ԱՄՆ-ն այլևս համաշխարհային լիդեր չէ. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին և հայտարարել, որ Միացյալ Նահանգները կորցրել է արևմտյան աշխարհի առաջատար գերտերության ստատուսը, հայտնում է РИА Новости-ն: Փախստականների և միգրացիայի հարցերով կլոր սեղանի ժամանակ նա մատնանշել է, որ ԱՄՆ ցույց է տվել արևմտյան արժեհամակարգում իր չկայացվածությունն որպես գերտերություն:
Գաբրիելի կարծիքով ԱՄՆ-ի ներկայիս մեկուսացման քաղաքականությունը բացասաբար է անդրադառնում աշխարհում իրավիճակի վրա: Նա կոչ է արել հակազդել Սպիտակ տան քաղաքականությանը:
Գերմանիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Թրամփի իշխանության գալով ուժերի հարաբերակցությունը միջազգային ասպարեզում փոխվել է: «Արևմուտքը փոքրացել է», - արձանագրել է դիվանագետը:
armedia.am/