Նեթանյահուն ձգտում է փոխել խաղադաշտը
(last modified Sat, 13 Apr 2024 10:10:46 GMT )
Ապրիլ 13, 2024 13:40 Asia/Tehran

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումը և մի խ-ումբ քանի ռազմական խորհրդականների նահատակությունը, լայն արձագանք ստացավ տարածաշրջանային և համաշխարհային շրջանակներում։  

 

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակումը և մի խ-ումբ քանի ռազմական խորհրդականների նահատակությունը, լայն արձագանք ստացավ տարածաշրջանային և համաշխարհային շրջանակներում։  

Արաբական տարբեր երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, Իրաքը և Արաբական Միացյալ Էմիրությունները, հայտարարություններով՝ ընդգծեցին, որ օտարերկրյա դիվանագիտական կենտրոնները չպետք է լինեն նման հարձակումների թիրախում, և Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա դատապարտելի է։ 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան խախտելու կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանի ներկայացրած բողոքից հետո, խորհուրդը երեքշաբթի օրը արտակարգ նիստ  հրավիրեց՝ այս հանցագործությունը քննարկելու նպատակով: Համաձայն 1961 թվականի կոնվենցիայի՝ հյուպատոսության շենքը համարվում է դիվանագիտական վայր և ստանում է դիվանագիտական անձեռնամխելիություն։ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից և իսլամական դիմադրության կողմից Սիոնիստական ռեժիմի անվտանգության, ռազմական և հետախուզական կարողություններրի միֆը կոտրելուց հետո, Գազայի հատված ներխուժմամբ, ռեժիմը կատարեց բոլոր հնարավոր հանցագործությունները՝ իր պարտությունը փոխհատուցելու համար: Որքան ավելի ակնհայտ է դառնում Նեթանյահուի ռազմատենչ և ռասիստ կառավարության անկարողությունը իսրայելցի բանտարկյալներին ազատելու և ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու հարցում, այնքան ավելի շատ է ռեժիմը կիրառում անմարդկային մեթոդներ, որոնք խախտում են մարդասիրական բոլոր չափանիշները և միջազգային իրավունքը: Ռազմական հանցագործությունների ցանկում չկա ոչ մի հարցագաործություն, որ Գազայում Սիոնիստական Ռեժիմի կողմից վերջին վեց ամսում իրագործված չլինի։ Սիոնիստների նպատակն է հաղթել պաղեստինցիների դիմադրող ոգուն։ Սակայն որքան սիոնիստները շարունակում են իրենց հանցագործությունները Գազայում, այնքան բացահայտվում է նրանց խարդախ դեմքը միջազգային ասպարեզում և հասարակական կարծիքի համար։ Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունը նոր ճակատներ է բացել այս ռեժիմի դեմ։ Հեզբոլլահը բռնազավթված Պաղեստինի հյուսիսից, Իրաքի և Եմենի իսլամական դիմադրությունը անօդաչու թռչող սարքերով և հեռահար հրթիռներով թիրախավորում են ռազմական և տնտեսական կենտրոնները, իսկ Բաբ ալ-Մանդաբ նեղուցը չափազանց վտանգավոր է դարձել դեպի գրավյալ Պաղեստինի նավահանգիստներ մեկնող նավերի համար:

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է իսլամական դիմադրության առանցքում: Վերջին երեք տասնամյակների ընթացքում իսլամական դիմադրությունը փոխել է մերձավորարևելյան տարածաշրջանի հավասարումները: Եթե չլիներ իսլամական դիմադրությունը, 2000 թվականին սիոնիստները չէին լքի Լիբանանը, իսկ 2005-ին՝ Գազայի հատվածը։ 2006-ի  33-օրյա պատերազմում ռեժիմն աննախադեպ պարտություն կրեց Լիբանանի Հեզբոլլաից: Դրանի հետո նույնպես Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ հինգ պատերազմներում Սիոնիստական ռեժիմը ծանր պարտություններ է կրել: Սիոնիստական ռեժիմի հետ  պատերազմների արդյունքը դարձավ իսլամական դիմադրության ռազմական զսպման ուժի մեծացումը: «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը և Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ վեց ամիս շարունակվող դիմադրությունը, պայքարելու  բարձր ունակության և զենքի հասանելիության արդյունքն է, որը ռեժիմի բազմաթիվ հանցագործություններով հանդերձ, պայքարում է Սիոնիստական բանակի դեմ: Այս կարողությունը արդյունքն է իսրայելական բանակի հետ պատերազմում դիմադրության ուժերի խիզախության ու պատրաստվածության, և Իրանի Իսլամական Հանրապետության օգնության ու բարոյական աջակցության։ Պաղեստինից մինչև Լիբանան, Սիրիա, Իրաք և Եմեն իսլամական դիմադրության այս համագործակցությունն ու համակարգումը հանգեցրեց տարածաշրջանում իսլամական դիմադրության ցանցի ձևավորմանը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային զարգացումների գործընթացում արդյունավետ փոփոխականի ի հայտ գալուն: Սիոնիստներն այսօր գիտեն, որ Իրանը գտնվում է դիմադրության առանցքի կենտրոնում։ Ընդ որում, դիմադրության օղակներից յուրաքանչյուրն իր հաշվարկներով ու ախտորոշմամբ ճիշտ տեղում և ժամանակին հարվածներ է հասցնում Սիոնիստական ռեժիմին։ Չնայած Միացյալ Նահանգների համակողմանի աջակցությանը, Իսրայելը գտնվում է բոլոր կողմերից ճնշման տակ, և այդ ճնշումից դուրս գալու համար պետք է ընդլայնի պատերազմը, և Գազա ներխուժումն ու պաղեստինցիների սպանությունը վերածի տարածաշրջանային պատերազմի: Սիոնիստները ցանկանում են փոխել Պաղեստինը զավթելու և պաղեստինցիներին սպանելու հարցը:

Ամիսներ շարունակ Նեթանյահուն և Իսրայելի կաբինետում նրա ռասիստական հանցախումբը փորձում են նոր ճակատ բացել պատերազմում, սակայն ապարդյուն: Ներքին ճգնաժամի և  բողոքի համատարած ցույցերի պայմաններում, ինչպես նաև Գազայի փակուղուց փրկվելու համար  ռեժիմը փորձում է ընդլայնել պատերազմի ճակատը։ Հարկէ  նշել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Սիրիայում և Լիբանանում ամերիկյան առաջադեմ կործանիչների և ամերիկյան հրթիռների միջոցով իրականացված հարձակումների հետևանքով նահատակվել են իրանցի ռազմական խորհրդականներ։ ։

 

Սիոնիստների կարծիքով՝ սա Իսրայելի համար կրկնակի հաղթանակ է։ Մի իրավիճակում, երբ աշխարհի հասարակական կարծիքը աննախադեպ համակրանքով է վերաբերվում պաղեստինցիներին և ոտքի է կանգնում շարունակվող ցեղասպանության դեմ, Սիոնիստական ռեժիմը փորձում է ուշադրությունը Գազայի հատվածից տեղափոխել մեկ այլ կետ՝ ընդլայնելով ճգնաժամի մակարդակը, Պաղեստինին հեռացնել  աշխարհի հիմնախնդիրների ցանկից և շնչելու առիթ ստեղծել իր անմիտ, թափառող և աննպատակ բանակի համար: Իսրայելը խրվել է Գազաի ճահճի մեջ, ինչպես և կանխատեսվում էր, Նեթանյահուն գտնվում է ներքին և արտաքին ճնշման տակ, և Գազայի պատերազմի ավարտն առանց ՀԱՄԱՍ-ի ավարտի, որը նա խոստացել էր, կնշանակի նրա քաղաքական մահը: Նա փորձում է փոխել ու ընդլայնել խաղադաշտը և փոխել պատերազմի կողմերը՝ պաղեստինա-իսրայելականից դեպի իրանա-ամերիկյան։ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը կարող է փաստել, որ Նեթանյահուն հասել է վերջնակետին։ Նեթանյահուն ողջունում է ցանկացած գործողություն, որը կարող է պահպանել Սիոնիստական ռեժիմի դիրքը, ու դրա ստվերում հոգեբանական պատերազմ սկսել և ստիպել Իրանին արձագանքել։ Իրանն ու դիմադրության առանցքն այժմ առավելություն ունեն Սիոնիստական ռեժիմի նկատմամբ: Իրանի պատասխանը Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսում իրանի ռազմական խորհրդականների սպանությանը կլինի խելացի: Դիմադրության առանցքը ահսկացել է, որ չի կարելի խաղալ Նեթանյահուի պատերազմասեր և հանցավոր կաբինետի հողում։ Սիոնիստների ահաբեկչություններին համապատասխան պատասխան կտրվի համապատասխան ժամանակին և վայրում, որպեսզի  ռեժիմը չկարողանա  ընդլայնել պատերազմը և փոխել Մերձավոր Արևելքի ճգնաժամի արմատների հարցը, այսինքն՝ Իսրայելի կեղծ գոյության հարցը։

 

Ներկայումս Իսրայելը և նրա արևմտյան կողմնակիցները, հատկապես ԱՄՆ-ն ու ամերիկյան  քարոզչական ապարատն այնպես են ներկայացնում Գազայում պատերազմը, որ տարածաշրջանային մակարդակում իսլամական դիմադրությունը ներկայացվում է որպես ապակայունացնող և լարվածություն ստեղծող գործոն, և դիմադրության խմբերն ընդգրկվում են ահաբեկչական խմբավորումների ցուցակում: Մյուս կողմից՝ Սիոնիստական ռեժիմը ներկայացվում է որպես զոհ, որին տրվում է պաշտպանվելու իրավունք։ ԵՎ այդ իրավունքն այնքան մեծ ծավալներ ունի, որ արդարացնում է  անգամ Գազայում պաղեստինցիների ցեղասպանությունը։ Չնայած այն հանգամանքին, որ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել Գազայում ցեղասպանության մասին և կոչ է արել դադարեցնել Գազայի դեմ ագրեսիան, սիոնիստների  ամերիկացի և եվրոպացի կողմնակիցներից և ոչ մեկը չի փորձում  ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պաղեստինցիների սպանությունը: Սիոնիստական զանգվածային սպանության մեքենան ամեն ժամ ու ամեն պահ սպանում է Գազայի բնակիչներին։ Գազայում պաղեստինցիների աննկարագրելի դիմադրությունը խաթարել է   սիոնիստների հաշվարկները։ Աշխարհի հասարակական կարծիքը նույնպես չի հարգում սիոնիստներին, որոնք փորձում են արդարացնել իրենց հանցագործությունները՝ որպես զոհ ներկայանալով, ինչպես արել են անցյալ 75 տարիներին: Նման իրավիճակում Նեթանյահուն ձգտում է ընդլայնել պատերազմը՝ ազատվելու  ճնշումից ու դժվարություններից, և շարունակելով սպանել պաղեստինցիներին Գազայում և պահել նրանց սոված ու ծարավ, մինչև իր պահանջները բավարարվեն։ Եթե սիոնիստները Պաղեստինը զավթելու և այլ երկրներ ներխուժելու 75 տարիների  ընթացքում կարողացան հասնել իրենց երազանքին Նեղոսից մինչև Եփրատ, ապա նրանք կհասնեն իրենց նպատակներին նաև Գազայում: Մերձավորարևելյան տարածաշրջանի հավասարումների մեջ դիմադրության փոփոխականի ներդրմամբ քաղաքական և անվտանգության հավասարումները փոխելով՝ ոչ սիոնիստները, ոչ էլ նրանց ամերիկացի և եվրոպացի կողմնակիցները չեն կարող փոխել Պաղեստինի օկուպացիայի հարցը։ Այս անկարողությամբ է պայմանավորված մի քանի եվրոպական երկրների՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը։ Պաղեստինի իսլամական դիմադրությունը հնարավոր չէ վերացնել և անտեսել: Պատերազմն ընդլայնելու Նեթանյահուի փորձը, Իրանի խորհրդականների սպանության և Սիրիայում ու Լիբանանում դիմադրության առաջնորդների սպանության քաղաքականությունը, չի հանգեցնի  ցանկալի արդյունքի։ Իսրայելի ռազմատենչ վարչապետն այլևս օկուպացված Պաղեստինում և Պաղեստինի սահմաններից դուրս խաղեր խաղալու հնարավորություն չունի։ Նեթանյահուն իր ռազմատենչ գործողություններով արագացրել է Սիոնիստական ռեժիմի փլուզումը ներսից...