-
Գերմանիայի ԱԳ նախարարը կարևորել է Պուտինի հետ հանդիպումը և Մոսկվային համագործակցության կոչ արել
Հունիս 03, 2017 14:26Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կարևորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը և կոչ արել պաշտոնական Մոսկվային համագործակցել բոլոր այն ուղղություններով, որտեղ կան ընդհանուր շահեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Գաբրիելի խոսքը մեջբերել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
-
Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ գերմանացիներ
Հունիս 02, 2017 14:40Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է 44 գերմանացիների:
-
Գերմանական խաղաղության ինստիտուտների տարեկան զեկույցներն ու նախազգուշացումները
Հունիս 01, 2017 09:07Գերմանական խաղաղության 5 ինստիտուտներ իրենց տաըեական զեկույցում կոչ են արել դադարեցնել դեպի Սաուդյան Արաբիա և Թուրքիա զենքի արտահանումները և Բեռլինի իշխանությունից պահանջել են զենքերի արդիականացման հարցով չընթանալ Դոնալդ Թրամփի ծրագրին համաքայլ:
-
Գերմանիան շուտով կորոշի՝ հանե՞լ իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՞ ոչ
Մայիս 30, 2017 09:58Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից:
-
Գերմանիայի արտգործնախարարը խիստ քննադատել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա սպառազինական պայմանագիրը
Մայիս 30, 2017 08:47Բերլինում կայացած մամլո ասուլիսում, քննադատելով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված սպառազինական պայմանագիրը, Գերմանիայի արտգործնախարար՝ Զիգմար Գաբրիելն ասել է.«Այսօր առավել քան երբևէ, աշխարհում զինաթափման և սպառազինության վերահսկման կարիք ունենք:
-
ԱՄՆ-ն այլևս համաշխարհային լիդեր չէ. Գերմանիայի ԱԳ նախարար
Մայիս 30, 2017 06:50Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կորցրել է արևմտյան աշխարհի առաջատար գերտերության ստատուսը, հայտնում է РИА Новости-ն: Փախստականների և միգրացիայի հարցերով կլոր սեղանի ժամանակ նա մատնանշել է, որ ԱՄՆ ցույց է տվել արևմտյան արժեհամակարգում իր չկայացվածությունն որպես գերտերություն:
-
Արաբիայի հետ սպառազինական միլիարդանոց պայմանագիրը սխալ ուղղության մեջ կդնի ԱՄՆ-ին
Մայիս 30, 2017 03:13Գերմանիայի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Արաբիայի հետ ԱՄՆ-ի քանի միլիարդ դոլարանոց սպառազինական պայմանագրով այդ երկիրը սխալ ուղղության մեջ կհայտնվի:
-
«Ինջերլիք»-ի բազա այցելելն արտոնելու համար Գերմանիան երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային
Մայիս 28, 2017 03:14Թուրքիայում գտնվող «Ինջերլիք» ավիաաբազա այցելելու համար Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների արտոնություն տալու շուրջ տարաձայնությունը կարգավորելու համար, Գերմանիան ևս երկու շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային:
-
Բեռլինը մտադիր է քննարկել «Ինջիրլիք» ավիաբազայի շուրջ ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ
Մայիս 24, 2017 15:20Գերմանիան մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացնել «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը, ինչպես նաև քննարկել Թուրքիայի կողմից գերմանացի խորհրդարանականների մուտքն այնտեղ թույլ չտալու հարցը: Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է ТАСС-ը:
-
Թուրքիա.«Գերմանիան կարող է իր զորայիններին դուրս հանել Ինջերլիքից»
Մայիս 18, 2017 12:52Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ ցանկության դեպքում Գերմանիան կարող է իր զորայիններին դուրս հանել Ինջերլիքի ավիաբազայից: