Նորություններ (104)
https://parstoday.ir/hy/radio/world-i213846-Նորություններ_(104)
Անցյալ շաբաթ խոսեցինք Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտի վերջին զարգացումների մասին: Այս շաբաթ նորից կանդրադառնանք այս լորոտին։ Մնացեք մեզ հետ։   
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2024 05:25 Asia/Tehran

Անցյալ շաբաթ խոսեցինք Իրանում նանոտեխնոլոգիայի ոլորտի վերջին զարգացումների մասին: Այս շաբաթ նորից կանդրադառնանք այս լորոտին։ Մնացեք մեզ հետ։   

 

Արդեն մի քանի տարի Իրանըշարունակում է առաջընթաց  գրանցել գիտահենք արտադրանքի, հատկապես՝ նանոտեխնոլոգիայի բնագաավառում և ներկայուսմ բարձր դիրք է զբաղեցնում  աշխարհում: Աշխարհի 49 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը և Հարավային Կորեան, ներկրում են իրանական նանո արտադրանք: Իսկ ոլորտում գրանցված  առաջընթացը պայմանավորված է իրանցի գիտնականների և հետազոտողների ջանքերով, ովքեր իրենց կյանքը նվիրել են երկրի զարգացմանն ու գիտական ​​առաջընթացին:

Դոկտ. Մոհսեն Ջահանշահիի անունը հրապարակվել է Elsevier գիտական ​​բազայի 2022 թվականին աշխարհի լավագույն 2% գիտնականների շարքում։ Elsevier-ի գիտական ​​ բազայում  2023 թվականի հոկտեմբերին հրապարակված վարկանիշայուն աղյուսակում ներառված են աշխարհի բոլոր համալսարաններից ընտրված լավագույն գիտնականների անունները՝ 22 գիտական ​​առարկաների և 176 ենթագիտությունների ոլորտներից։ Վարկանիշային աղյուսակի համար  օգտագործվել են  Scopus-ի մեջբերումների տվյալները։ Դրանում գիտնականները դասակարգվել են 5 հիմնական առարկայական ոլորտներում։ Վարկանիշային աղյուսակում ներկայացված են 200 հազար գիտնականներ ամբողջ աշխարհից։

Իրանցի հարյուրավոր հետազոտողների ու գիտնականների թվում է նաև  Բաբոլի Նուշիրվանի համալսարանի դասախոս, գիտական կազմի անդամ, Իրանի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների  պաշարների ազգային գիգիտատեխնիկական պարկի ղեկավար, դոկտ. Մոհսեն Ջահանշահին։ Նրա անունը, չորրորդ անընդմեջ տարին, ընդգրկվել է աշխարհի լավագույն երկու տոկոս գիտնականների ցանկում: 2021 թվականին, հետազոտական ​​հոդվածներից մեջբերումների բարձր ցուցանիշի և գիտատեխնիկական ոլորտի արտադրության ու զարգացման գործում ունեցած մեծ ավանդի շնորհիվ, այս գիտնականն ընդգրկվել է աշխարհի լավագույն գիտնականների մեկ տոկոսի ցանկում։

.....

Վերջերս  նանոտեխնոլոգիայի ոլորտում աշխատող իրանական ընկերություններից մեկն  արտադրել է NanoEx շերտավոր  վիրակապ  և NanoExpo powder փոշի-վիրակապ, նախատեսված խորը վերքերի համար։

NanoEx վիրակապը ստացել է Եվրոպայի CE վկայագիր։ Ընկերության երկու վիրակապերը ստացել են նաև Իրանի բժշկական սարքավորումների վարչության կողմից տրամադրվող IMED արտադրության վկայագիր:

Շերտավոր վիրակապերը, որոնք ներառվել են հաջորդ տարի Իրանում կայանալիք նանո ոլորտի ցուցահանդեսում, ներկայումս գրանցված են  Թուրքիայում, Իսպանիայում, ԱՄԷ-ում, Հունաստանում, Ռումինիայում, Լիբանանում և Բահրեյնում։

Ընկերության գործադիր տնօրեն տիկ. Ասգարիի խոսքերով,  վիրակապերը կիրառվում են  խորը վերքերի, այդ թվում՝ առաջին և 2-րդ աստիճանի այրվածքների, վնասվածքների հետևանքով, մաշկի և օրգանների պատվաստման ժամանակ առաջացած, վիրաբուժական, քրոնիկ վերքերի, այդ թվում՝ դիաբետիկ ոտնաթաթի խոցերի, շփման հետևանքով առաջացած խոցերի (օրինակ՝ մահճակալային  խոցերը) և   ցածր  ու միջին բորբոքումներով վարակիչ և ոչ վարակիչ վերքերի դեպքում:

Նշելով, որ նոր վիրակապերը պատրաստվում են խիտոզան բնական պոլիմերային միացությունից, որը քիմիական բաղադրություն չունի, հիպոալերգիկ է և ստացվում է բույսերից, Ասգարին հավելել է. «Այս նյութը կլանում է արտազատումները, կանխում բիոշերտի առաջացումը և հակաբակտերիալ է։ Այս վիրակապերից իրանական կամ արտասահմանյան որևէ այլ ընկերություն չի արտադրում։ Եվրոմիության CE վարկանիշ ունեցող արտադրանքի հետ համեմատ, դրանք մոտ 2 շաբաթով կրճատում են բուժման ժամանակը: NanoExpo powder վիրակապը քայքայվում է 3-ից 7 օրում, և չկա վերքի վրայից վիրակապի մնացորդները հեռացնելու անհրաժեշտություն։ 

Ասգարին անդրադարձել է  մեկ այլ նանո արտադրանքի մասին, նշելով, որ գիտահենք ընկերություններից մեկի մասնագետները մի քանի տարի տևած հետազոտության ընթացքում մշակել են նոր վիրակապերի նախագծման և արտադրության տեխնոլոգիա: Nano Hem վիրակապերը դադարեցնում են արյունահոսությունը ոսկորների և օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ։ Վիրակապի հիմքը պեպտիդային նանոմանրաթելերն են, որոնք կարող են դադարեցնել արյունահոսությունը մեկ րոպեից ավելի քիչ ժամանակում:

Ասգարին նշել է, որ այս վիրակապի  առավելություններից է  արյունահոսության արագ դադարեցումը, կենսահամատեղելիությունը և վերքը արդյունավետ պաշտպանելը, վերքից հեշտությամբ հեռացվելը, ինչպես նաև ցածր գինը։

Նրա խոսքով. «Այս արտադրանքը ստացել է ISO որակի կառավարման վկայագիր և արտոնագրվել է։ Ներկայումս իրականացվում են վիրակապի  կլինիկական ուսումնասիրությունների 2-րդ և 3-րդ փուլերը:  Մենք համագործակցել ենք տարբեր վիրաբույժների հետ, ովքեր հաստատել են արտադրանքի որակը»։

.....

Նանոարդյունաբերության ոլորտի հաջորդ արտադրանքը ներկայացնելուց առաջ  հարկ է նշել, որ գիտահենք ընկերությունները ստեղծվում են  տնտեսությունը  զարգացնելու և Գիտահետազոտական նախարարության կողմից հաստատված գիտահետազոտական ​​ինստիտուտների և ԲՈՒՀ-երի ներուժը օպտիմալ կերպով օգտագործելու նպատակով։ Այդ ընկերությունների հիմնական նպատակներն են՝ մեծացնել գիտելիքի ծավալը, տեղեկացվածությունը և տնտեսական առաջընթացը, ինչպես նաև բարձրակարգ ապրանքներ և գաղափարներ մատակարարել շուկային: Իրանում այդ ընկերություններին աջակցելու և գյուտերի առևտրայնացման և նորարարությունների զարգացման օրենքը վերանայվել է 2010 թ։ Օրենքը բաղկացած է երկրի տնտեսության աճի և զարգացման վերաբերյալ տասներեք հոդվածից և վեց կետերից և որը հաստատվել է Իսլամական խորհրդարանի կողմից:

....

Ուրախ ենք տեղեկացնել, որ Իրանը գրանցել է հերթական հաջողությունը՝ ներառվելով  ալոպլաստիկ ոսկոր  արտադրող 5 երկրների շարքում։

Հաշվի առնելով ծնոտի մաշված ոսկորների վերականգնման կարևորությունը, իրանական գիտահենք  ընկերությունն արտադրել  է ալոպլաստիկ ոսկոր: Ալոպլաստիկ ոսկորը մեծ  կիրառություն ունի ոսկորների  փոխպատվաստման և   ատամնաբուժական իմպլանտոլոգիայի ոլորտներում: Ատամը  հեռացնելուց հետո կամ տարիքի հետ մարդկանց ծնոտների ոսկորները մաշվում են և իատամի իմպլանտի տեղադրման համար անհրաժեշտ է քայքայված հատվածում ոսկոր փոխպատվաստել։ Այդ նպատակով, գիտահենք ընկերություններն առաջարկում են օգտագործել ալոպլաստիկ ոսկոր:  

«Զիստ Թաղլիդ» գիտահենք ընկերության գլխավոր  տնօրեն Շիմա Թավաքոլը, ում անունը ներառված է 2023 թվականի աշխարհի ամենաազդեցիկ գիտնականների 2%-ի թվում է, այս կապակցությամբ ասել է. «Այս արտադրանքի և՛ օրգանական, և՛ ոչ օրգանական փուլերը նանոմետրիկ  են, և աշխարհում չկա դրա նախադեպը։ Այս արտադրանքի կիրառման արդյուքնում, իմպլանտի տեղադրման ժամանակահատվածը կրճատվում է, 6 ամսից հասնելով 3 ամսի

Իրանցի գիտնականը նշել է, որ այս արտադրանքի օգտագործման առանձնահատկություններից են ոսկրային փոշու օգտագործման անհրաժեշտության բացակայությունը և բարձր որակը՝ սինթետիկ ոսկորային  նյութերի համեմատ, որոնք օգտագործվում են ծնոտի և ողնաշարի ոսկորների  վերականգնման համար:

.....

Վերջին նորությունը վերաբերվում է մեկ այլ գիտահենք ընկերության մշակած տեխնոլոգիային, որը նախատեսվում է կիրառել  նավթի, գազի, նավթաքիմիական և վերամշակման արդյունաբերության ամենահիմնական ոլորտում։ Ընկերության ամսնագետներին հաջողվել է ստեղծել գազի կոմպրեսոր, որը թույլ կտա արտադրել բնական գազից ավելի բարձր ավելացված արժեքով ապրանք։ Այսպիսով, Իրանը դարձել է աշխարհում այս տեխնոլոգիային տիրապետող 4-րդ երկիրը։    

Նման կոմպրեսորների նախագծումն ու կառուցման համար, հաշվի առնելով   ճնշումը, պտտման արագությունը, պայթյունի հավանականությունը և քայքայումը,  անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիա: Նախագծի շրջանակում ուսումնասիրված տեխնոլոգիաներից կարելի է նշել Integrally Geared պրոցեսային կոմպրեսորների նախագծման տեխնոլոգիան։ Այս տեսակի կոմպրեսորները օգտագործվում են նաև Հարավային Փարս հանքավայրից գազի արդյունահանման ծավալի ավելացման համար։

Նախագծի կարևոր կետերից կարելի է նշել փոխանցման տուփի նախագծման և արտադրության տեխնոլոգիան, մոնիտորինգի և կառավարման համակարգի նախագծումն ու կառուցումը, հակակոռոզիոն նանոծածկույթը: Կոմպրեսորներն օգտագործվում են նաև նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու  նպատակով։

Բարեկամներ ավարտեցինք «Նորություններ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Մինչ նոր հաղորդում։

Աստված ձեզ հետ»