Նորություններ(97)
https://parstoday.ir/hy/radio/world-i212646-Նորություններ(97)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 08:06 Asia/Tehran

Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ»հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները՝գիտական,մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում:

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք բժշկագիտական ոլորտի վերաբերյալ հոդվածով:

Մի նախագծում իրանցի կին հետազոտողին հաջողվել է նախագծել և միաժամանակ սինթեզել ածխածնային նանոհամակարգ, որը հիմնված է ածխածնային քվանտային կետերի և մագնիսական նանոմասնիկների վրա, որպեսզի ազդի քաղցկեղի բջջային գծի վրա:

Այս նախագծի հեղինակ Նաֆիսե Ֆարհադյանն ասել է.« Անկասկած, քաղցկեղը ամենաբարդ հիվանդություններից մեկն է, որն ամեն տարի բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլում  ամբողջ աշխարհում: Ամենատարածված և արդյունավետ բուժման մեթոդը քիմիաթերապիան է: Այս մեթոդով քաղցկեղի բջիջները ոչնչացվում են քիմիական դեղամիջոցների միջոցով, սակայն քաղցկեղի բջիջների դեմ դեղերի ոչ ընտրովի լինելը և առողջ բջիջների և մարմնի այլ հյուսվածքների վրա դրանց կողմնակի ազդեցությունները հետազոտողներին ուղղորդել  են դեպի  նոր մեթոդներ:

Նաֆիսե Ֆարհադյանը, ով Իրանի Մաշհադի Ֆերդոսի համալսարանի դոցենտ է, կարծում է, որ քաղցկեղի բուժման նոր մեթոդներից մեկը՝ որպես դեղամիջոցի կրող նանոմասնիկների օգտագործումն է , դեղամիջոցի առաքման համակարգում, որը մեծացնում է դեղամիջոցի թերապևտիկ արդյունավետությունը: Այս նոր նանոմասնիկների թվում կարելի է նշել ածխածնի վրա հիմնված քվանտային նյութերը կամ «Carbon quantum dot»-ը, որն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար դեղերի առաքման համակարգում։

Վերջին տարիներին շատ կարևոր է եղել  ֆոտոլյումինեսցենտային հատկություն ունեցող քվանտային նյութերի օգտագործումը պատկերավորման և քիմիաթերապիայի մեջ: Այս ուղղությամբ բազմաթիվ հետազոտություններ են իրականացվում աշխարհի առաջադեմ երկրներում, որոնց արդյունքում որոշակի հաջողություններ են գրանցվել:Իրանը նույնպես փորձել է տեղայնացնել այս տեխնիկական գիտելիքներն այս ոլորտում։

Նաֆիսե Ֆարհադյանը, ով քիմիական ճարտարագիտության մասնագիտական դոկտորի կոչում ունի, ասել է.« Քվանտո դաթի վրա հիմնված նանոմասնիկների պատրաստումը այնպես, որ այն  ունենա և՛ ֆոտոլյումինեսցենտային, և՛ ֆոտո ջերմային հատկություններ, ունի առանձնահատուկ նշանակություն։Ածխածնային քվանտո դաթի վրա հիմնված նանոկրիչի նախագծման և սինթեզի բնագավառում ուսումնասիրությունները, որոնք ունեն ֆոտոջերմային հատկություններ, շատ սահմանափակ են: Ֆոտոջերմային թերապիան պատճառ է դառնում ,որ  քաղցկեղի բջիջները ավելի զգայուն դառնան  ճառագայթման, ինչպես նաև քիմիաթերապիայի դեղամիջոցների նկատմամբ: Այդ իսկ պատճառով բուժման այս մեթոդի համադրումը դեղերի նանոկրիչների նախագծման հետ նոր և արդի  թեմաներից է դեղերի նպատակային առաքման ոլորտում:

Հետաքրքիր է իմանալ, որ այս մեթոդի կիրառումը կարող է զգալիորեն նվազեցնել հակաքաղցկեղային դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները և բարձրացնել դեղամիջոցի արդյունավետությունը, ինչը այս նախագծի կարևոր նպատակներից էր։ Այս հետազոտության օգնությամբ հնարավոր է տեղայնացնել ածխածնային քվանտո դաթերի  արտադրության հետ կապված գիտելիքները և դրանց քվանտային և ֆոտոջերմային արդյունավետության բարձրացման ազդեցիկ  գործոնները։Ի վերջո, այս հետազոտությունը հանգեցրեց նանոկրիչների արտադրությանը, որը պարունակում է հակաքաղցկեղային Doxorubicin  դեղամիջոցը որը օգտագործում է դեղերի նպատակային առաքման և ֆոտոջերմային թերապիայի երկու մեխանիզմները՝ քաղցկեղի ուռուցքը միաժամանակ ոչնչացնելու համար: Այս նանոկրիչը կարող է օգտագործվել նաև քիմիաթերապիայի այլ դեղամիջոցների համար: Բացի այդ, այս հետազոտության արդյունքում ձեռք բերված տեխնիկական գիտելիքները կարելի է օգտագործել բարձր քվանտային արդյունավետությամբ արտադրանք արտադրելու համար՝ պատկերների օգտագործման ոլորտում:

.......

Իրանի տեխնոլոգիաների աշխարհից ևս մեկ նորություն հետևյալն է, որ առաջին անգամ Իրանում տեղայնացվել է ճանապարհաշինական և հանքարդյունաբերական մեքենաների համար նախատեսված ավազե շղթաների գիտելիքի վրա հիմնված արտադրանքը:

Ճանապարհաշինության և հանքարդյունաբերության տեխնիկայի հիմնական բաղադրիչներից է բուլդոզերների և մեխանիկական էքս կավատորների «ավազե շղթաները»։ Այս շղթաները քայքայվում են տարբեր մակերևույթների, այդ թվում՝ ավազոտ, հողոտ կամ քարքարոտ մակերեսների վրա տեղադրվելու և դրանց ծանր քաշի պատճառով, և կարիք ունեն պարբերաբար փոխարինման և վերանայման: Այս արտադրանքը պատրաստված է համաձուլված պողպատից, և այս մասունքի  նախագծման և կառուցման հիմնական հարցը  ջերմային մշակման և դրա կառուցման համար պահանջվող կարծրության մակարդակի քննարկումն է:

Ավազե շղթաների արտադրության գիտելիքն ու տեխնոլոգիան հասանելի են սահմանափակ երկրներին, ինչպիսիք են՝ Իտալիան, Հարավային Կորեան և Չինաստանը, սակայն «Ֆելեզ քուբ»երկաթագործական գիտելիքահենք ընկերության հետազոտողների ջանքերով Իրանում այս մասունքի  արտադրության տեխնիկական գիտելիքները տեղայնացվել և արտադրվել են մեծ մասշտաբով։ Այս ձեռքբերումով Իրանը դարձել է ավազե շղթաների սակավաթիվ արտադրողներից մեկը և կարևոր քայլ  է կատարվել մենաշնորհը կոտրելու և այդ ապրանքի ներկրման խնդիրները լուծելու ուղղությամբ։ Գիտելիքահենք այս ընկերությունն  հնարավորություն ունի տարեկան 4000 ավազե շղթաներ արտադրել: Ավազե շղթաների եւ ենթամասունքների  արտադրության ոլորտում լավագույն կապիտալ ներդրումներով, բացի շուկայի կարիքները լիարժեք բավարարելուց եւ արտահանումը ապահովելուց, կանխվում է տարեկան մինչև 30 միլիոն դոլարի արտարժույթի հոսքը երկրից:

Գիտելիքահենք այս ընկերության գլխավոր տնօրենի խոսքերով, այս արտադրանքի արտադրությունը ներկայացվել է , Մայնեքս 2023-ի ցուցահանդեսի կայացման հետ միաժամանակ: Հանքային ու ճանապարհաշինության մեքենաների ծախսերի մոտ 50% -ը կախված է դրանց գործելաոճից և դրանց ենթամասերի աշխատանքից: Իրանում ենթամասերի արտադրության հիմնական արտադրող չի եղել, և այս մասունքների մեծ մասը ներմուծվում է  այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Իտալիան եւ Չինաստանը, որոնք ունեն այս արտադրանքի արտադրության տեխնիկական գիտելիքներ, և հսկայական արտարժույթ է պահանջում :

Ըստ իրանցի պաշտոնյայի, «Կոմատսու»-ի եւ «Քաթրփիլար»-ի  նման հայտնի ապրանքանիշերը այս մասունքները  պատրաստում  են իրենց մեքենաների եւ մի քանի այլ խոշոր ընկերությունների համար , ներառյալ ITR, ITM, DCF, ենթամասերի եւ հանքերի և ճանապարհների  մեքենաների արտադրության համար: Բայց այս  ընկերության փորձագետների եւ անձնակազմի ջանքերով  և ըստ  հակադարձ ինժեներական մեթոդի  եւ օգտագործելով  առկա սարքավորումները, ձեռք է բերվել այս ապրանքի տեխնիկական գիտելիքները  եւ առաջին անգամը լինելով  հաջողությամբ այն արտադրվել է Իրանում: Հետազոտական  եւ լաբորատոր նմուշները  արտադրվելուց հետո, կատարողական մասունքը ևս հաջողությամբ արտադրվել եւ փորձարկվել է, եւ այժմ մենք այս ապրանքի զանգվածային արտադրության փուլում ենք: Ավազե շղթաները  օգտագործվում են ճանապարհային եւ հանքային մեքենաներում, եւ, բնականաբար, մեր արտադրության արտադրանքի հիմնական կողմը՝ հանքային եւ ճանապարհային արդյունաբերությունն է, որն ունի  շատ ծավալուն և ընդարձակ ասպարեզ:

.......

Բժշկական ոլորտում «Wake forest» հետազոտական  ինստիտուտի հետազոտողները բիո-պրինտերի միջոցով  մշակել են մի կտոր մաշկ, որը իսկական նմուշի պես է աշխատում: Այս մաշկը  կարելի է օգտագործել վերքերի, այրվածքների եւ մաշկի այլ վնասվածքների բուժման համար: Այս մաշկը  պատրաստված է մարմնի 6-տեսակի բջիջներից եւ բաղկացած է հիպոդերմիայի, էպեդերմիայի եւ դեմիայի 3  շերտերից, որոնք կազմում են մարդու իրական մաշկը: Այս գյուտի անվտանգությունն ու արդյունավետությունը ստուգելու համար հետազոտողները նախ կենսաբանական պրինտերով  արտադրել են խոզի մաշկի կտորներ եւ այն փոխպատվաստել են  Խոզերի մարմնում խորը կամ հաստ վերքերի վրա: Այս մեթոդը արագացրել է  վերքի ապաքինումը եւ կենդանու մաշկի վերականգնումը:

Այս մաշկը ապացուցում է կենսաբանական ճարտարագիտության այլընտրանքային մաշկի առաջընթացը , որն ունակ է բարձրացնելու  իրական նմուշի նմանակված մաշկի վերակենդանացումն  ու արտադրության գործընթացը: Հետազոտությունը ապացուցում է , որ բիո-պրինտով մաշկը   կարող է կիրառվել նաեւ մարդու կլինիկական թեստերի համար: Բիո-պրինտով մաշկը արդյունավետ  է այն հիվանդների համար  ,որոնք տառապում են խիստ վնասվածքներից կամ  այրվածքներից առաջացած խորը վերքերից:

Սովորաբար բժիշկները, որպես կանոն, օգտագործում են օթոլոգ մաշկի փոխպատվաստումը `խորը վերքերը բուժելու համար: Բժշկական այս մեթոդը ներառում է մարդու մարմնի մի մասից առողջ մաշկի օգտագործումը եւ դրա փոխպատվաստումը վնասված մասում: Այս բուժումը արդյունավետ է հիվանդների մեծ մասի համար, բայց ունի որոշակի սահմանափակում: Օթոլոգ միացումները պահանջում են մաշկի բավարար ծավալ, իսկ այրվածքներով հիվանդների դեպքում կան սահմանափակ հատվածներ, որտեղ  մաշկը կարող է օգտագործվել:

Այստեղ կարևոր դեր է վերապահված  բիոպրինտով մշակված  մաշկի համար։ Հետազոտողները կարող են լաբորատորիայում փոխպատվաստման համար պրինտով  արտադրել բավականաչափ մաշկ: Նրանց անհրաժեշտ են միայն հիվանդի մարմնի որոշ բջիջներ: Հետազոտողները հիվանդի մարմնից առանձնացրել են 6 տեսակի բջիջներ։Հաջորդ փուլում  այս բջիջները մշակվել  և զուգակցվել  են ֆիբրինո գենի վրա հիմնված հիդրոգելային երեք բիո-թանաքի հետ: Ֆիբրինո գենը արյան պլազմայի սպիտակուց է, որը կարևոր դեր է խաղում հիդրոգելային մատրիցայում արյան մակարդման գործում: Դրանից հետո բոլոր բիո-թանաքները տեղադրվում են հյուսվածքային-օրգանի պրինտերի մեջ  , որը շերտ առ շերտ տպում է կենսաթանաքը՝ ստեղծելով 3 x 3 սմ չափի եռաշերտ նմանակված  մաշկի կառուցվածք: Մաշկի այս կառուցվածքը բաղկացած է մարդու մարմնի նման էպիդերմից, դերմիից և հիպոդերմից: Հետազոտողները հաջողությամբ կիրառել են բիոտպրինտինգ մաշկով խոզերի խորը վերքերը բուժելու համար:

Այս հետազոտության հեղինակները բիոպրինտով մաշկի միացումներ  են փոխպատվաստել 5 x 5 սմ չափի խորը վերքերի մեջ: Այս բուժումը պատահականորեն կիրառվել է խոզերի մարմնի 8 տարբեր հատվածներում վերքերի համար: Բուժման այս մեթոդով խորը վերքերը լիովին ապաքինվել են  28 օրում։

.