Բունդեսթագի նախագահն Էրդողանի հասցեին խիստ հայտարարությամբ է հանդես եկել
https://parstoday.ir/hy/news/world-i20956-Բունդեսթագի_նախագահն_Էրդողանի_հասցեին_խիստ_հայտարարությամբ_է_հանդես_եկել
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություն հնչեցնելով, գրում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 09:57 Asia/Tehran
  • Բունդեսթագի նախագահն Էրդողանի հասցեին խիստ հայտարարությամբ է հանդես եկել

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություն հնչեցնելով, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորները, ովքեր քվեարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին, պետք է արյան թեստ հանձնեն, քանի որ նրանց ծագումը կասկած է առաջացնում:

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում: Այն, ինչ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կապում է նրանց թուրքական ծագման հարցում կասկածների հետ, նրանց արյունը «փչացած» է անվանում, ես անհնարին էի համարում»,- ասել է Լամերտը՝ դահլիճում օվացիա առաջացնելով, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Լամերտի խոսքով՝ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են մասնակցել քննարկումների և ենթարկվել քննադատության, բայց «յուրաքանչյուրը, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ նա հարձակվում է ողջ խորհրդարանի վրա»: Նա հավելել է, որ Բունդեսթագը «համապատասխան կերպով կարձագանքի դրան»՝ օրենքով իր ենթակայության տակ գտնվող գործիքների օգնությամբ:

http://lratvakan.am/

9/6/2016