Մամուլի տեսություն 18-06-2016
https://parstoday.ir/hy/radio/world-i22330-Մամուլի_տեսություն_18_06_2016
Եմենի ճգնաժամի կարգավորման հարցով ապարդյուն բանակցություններից հետո , Սաուդյան Արաբիան շարունակում է իր արկածախնդիր քայլերը :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 18, 2016 16:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   18-06-2016

Եմենի ճգնաժամի կարգավորման հարցով ապարդյուն բանակցություններից հետո , Սաուդյան Արաբիան շարունակում է իր արկածախնդիր քայլերը :

«Ղոդս» օրաթերթ

Սաուդյան Արաբիայի արկածախնդրության հետևանքները

 

Եմենի ճգնաժամի կարգավորման հարցով  ապարդյուն բանակցություններից հետո , Սաուդյան Արաբիան շարունակում է իր արկածախնդիր քայլերը : 

 

«Ղոդս» օրաթերթի հոդվածում կարդում ենք .-«Աշխարհը դիտարկում է «Արաբական ՆԱՏՕ» անվան ներքո Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ավերիչ պատերազմը : Կոալիցիայի անդամ երկրները քաջ գիտակցում են նոր ճակատ բացվելու վտանգները , սակայն շարունակում են սատարել Ռիադին ՝ Եմենի կանանց ու երեխաներին կոտորելու գործում» :

Իսկ Վաշինգտոնն ավելի զգուշավոր է հետևում այդ զարգացումներին ՝ անվճար ծառայություններ մատուցելով Սաուդյան Արաբիային : ԱՄՆ-ը սպառազինում է Սաուդյան Արաբիային , թեև ամերիկյան վարչական շրջանակներում մտահոգություններ կան այդ զորակցության հետ կապված : Ամերիկացիների մտահոգությունը  ՝ Պարսիցծոցյան երկրների նավթի պաշարները կողոպտելու հարցում Վաշինգտոնի պրագմատիզմ քաղաքականության հետևանքն է : Տարածաշրջանային ուժերը համոզված են , որ հարավային սահմաններում Սաուդյան Արաբիայի նոր արկածախնդրությունը , տարածաշրջանի իրավիճակն էլ ավելի փխրուն ու խոցելի է դարձնելու : Քայլեր , որոնց հետևանքները ճակատագրական նշանակություն են ունենալու :

 

 

 

 

«Ղոդս» օրաթերթ

Վաշինգտոնը չի փոխելու Դամասկոսի նկատմամբ իր քաղաքականությունը

 

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հակադարձել է Սիրիայի բանակի դեմ իր երկրի ավիահարձակումների կապակցությամբ այդ երկրի դիվանագետների պահանջին , նշելով .-« Վաշինգտոնը չի փոխելու Դամասկոսի նկատմամբ իր քաղաքականությունը : Սիրիայի ճգնաժամը միմիայն քաղաքական լուծում ունի» :

 «Ղոդս» օրաթերթում կարդում ենք .-«ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է , որ չի փոխելու Սիրիայի հարցում իր քաղաքականությունը և Սիրիայի բանակի դեմ ավիահարձակումներ իրականացնելու որոշում չի ընդունելու» :

Այդպիսով Ջոն Քերբին բացասական պատասխան  է տվել այն հարցին , թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է ավիահարձակումների դիմել : Ամերիկյան մամուլում ավելի քան հիսուն դիվանագետներ ներքին կարգով հարց-պատասխանի մասնակցելով , քննադատել էին Սիրիայի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականությունը  :

Քերբին սակայն չի մանրամասնել նախարարության ընդունած որոշումները : Նրա խոսքերով , Բարաք Օբամայի կառավարությունը մինչև իր առաքելության վերջին օրը , փորձելու է քաղաքական խաղաղ լուծում  գտնել այդ ճգնաժամի համար :

Սիրիայի պետական կառույցներում սիրիացի ընդդիմադիրների ներկայացուցիչներին ընդգրկելու Վաշինգտոնի առաջարկը ՌԴ նախագահի կողմից ընդունվելու մասին , Քերբին ասել է .-«Վաշինգտոնը նման առաջարկ չի ներկայացրել և չգիտեմ Պուտնի ո՞ր առաջարկի մասին է  խոսում» :

 

 

 

 

galatv.am

ԱՄՆ-ի բանակի հնարավորությունները բավականին սուղ են նոր ճգնաժամերին արձագանքելու համար

 

«Մի քանի սերունդ ամերիկացի զինվորականներ հպարտորեն պաշտպանել են իրենց երկիրը: Նրանք այսօր էլ պայքարում են հանուն Միացյալ Նահանգների անվտանգության: Ցավոք, այսօրվա բանակի կազմը զգալիորեն կրճատվել է եւ դժվարությամբ է կատարում անվտանգության ապահովման խնդիրները: Վերջերս ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ, գեներալ Դենիել Էլլին խոսել է մարտահրավերների մասին, որոնք ծառացած են ժամանակակից բանակի առջեւ»,- գրում է Ջասթին Ջոնսոնն ամերիկյան The National Interest պարբերականում:

«Այդ զինվորականներն Աֆղանստանում են, կրկին վերադարձել են Իրաք, նրանց ներկայությունն անհրաժեշտ է Եվրոպայում: Կարո՞ղ է այսօր ԱՄՆ-ի բանակը բավարարել այս պահանջները: Բանակը բախվել է մարտունակության հետ կապված լուրջ խնդիրների, մինչդեռ բանակային բրիգադների միայն մեկ երրորդն է պատրաստ մարտական գործողությունների: Նաեւ նվազում է զինծառայողների թվաքանակը: Սառը պատերազմի ավարտին ԱՄՆ-ի բանակը բաղկացած էր 770 հազար զինվորականից, իսկ 2001 թվականի սեպտեմբերին այդ թիվը կազմում էր 481 հազար»:

«Բյուջետային կրճատումների պատճառով զինվորականների թվաքանակն առաջիկա մի քանի տարիներին կկրճատվի եւս 30.000-ով, այն դեպքում, երբ սպառնալիքները շարունակում են աճել: Ցավոք, թվաքանակը եւ մարտունակությունը բանակի առջեւ ծառացած եզակի խնդիրները չեն: Ինչպես իր ելույթում պարզաբանել է Էլլին, բյուջետային կրճատումների պատճառով բանակը պետք է ընտրություն կատարի մարտունակության եւ արդիականացման միջեւ»,-գրում է ամերիկյան հանդեսը:

«Ըստ էության, մեր բանակի գրեթե կեսն արդեն ներգրավված է ռազմական գործողություններում: Սա նշանակում է, որ նոր ճգնաժամերին արձագանքելու բանակի հնարավորությունները բավականին սուղ են: ԱՄՆ-ի բանակը կրճատվում է եւ ապրում է դժվարին ժամանակահատված: Մենք պետք է հոգ տանենք բանակի ապագայի մասին, քանի որ սպառնալիքների թիվը շարունակում է աճել»,-եզրափակում է հոդվածագիրը:

 

Աղբյուր՝ The National Interest

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

 

 

 

 

 

armlur.am

Կուսակցական անկատար համակարգի տխուր հետևանքները

 

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում վերջապես ավարտվեց ներկուսակցական պայքարը: Հանրապետականների ճամբարում Դոնալդ Թրամփի, իսկ դեմոկրատների մոտ Հիլարի Քլինթոնի հաղթանակները դարձան նոյեմբերին կայանալիք հիմնական ընտրությունների մեկնարկը: Բայց եւ այնպես, կուսակցությունների ներսում թշնամանքը չի հաղթահարվում:

Դեմոկրատական կուսակցության՝ Ֆիլադելֆիայում կայանալիք հուլիսյան համաժողովին, որը ներկայացնելու է կուսակցության նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին, Հիլարի Քլինթոնը մոտեցավ հաղթականորեն: Հանուն արդարության հարկ է նշել, որ Քլինթոնը չկարողացավ Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսին հաղթել առանց սուպերլիազորների աջակցության: Հունիսի 14-ին կայանալիք Կոլումբիայի շրջանի քվեարկությունը չհաշված` Քլինթոնը 50 նահանգներում անցկացված ընտրություններում վաստակել է լոկ 2202 լիազորներ, իսկ նրա մրցակիցը` 1829: Առաջին փուլով ինքնաբերաբար ընտրվելու համար դեմոկրատների թեկնածուին հարկավոր են 2384 լիազորներ: Այդ ցուցանիշին նախկին առաջին տիկինը հասավ բացառապես սուպերլիազորների աջակցությամբ, ինչը այնքան էլ «պատմական» հաղթանակի մասին չի խոսում, ինչպես քարոզում է նախկին պետքարտուղարի շրջապատը: Մեկ տարի առաջ որեւէ մեկը չէր կասկածում, որ Հիլարի Քլինթոնը առանց նվազագույն իսկ դժվարության իր ձեռքը կգցի միասնական թեկնածուի պատմուճանը, սակայն սենատոր Սանդերսի մուտքն ընտրարշավ եւ հատկապես երիտասարդ ընտրողների` նրա կողմը հակվելը խառնեց Քլինթոնի բոլոր ծրագրերը: Անվիճելի առաջատարը ողջ ընտրարշավի ընթացքում քանիցս սայթաքեց, ինչի ցայտուն դրսեւորումը Սանդերսի տարած տպավորիչ հաղթանակներն են շուրջ 23 մրցահարթակներում: Կարելի է ասել՝ նախկին առաջին տիկինը հաղթեց գերազանցապես իր ունեցած կապերի շնորհիվ:

Ընդհանրապես, այս ընտրություններում տեղամասային մակարդակներում արձանագրված խախտումների ու կեղծիքների մասին ասեկոսեները բավականին շատ էին թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների ճամբարներում: Սակայն եթե դեմոկրատների պարագայում հաղթող դարձավ ընտրախավի սիրելին, ապա հանրապետականների մոտ սկսում է գերակայել Հիլարի Քլինթոնի վերահաս նախագահությանը համակերպվելու ցանկությունը: Հանրապետականների ընտրարշավը անցավ խելահեղ տեմպով եւ գրեթե նույնպիսի հանկարծակիությամբ էլ ավարտվեց: Գործարար Թրամփը շարքից հանեց իր բոլոր մրցակիցներին` միաժամանակ թշնամանալով նրանց հետ: Թրամփի ագրեսիվ ոճը, բառերի մեջ խտրություն չդնելու պահվածքը, համատարած վիրավորանքներն ու մրցակիցներին սեւացնելու համար նախատեսված չճշտված պնդումները թողեցին իրենց հետքը: Արձանագրելի է, որ Թրամփը հանրապետականների պատմության մեջ ռեկորդ է սահմանել: Կուսակցության միասնական թեկնածուին որոշելու համար անցկացված բոլոր քվեարկությունների մեջ նա հավաքել է ամենամեծ թվով կողմ ձայները` ավելի քան 13 մլն:

Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն բավականին բարդ է միաբանվել մի մարդու շուրջ, որի հետ ունես սկզբունքային տարաձայնություններ պետության ամենակարեւոր հիմնախնդիրների շուրջ եւ հատկապես, որ նա առիթը բաց չի թողել ամենաբացասական ածականներով պատվելու թե՛ հանրապետականների բեմում կանգնած իր մրցակիցներին, թե՛ լրագրողներին, թե՛ այլ կրոնների հետեւորդներին ու նույնիսկ ազգերին: Այդպիսի քայքայիչ վարքագծից հետո, թվում է, Թրամփը կուսակցական բոսերի աջակցությանն ապավինելու բարոյական իրավունք չպետք է ունենար: Իսկ, ահա, կուսակցական հակառակորդների դիրքորոշումը շարունակում է մնալ սպասողական: Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանի` կիսատ-պռատ սատարումը Թրամփին կարծես լուրջ դափնիներ չի մատուցում: Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն արդեն սկսել է ետ կանգնել Քլիվլենդի համաժողովում Թրամփի օգտին ելույթ ունենալու իր պատրաստակամությունից: Թրամփի մեկ այլ նախկին մրցակից` Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքն էլ ի պատասխան հարցին, թե չի պատրաստվում արդյո՞ք աջակցել Թրամփին, շեշտել է, որ իրենք աշխարհայացքների լրջագույն տարբերություն ունեն: Ըստ նահանգապետի` ինքը դեռ պատրաստ չէ սատարել Թրամփին, առավել եւս չի համաձայնի դառնալ Թրամփի փոխնախագահության թեկնածուն: Քլինթոն-Թրամփ երկընտրանքի պարագայում էլ Քեյսիքը շարունակում է տակավին չկողմնորոշված մնալ:

Ն. Հովսեփյան

 

 

 

armedia.am

Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է ՆԱՏՕ-ին

 

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է ՆԱՏՕ-ի «Saber Strike» միջազգային զորավարժությունները Արևելյան Եվրոպայում:

«Այն, ինչ մենք հիմա չպետք է անենք, իրավիճակի սրումն է զենքերի ձայներով և մարտական բղավոցներով։ Նրանք, ովքեր կարծում են, որ դաշինքի արևելյան սահմանին տանկերի խորհրդանշական շքերթը ուժեղացնում է անվտանգությունը՝ սխալվում են»,- հայտարարել է Շտայնմայերը։

Շտայնմայերի պնդմամբ պետք է երկխոսության և համագործակցության պատրաստակամություն լինի և այդ առումով անհրաժեշտ է Ռուսաստանին ներգրավել միջազգային համագործակցության պատասխանատվության մեջ։