը վերադարձնել մոլորակ: Սուպերմենը, Բեթմենը, Marvel ընկերության սերիալները կամ «կոմիքսները», ներառյալ «Գալակտիկայի պահապանները», «Շեզեմը» և «Վրիժառուները» մեծածախս ֆիլմերի մի քանի նմուշներն են, որոնք նկարահանվում են հոլիվուդյան ստուդիաներում և այս ֆիլմերի հերոսները ինչ-որ կերպ մոլորակի փրկիչներն են։
20-րդ դարի սկզբից ,Հոլիվուդի գործունեությունը սկսվելուց իվեր, անհավասարություններն ու խտրականությունը դերասանների և տեխնիկական գործակալների և պրոդյուսերների միջև միշտ կոնֆլիկտներ և լարվածություն են առաջացրել կինոարտադրողների միջև: Այս պատճառով Հոլիվուդում ստեղծվել են դերասանների արհմիություններ և այլ արհմիություններ, որպեսզի մասամբ նվազեն որոշ դժգոհություններ, կինոարտադրողների ցածր աշխատավարձերի առումով,սակայն այդ ընթացքը ևս անհաջողության է մատնվել:
...
Ամերիկայի իշխանությունների անվտանգության քաղաքականությունները դերասանների և գրողների դեմ՝ հոլիվուդյան ընկերությունների հետ համագործակցությամբ
Երկրորդ համաշխարհային պատերազմից և աշխարհը երկու բևեռների՝ Արևելքի և Արևմուտքի բաժանվելուց հետո, Սպիտակ տան ամերիկացի պաշտոնյաները ավելի շատ սահմանափակումներ դրեցին կինոընկերությունների և դերասանների, ռեժիսորների և գրողների նկատմամբ:Այս քաղաքական շարժման առաջնորդն էր տխրահռչակ և հայտնի ամերիկացի հանրապետական սենատոր «Ջոզեֆ Մաքքարթին», և շատ դերասաններ ու ռեժիսորներ կանչվեցին նրա ղեկավարած հանձնաժողով և պետք է պատասխան տային կոմունիզմին ու Խորհրդային Միությանը աջակցելու համար։Մաքքարթիի հակակոմունիստական քաղաքականությունը բազմաթիվ զոհեր ունեցավ, և հոլիվուդյան շատ հայտնի դերասանների ու ռեժիսորների գործունեությունը դադարեցվեց կամ սահմանափակվեց։ Գրողներն ու դերասանները, որոնք նույնպես շատ էին, ներառվում էին Մաքքարթիի այսպես կոչված «սև ցուցակում»՝ հարցաքննության համար։Հոլիվուդյան շատ հայտնի դերասաններ և ռեժիսորներ հայտնվեցին այս ցուցակում և հետագա տարիներին աշխատելու հարցով խնդիրների դիմաց կանցնեցին:
Հայտնի դերասան և կատակերգական ֆիլմերի ռեժիսոր «Չարլի Չապլինի» որդին՝ «Յուջին Չապլինը», վկայակոչելով հորը, հայտնել է, որ նա մոտավորապես 20 տարի ստիպված է եղել թողնել կինոգործունեությունը և նույնպես հեռանալ ԱՄՆ-ից։Վերջին տարիներին հոլիվուդյան կինոն ավելի շատ ուշադրություն է դարձրել այս դիրքորոշմանը, և երկու ֆիլմերը՝ «Trumbo» և «Good Night and Good Luck»(Բարի գիշեր և հաջողություն), իրական հերոսների պատմություններ են, ովքեր դիմակայել են Մաքքարթիի գործողություններին և վճարել դրա գինը։2015 թվականին թողարկված Trumbo ֆիլմը հոլիվուդյան հայտնի սցենարիստ և օսկարակիր «Դալթոն Թրամբոյի» կյանքի պատմությունն է, ում դերն այս ֆիլմում մարմնավորում է «Բրայան Քրենսթոնը»։
Թրամբոն Մաքքարթիի սև ցուցակում էր և դատվեց ու բանտարկվեց իր ձախակողմյան հակումների համար, բայց անգամ ազատ արձակվելուց հետո նա երկար տարիներ դժվարությամբ աշխատեց և նույնիսկ թույլ չտվեցին իր իսկական անունը դնել իր գրվածքների և սցենարների վրա։«Բարի գիշեր, հաջողություն» ֆիլմը, որը արտադրվել է 2005 թվականին , հոլիվուդյան հայտնի դերասան «Ջորջ Քլունին» պատրաստել՝ ռադիոհաղորդումների հեղինակ և հաղորդավար «Էդվարդ. Էդ. Մորոուի» կյանքի պատմությունն է, ով խիստ պայքար էր սկսել Մաքքարթիի դեմ, իր գիշերային ռադիոհաղորդումների ժամանակ: Հոլիվուդում լարվածություններն ու տարաձայնությունները միայն տնտեսական չեն և երբեմն էլ հոլիվուդյան հայտնի դերասաններն ու ռեժիսորները սահմանափակումների են հանդիպում քաղաքական և նույնիսկ սոցիալական դիրքերի պատճառով։
ԱՄՆ-ի կինոարդյունաբերության պատմության մեջ ամենախոշոր զանգվածային գործադուլը
ԱՄՆ-ում, կինոարդյունաբերության ակտիվիստների համազգային գործադուլը, որը սկսվել է հուլիսի 13-ին մի քանի կինոասոցիացիաների համագործակցությամբ և մասնակցությամբ,իր տեսակի մեջ, կինոարդյունաբերության ակտիվիստների վերջին տարիների ամենամեծ գործադուլն է։Հոլիվուդի դերասանների միության տնօրենների խորհուրդը, որին անդամակցում են 160 հազար կինոյի և հեռուստատեսության դերասաններ, մամուլի ասուլիսում միաձայն հայտարարեց գործադուլի մեկնարկի մասին։Ամերիկյան կինոյի և հեռուստատեսության գրողների ասոցիացիան նույնպես սկսել է գործադուլը մայիս ամսից առաջ։
Ցուցարարների հիմնական պահանջները արծարծվել են երկու ոլորտներում՝ աշխատավարձերի բարձրացման և աշխատատեղերի անվտանգության երաշխավորման վերաբերյալ։ Ցուցարարների ամենակարեւոր պահանջը աշխատավարձի բարձրացումն ու ապահովագրության որակն է։Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ չնայած իրենց առնչվող ընկերությունների ու հեռուստաալիքների հարուստ եկամուտներին, դերասանների ու գրողների եկամուտները շատ քիչ են։Դերասանների մյուս մտահոգությունը արհեստական ինտելեկտի առաջխաղացումն է և այս տեխնոլոգիայի օգտագործումը կինոարդյունաբերության մեջ մարդկանց փոխարեն: Գրողներն ու դերասանները նաև երաշխիքներ են ուզում, որ իրենց աշխատանքը չի փոխարինվի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով։
Դերասաններն անհանգստացած են, որ իրենց թվայինացված պատկերները կօգտագործվեն կինոարտադրող ընկերությունների կողմից՝ առանց համապատասխան թույլտվության կամ վճարման։Գործադուլ հայտարարած դերասանների ու գրողների ներկայացուցիչների և կինոարդյունաբերության այլ ակտիվիստների և հոլիվուդյան ընկերությունների ներկայացուցիչների միջև բանակցությունները դեռևս չեն արդյունավորվել ,և կողմերը լուրջ տարակարծիք են աշխատավարձերի բարձրացման և այս արհմիության այլ խնդիրների առնչությամբ :
....
Անորոշություններով լի ապագա՝ Հոլիվուդի կինոարտադրության մեջ
Վերջին երկու տասնամյակների ընթացքում կինոարդյունաբերությունը զգալի առաջընթաց է գրանցել, և անկասկած, հիմնական և կարևոր պատճառներից մեկը կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության տեխնոլոգիայի առաջխաղացումն էր: Տարբեր մեծածախս ֆիլմերի հատուկ էֆեկտները, որոնք հիմնականում գրաֆիկական հնարավորությունները օգտագործում են տեսարանների ձևավորման համար, մեծապես բարձրացրել են ֆիլմի ստեղծման և արտադրության ծախսերը: Այսօր տնային հեռուստաալիքները կինոարտադրող ընկերությունների լուրջ խնդիրներից են, որոնք մեծ գումարներ են վաստակում ֆիլմեր և սերիալներ հեռարձակելով, սակայն այս հսկա շահույթից չնչին գումար է բաժին հասնում ֆիլմերի և սերիալների ստեղծողների գլխավոր դերակատարներին, այդ թվում՝ ռեժիսորներին, դերասաններին, գրողներին և տեխնիկական գործակալներին։ Կինոստուդիաներն իրենց ստեղծագործությունների ստեղծման ընթացքում ավելի շատ կենտրոնանում են ճանաչված դերասանների սահմանափակ խմբի վրա, որոնց թիվը նույնպես քիչ է, բայց դերասանների այս մասը պահանջում է ամենաբարձր աշխատավարձը և շատ դեպքերում բաժնեկից դառնում նաև ֆիլմի վաճառքից ստացված շահույթի մեջ։
Դա պայմանավորված է նրանով, որ Հոլիվուդում դերասանների մի զգալի մասը քիչ գումար է վաստակում ֆիլմերում ու սերիալներում նկարահանվելով։Կինեմատոգրաֆիական աշխատանքների արտադրության և բաշխման գործընթացում զգալիորեն աճ է արձանագրել նաև էկրանավորման ծախսը , և այս խնդիրները պատճառ են դարձել, որ ֆիլմերի մի սահմանափակ մասը դառնա եկամտաբեր։Վերջին գործադուլներում կարևորը բազմաթիվ հայտնի դերասանների, այդ թվում՝ «Սյուզան Սարանդոնի», , «Թոմ Հենքսի» (14) և «Մերիլ Սթրիփի» (15) ներկայությունն է, ովքեր աջակցել են բողոքի ակցիաներին և ֆիլմարտադրողների մեծ մասի համար աշխատելու և գումար վաստակելու պայմանները անբավարար են համարում։
Կինեմատոգրաֆիական աշխատանքների մի փոքր մասն ամեն տարի հայտնվում է բեսթսելերների աղյուսակում, իսկ ամերիկյան ընկերությունների արտադրանքի զգալի մասը չի ունենում սպասված վաճառքը,և առևտրական առումով ձախողում է պրոդյուսերն ու ընկերությունը: Անցյալ 63 տարիների ընթացքում ,առաջին անգամն է, երբ ստուդիաները դեմ հանդիման են կանգնում Գրողների միության, ինչպես նաև Դերասանների միության կողմից երկակի գործադուլի։Եթե երկու կողմերը համաձայնության չգան, ապա այս գործադուլի հետևանքով բազմաթիվ կինո-հեռուստատեսային արտադրանքների արտադրությունը կկադարեցվի ինչը նույնպես անուղղելի հարված կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը։