-
Գերմանիայի ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել թուրքական արմատներով Բունդեսթագի պատգամավորի տունը
Հունիս 12, 2016 07:42Այն բանից հետո, երբ թուրքական արմատներով Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը լուրջ սպառնալիքները է ստացել, Գերմանիայի ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է առել նրա տունը, հայտնում է Spiegel պարբերականը:
-
Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքական ծագումով խորհրդարանականներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիա
Հունիս 11, 2016 12:42Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բունդեսթագի՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավորներին ուղղված խորհրդով`կոչ անելով զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից: Այս մասին գրում է Der Spiegel թերթը` կառավարությունում իր աղբյուրներին հղումով:
-
Բունդեսթագի նախագահն Էրդողանի հասցեին խիստ հայտարարությամբ է հանդես եկել
Հունիս 09, 2016 09:57Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություն հնչեցնելով, գրում է РИА Новости-ն:
-
Մերկելը չի հասկանում ցեղասպանության ճանաչման պատճառով Թուրքիայի կողմից Բունդեսթագին ներկայացվող մեղադրանքները
Հունիս 07, 2016 14:04Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է, թե անհասկանալի են Թուրքիայի կողմից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին հնչող պահանջներն ու մեղադրանքները, որոնք քվեարկել են 191 5 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:
-
Բանաձեւն ընդունվել է երկար ուսումնասիրություններից հետո՝ ասում է թուրքական արմատներով գերմանացի նախարարը
Հունիս 08, 2016 15:05Գերմանիայի միգրացիայի և ինտեգրման հարցերով թուրքական արմատներով նախարար Այդան Օզողուզը գերմանական «Deutsche Welle» պարբերականի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի ու Եվրամիության միջև ստորագրված Միգրացիոն համաձայնագրի հնարավոր առկախման մասին՝ հայտնում է Ermenihaber- ը։
-
Գերմանիայի նախագահը հրաժարվել է պաշտոնավարել երկրորդ անգամ
Հունիս 07, 2016 08:52Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը զարմացրել է շատերին` հայտարարելով, որ չի պատրաստվում շարունակել պաշտոնավարումը երկրորդ հնգամյա ժամկետով: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
-
Իլհամ Ալիեւը Բեռլինում խոսել է ԼՂ հակամարտությունից
Հունիս 07, 2016 08:04Ինչպես հայտնի է, երեկ Գերմանիա է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Թեեւ դեռ հունիսի չորսին այս այցի մասին հաղորդել էր ԱՊԱ գործակալությունը՝ այցի օր նշելով հունիսի յոթը, սակայն անհայտ հանգամանքներում երեկ երեկոյան արդեն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հայտնվեց տեղեկատվություն Ալիեւի` Բեռլին մեկնումի մասին:
-
Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չպետք է մոռանալ Ադրբեջանի ճնշումների մասին. Եվրախորհրդարանի պատգամավոր
Հունիս 07, 2016 07:56Գերմանիան ճանաչեց ոչ միայն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը, այլեւ բոլոր քրիստոնյա փոքրամասնաությունների՝ ներառյալ բուլղարացիների դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը:
-
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչումն իրավական հետևանք Թուրքիայի վրա չի ունենալու. փորձագետ
Հունիս 04, 2016 15:07Բունդեսթագի ընդունած որոշումը անակնալ էր, քանի որ Գերմանիան երբեք աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ: Հետաքրքիր է հատկապես այն համերաշխությունը, որը դրսևորեցին այն քաղաքական ուժերը, որոնք ներակայցված էին Բունդեսթագում, որ բարդ խորհրդարան է: Այսպիսի միաձայն որոշում աննախադեպ էր:
-
Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հունիս 02, 2016 10:51Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել: