Արաբիայի հետ սպառազինական միլիարդանոց պայմանագիրը սխալ ուղղության մեջ կդնի ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i63218-Արաբիայի_հետ_սպառազինական_միլիարդանոց_պայմանագիրը_սխալ_ուղղության_մեջ_կդնի_ԱՄՆ_ին
Գերմանիայի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Արաբիայի հետ ԱՄՆ-ի քանի միլիարդ դոլարանոց սպառազինական պայմանագրով այդ երկիրը սխալ ուղղության մեջ կհայտնվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 03:13 Asia/Tehran
  • Արաբիայի հետ սպառազինական միլիարդանոց պայմանագիրը սխալ ուղղության մեջ կդնի ԱՄՆ-ին

Գերմանիայի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը հայտարարեց, որ Արաբիայի հետ ԱՄՆ-ի քանի միլիարդ դոլարանոց սպառազինական պայմանագրով այդ երկիրը սխալ ուղղության մեջ կհայտնվի:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Զիգմար Գաբրիելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  նշել է, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանում բավարար քանակությամբ զենք գոյություն ունի: Նա ասել է. «ԱՄՆ նախագահի Արաբիայի կատարած առաջին ուղևորությունը, որի ընթացքում սպառազինական մեծ պայմանագիր կնքվեց, վկայում է այդ երկրի սխալ ուղղության մեջ հայտնվելու մասին»:

«Մենք աշխարհում ապազինության, ինչպես նաև դրա կիրառման վերահսկման կապակցությամբ նախաձեռնությունների խիստ կարիք ունենք»,-հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատելով Արաբիայի հետ ԱՄՆ-ի սպառազինական պայմանագրի կնքումը:

ԱՄՆ նախագահն անցած շաբաթ օրը Սաուդյան Արաբիա կատարած ուղևորության ընթացքում 380 միլիարդ դոլար գնահատվող պայմանագրեր ստորագրեց այդ երկրի հետ, որի 110 միլիարդ դոլարը վերաբերում է Սաուդյան ռեժիմին սպառազինության վաճառքի շուրջ համաձայնագրին: