ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (5.Փորձագետների և Ուղեղային կենտրոնների տեսակետները)
Հանուն Բարձրյալի,ողջույն սիրելի ունկնդիրներ։ Ձեզ ենք ներկայացնում «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք» հաղորդաշարի վերջին թողարկումը: Նախորդ հաղորդումներում անդրադարձանք ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հետևանքներին և այս հարցով Ուկրաինայի պատերազմի ազդեցությանը,սակայն այս թողարկման ընթացքում քննարկելու ենք ,որոշ փորձագետների և արտաքին ուղեղային կենտրոնների տեսակետները ՆԱՏՕ-ի մասին:
Արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, որոշումների կայացման համակարգը հաճախ ենթարկվում է ստվերային կառավարության և խմբերի շահերի ազդեցությանը։Տարբեր խմբեր, տարբեր ձևաչափերով ազդում են քաղաքական պաշտոնյաների կողմնորոշումների վրա և կարողանում են երկրի շահերը բացատրել այնպես , որի ստվերի ներքո շահակից երկրի շահերը համընկնի նրանց ցանկություններին։Անկասկած, ուղեղային կենտրոնների և փորձագետների դերը իր ազդեցությունն ունի հասարակական կարծիքի վրա։Ուստի այս ինստիտուտները, ունենալով ԶԼՄ-ներ և մտավորականների մտքերից ու կարծիքներից բխող վերլուծություններ, կարող են կրկնակի ազդեցություն ունենալ պետական այրերի, քաղաքացիների և նրանց հայացքների վրա։Այսօր կարևոր գործողություններից մեկը, որին հետևում են արևմուտքի պետական այրերը ՝ իրենց շահերին համապատասխան և մեծ նշանակություն են տալիս դրան , ՆԱՏՕ-ի ընդլայնումն է։ՆԱՏՕ-ի ընդլայնումը և դրա հետագա գործողությունները շատ ուժեղ հիմնավորում են պահանջում, որպեսզի Արևմուտքի քաղաքացիները զգան դրա գինը վճարելու անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից, վերջին տարիներին, հատկապես Ուկրաինայի պատերազմը սկսվելով, ԱՄՆ-ում ուղեղային կենտրոնների կենտրոնացումը ավելի է խորացել ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության հարցի վրա:
......
«Ռենդ» ուղեղային կենտրոնը 2022 թվականի իր զեկույցում,մեկնաբանելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք,քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունները : Այս հոդվածում հստակ ընդգծված է, այսօր կենսական նշանակություն ունի այնպիսի քաղաքականության իրականացումը, որն ի վերջո կհանգեցնի Ռուսաստանի փլուզմանը ներսից։ «Ռուսաստանի ծավալապաշտությունը » խորագրով այս զեկույցը Մոսկվային համարում է Արևմուտքի թշնամի և նրան դիմակայելը համարում է կենսական: Ռենդ կենտրոնի վերլուծական զեկույցը կենտրոնանում է Ռուսաստանի մի շարք թույլ կողմերի վրա և փորձում է առաջարկություններ անել արևմտյան պաշտոնյաներին, որոնք, ի վերջո, կհանգեցնեն Ռուսաստանի թուլացմանն ու փլուզմանը: Ռենդ ուղեղային կենտրոնի վերլուծական զեկույցի համաձայն, Ուկրայինայի պատերազմը պետք է ընթանա դեպի այն կողմը ,որը կհանգեցնի Ռուսաստանի թուլացմանը և փլուզմանը ներքուստ և արդյունքում ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնմանը:
Ռենդ ուղեղային կենտրոնի զեկույցի մի բաժնում նշվել է.- «ԱՄՆ-ի հետ մրցակցության առումով , Ռուսաստանի ամենամեծ խոցելիությունը իր տնտեսությունն է, որը համեմատաբար փոքր է և մեծապես կախված է էներգիայի արտահանումից: Ռուսաստանի ամենահզոր կողմերը ռազմական և հետախուզական պատերազմի ոլորտում են։ Պատժամիջոցները կարող են սահմանափակել Ռուսաստանի տնտեսական կարողությունները: Այնուամենայնիվ, արդյունավետ լինելու համար պետք է ընդգծել բազմակողմ պատժամիջոցները, որոնք գոնե ներառեն Եվրամիությանը: Ռուսաստանը չի ձգտում ԱՄՆ-ի հետ համահավասար դառնալ ռազմական բոլոր ոլորտներում, ուստի ԱՄՆ-ի առավել զարգացումները առկա գերակա ոլորտներում կարող են Ռուսաստանի համար չնչին հակազդեցություն առաջացնել: ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ԱՄՆ-ի ցամաքային զորքերի տեղակայումը Եվրոպայում, հավանաբար Ռուսաստանի հատվածային արձագանքին արժանանա ,հատկապես եթե այդ ուժերը Ռուսաստանի մոտ գտնվեն: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն ավելի մեծ գին է վճարելու քան Ռուսաստանը:Ռենդ վերլուծական կենտրոնի վերլուծությունը, ԱՄՆ-ի ազդեցիկ խմբերի կարևորագույն մոտեցումներից է, որը Ռուսաստանի դեմ կենսական նշանակության քայլեր ձեռնարկելով ,փորձում է թուլացնել այդ երկրի ներքին ու արտաքին հզորությունը, խարխլել օրինականությունը հիմք ստեղծելով այդ երկրի մասնատման համար:
.....
Ուղեղային կենտրոնների հետ մեկտեղ , ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման հարցը գտնվում է ԱՄՆ-ի ականավոր փորձագետների և տեսաբանների քննարկման առանցքում։ ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի մոտեցման և հատկապես Ուկրաինայում ռազմական գործողության վերաբերյալ փորձագետների շրջանակում կարևոր քննարկումներից մեկը կարելի է տեսնել «Հենրի Քիսինջերի» և «Ջորջ Սորոսի» մեկնաբանություններում։ Այս երկուսն ակնհայտորեն տարբեր մոտեցումներ են ունեցել Ուկրայինայի հակամարտության վերաբերյալ, ինչը վկայում է միջազգային օրենքների առումով նրանց տարբեր նկատառումների մասին։
Օրերս վախճանված Քիսինջերը, չէր ընդառաջում ՆԱՏՕ-ին, Ուկրաինայի հավանական անդամակցությունը,և համոզված էր, որ եթե Ուկրաինան ցանկանում է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, ապա պետք է չեզոք դիրք զբաղեցնի։ Այն պայմաններում , երբ երկու կողմերի միջև պատերազմ է ձևավորվել, այն չի կարող դիտարկվել որպես վերջնական նպատակ և անհրաժեշտ է սկսել խաղաղ բանակցություններ։Քիսինջերը համոզված էր. «Իդեալական դեպքում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բաժանարար գիծը պետք է վերադառնա նախկին պայմաններին», ինչը նշանակում է Ղրիմի եւ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների մի մասի նկատմամբ Մոսկվայի փաստացի վերահսկողության ընդունումը:
Սակայն Ջորջ Սորոսը, ում տեսակետը համընկնում է արևմտյան քաղաքական իշխանությունների մեծ մասին, արտաքին քաղաքականության մեջ իրատես չէ: Նա ուժը չի հարգում լոկ ուժի համար , և ուժը այն պայմաններում է արժեքավոր համարում ,որ այն ծառայի լիբերալ ժողովրդավարության ենթադրյալ արժեքների իրականացմանն ու պահպանմանը։Այդ իսկ պատճառով Ջորջ Սորոսը, ընդառաջելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արեւելք, պաշտպանում է այն գործընթացի կիրառումը ,որի նպատակն է Պուտինին պարտության մատնելը: Սորոսը շեշտում է ,որ մենք պետքե մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները ,որպեսզի ինչքան շուտ ավարտելով պատերազմը ,պարտության մատնենք Ռուսաստանին: Մեր քաղաքակրթության պահպանման լավագույն և միգուցե միակ ելքը ,ամենաարագ ժամկետում Պուտինին պարտության մատնելն է:
Սորոսի և Քիսինջերի տարբեր տեսակետները ,ապացուցում են Ուկրաինայի պատերազմի և ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման վերաբերյալ արևմտյան փորձագետների միջև վերլուծական բացը: Համենայնդեպս Սորոսի վերլուծությունը ,այսօր ավելի է ընդառաջվել ամերիկացի պաշտոնատարների կողմից և այս առանցքի շուրջ առավել ծրագրավորումներ են կատարվում: Պատերազմի սաստկացման և շարունակման համար,ԱՄՆ-ի հսկայական ռազմական օգնությունն Ուկրաինային, վկայում է այդ մասին ։

Լոնդոնի տնտեսագիտության ֆակուլտետի գլոբալ քաղաքական տնտեսության դասախոս ՝Ռոբերտ էչ.Վիդը ,Ուկրաինայի պատերազմը համարում է Ռուսաստանի համար Արևմուտքի ծուղակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը արդարացնելու համար,և վերլուծության մեջ շեշտում է ,Ռուսաստանը, Ուկրայինայի վրա հարձակվելով մտել է մի թակարդ ,որը նման է Աֆղանստանի թակարդին,որը ստեղծել է ԱՄՆ-ն: Նա համոզված է,որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա համակողմանի հարձակում իրականացնելով,պատճառ է դարձել Ռուսաստանի տնտեսության քայքայման և աշխարհում Մոսկվայի մեկուսացման: Սա հենց այն էր, ինչ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ակնկալում էին Ռուսաստանից:
Վիդը իր վերլուծության մեջ եզրակացնում է, որ արևմուտքը Արևելյան Եվրոպայում թակարդ լարելով և Ուկրաինային խայծ դարձնելով , հետապնդում է իր նպատակները, հատկապես ՆԱՏՕ-ին գլոբալ առաքելություն տալով:Ռուսաստանին թուլացնելը և այդ երկրին միջամուխ դարձնել տարածաշրջանային անվտանգության հանելուկի մեջ ,պատճառ կդառնա այդ երկրի քաղաքական պաշտոնատարները հեռու մնան միջազգային կարևոր հարցերից :
Ռեալիզմի ոլորտում ամերիկացի տեսաբան Ջոն Մերշայմերը քննադատում է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք: Նա համոզված է, որ Ուկրաինայի պատերազմը բազմաոլորտ աղետ է։Այս պատերազմի պատասխանատուն են արևմտյան երկրները ,ի մասնավորի ԱՄՆ-ն և ամերիկացի որոշում կայացնողների շրջանակում և արտաքին քաղաքականության կառույցում հնարավոր չէ գտնելու որևէ մեկի ,ով պատրաստ կլինի ընդունելու այս պատասխանատվությունը :Երբ մի պատերազմ հաղթանակով է պսակվում ,քիչ ուշադրության է արժանանում դրա պատճառները ,սակայն երբ արդյունքը աղետալի է ,շատ կարևոր է դառնում հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։Ժողովուրդը ուզում է իմանալ.« Մենք ինչպե՞ս հայտնվեցինք այս սարսափելի իրավիճակում»:
Ջոն Մերշայմերն իր վերլուծության մեջ մատնանշում է երկու կարևոր կետերի.«Նախ ԱՄՆ-ն Ուկրայինայի ճգնաժամի հիմնական պատասխանատուն է: 2021 թվականին Բայդենի կառավարությունը մեկ անգամ ևս ԱՄՆ-ին հանձնառու դարձրեց ,որպեսզի Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամը դարձնելով զարգացնի ՆԱՏՕ-ի ընթացքը դեպի արևելք և Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրայինայի վրա հարձակվելով նրանց պատասխանը տվեց:

Երկրորդ կետը ,որին ուշադրություն է դարձնում Ջոն Մերշայմերը հետևյալն է ,որ Բայդենի կառավարությունը խիստ արձագանքեց պատերազմը սկսվելուն և դրա սաստկացման պատճառը դարձավ: Վաշինգտոնը և նրա արևմտյան դաշնակիցները վճռակամ են Ուկրաինայում Ռուսաստանի վերջնական պարտության և համապարփակ պատժամիջոցներ կիրառելու հարցում Մոսկվայի հզորությունը լրջորեն թուլացնելու համար: Այս գործընթացում Ուկրայինան ,որը նախապես խիստ վնասվել էր ,ավելի շատ վնաս է կրելու: Իրականում ԱՄՆ-ն Ուկրաինային առաջնորդում է կիրառելու ոչ ճկուն քաղաքականություն: Բացի այդ, կա պատերազմի սրման վտանգը, որովհետև հավանական է ՆԱՏՕ-ն ներքաշվի պատերազմի մեջ, և օգտագործվի միջուկային զենքեր: Ուստի այս վերլուծաբանի համոզմամբ՝ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում:
Փաստն այն է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք ,ինչքանով որ շահավետ է եղել ԱՄՆ-ի և իր դաշնակիցների զինագործարանների համար, հենց այդ աստիճան անապահովություն և պատերազմ է պատճառել Արևելյան Եվրոպայի երկրներին և Ուկրաինային: Անկասկած, եթե Ուկրաինան չընտրեր ՆԱՏՕ-ին մերձենալու ուղին , և Ուկրաինայում պատերազմ չբռնկվեր , Ղրիմը, այնուամենայնիվ, կլիներ Ուկրաինայի կազմում։Փաստօրեն , Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն հիմնական քայլը կատարեցին Ուկրաինան դեպի ճգնաժամ ու պատերազմ առաջնորդելու գծով : Հետևաբար, պատմությունը բացասաբար կդատի Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին, ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու լարվածություն ստեղծող մոտեցման և Ուկրաինայի նկատմամբ սխալ քաղաքականություն որդեգրելու համար: