Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i19873-Բունդեսթագը_ճանաչեց_Հայոց_ցեղասպանությունը
Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2016 10:51 Asia/Tehran
  • Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել:

«Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումով բանաձեւը ներկայացրել էր իշխող խորհրդարանական մեծամասնությունը՝ Անգելա Մերկելի ՔԴՄ/ ՔՍՄ ու Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության կուսակցական դաշինքը, նաեւ Կանաչների կուսակցությունը:

Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում:

Ավելի վաղ Անգելա Մերկելն իր մամուլի քարտուղարի միջոցով հայտնել էր, որ ինքը համամիտ է իր կուսակցության հետ, բայց չի մասնակցի քվեարկությանը:

News.am

6.2.2016