ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (4. Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը)
(last modified Wed, 06 Dec 2023 07:51:50 GMT )
Դեկտեմբեր 06, 2023 11:21 Asia/Tehran

Ողջույն հարգելի բարեկամներ։ Ձեզ ենք ներկայացնում «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կքննարկենք դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքները և Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը։

Ի՞նչ է Հյուսիսատլանտյան պայմանագիրը կամ ՆԱՏՕ-ն: Ո՞ր տարածաշրջաններում է ավելի շատ ՆԱՏՕ-ի գործունեության շրջանակը։ Ինչո՞ւ են Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների մեծ մասը, հատկապես արաբական և իսլամական երկրները դեմ այս ռազմական կազմակերպության զարգացմանը։ Ինչո՞ւ է Ռուսաստանը դեմ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխաններին անդրադարձել ենք նախորդ երեք հաղորդումների ընթացքում։ Այսօրվա հաղորդման ընթացքում ձեզ հետ կխոսենք դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ուկրաինայում պատերազմի ազդեցությունների մասին։

Ռուսաստանը դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

2014 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը հասավ գագաթնակետին, և ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցուցարարների կողմից պաշտոնանկ էր արվել: Նաև Ուկրաինայի Ղրիմի թերակղզին միացվել էր Ռուսաստանի տարածքին։ Ղրիմի թերակղզում ռուս զինվորականների հարձակմամբ Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակվող ռուսախոս անջատականները գրավել էին կառավարական շենքերը Ռուսաստանի սահմանին գտնվող Դոնեցկում և Լուգանսկում և հայտարարում էին նոր «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման մասին։ Նման իրավիճակում Կիևը և նրա արևմտյան կողմնակիցները համոզված էին, որ Ռուսաստանի հրահրմամբ է տեղի ունեցել անջատողականների այս արարքը։

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտություններից և Ղրիմի բռնակցումից հետո ԱՄՆ-ն և Եվրամիությունը քաղաքական և տնտեսական խիստ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ:

2016 թվականին ՆԱՏՕ-ն սադրիչ ձևով ամրապնդեց իր ռազմական կարողությունները Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում և կրկնելով Ուկրաինայի և Վրաստանի «անդամակցության» վերաբերյալ 2008թ. հանձնառության ուժի մեջ լինելը, պատասխանեց անդամ պետությունների վախին, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանների երկայնքում։ 2019 թվականին Ռուսաստանի շրջափակումը կատարելագործելու համար, ԱՄՆ-ն Մոսկվային մեղադրեց Միջին հեռահարության միջուկային զենքի մասին պայմանագիրը չհարգելու մեջ և դուրս եկավ այդ պայմանագրից։ Գործողություն, որը թույլ է տալիս միջուկային տեխնիկա տեղակայել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանի շրջակայքում՝ Ասիայում:

Պուտինը մտահոգված է դեպի արևելք ՆԱՏՕ-ի գործունեության ընդլայնման վերաբերյալ

Ռուսաստանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքը ոչ մի դեպքում չի ցանկանում կատարել Մոսկվայի անվտանգության պահանջները, 2022 թվականի փետրվարին ձեռնարկեց համակողմանի հարձակում Ուկրաինայի դեմ։ Հարձակումից հետո, որը հայտնի է որպես «հատուկ ռազմական գործողություններ», Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցներն ընդլայնվեցին և իրականացվեցին աննախադեպ ձևով։ Ռուսաստանի բանկային հատվածների մեծ մասը և դրա փոխանակումները ենթարկվեցին պատժամիջոցների, իսկ Մոսկվայի շատ պաշտոնյաներ բոյկոտվեցին:

ԱՄՆ-ին և Բրիտանիային անհրաժեշտ էր Եվրոպայի աջակցությունը Ռուսաստանին մեկուսացնելու համար։ ԱՄՆ-ի և Բրիտանիայի համագործակցությունից հետո Արևմուտքը իրականացրեց իր ռազմավարական միջոցառումները, և Ուկրաինան օգտվեց ֆինանսական աջակցությունից և սպառազինությունից։ Նման իրավիճակում Ռուսաստանը վերջնական որոշում էր կայացրել հարձակվել Ուկրաինայի վրա։ Ռուսաստանի քաղաքացիները դեմ չեն եղել Ուկրաինա ներխուժելու Մոսկվայի ծրագրին, նախագահի կողմնակիցները Պուտինի արարքը դիտարկել են՝ անվտանգությունը վեականգնելու և Ռուսաստանի ինքնությունը պաշտպանելու ուղղությամբ և աջակցել են նրան։

Թվում է, որ եթե Ռուսաստանը ավելի շատ կենտրոնանար միջազգային հասարակական կարծիքի վրա, ապա կարող էր ավելի շատ լեգիտիմություն հաղորդել իր «հատուկ ռազմական գործողությունների» ծրագրին։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո աշխարհը ականատես է դառնում այս ռազմական գործողության կողմնակիցների և հակառակորդների միջև միջազգային դասավորումների հաստատմանը։

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, և ՆԱՏՕ-ի պարտավորությունների և Ռուսաստանի ավանդական ռազմավարական անվտանգության նկատառումների չհարգվելը պետք է դիտարկել որպես Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ամենակարևոր պատճառ։

Ուկրաինական պատերազմի ազդեցությունը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վրա կարելի է դիտարկել մի քանի տեսանկյուններից։ Այդ հիմամբ դիտարկվում է հետևյալ երեք սցենարների դերը ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ:

-Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի նկատմամբ և պատերազմի ավարտը Ռուսաստանի նպատակների առանցքայնությամբ:

-Ուկրաինայում պատերազմի շարունակման հավանականությունը և հավասարումների զարգացումը դեպի քայքայման պատերազմ՝ հօգուտ Արևմուտքի:

-Ռուսաստանի պարտության հավանականությունն ու ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ցանկությունների իրականացումը:

Նշված երեք սցենարներն ուսումնասիրելիս անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանի նպատակներն ու հնարավորությունները։ Ռուսաստանը Եվրոպայում էներգիայի ամենակարեւոր մատակարարն է, և ստեղծված վակուումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Արևմուտքի միջոցառումների վրա։ Նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունենալու Ռուսաստանի քաղաքական գործիքը այս երկրին տրամադրել է արդյունավետ գործիք՝ կանխելու պատժամիջոցներն ու իր դեմ լայնածավալ միջոցները։ Վերջին կետն այն է, որ միջուկային զենքի առկայությունը Ռուսաստանին հնարավորություն է տվել վերջնականապես վստահ լինել իր գոյատևման հարցում և զերծ մնալ տարածքային ներխուժման հնարավորությունից։

Նկատի ունենալով նշված սցենարներից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները, կարելի է ասել, որ Ուկրաինայի պատերազմը կարող է պատմական շրջադարձ լինել ՆԱՏՕ-ի լարվածություն առաջացնող ընդլայնման գործում։

***********************

Ուկրաինայի պատերազմն անմիջական ազդեցություն կունենա Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ապագա պլանների վրա։ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի և Բրիտանիայի առանցքայնությամբ, ի սկզբանե ցանկանում էր մոտենալ Ռուսաստանի սահմաններին Արևելյան Եվրոպայի երկրների նոր անդամակցություններով, որպեսզի կանխի Ռուսաստանի և Եվրոպայի էներգետիկ, տնտեսական և քաղաքական կապը։ Հենց այս գործընթացում Վաշինգտոնի սադրանքներով Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը հայտնվեց ուկրաինական պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի առաջին տեղում։

Իրանի համալսարանի դասախոս՝ Մոհամմեդ Մեհդի Մազահերին այս կապակցությամբ ասում է.- Եթե ​​Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, Եվրամիությունը ՆԱՏՕ-ի տեսքով ավելի շատ կհայտնվի Ռուսաստանի առջև, քան նախկինում, և օրակարգում կլինի մի տեսակ համազգային ճնշում Մոսկվայի դեմ, և ահա թե ինչի են ձգտում ԱՄՆ-ի իշխանությունները՝ Ռուսաստանի թուլացումը՝ դաշնակիցների հաշվին։ Այս կերպ ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ և ՆԱՏՕ-ի եվրոպական ռազմական հզորության ուժեղացմամբ մեծացել է եվրոպացիների գործընկերությունը Ռուսաստանին զսպելու հարցում, և Ամերիկան ​​կարող է ավելի բաց ձեռքով զսպել Չինաստանին։

Դա այն պայմաններում, երբ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման ակտիվացումը կմեծացնի անկայունությունը Արևելյան Եվրոպայում։ Նշելով, որ Ուկրաինայի հարցն այլ լուծում չունի, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվտանգության մտահոգություններին լուրջ ուշադրություն դարձնելը, անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտի ավագ ստրատեգ՝ Հենրի Քիսինջերն ասում է.- Եթե ​​Ուկրաինան ցանկանում է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ապա պետք է չեզոք դիրք գրավի։ Այն իրավիճակում, երբ երկու կողմերի միջև պատերազմ է ձևավորվել, դա չի կարող դիտարկվել որպես վերջնական նպատակ և անհրաժեշտ է սկսել խաղաղ բանակցություններ։ Իդեալական դեպքում, «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բաժանարար գիծը պետք է վերականգնի ստատուս-քվոն», այսինքն՝ ընդունել Մոսկվայի փաստացի վերահսկողությունը Ղրիմի և Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասի նկատմամբ:

 

*********************

ՆԱՏՕ-ի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումը, Ռուսաստանը շրջապատելու ՆԱՏՕ-ի նպատակները և Մոսկվայի անվտանգության մտահոգությունները գործոններ են, որոնք վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարության դիրքում գտնվող յուրաքանչյուրը դեմ է լինելու ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Որովհետեւ ՆԱՏՕ-ն համարվում է Մոսկվայի դեմ գլխավոր սպառնալիք։ Ուստի, եթե ՆԱՏՕ-ն պնդի իր հավակնոտ նպատակների վրա և շարունակի իր սողացող ընդլայնումը` անկախ Ռուսաստանի անվտանգության պահանջներից և նկատառումներից, ապագայում մենք ականատես կլինենք Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական արձագանքների սրմանը: